Yoga Federation of Armenia - Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Yoga Federation of Armenia - Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա

Yoga Federation of Armenia - Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա The goal of Yoga Federation of Armenian is to create conditions for healthy and happy life-style.

Մեդիտացիայի սիրահարներ , հավաքվեք🧘🏼‍♀️❗️Չորեքշաբթի , 24.12.25 , ժամը 19:00 ին սիրուն տարվա ամփոփում կունենանք  յոգայի ֆե...
18/12/2025

Մեդիտացիայի սիրահարներ , հավաքվեք🧘🏼‍♀️

❗️Չորեքշաբթի , 24.12.25 , ժամը 19:00 ին սիրուն տարվա ամփոփում կունենանք յոգայի ֆեդերացիայի նախագահ ` Հակոբ Բաղդասարյանի ուղեկցությամբ :🪷

Եկեք տարվա վերջին օրերի լարվածությունը թողնենք անցյալում և խաղաղ մթնոլորտում ,ժպիտներով լի քայլենք առաջ :

Մուտքը ազատ է , սակայն գրանցվելը պարտադիր 🙌

04/12/2025

Երկուշաբթի 19:00 ին , 08.12.25 , ֆեդերացիայի դռները բաց են այն մարդկանց առջև , ովքեր երբևէ ցանկացել են փորձել նեյրոգրաֆիկան ,կամ արդեն փորձ ունեն և կցանկանան նորից փորձել🪷

Քայլ դեպի նոր իրականություն

Հրավիրում եմ Նեյրոգրաֆիկայի վարպետաց դասի,որտեղ դուք կսովորեք ազատվել ներքին լարվածությունից, շփվել ձեր զգացմունքների հետ և ստեղծել նոր էներգետիկ կայունություն։ Սա արվեստից շատ ավելին է, այն ձեր հոգեկան հավասարակշռության նուրբ մեթոդն է։ Ձեր ձեռքերի շարժումների միջոցով գիծը դառնում է լեզու՝ խոսելու ձեր ենթագիտակցության հետ: Հարմար է բոլորին՝ նկարչական հմտություններ չունենալը խնդիր չէ:

Սիրով կսպասենք բոլորիդ🙌

❗️Նախապես գրանցվելը պարտադիր է

25/11/2025

Հերթական մեծ ճանապարհորդությունը Հայաստանի յոգայի Ֆեդերացիայի հետ :
Շտապեք ամրագրել ձեր տեղը մեր խմբում , քանի որ տոմսերն արդեն իսկ պետք է ձեռք բերել :

11/11/2025

Գեղեցիկ և ձիգ դեմքի մաշկ ունենալու համար նախատեսված վարժություններ Քրիստինայից

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Յոգայի Ֆեդերացիան սիրով կհյուրընկալի ԱՄՆ-ից ժամանած՝ տրավմատիկ խեղումների գծով փորձագետ, յոթ ...
08/10/2025

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Յոգայի Ֆեդերացիան սիրով կհյուրընկալի ԱՄՆ-ից ժամանած՝ տրավմատիկ խեղումների գծով փորձագետ, յոթ քայլային բիոֆիզիոսոցիալական և բնա-հոգևոր նորարարական մոդելի հեղինակ դոկտոր Անի Գալայճեանին:
Դոկտոր Անին կծանոթացնի և մասնակիցների հետ կանցկացնի «Հոգու սերֆինգ» ծրագիրը, որը ներառում է հետևյալ 7 քայլերը՝
1. Ուշադիր շարժվել և ձգվել:
2. Շնչառության օգտագործումը որպես վառելիք, սնունդ և դեղամիջոց:
3. Յուրաքանչյուր շնչառությամբ և ֆիզիկական շարժումով ազդող օրգանների պատկերացում:
4. Յուրաքանչյուր էներգետիկ կենտրոնի (չակրա) գույների վրա կենտրոնանալը, որոնք ծիածանի գույներ են:
5. Եթերային յուղերի օգտագործումն ազդեցությունը մեծացնելու համար:
6. Դրական հաստատումների օգտագործումը հստակ մտադրություններ սահմանելու համար:
7. Մեր մտքի հանգստացումը մեդիտացիայի և գիտակցված ներքին կապի միջոցով:
⏳Տևողությունը՝ 1 ժամ
📞Մասնակցությունը գրանցմամբ՝ հեռ. 094617686, 091305046
🏢Մուտքավճարը՝ 3000 դրամ.
Դոկտ. Անի Գալայճեանը հանդիսանում է Տրավմատիկ խեղումների գծով պաշտոնական հավաստագրված փորձագետ։ Նա հիմնադիր նախագահն է Տրավմաների կանխարգելման ու պաշտպանության ասոցիացիայի «Իմաստալից Աշխարհ»-ի, անդամ է ՄԱԿ-ի Հոգևոր արժեքների և գլոբալ մտահոգություններ գործադիր կոմիտեի, ղեկավարում է Միացյալ Նահանգների հոգեբանների ասոցիացիայի բռնությունների կանխարգելման և ուղղորդման կոմիտեի միջազգային բաժինը, բնագավառի տարբեր գրքերի հեղինակ և խմբագիր է: See less

