Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն      Psychosocial  Recovery Center Բարձրակարգ հոգեբանական, հոգեբուժական, թմրաբանական և մաշկաբանական օգնություն:
Կենտրոնն ունի ամենամեծ գիտական պոտենցիալը հոգեկան առողջության ոլորտում:

Ծառայություններ`
1. Անհատական հոգեբանական խորհրդատվություն կապված՝
-նևրոզների
-ֆոբիաների
-տագնապալիության
-հոգեմարմնական և մարմնահոգեկան խնդիրների հետ:

2. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված սուր սթրեսի և հետտրավմատիկ սթրեսի հաղթահարմանը:

3. Հոգեբանական խորհրդատվություն ընտանիքի և զույգերի համար' ուղղված տարբեր կոնֆլիկտային, պրոբլեմային, ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանը:

4.

Անհատական հոգեբանական խորհրդատվություն դեռահասների համար' ուղղված միջանձնային, ներընտանեկան հարաբերությունների բարելավմանը, դեռահասության ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանը:

5. Անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք հոգեկան խանգարումների դեպքում /կոգնիտիվ-վարքային թերապիայի օգնությամբ/:

6. Խմբային հոգեբանական թրեյնինգ' ուղղված անձնային աճին:

7. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված ավելորդ քաշի նվազեցմանը:

8. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված տարբեր կախվածությունների հաղթահարմանը՝
-համակարգչային
-ալկոհոլային
-թմրանյութային
-ծխախոտային
-ազարտային խաղերի
-կրոնական:

9. Հոգեբանական աշխատանք սուիցիդալ վարքի դեպքում:

10. Հոգեախտորոշում և հոգեթերապիա մեջքի քրոնիկական ցավի դեպքում:

Փետրվար ամսվա տվյալներով Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ամենապահանջված մասնագետներն են- հոգեբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր...
06/03/2026

Փետրվար ամսվա տվյալներով Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ամենապահանջված մասնագետներն են
- հոգեբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Հրանտի Սուքիասյանը
- հոգեբույժ Նարինե Ռոբերտի Իսրայելյանը
- հոգեբան, հ.գ.թ., դոցենտ Լիլիթ Գուրգենի Կարապետյանը
- հոգեբույժ Աշխեն Նելսոնի Պողոսյանը
Բոլոր հարցերով կարող եք զանգել 099-544477

03/03/2026

«Քաղցկեղը՝ ճանապարհ դեպի ինքնագիտակցում» ծրագիրը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի նոր նախաձեռնությունն է։

Ծրագրի հիմքում ներքին, հոգեբանական տրանսֆորմացիայի գործընթացներն են, որոնք ծագում են կյանքին սպառնացող առողջական խնդիրների պայմաններում։ Այն ուղղված է ոչ միայն հիվանդության հաղթահարմանը, այլ նաև կյանքի վերաիմաստավորմանը, ներքին ռեսուրսների բացահայտմանը և անձնական աճին։

Ծրագրի ղեկավարն է Աննա Խաչատրյան՝ հոգեբան և հավասար խորհրդատու։ Այս երկու դերերի համադրությունը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ աջակցություն ցուցաբերել քաղցկեղ և կյանքին սպառնացող այլ առողջական խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին։

🎯 Ծրագրի նպատակն է կյանքի փորձն ու առկա հնարավորությունները ծառայեցնել մարդկանց աջակցությանը՝
նրանց, ովքեր անձամբ են բախվել հիվանդությանը, կամ ում ընտանիքի անդամն ունի նման առողջական խնդիր։

📅 Մարտի 17
🕠 Ժամը 17:30
📍 Նալբանդյան 47
Մուտքն ազատ է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել:
https://forms.gle/A4kAkXWDiVMhVjjJ6

03/03/2026

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Կապանի մասնաճյուղում կայացավ «Ինքնաճանաչումը՝ անձնային աճի կարևոր բաղադրիչ» թրեյնինգը։

Կիսվում ենք մասնաճյուղի հանդիպման փոքրիկ դրվագներով․ ջերմ մթնոլորտ, խորքային քննարկումներ, ակտիվ գործնական աշխատանք և կարևոր անձնական բացահայտումներ։
Հանդիպումը դարձավ մի տարածք, որտեղ մարդիկ ընտրեցին կանգ առնել, լսել իրենց ու քայլ անել դեպի ներքին աճ։

Շնորհակալ ենք Կապանի մասնաճյուղին նախաձեռնության և մասնակիցներին՝ վստահության համար։

