Dr. Shogher Grigorian Շողեր Գնելի Գրիգորյան

Dr. Shogher Grigorian Շողեր Գնելի Գրիգորյան Հոգեբույժ | Psychiatrist

15/04/2025

Իմ ամենասիրելի հարցերից մեկը՝ «իմ դեղերի հետ բոտոքս կամ ֆիլլեր կարելի է»։ Իսկ գիտեք դա ինչ է նշանակում՝ դա նշանակում է ՀԱՂԹԱՆԱԿ ՀիՎԱՆԴՈԻԹՅԱՆԸ, դա նշանակում է, որ մարդն այնքան լավ է, որ ցանկանում է վայելել կյանքն իր բոլոր գույներով, դա նշանակում է մեր համառ եւ քրտնաջան աշխատանքի արդյունք, դա նշանակում է մասնագիտական երջանկություն, ինչը փոխանցելու համար աշխարհի որեւէ լեզվի բառարանում հարմար բառ չկա։ Առողջ եղեք եւ վայելեք ապրելու բերկրանքը🥰։

Հոգեբուժական համաշխարհային ասոցիացիայի կողմից ապրիլ ամիսը հայտարարվել է ՍԹՐԵՍԻ իրազեկման ամիս։ Ապրեք խաղաղ՝ առանց սթրեսն...
01/04/2025

Հոգեբուժական համաշխարհային ասոցիացիայի կողմից ապրիլ ամիսը հայտարարվել է ՍԹՐԵՍԻ իրազեկման ամիս։ Ապրեք խաղաղ՝ առանց սթրեսների, իսկ եթե այնուամենայնիվ անխուսափելի է, փորձեք հնարավորինս կառավարել դրանց՝ առավել ռացիոնալ եւ պակաս հուզական մոտեցմամբ եւ մտածողությամբ։ Աշխարհում անհաղթահարելի ոչինչ չկա մարդու համար, պարզապես պետք է փոխել խնդրին նայելու տեսանկյունը։ Առանց սթրես ապրիլ մեզ բոլորիս🥰

01/04/2025
10/03/2025

📢Գրգռված աղիքի համախտանիշը ֆունկցիոնալ խանգարում է, որը ունի բարձր տարածվածություն: Ըստ որոշ տեղեկությունների, չափահաս բնակչության մոտ 15-20% -ը տառապում է գրգռված աղու համախտանիշով, և հիվանդների մեծ մասը կանայք են:

👨‍⚕️Այն կարող է արտահայտվել որովայնի շրջանում քրոնիկ ցավով՝ հիմնականում աղիների երկայնքով՝ առաջացնելով տհաճ զգացողություններ, փքվածություն, փոփոխվող փորկապություն և փորլուծություն, թերի դատարկման զգացողություն:

✔️ Գրգռված աղու համախտանիշի հիմնական պատճառներից մեկը համարվում է սթրեսը (ԳԱՀ- ով հիվանդների կեսը տառապում է անհանգստությունից կամ ընկճվածությունից), այնուամենայնիվ պատճառ են հանդիսանում նաև անորակ սնունդը (մասնավորապես, մեծ քանակությամբ ճարպ և դիետայի մեջ մանրաթելերի պակաս) և աղիքի մեջ մանրէների ավելացումը (հակաբիոտիկների անխնա օգտագործման հետևանք):

Բուժում⤵️
Եթե հիվանդն ունի որոշ տագնապալի ախտանիշներ (քաշի կորուստ, ուղիղ աղիքի արյունահոսություն, փսխում), ապա պետք է հնարավորինս շուտ ախտորոշիչ հետազոտություն իրականացվի։

Գրգռված աղիքի համախտանիշն արդյունավետ բուժելու համար հարկավոր է օգտագործել հետևյալ մեթոդները.
✔️ Նևրոզների թերապիա (դեպրեսիվ-անհանգիստ վիճակից ազատվելը)
✔️ Անցնել դիետիկ սննդի (ապուրներ, կաթնամթերք, ցածր յուղայնությամբ սնունդ)
✔️ Սննդակարգում բուսական մանրաթելերի ներառում
✔️ Բացառել այն պրոդուկտները, որոնք մեծացնում են ախտանիշները
👉🏼 Գրգռված աղիքի համախտանիշի դեպքում պարտադիր է նևրոզի թերապիան։ Մնացած բոլոր մեթոդները, օգտագործելով սննդակարգը, դեղորայքը, սննդային հավելումները, միայն թեթևացնում են ախտանիշները, բայց չեն վերացնում դրանց առաջացման պատճառը՝ քրոնիկական անհանգստությունը:
👉🏼 Գրգռված աղիքի համախտանիշի բուժման համար մասնագետը նշանակում է նաև դեղամիջոցներ:

Բժիշկ Լևոն Առաքելյան/Dr. Levon Arakelyan

Եւս մեկ խիստ գոհացուցիչ արդյունք՝ բավական կարճ ժամանակում
20/01/2025

Եւս մեկ խիստ գոհացուցիչ արդյունք՝ բավական կարճ ժամանակում

Մեր օրերում չկա որեւէ մարդ, ով լսած չլինի ԴԵՊՐԵՍԻԱՅԻ մասին։ Թվում է՝ բոլորը գիտեն, թե ի՞նչ է դեպրեսիան, բայց դա ամենևին ...
12/01/2025