23/09/2025

Ովքեր կհասցնեն գրանցվել Մարիայի դասերին մինչև հոկտեմբերի 5 ը , կստանան 20% զեղչ ֆիքսված արժեքից 🧘🏼‍♀️

Սպասում ենք սիրով , բոլորիդ🤍

Մեր սիրելի Էդիտայի յուրահատուկ դասերի ժամանակացույցը ներքոնշյալ , կարդացեք և միացեք եթե կունդալինի յոգայի սիրահար եք :🙌Հ...
22/09/2025

Մեր սիրելի Էդիտայի յուրահատուկ դասերի ժամանակացույցը ներքոնշյալ , կարդացեք և միացեք եթե կունդալինի յոգայի սիրահար եք :🙌

Հարցերի դեպքում կարող եք գրել մեր էջին 📩 , կամ զանգահարել ` 091305046 հեռախոսահամարին :

ԷԱԿ
Էներգիայի արթնացման, կառավարման գիտակից յոգա՝
Կունդալինի կրիա յոգա
(երբ առարկաներն անվանում ենք իրենց անուններով)

Բազմաթիվ աղբյուրներում ԷԱԿ բառը ներկայացվում է որպես ածանցավոր՝ կազմված Է- արմատից, որ նշանակում է Արարիչ, գերագույն էություն, և -ակ վերջածանցից, որն ունի գոյականը փոքրացնող նշանակություն։ Այս տրամաբանությամբ, մարդուն անվանելով Էակ՝ նրան ընդունում են որպես փոքր Արարիչ։

Սակայն ԱԿ հնչյունախումբը ունի նաև այլ, բառային իմաստ և նշանակում է՝ աչք, ակունք, անիվ, թանկարժեք քար։ Այս տրամաբանությամբ, ԷԱԿ բառը կարող է ունենալ նաև այլ մեկնություններ՝ ․․․ավելի խոր, ավելի անսահման🔱

Կարող է դառնալ նաև հապավում՝
ԷԱԿ՝ Էներգիայի Արթնացում Կառավարում,
այն է՝ Կունդալինի Յոգա։
🔱
«Աշխարհում ամեն ինչ էներգիա է: Ամեն ինչի հիմքում ընկած է էներգիան: ․․․Սա փիլիսոփայություն չէ։ Սա ֆիզիկա է»:
ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

🔱
․․․Մեր հիմքում ննջող էներգիայի արթնացումը, կառավարումը՝ Կունդալինի Յոգայի դասերը, շարունակվում են։
Ժամանակացույցը՝
Առավոտյան՝ ժամը 08։00 -10։00
Երեկոյան՝ ժամը 19։00 - 21։00

- Որտե՞ղ․․․
- Մեր սիրելի Հայաստանի Յոգայի ֆեդերացիայում
(հասցե՝ Պարոնյան 15/1,
Սերգեյ Փարաջանովի թանգարանի առջև)։

10/09/2025

Հարգելի յոգասերներ , ձեր իսկ պահանջով, նոր դասաժամ ենք բացում։ Առավոտյան մինչ աշխատանքի վազելը յոգայի խաղաղությամբ լցվեք ու օրը հրաշալի սկսելով շարունակեք :🧘🏼‍♀️

