Dr. Qnarik Alexandryan Բժիշկ, գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Qnarik Alexandryan Բժիշկ, գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ

Dr. Qnarik Alexandryan Բժիշկ, գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Qnarik Alexandryan Բժիշկ, գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ, Doctor, Մոլդովական փ. 41/7 Fertility Center/Պտղաբերության Կենտրոն, Yerevan.

Քնարիկ Ալեքսանդրյան
Բժիշկ - գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ
Վերարտադրողական ծառայության ղեկավար Ֆերթիլիթի Սենթր ՕՖ Արմենիա
Անպտղություն
ԱՄԲ
Ինսեմինացիա
ՈՒՁՀ
Հղիություն

03/06/2026

մեր բուժառուի մոտ առկա էր ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ։ Երբ դիմեցին մեզ, արդեն 5 տարվա ամուսնական զույգ էին։ Իհարկե, նախ հետազոտեցինք նաև ամուսնուն, քանի որ առկա էր սերմնաբջիջների ակտիվության փոքր շեղում։

Զույգին ամբողջությամբ հետազոտելուց հետո կատարեցինք նաև արգանդափողերի անցանելիության ստուգում և որոշեցինք անցնել սերմնավորման (ինսեմինացիայի) ճանապարհով։

Սկսեցինք խթանման պրոցեսը․ ԱՄՀ-ն 5.68 էր։ Եվ ահա՝ արդեն առաջին իսկ խթանման փորձից գրանցվեց հղիություն, ու 2024 թվականին ծնվեց մեր առաջին փոքրիկը։ 🤍

Երկու տարի անց զույգը կրկին վերադարձավ մեզ մոտ՝ երկրորդ բալիկի ցանկությամբ։ Կրկին ընտրեցինք նույն, արդեն արդյունավետությունն ապացուցած սխեման… և այս անգամ գրանցվեց զույգ պտղով հղիություն։ 👶🏻👶🏻✨

Սա ևս մեկ ապացույց է, որ ճիշտ ընտրված մոտեցումը, համբերությունն ու վստահությունը կարող են ընտանիքներին պարգևել ամենամեծ երջանկությունը։ 💫

02/06/2026


👩‍❤️‍👨11 տարվա սպասում…
💉Անտիմյուլեր հորմոնը՝ ընդամենը 0.5…

👩‍⚕️Կատարեցինք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, նշանակվեց համապատասխան բուժում, և նախապատրաստվեցինք արտամարմնային բեղմնավորման։
Խթանման արդյունքում ստացանք 6 ձվաբջիջ, սակայն ունեինք ընդամենը 2 սաղմիկ, որոնք, անկեղծ ասած, իրենց գնահատականներով այնքան էլ «փայլուն» չէին։

🥲Առաջին տեղադրումը, ցավոք, հղիությամբ չավարտվեց։
Երկրորդ փորձի ժամանակ որոշեցինք տեղադրել մեկ դոնորական ձվաբջջից ստացված սաղմ և մեկ՝ իրենց սաղմիկը։
Հղիությունը գրանցվեց… բայց, ցավոք, ավարտվեց չզարգացող հղիությամբ։

🥰Եվ երբ թվում էր, թե այս ճանապարհը նորից ցավոտ փորձության է վերածվում…
մեր բուժառուն ինձ ամենամեծ անակնկալը մատուցեց՝
ինքնուրույն գրանցված հղիությամբ։ 🤍

🤰Այսօր մենք արդեն 10–11 շաբաթական ենք,
և այժմ մեր ամեն օրը պայքար է այս փոքրիկ կյանքի համար՝ ամեն գնով պահպանելու այդ երկար սպասված հրաշքը։ ✨

Այս պատմությունը հերթական անգամ ապացուցում է՝
բժշկության մեջ երբեմն կան բաներ, որոնք նույնիսկ ամենափորձառու մասնագետին կարող են զարմացնել…
և հենց դրա համար երբեք չի կարելի կորցնել հավատը։

🤰Անպտղության հետ կապված գրեթե բոլոր խնդիրները լուծելի են

Այցելե՛ք 👇
Մոլդովական փ 41/7 (Fertility Center, Պտղաբերության Կենտրոն)
Բժիշկ գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ, Վերարտադրողական ծառայության ղեկավար Ֆերթիլիթի Սենթր ՕՖ Արմենիա Քնարիկ Ալեքսանդրյան
☎️Հեռ. 091 305246

#գինեկոլոգ #անպտղություն #դաշտանայինցիկլ #պտղաբերություն #эко #ԱՄԲ

Մեր նոր ծնված հրաշքն ու մայրիկի արձագանքը🥰🤰Անպտղության հետ կապված գրեթե բոլոր խնդիրները լուծելի ենԱյցելե՛ք 👇Մոլդովական փ...
01/06/2026

