03/02/2019
Բավականին դժվար է տրամադրվել և սկսել դիետա պահել: Ամեն օր թողնում ենք վաղվան ու այդպես էլ չենք սկսում: Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես դադարել հետաձգելը և սկսել նիհարել:
⠀
🌱Որևէ մոտիվացնող լուսանկար փակցրեք սառնարանին: Ամեն անգամ, երբ ուզենաք բացել սառնարանը, նկարը կհիշեցնի ձեր երազանքի մարմնի մասին:
⠀
🌱Կերեք դանդաղ, ավելի փոքր ափսե վերցրեք:
⠀
🌱Օրվա վերջում գրի առեք, թե ինչ եք կերել: Դա կօգնի վերահսկել սնվելու պրոցեսը և չանցնել չափը: Արեք դա 10 օր շարունակ և կզգաք տարբերությունը։
⠀
🌱Երբ ձեզ թվում է, թե քաղցած եք, ջուր խմեք: Օրգանիզմը շատ հաճախ է շփոթում քաղցը և ծարավը:
⠀
🌱Սկսեք փոքր փոփոխություններից։ Հյութի փոխարեն ամբողջական, կեղևով միրգ կերեք:
⠀
🌱Փոքր նպատակներ դրեք և հաղթահարեք հերթով:
⠀
🌱Ամեն օր մի կշռվեք:
⠀
🌱Ամեն օրվա սնունդը և մարզասրահի հագուստը պատրաստեք նախորդ օրը: Առավոտյան այլևս խուսափելու հնարավորություն չեք ունենա:
⠀
🌱Քնեք օրական 8 ժամ: Քնի պակասը թույլ չի տալիս արդյունավետ նիհարել։
⠀
🌱Մի պատմեք բոլորին, որ դիետա եք պահում: Ուղղակի գնացեք դեպի ձեր նպատակը: Եթե մի բան են առաջարկում, շնորհակալություն հայտնեք և մի կերեք, եթե չեք ուզում:
Իսկ եթե դեռ չունեք դիետա, բայց ուզում եք ունենալ, գրեք ինձ 😊