Այսպիսով , սեպտեմբերի 16 - ից ,յուրաքանչյուր երեքշաբթի,հինգշաբթի , շաբաթ `
08:30 - ին սիրով կսպասենք բոլորիդ :

❗️Ուշադրություն:
Մինչ հոկտեմբերի 5 - ը բոլոր գրանցվողներին սպասվում են զեղչեր 🤍

📢 Թանկագիններս՝Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի յոգայի ֆեդերացիան սկսում է թվով տասերրորդ Յոգայի  ՈՒսուցչական ...
26/03/2025

📢 Թանկագիններս՝
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի յոգայի ֆեդերացիան սկսում է թվով տասերրորդ Յոգայի ՈՒսուցչական Որակավորման դասընթացը :
Սույն թվականի ապրիլ ամսից սկսվելու է բազային ուսուցչական դասընթացը, որն անց է կացնելու Ֆեդերացիայի նախագահ` Հակոբ Բաղդասարյանը:
🧘‍♀️ Դասընթացի մասնակիցները որակավորվելու են Հայաստանի յոգայի ֆեդերացիայի, ինչպես նաև Յոգայի Միջազգային Խորհրդի կողմից (YAI Yoga Aliance International, YTTC,200 hours, India ):

♻️ Տրվելու է միջազգային նմուշի դիպլոմ, որը հնարավորություն կտա բոլոր մասնակիցներին աշխատելու որպես յոգայի ուսուցիչ աշխարհի գրեթե բոլոր երկրներում :

♻️Դասընթացը կազմվել և մշակվել է Յոգայի Միջազգային Խորհրդի չափանիշներին համապատասխան և իրենց իսկ կողմից հաստատվել որպես միջազգային ուսուցչական դասընթացի ծրագիր:

♻️Դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցներին կտրվեն սերտիֆիկատներ միջազգային յոգայի խորհրդի կողմից (Հնդկաստան):

‼ Դասընթացը բովանդակելու է`

• Աշտանգա յոգայի պատմությունը, Մահարիշի Պատանջալիի 8 աստիճանները
• Յոգա ասանաների կատարման կարգը, մեթոդաբանությունը, ֆիզիոլոգիական ներգուծությունն ու հակացուցումները
• Պրանայամաներ, պրանայամաների մեթոդոլոգիան, կատարման կարգը, հոգեֆիզիոլոգիական ներգործությունները, հակացուցումները, բանդհաներ, օրգանիզմի մաքրման ռիտուալների և պրոցեսների մասին
• Մուդրաներ
• Վիգյան Բայրավ տանտրա (Օշոյի մեկնաբանմամբ)
• Կենտրոնացման, խաոտիկ մեդիտացիաներ, տրանսային ռելաքսացիոն պարային մեդիտացիաների մեթոդոլոգիան, մեդիտացիաների տարբեր տեսակների ծագման մասին, ներգործությունների և հակացուցումների մասին
• Մանտրաների ներգործության մասին և նրանց կատարման կարգը:
Նաև կխոսենք ընդհանուր հոգեբանության, յոգայի հոգեբանության մասին, կստանաք հիպնոթերապիայի, հոգեվերլուծության, նեյրոլինգվիստիկ ծրագրավորման և հոգեբանությանը վերաբերող Ձեզ հուզող մի շարք հարցերի պատասխաններ :

♻️ Դասընթացի ժամանակ մեզ կհյուրընկալեն տարբեր մասնագետներ։

Բոլոր ցանկացողները 📲
094808040 Հակոբ Hakob Anand

Հարգանքներով`
Հայաստանի յոգայի ֆեդերացիա
Yoga.am 🧘‍♂️

10/12/2024

Address

Պարոնյան 15\1
Yerevan

Opening Hours

Monday 08:30 - 21:00
Tuesday 08:30 - 21:00
Wednesday 08:30 - 21:00
Thursday 08:30 - 21:00
Friday 08:30 - 21:00
Saturday 08:30 - 21:00

Telephone

+374-94-808040

Alerts

Be the first to know and let us send you an email when Yoga Federation of Armenia - Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Yoga Federation of Armenia - Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա:

Share

Category