Մեր նոր ծնված հրաշքն ու մայրիկի արձագանքը🥰

🤰Անպտղության հետ կապված գրեթե բոլոր խնդիրները լուծելի են

Այցելե՛ք 👇
Մոլդովական փ 41/7 (Fertility Center, Պտղաբերության Կենտրոն)
Բժիշկ գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ, Վերարտադրողական ծառայության ղեկավար Ֆերթիլիթի Սենթր ՕՖ Արմենիա Քնարիկ Ալեքսանդրյան
☎️Հեռ. 091 305246

#գինեկոլոգ #անպտղություն #դաշտանայինցիկլ #պտղաբերություն #эко #ԱՄԲ

01/06/2026

Յուրաքանչյուր երեխա սկսվում է սիրուց, սպասումից ու հավատից։
Հունիսի 1-ը պարզապես երեխաների տոն չէ։
Սա այն փոքրիկ հրաշքների օրն է, որոնց համար շատ ընտանիքներ երկար ճանապարհ են անցնում։
Որպես ռեպրոդուկտոլոգ՝ ամեն օր տեսնում ենք, թե որքան մեծ ուժ ունի ծնող դառնալու ցանկությունը։
Եվ երբ առաջին անգամ լսվում է մանկան լացը, աշխարհը փոխվում է։
Թող յուրաքանչյուր ընտանիք ապրի այդ երջանկությունը։
Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

❄️ Ինչո՞ւ երբեմն էմբրիոնը անմիջապես չեն տեղադրում․ ե՞րբ է անհրաժեշտ սառեցումըԱՄԲ-ի ընթացքում շատերը զարմանում են, երբ լս...
31/05/2026

❄️ Ինչո՞ւ երբեմն էմբրիոնը անմիջապես չեն տեղադրում․ ե՞րբ է անհրաժեշտ սառեցումը
ԱՄԲ-ի ընթացքում շատերը զարմանում են, երբ լսում են, որ էմբրիոնը կարող է անմիջապես չտեղափոխվել արգանդ, այլ սառեցվել 🧬

Բայց իրականում էմբրիոնների սառեցումը (կրիպոպահպանումը) ժամանակակից վերարտադրողական բժշկության կարևոր և լայն կիրառվող փուլերից է ✨

🔬 Էմբրիոնները սառեցվում են հատուկ տեխնոլոգիայով՝ վիտրիֆիկացիայով (vitrification), որը թույլ է տալիս պահպանել դրանց կենսունակությունը երկար ժամանակ։

👨‍⚕️ Իսկ ո՞ր դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ տալ էմբրիոնի սառեցում։
▫️ Երբ օրգանիզմը դեռ պատրաստ չէ տեղադրման
Եթե հորմոնալ ֆոնը տվյալ ցիկլում իդեալական չէ, բժիշկը կարող է որոշել նախ սառեցնել էմբրիոնները և տեղադրումը կատարել ավելի հարմար փուլում 🤍
▫️ Ձվարանների գերխթանման վտանգի դեպքում (OHSS)
Եթե ձվարանները չափազանց ուժեղ են արձագանքել խթանմանը, հղիությունը կարող է խորացնել վիճակը։ Այդ դեպքում ավելի անվտանգ է հետաձգել տեղափոխումը։
▫️ Երբ ստացվել են մի քանի որակյալ էմբրիոններ
Մի մասը կարող է տեղադրվել, իսկ մնացածը՝ սառեցվել հետագա փորձերի կամ ապագա հղիության համար 👶
▫️ PGT/PGD գենետիկական հետազոտության դեպքում
Էմբրիոնները հաճախ սառեցվում են մինչև գենետիկական պատասխանների ստացումը 🧪
▫️ Եթե անհրաժեշտ է հետաձգել հղիությունը
Որոշ դեպքերում զույգը կամ բժիշկը կարող են որոշել հղիությունը պլանավորել ավելի ուշ։

📊 Ժամանակակից բժշկական տվյալները ցույց են տալիս, որ ճիշտ իրականացված սառեցման դեպքում էմբրիոնների գոյատևման ցուցանիշը շատ բարձր է, իսկ սառեցված էմբրիոնների տեղափոխման հաջողությունը հաճախ համեմատելի է թարմ տեղափոխման հետ 🌱
✨ Ամենակարևորը՝ սառեցումը «վատ նշան» չէ։ Շատ դեպքերում դա պարզապես ավելի անվտանգ և արդյունավետ ռազմավարություն է հաջող հղիության համար։

