«Պլանտա Սանա» ոտնաթաթի և հոդերի առողջության կենտրոն, օրթոպեդիկ սրահ, օրթեզավորման կենտրոն
✅ Կենտրոնը մասնագիտացված է հոդերի և ոտնաթաթերի տարատեսակ հիվանդությունների, դեֆորմացիաների և ախտաբանական խնդիրների ախտորոշման և բուժման հարցերով:
✅ Պլանտա Սանան ծառայություններ է մատուցում նաև պետպատվերի շրջանակներում՝ աջակցող վերականգնողական սարքերի տրամադրում, օրթեզավորում, օրթոպեդիկ կոշիկների տրամադրում և այլն:
✅ Կենտրոնում առկա են հետևյալ ծառայությունները՝
Բժշկական ծառայությունններ
✔ Բժշկական խորհրդատվություն, ախտորոշում, բուժում (մեծահասակների և մանկական օրթոպեդիա, միկրովիրաբույժ, անոթային վիրաբույժ, էնդոկրինոլոգ, ռևմատոլոգ, բժիշկ-կոսմետոլոգ, մաշկավեներաբան, նյարդաբան, սեքսոպաթոլոգ, պոդիատր, պոդոլոգ)
✔ Գործիքային հետազոտություններ՝ սոնոգրաֆիա, անոթների դուպլեքս սքանավորում, ոտնաթաթերի պլանտոգրաֆիկ հետազոտություն և այլն,
✔ Կլինիկական և բիոքիմիական ախտորոշիչ լաբորատորիա
✔ Բուժական կոսմետոլոգիա
✔ Բուժական ֆիզկուլտուրա, մերսում, մանուալ թերապիա, ասեղնաբուժություն
Օրթոպեդիկ պարագաներ և աջակցող սարքեր՝
✔Օրթոպեդիկ ներդիրների, սուպինատորների անհատական մոդելավորում և պատրաստում
✔ Օրթեզավորում
✔ Պարզ և բարդ օրթոպեդիկ կոշիկների անհատական մոդելավորում և պատրաստում
✔ Օրթոպեդիկ պարագաների մասնագիտացված խանութ-սրահ
Պոդոլոգիա
✔ Ոտնաթաթի բժշկական խնամք և ոտնահարդարում
✔ Պոդոլոգիայի դպրոց, մասնագետների վերապատրաստում
✔ Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատում, աջակցող սարքերի տրամադրում և միջավայրային հարմարեցումներ ևայլն