19/01/2025
💬 Ամուսնացած եմ արդեն 2 տարի, ամուսնական առաջին իսկ օրվանից փորձում ենք ունենալ սեռական հարաբերություն, բայց ցավոք ոչ մի կերպ չի ստացվում։
Ես սարսափելի վախում եմ, բոլոր մկաններս կծկվում են, ոտքերս դողում են ու հրում եմ ամուսնուս հետ։ Կարծում եմ, որ սարսափելի ցավ ու արյուն է լինելու, որը իմ վիճակը ավելի է վատացնում։
Ամուսինս բազմիցս ասել է, որ առնանդամը պատի է հանդիպում և առաջ գնալը դառնում է անհնարին։
Փորձել եմ գրեթե ամեն ինչ, ալկոհոլ, ցավազրկողներ, հանգստացնողներ, բայց գրեթե ոչինչ չի օգնում, հուսահատված եմ և անհույս, խնդրում եմ ասեք ինչ կարելի է անել։
⤵️⤵️⤵️ Եթե փորձեմ հակիրճ պատասխանել ապա ամենայն հավանականությամբ Ձեր մոտ Վագինզիմ կոչվող հիվանդությունն է, որի ժամանակ տեղի է ունենում հեշտոցի արտաքին 1/3-ի մկանների ակամա կծկումներ։
Մկանների կծկումները այնքան ուժգին են լինում, որ հեշտոցամուտքը ամբողջությամբ փակվում է սեռական ակտը դարձնելով անհնարին։
Ձեր նշված մեթոդներով բնականաբար նշված հիվանդությունը չի բուժվի, բայց այն նեղ մասնագիտական օգնության պարագայում 100% բուժելի է։
Բուժման ողջ ընթացքը անցավ է։ Մաքսիմում 1 ամսվա ընթացքում կինը կարողանում է վարել լիարժեք սեռական կյանք։