02/03/2026

Ինչպե՞ս է միջավայրը «խոսում» մեր գեների հետ։
Արդյո՞ք ապրելակերպը, սթրեսը և հոգեբանական գործոնները կարող են ազդել ֆենոտիպի ձևավորման վրա։
Ի՞նչ է ասում ժամանակակից գիտությունը էպիգենետիկ փոփոխությունների և մարդու հոգեկան ու ֆիզիկական առողջության փոխկապակցության մասին։
Այս և այլ հարցերի շուրջ քննարկում՝ մասնագետների մասնակցությամբ։
Կարինե Մայիլյան- կենսաբանական գիտությունների դոկտոր,
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ-ի ավագ գիտաշխատող,
ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոն-ի ավագ դասախոս,
Հայաստանի ավանդական բժշկության համալսարան-ի դասախոս,
Հայ-Ռուսական համալսարան-ի Կենսաբժշկության և դեղագիտության ինստիտուտի դոցենտ,
Հոգեբուժության համաշխարհային ասոցիացիա-ի «Հոգեբուժության գենետիկա» սեկցիայի անդամ։

📢 Ուղիղ եթեր | «Էպիգենետիկայի դերը մարդու ֆենոտիպերի ձևավորման գործընթացներում»Ինչպե՞ս է միջավայրը «խոսում» մեր գեների հ...
28/02/2026

📢 Ուղիղ եթեր | «Էպիգենետիկայի դերը մարդու ֆենոտիպերի ձևավորման գործընթացներում»

Ինչպե՞ս է միջավայրը «խոսում» մեր գեների հետ։
Արդյո՞ք ապրելակերպը, սթրեսը և հոգեբանական գործոնները կարող են ազդել ֆենոտիպի ձևավորման վրա։
Ի՞նչ է ասում ժամանակակից գիտությունը էպիգենետիկ փոփոխությունների և մարդու հոգեկան ու ֆիզիկական առողջության փոխկապակցության մասին։

Այս և այլ հարցերի շուրջ քննարկում՝ մասնագետների մասնակցությամբ։

🎙 Վարող՝
Արմեն Սողոյան – բ.գ.թ.,
Հայկական հոգեբուժական ասոցիացիա-ի նախագահ,
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիա-ի վաստակավոր անդամ և Գիտական սեկցիաների քարտուղար,
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ղեկավար։

👩‍🔬 Հատուկ հյուր՝
Կարինե Մայիլյան- կենսաբանական գիտությունների դոկտոր,
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ-ի ավագ գիտաշխատող,
ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոն-ի ավագ դասախոս,
Հայաստանի ավանդական բժշկության համալսարան-ի դասախոս,
Հայ-Ռուսական համալսարան-ի Կենսաբժշկության և դեղագիտության ինստիտուտի դոցենտ,
Հոգեբուժության համաշխարհային ասոցիացիա-ի «Հոգեբուժության գենետիկա» սեկցիայի անդամ։

🔬 Ուղիղ եթերը նախատեսված է մասնագետների, ուսանողների և թեմայով հետաքրքրված բոլոր անձանց համար։

Միացեք քննարկմանը և բացահայտենք՝ ինչպես է գիտությունը վերաիմաստավորում «գենետիկ կանխորոշվածության» գաղափարը։

🗓 Մարտի 2
⏰ 18:00
📍 Ֆեյսբուքի ուղիղ եթերով

28/02/2026

🌷 Մարտի 8-ին ընդառաջ՝ հատուկ սեմինար-քննարկում մայրիկների համար

Դեռահասության շրջանը հաճախ դառնում է փորձություն թե՛ երեխայի, թե՛ ծնողի համար։
Ծնողները բախվում են կտրուկ փոփոխությունների, անհասկանալի լռությունների, նեգատիվիզմի, սահմանների խախտման, երբեմն՝ հեռացման զգացողության։

✔️ Ինչպե՞ս պահպանել կապը։
✔️ Ինչպե՞ս դառնալ հենարան, ոչ թե «թշնամի»։
✔️ Ինչպե՞ս լսել այնպես, որ քեզ էլ լսեն։

Սիրելի´ մայրիկներ, հրավիրում ենք ձեզ բաց և անկեղծ զրույցի՝
որտեղ կխոսենք դեռահասների հոգեբանական առանձնահատկությունների, կոնֆլիկտների պատճառների և արդյունավետ հաղորդակցության մասին։

📍 Նալբանդյան 47
🗓 Մարտի 6 | ⏰ 18:30
🎟 Մուտքն ազատ է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել

Գրացման համար անցեք հետևյալ հղումով` https://forms.gle/ShS8NfLYoBZpNm2w6 , կամ զանագահրեք հետևյալ հեռախոսահամարով` +374(33)-582-224

Եթե ունեք դեռահաս և ուզում եք նրա հետ հարաբերությունները դարձնել ավելի վստահելի ու ջերմ՝ այս հանդիպումը ձեզ համար է։ 💛