🤰Անպտղության հետ կապված գրեթե բոլոր խնդիրները լուծելի են

Այցելե՛ք 👇
Մոլդովական փ 41/7 (Fertility Center, Պտղաբերության Կենտրոն)
Բժիշկ գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ, Վերարտադրողական ծառայության ղեկավար Ֆերթիլիթի Սենթր ՕՖ Արմենիա Քնարիկ Ալեքսանդրյան
☎️Հեռ. 091 305246

#գինեկոլոգ #անպտղություն #դաշտանայինցիկլ #պտղաբերություն #эко #ԱՄԲ

30/05/2026

🤰🏻Երբ բժշկությունը միանում է հավատին,
ծնվում են հրաշքներ։

Յուրաքանչյուր սպասված հղիություն մեզ համար պարզապես արդյունք չէ,
այլ ընտանիքի նոր սկիզբ։ 🤍

Շնորհակալ ենք վստահության համար։

 🤔Արդյո՞ք իմունոլոգիական գործոնները իրականում ազդում են հղիության վրա👩‍⚕️Այո, որոշ դեպքերում (օրինակ՝ հակաֆոսֆոլիպիդային...
29/05/2026


🤔Արդյո՞ք իմունոլոգիական գործոնները իրականում ազդում են հղիության վրա
👩‍⚕️Այո, որոշ դեպքերում (օրինակ՝ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ) դրանք կարող են խանգարել իմպլանտացիային կամ բերել հղիության կորստի, սակայն ոչ բոլոր դեպքերում են նշանակալի։

🤰Անպտղության հետ կապված գրեթե բոլոր խնդիրները լուծելի են

Այցելե՛ք 👇
Մոլդովական փ 41/7 (Fertility Center, Պտղաբերության Կենտրոն)
Բժիշկ գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ, Վերարտադրողական ծառայության ղեկավար Ֆերթիլիթի Սենթր ՕՖ Արմենիա Քնարիկ Ալեքսանդրյան
☎️Հեռ. 091 305246

#գինեկոլոգ #անպտղություն #դաշտանայինցիկլ #պտղաբերություն #эко #ԱՄԲ

Կորտիզոլի անալիզի նշանակությունը ԱՄԲ-ին պատրաստվելիս 🧬🤍ԱՄԲ-ի ճանապարհին կարևոր է ոչ միայն վերարտադրողական, այլ նաև ամբող...
28/05/2026

Կորտիզոլի անալիզի նշանակությունը ԱՄԲ-ին պատրաստվելիս 🧬🤍

ԱՄԲ-ի ճանապարհին կարևոր է ոչ միայն վերարտադրողական, այլ նաև ամբողջ հորմոնալ համակարգի գնահատումը։ Այդ պատճառով ռեպրոդուկտոլոգը նշանակում է նաև կորտիզոլի անալիզ՝ հասկանալու օրգանիզմի սթրեսային և հորմոնալ ֆոնը 💉

Ի՞նչ է կորտիզոլը 🤔
Կորտիզոլը մակերիկամներում արտադրվող հորմոն է, որը հայտնի է որպես «սթրեսի հորմոն»։ Այն մասնակցում է՝
▫️ հորմոնների հավասարակշռությանը
▫️ նյութափոխանակությանը
▫️ իմունային համակարգի աշխատանքին
▫️ վերարտադրողական ֆունկցիային
Գիտական տվյալներով՝ երկարատև սթրեսը կարող է ազդել կնոջ վերարտադրողական համակարգի աշխատանքի վրա։

Ինչու՞ է կարևոր կորտիզոլը ԱՄԲ-ի ընթացքում 🌸
🔹 Կարող է ազդել օվուլյացիայի վրա
Բարձր կորտիզոլը երբեմն խանգարում է հորմոնների բնական հավասարակշռությանը և կարող է ազդել ձվազատման գործընթացի վրա։
🔹 Կապ ունի սթրեսային ֆոնի հետ
ԱՄԲ-ի ընթացքը շատ կանանց համար հուզական ծանր շրջան է, և օրգանիզմի սթրեսային արձագանքի գնահատումը կարող է կարևոր լինել բուժման պլանավորման համար 💙
🔹 Կարող է գնահատվել ԱՄԲ-ի արդյունավետության համատեքստում
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կորտիզոլի մակարդակն առնչություն կարող է ունենալ ձվաբջիջների որակի, բեղմնավորման և իմպլանտացիայի հետ, սակայն գիտական արդյունքները դեռ միանշանակ չեն։

