
21/08/2025
🌍✨ NAIRI Medical Center – Երևան արդեն պաշտոնապես ճանաչվել է որպես ESGO-ի կողմից հավաստագրված կենտրոնների միջազգային ցանցի (Consortium) հիմնադիր անդամ։
Սա բացառիկ ձեռքբերում է ոչ միայն մեր կենտրոնի, այլև Հայաստանի համար՝ վկայելով մեր անշեղ հանձնառությունը 🩺 բարձրակարգ գինեկոլոգիական օնկոլոգիական խնամքի և գիտական հետազոտությունների նկատմամբ։
Մեր թիմը հպարտ է լինել միջազգային 🌐 համաշխարհային ցանցի մաս, որտեղ ձևավորվում են լավագույն պրակտիկաները և բարձրագույն չափանիշները։
🙏 Շնորհակալ ենք մեր բժիշկներին, գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր վստահում են մեզ։
Մենք շարունակելու ենք զարգանալ՝ ապահովելով ամենաբարձր որակի բուժօգնություն և ներդրում ունենալով գիտության ու կրթության ոլորտում։