28/03/2026
1. Պիտի խուսափել այն մարդկանցից ,ովքեր փորձում են շա՜տ բարի ու ընկերասեր թվալ,ունեն չհիմնավորված բարձր ինքնագնահատական,կարծիք,որ ամեն բան ու ամեն ոք իրենց շուրջ է պտտվում,իսկ եթե այդպես չէ,ուրեմն խնդիրը քո մեջ է։
2. Փորձում են «օգնող» ձեռք թվալ,բայց ամենատեղին պահին առաջինն են լքում։
3. Փորձում են հասկացող ու լսող թվալ ,բայց քո ամեն գաղտնիք ու խոսք չափազանցված այլ մարդկանց հետ են քննարկում։
4. Պիտի խուսափել մարդու էն տեսակից,ով ուշադրություն է մուրում ցանկացած գնով ՝ կողմ դնելով բարոյական բոլոր արժեքները։
5. Ամեն ընկածին ձեռք չպիտի մեկնել . ցեխով պարուրվածը չգիտի մաքուր լինելն ինչ բան է ։ Ցավոք դու ավելի շուտ կկեղտոտվես,քան իրեն ցեխից կմաքրես։
6. Չպիտի ամեն մեկին հասանելիություն տաս քո կյանքում. Իրենց սկսում է թվալ,որ էդ արժեքը կրողն են , այդպես էլ պիտի լիներ ։
7. Ճիշտ են ասում ,-«ասա՛ ով է ընկերդ,ասեմ ով ես դու» , ճի՛շտ ընտրիր այն մարդկանց,որոնց պատրաստվում ես «ընկեր» կոչել։ Ընկեր լինելը թթու թան չի,ամեն մարդու բան չի ✋🏼
8. Պիտի՛ ներես,բայց չպիտի մոռանաս. կան մարդիկ,որ հակում ունեն անընդհատ նույն սխալը կրկնելու,եթե թույլ տաս։
9. Մի՛ սպասիր ազնվություն այն մարդկանցից,ովքեր ազնիվ չեն անգամ սեփական անձի նկատմամբ։
10. Երբ անորակին փորձում ես որակով տեսնել ՝դու ես որակազրկվում։ Իրերն ու շրջապատը պիտի ընկալել այնպիսին,ինչպիսին կան ՝ոչ ավել,ոչ էլ պակաս ։
11. Մարդիկ քեզ տեսնում են իրենց հոգու պարունակությանը համարժեք,երբ դիմացինդ «Տ»մարդ է,մի՛ սպասիր,որ քեզ լավ մարդ է տեսնելու ։ Օրինակ թմրամոլի մոտ դու իրեն համարժեք մեկն ես,եթե իր հետ սեղան ես նստում ։ Երբ դիմացինդ ստախոս է իր տեսակով ,քեզ շրջապատում ճշմարիտ չի՛ ներկայացնի։
12. Երջանկությունը ցուցադրության կարիք չունի ։