Ինչպե՞ս է հանձնվում անալիզը ⏰
Սովորաբար կորտիզոլը ստուգվում է՝
✅ արյան միջոցով
✅ երբեմն՝ թքի կամ մեզի միջոցով
Ամենից հաճախ անալիզը հանձնվում է առավոտյան, քանի որ կորտիզոլի մակարդակը օրվա ընթացքում փոխվում է 🌤️

Կարևոր է հիշել ❗
✨ Բարձր կորտիզոլը դեռ չի նշանակում, որ ԱՄԲ-ն չի հաջողվի
✨ Սթրեսը միայն մեկ գործոն է վերարտադրողական առողջության մեջ
✨ Քունը, սնունդը, հոգեբանական վիճակը և ընդհանուր առողջությունը նույնպես մեծ նշանակություն ունեն
✨ Արդյունքները պետք է գնահատի միայն մասնագետ բժիշկը 👩🏻‍⚕️
Հոգ տանելով ոչ միայն մարմնի, այլ նաև հոգեկան հավասարակշռության մասին՝ դուք ավելի պատրաստված եք մոտենում ձեր փոքրիկ հրաշքին 👶🏻🤍

🤰Անպտղության հետ կապված գրեթե բոլոր խնդիրները լուծելի են

Այցելե՛ք 👇
Մոլդովական փ 41/7 (Fertility Center, Պտղաբերության Կենտրոն)
Բժիշկ գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ, Վերարտադրողական ծառայության ղեկավար Ֆերթիլիթի Սենթր ՕՖ Արմենիա Քնարիկ Ալեքսանդրյան
☎️Հեռ. 091 305246

#գինեկոլոգ #անպտղություն #դաշտանայինցիկլ #պտղաբերություն #эко #ԱՄԲ

27/05/2026

Երբեմն ինձ շատ հաճախ հարցնում են՝
«Ինչպե՞ս կարող է արտամարմնային բեղմնավորումից հետո սաղմիկը հայտնվել արգանդափողում և առաջացնել արտարգանդային հղիություն…»

Ցավոք, այո՛, նման դեպքեր լինում են…
Եվ մեր այս պատմությունը հենց այդպիսի ցավոտ, բայց նաև ուժեղ պայքարի պատմություն էր։

9 տարվա անպտղություն…
Մեկ ինսեմինացիա, երկու ԱՄԲ փորձ այլ կլինիկայում, որոնք ավարտվել էին անհաջող։
Կատարված էր նաև էնդոմետրիումի պոլիպի վիրահատություն։

Երբ բուժառուն դիմեց մեզ, առկա էր նաև ադենոմիոզ, և առաջին հերթին որոշեցինք «հանգստացնել» օրգանիզմը, վերականգնել հորմոնալ ֆոնը։
4 ամիս անց սկսեցինք նախապատրաստումը սաղմիկի տեղադրմանը։
Կատարվեց նաև պլազմոֆերեզ…
Եվ վերջապես գրանցվեց հղիություն՝ զույգ պտղով։

Բայց ցավոք… պատմության այդ հատվածը շատ ծանր էր։
Պարզվեց՝ մեկ պտուղը զարգանում էր արգանդի խոռոչում, իսկ մյուսը՝ արգանդափողում։
Կատարվեց լապարասկոպիա, հեռացվեց արգանդափողը…
Սակայն ցավոք նաև արգանդում գտնվող պտուղը չզարգացավ։

Շատ ցավոտ էր…
Շատ տխուր…
Բայց մենք չհանձնվեցինք։

Կրկին նախապատրաստեցինք բուժառուին սաղմիկի տեղադրմանը։
Եվ այս անգամ…
մենք արդեն 8 շաբաթական ենք 🤍
Այսօր արդեն լսեցինք փոքրիկ սրտիկի բաբախյունը…

Երբեմն բժշկությունը միայն գիտություն չէ։
Այն նաև համբերություն է, պայքար, հավատ և նորից ուժ գտնելու կարողություն… ✨

Ինչ էմոցիոնալ, դրական ու լուսավոր օր է լինում,երբ օրը սկսում եմ փոքրիկ հյուրերով,իսկ ավարտում՝ արդեն հղիացած բուժառուներ...
27/05/2026

Ինչ էմոցիոնալ, դրական ու լուսավոր օր է լինում,
երբ օրը սկսում եմ փոքրիկ հյուրերով,
իսկ ավարտում՝ արդեն հղիացած բուժառուներին
կանանց կոնսուլտացիա ճանապարհելով… 🤍

Address

Մոլդովական փ. 41/7 Fertility Center/Պտղաբերության Կենտրոն
Yerevan
0062

Telephone

+37491305246

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Qnarik Alexandryan Բժիշկ, գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category