#դեռահաս #հոգեբան #հոգեբանություն

27/02/2026

Այս հատվածում ներկայացված է «Ինչպես չենթարկվել մանիպուլյացիայի» դասընթացից պրակտիկ օրինակ, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է մանիպուլյացիան աշխատում հարաբերությունների մեջ։

Մի քանի նախադասություն, ճիշտ ընտրված շեշտադրում… և մարդը սկսում է կասկածել իր դիրքորոշմանը։
Մանիպուլյացիան միշտ չէ, որ աղմկոտ է։ Այն հաճախ շատ «խաղաղ» է, տրամաբանական։

Տեսանյութում Արմեն Սողոյան-ը քայլ առ քայլ վերլուծում է իրավիճակը՝ ցույց տալով
— ինչ պահին է սկսվում ազդեցությունը
— որ կետում է թուլանում սահմանը
— և ինչպես կարելի էր արձագանքել այլ կերպ

Եթե երբևէ զգացել եք, որ խոսակցության վերջում անում եք այն, ինչ իրականում չէիք ուզում, այս հատվածը ձեզ համար է։

Սովորում ենք ճանաչել, հասկանալ և պաշտպանել մեզ՝ գիտակցված, ոչ թե հույզերի ազդեցության տակ։

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկում է«Քաղցկեղը՝ ճանապարհ ...
27/02/2026

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկում է
«Քաղցկեղը՝ ճանապարհ դեպի ինքնագիտակցում» ծրագիրը։

Ծրագրի հիմքում ներքին, հոգեբանական տրանսֆորմացիայի գործընթացներն են, որոնք ծագում են կյանքին սպառնացող առողջական խնդիրների պայմաններում։ Այն ուղղված է ոչ միայն հիվանդության հաղթահարմանը, այլ նաև կյանքի վերաիմաստավորմանը, ներքին ռեսուրսների բացահայտմանը և անձնական աճին։

Ծրագրի ղեկավարն է Աննա Խաչատրյան՝ հոգեբան և հավասար խորհրդատու։ Այս երկու դերերի համադրությունը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ աջակցություն ցուցաբերել քաղցկեղ և կյանքին սպառնացող այլ առողջական խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին։

🎯 Ծրագրի նպատակն է կյանքի փորձն ու առկա հնարավորությունները ծառայեցնել մարդկանց աջակցությանը՝
նրանց, ովքեր անձամբ են բախվել հիվանդությանը, կամ ում ընտանիքի անդամն ունի նման առողջական խնդիր։

📅 Մարտի 17
🕠 Ժամը 17:30
📍 Նալբանդյան 47
Մուտքն ազատ է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել:
https://forms.gle/A4kAkXWDiVMhVjjJ6

✔️ Եթե փնտրում եք փորձառու մասնագետի, ում կարող եք վստահել ձեր հոգեկան առողջությունը, ապա Դուք ճիշտ տեղում եք։ Տասնամյակ...
25/02/2026

✔️ Եթե փնտրում եք փորձառու մասնագետի, ում կարող եք վստահել ձեր հոգեկան առողջությունը, ապա Դուք ճիշտ տեղում եք։

Տասնամյակների փորձը, 40-ից ավելի գիտական հրապարակումները և միջազգային մասնագիտական ներգրավվածությունը երաշխավորում են հստակ ախտորոշում, ապացուցողական բուժում և լիարժեք գաղտնիություն։

• Աշխատանքը կազմակերպվում է չափահասների հետ՝ անհատական մոտեցմամբ և արտահիվանդանոցային հարմարավետ պայմաններում։

Այստեղ Ձեզ կլսեն առանց դատելու, կկատարեն հստակ ախտորոշում և կառաջարկեն հիմնավորված բուժում՝ լիարժեք գաղտնիության պայմաններում։

Սա այն դեպքն է, երբ կարող եք վստահ լինել, որ Ձեր հոգեկան առողջությունը վստահում եք ճիշտ մասնագետի։

🌐 Խորհրդատվություն՝
Հայերեն | Русский | English

📞 Գրանցվելու համար՝
+374 (99) 544-477 (WhatsApp / Viber)
կամ գրեք անձնական հաղորդագրություն։

Մի սպասեք վիճակի խորացմանը։ Ժամանակին դիմելը ուժեղ մարդու որոշում է։

23/02/2026

Գործնական հոգեբանությունը դեռևս գտնվում է չկանոնակարգված վիճակում և Հայաստանի հոգեբանների միությունը արդեն քայլեր է ձեռնարկում ոլորտի այդ ուղղությամբ: Այս թեման քննարկում ենք Հայաստանի հոգեբանների միության նախագահ, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.դ., պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանի հետ