Մեր օրերում չկա որեւէ մարդ, ով լսած չլինի ԴԵՊՐԵՍԻԱՅԻ մասին։ Թվում է՝ բոլորը գիտեն, թե ի՞նչ է դեպրեսիան, բայց դա ամենևին այդպես չէ։Երբ դիմում են բժշկի, հաճախ իրենց մոտ առկա բոլոր հիվանդությունները, սկսած նևրոտիկ ամենատարբեր հիվանդություններից մինչև պսիխոտիկ հիվանդությունները, անվանում են «դեպրեսիա»։ Եւ ճիշտ հակառակը՝ մարդիկ ամիսներով, երբեմն տարիներով, տառապում են դեպրեսիայով և անգամ կասկած չունեն, որ իրենց մոտ դա հիվանդագին վիճակ է, այլ ոչ՝
☹մշտապես հոգնած եմ, թույլ
☹առաջ կյանքն ավելի ուրախ էր, քան հիմա, այժմ որևէ հետաքրքրություն չկա, ոչ մի բանի «հավես» չի մնացել
😌չեմ ուզում աշխատանքի գնալ, ոչինչ չեմ ուզում անել
😌ոչ մեկին տեսնել չեմ ուզում
😌անընդհատ ուզում եմ քնել, կամ հակառակն՝ ունեմ համառ, նույնիսկ տարիներ տևող, անքնություն,
😌ուժ չկա, կարողություններս այլևս առաջվանը չեն
😌ամեն լավ բան անցյալում է թվում, այլևս ոչինչ ուրախ կամ դրական չի կարող լինել
😌դարձել եմ դյուրաբորբոք, տագնապային, նյարդերս հաճախ տեղի են տալիս, անհարկի կոնֆլիկտային եմ
😌դարձել եմ նեղացկոտ, ամեն չնչին բան «սրտիս մոտ եմ ընդունում»
😌անընդհատ վախենում եմ ծանր, անբուժելի, մահացու հիվանդություններ ունենալուց
😌դժվար եմ կենտրոնանում, դարձել եմ մոռացկոտ

Բայց ոչ, Դուք պարզապես ունեք դեպրեսիա, ՍԿՍԵՔ ԲՈՒԺՎԵԼ և կյանքը կվերադառնա
իր բոլոր նախկին գույներով ու հետաքրքրություններով
🤩Ձեզ կզգաք նորից առողջ, ուժեղ և կարող, ապրելու և արարելու բերկրանքով լեցուն,
🤩կանցնի Ձեր հոռետեսությունը, կվերադառնա հավատն ապագայի նկատմամբ,
🤩ի չիք կդառնա Ձեր ուժերի և կարողությունների վերաբերյալ թերահավատությունը,
🤩կանցնեն բոլոր վախերը
🤩պարզապես կսկսեք ապրել և վայելել բնության պարգևը՝ կյանքը։

ՄԵԶ ՄՈՏ ԴՈՒՔ ԱՆՊԱՏՃԱՌ ԿԲՈՒԺԵՔ ՁԵՐ ԴԵՊՐԵՍԻԱՆ, կստանաք ինչպես դեղորայքային բուժում, այնպես էլ՝ հոգեբանական խորհրդատվություն։
Ձեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեզ համար չափազանց կարևոր է։
☎ 041 260 220 կամ ✉ գրեք անձնական նամակ

Իմ շատ սիրելի պացիենտներ եւ հետեւորդներ, շնորհավորում եմ ձեր գալիք Նոր տարին, առողջ եւ երջանիկ եղեք🥰🥰🥰
31/12/2024

Իմ շատ սիրելի պացիենտներ եւ հետեւորդներ, շնորհավորում եմ ձեր գալիք Նոր տարին, առողջ եւ երջանիկ եղեք🥰🥰🥰

Ի հեճուկս տարածված այն թյուր կարծիքին, թե նեւրոտիկ խանգարումները չեն բուժվում։ Ձայնային հաղորդագրությամբ հարցնում եմ՝ քա...
01/12/2024

Ի հեճուկս տարածված այն թյուր կարծիքին, թե նեւրոտիկ խանգարումները չեն բուժվում։ Ձայնային հաղորդագրությամբ հարցնում եմ՝ քանի տոկոսով է իրեն լավ զգում պացիենտը, պատասխանն է՝ 100։ Եւս մեկ բուժված մարդ եւ եւս մեկ շա՜տ մեծ, բառերով անփոխանցելի ուրախութուն ինձ համար։ Առողջ եղեք🥰

10/10/2024

🌍 Today, we recognize World Mental Health Day as a vital opportunity to promote global mental health education, awareness, and advocacy against social stigma.

Every year on October 10, we come together to raise awareness about mental health issues worldwide and encourage conversations that can lead to change. Let’s unite in our mission to break the stigma surrounding mental health.

Join us in advocating for better mental health for all! 🎗️

Իմ շնորհակալ հիվանդները🥰🥰🥰
05/06/2024

Իմ շնորհակալ հիվանդները🥰🥰🥰

24/05/2024

Եթե որոշել եք բուժել Ձեզ մոտ առկա նեւրոտիկ վիճակ կամ խանգարում (նեւրոզ) եւ պատկերացնում եք, որ դրա համար պետք է 1-2 շաբաթ եւ 1 կամ առավելագույնը 2 այց բժշկին, ընդհանրապես մի սկսեք բուժվել. 95-99 տոկոս դեպքերում դա պարզապես անհնար է եւ Ձեզ մոտ կմնա հիասթափություն՝ իր բոլոր անցանկալի հետեւանքներով, որ փորձեցիք բուժվել, բայց , որ Ձեր հիվանդությունը բուժել։ Նեւրոտիկ խմբի հիվանդությունները, կամ ինչպես դրանց սովորաբար ասում են, ՆԵՎՐՈԶԸ երկարատեւ եւ համառ բուժում եւ հսկողություն պահանջող հիվանդություններ են։

Address

St. Halabyan 15
Yerevan

Telephone

+37441260220

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Shogher Grigorian Շողեր Գնելի Գրիգորյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Shogher Grigorian Շողեր Գնելի Գրիգորյան:

Share

Category