Երբ ամեն ինչ անում ես, բայց ներսում միևնույն է դատարկություն է…Հուզական այրումը (burnout syndrome) ուղղակի «հոգնածությու...
23/02/2026

Երբ ամեն ինչ անում ես, բայց ներսում միևնույն է դատարկություն է…

Հուզական այրումը (burnout syndrome) ուղղակի «հոգնածություն» չէ, որը կանցնի քնից հետո։ Դա վիճակ է, երբ քո ռեսուրսները՝ հուզական, ֆիզիկական, մտավոր, պարզապես սպառված են։

📌 Հաճախ այրվում են հենց պատասխանատու, նվիրում ունեցող մարդիկ։ Նրանք, ովքեր սովոր են «դիմանալ»։

Բայց կարևոր է հասկանալ՝
այրվելը թուլություն չէ։
Դա ազդակ է, որ պետք է վերանայել սահմանները, ծանրաբեռնվածությունը և ինքնախնամքը։

Ինչ կարող ես սկսել անել արդեն հիմա․
✔️ վերանայել օրակարգդ և կրճատել ոչ առաջնահերթ գործերը
✔️ սովորել «ոչ» ասել առանց մեղքի զգացման
✔️ վերականգնող ռեժիմ՝ քուն, հանգիստ
✔️ դիմել մասնագետի, եթե զգում ես՝ ինքնուրույն դժվար է

Պետք է հասկանալ, որ արված վիճակում երկար աշխատելը «ուժեղություն» չէ, այլ ռիսկ։

Հետադարձ կապ`
📞 +374(99)-544`477
📍 Նալբանդյան 47

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Կապանի մասնաճյուղում շուտով կմեկնարկի«Ինքնաճանաչումը՝ անձնային աճի կարևոր բաղադրիչ» ...
22/02/2026

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Կապանի մասնաճյուղում շուտով կմեկնարկի
«Ինքնաճանաչումը՝ անձնային աճի կարևոր բաղադրիչ» թրեյնինգը։

Ինքնաճանաչումը զարգացման առաջին և ամենակարևոր քայլն է։ Սա հնարավորություն է կանգ առնելու, լսելու ինքներդ ձեզ և բացահայտելու ձեր ներքին ուժը։

Խրախուսում ենք մասնակցել և դառնալ ձեր անձնային աճի ակտիվ մասնակիցը ✨

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Կապանի մասնաճյուղում շուտով կմեկնարկի թրեյնինգը։

Այս հանդիպումը կարող է դառնալ կարևոր գիտակցման պահ, ինքնադիտարկման հնարավորություն, և բացել ուղի դեպի ներքին ռեսուրսներ։

Դասընթացավար՝ կլինիկական հոգեբան,հոգեթերապևտ,Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Կապանի մասնաճյուղի ղեկավար՝Զառա Հարությունյան

Դասընթացը գործնական է․
✔️ Ակտիվ վարժություններ
✔️ խմբային աշխատանք

🗓️ փետրվարի 28

⏱️ 13:00-16:00

Դասընթացի արժեքը՝ 7000դրամ

Ուսանողների համար՝ 5000դրամ

Գրանցման համար 📩

📍 Տեղերը սահմանափակ են

Address

Նալբանդյան 47
Yerevan
0018

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 17:00

Telephone

+37499544477

Alerts

Be the first to know and let us send you an email when Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center:

Share

Մեր մասին

Ուրախ եմ ողջունել Ձեզ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի կայքում: Կենտրոնը կոչված է իր լուման ներդնել հոգեկան առողջության պահպանման և բարելավման գործում: Կենտրոնի գործունեության հիմքում ընկած է բազմաթիվ երկրների փորձը և հայաստանյան իրականության համադրությունը, ինչը հնարավորություն է տալիս կիրառել հոգեկան առողջության հիմնախնդիրների կարգավորման լավագույն մոդելը: Կենտրոնի ծառայություններն ուղղված են կարգավորելու հոգեկան առողջության խնդիրների գրեթե ողջ ներկապնակը. սկսած այն խնդիրներից, որոնք, գուցեև առանց օգնության էլ լուծվեին՝ ուղղակի ավելի շատ ժամանակ խլելով և անհանգստություն պատճառելով, վերջացրած անգամ ամբողջ ընտանիքին անլուծելի թվացողներով: Մենք պատրաստ ենք գործով ապացուցել, որ ցանկացած խնդիր միշտ ունի լուծում:

Եղեք առողջ՝ հոգով և մարմնով:

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար` Արմեն Սողոյան

Մեր կենտրոնի հիմանական ծառայություններն են․