Dr. ARTUR SARGSYAN/անոթային վիրաբույժ

Dr. ARTUR  SARGSYAN/անոթային  վիրաբույժ Անոթային վիրաբույժ

29/01/2025

Ստորին վերջույթների մակերեսային երակների թրոմբոֆլեբիտը (թրոմբոզ) ախտաբանական վիճակ է, որի դեպքում մակերեսային երակներում ձևավորվում են թրոմբոտիկ զանգվածներ՝ զուգահեռաբար դրսևորվելով մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի բորբոքային ռեակցիայով։ Հայրենական և ռուսալեզու գրականության մեջ ավանդաբար կիրառվում են «թրոմբոֆլեբիտ» (այդպիսով ընդգծելով հիվանդության բորբոքային բնույթը) և «վարիկոթրոմբոֆլեբիտ» տերմինները։ Անգլալեզու աղբյուրներում կիրառվում են «մակերեսային երակների թրոմբոզ» (superficial vein thrombosis) և «մակերեսային թրոմբոֆլեբիտ» (superficial thrombophlebitis) տերմինները։ Մորֆոլոգիական տեսանկյունից սկզբունքային տարբերություններ թրոմբոզի և թրոմբոֆլեբիտի միջև չկան, որով պայմանավորված՝ ներկայումս երկու տերմինների կիրառումն էլ արդարացված է։ Թրոմբոտիկ և ուղեկցող բորբոքային պրոցեսը կարող է ախտահարել ոչ միայն վարիկոզ ձևափոխված, այլև առողջ և առանց ախտաբանական փոփոխությունների երակները։ Պայմանավորված այս հանգամանքով՝ կարևոր է տարբերակել վարիկոզ ձևափոխված երակների թրոմբոֆլեբիտ «վարիկոթրոմբոֆլեբիտ» և մակերեսային ոչ վարիկոզ երակների թրոմբոֆլեբիտ տերմինները։ Պայմանավորված վերոթվարկյալ հանգամանքներով՝ հիվանդության ընթացքը և բուժման տակտիկան ունեն որոշակի տարբերություններ։ Մակերեսային երակներում առկա թրոմբոտիկ պրոցեսը կարող է ուղեկցվել խորանիստ երակների թրոմբոզով- «ֆլեբոթրոմբոզ»։։ Ընդ որում՝ խորանիստ երակների թրոմբոզը կարող է ունենալ «միաժամանակյա» բնույթ՝ զարգանալով ինչպես միևնույն, այնպես էլ կոնտրալատերալ վերջույթում։ Խորանիստ երակային թրոմբոզի տարածման մյուս ճանապարհը սաֆենո-ֆեմորալ, սաֆենո-ծնկային և պերֆորանտ երակներով անցման ուղիներն են։
Ստորին վերջույթների ֆլեբոթրոմբոզը խորանիստ երակային համակարգում թրոմբային մակարդուկի ձևավորումն է, որը առաջացնում է արյան հոսքի խանգարում։ Երակային թրոմբոզը համարվում է բազմագործոն հիվանդություն՝ միասնական էթիոլոգիկ գործոնի բացակայության պայմաններում։ Տարբերակում են բնածին և ձեռքբերովի ռիսկի գործոններ, որոնք իրենց հերթին ընդգրկվում են «Վիրխովի տրիադայի» (երակային արյան կանգ, անոթի էնդոթելի վնասում, գերմակարդելիություն) կոնցեպցիայում՝ այս կամ այն կերպ մեծացնելով երակային թրոմբոզի զարգացման հավանականությունը։
Մակերեսային թրոմբոֆլեբիտների դեպքում անհրաժեշտ է հակաթրոմբոտիկ դեղամիջոցներ կիրառել խորանիստ երակային թրոմբոզի չափավոր կամ մեծ ռիսկի և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի զարգացման դեպքում։ Ներկայումս մակերեսային թրոմբոզները բուժելու համար կիրառվում են ոչ ֆրակցիավորված հեպարինի, ցածրմոլեկուլային հեպարինի, ֆոնդապարինուքսի, վիտամին K-ի ներհակորդներ, ռիվարօքսաբան (Ksarelto) դեղամիջոցներ, անուղղակի օրալ հակակոագուլյանտներ։ Սակայն հարկ է նշել, որ այս խմբի բոլոր դեղամիջոցների կիրառումը զուգորդվում է արյունահոսության ռիսկով, այդ իսկ պատճառով նախքան բուժում նշանակելը անհրաժեշտ է առանձին գնահատել հեմոռագիկ բարդությունների վտանգը և հնարավոր օգուտները։

29/01/2025
Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը մակերեսային երակային համակարգի առավելապես մեծ և փոքր ենթամաշկային երակների (Մ...
29/01/2025

Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը մակերեսային երակային համակարգի առավելապես մեծ և փոքր ենթամաշկային երակների (ՄԵԵ,ՓԵԵ) վարիկոզ ձևափոխությունն է, պայմանավորված փականային անբավարարությամբ։ Այն դրսևորվում է տեղային և համակարգային երակային արյան շրջանառության խանգարումներով, բորբոքային երևույթներով, նյութափոխանակության փոփոխություններով՝ վերջնարդյունքում հանգեցնելով քրոնիկ երակային անբավարարության զարգացմանը։Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը համարվում է ծայրամասային անոթների ամենատարածված հիվանդություններից մեկը։ Համաձայն համաճարա-կաբանական տարբեր տվյալների՝ վարիկոզ հիվանդության տարատեսակ կլինիկական ձևերով տառապում են աշխատունակ կանանց 26-38%-ը և տղամարդկանց 10-20%-ը։ Հարկ է նշել, որ ըստ տարբեր վիճակագրական տվյալների՝ վարիկոզ հիվանդության նոր դեպքերի աճը տնտեսապես զարգացած երկրների ազգաբնակչության շրջանում 1 տարվա կտրվածքով կազմում է կանանց 2,6%-ը և տղամարդկանց 1,9%-ը։ Վարիկոզ հիվանդության լայն տարածվածությունը, հիվանդության արագ երիտասարդացումը, ինչպես նաև ռեցիդիվող դեպքերի հաճախացումը պահանջում են ախտորոշման և բուժման մեթոդների առավել արդյունավետ ուղղությունների մշակում, ինչը համարվում է կարևոր բժշկա-սոցիալական հիմնախնդիր։
Սկլերոթերապիան, որպես բուժման մեթոդ, կիրառվում է վարիկոզ հիվանդության տարբեր փուլերում։ Մագիստրալ երակների ճյուղերի սկլերոթերապիան իրականացվում է սկլերոզանտների (էտօքսիսկլերոլ, ֆիբրովեյն) տարբեր կոնցենտրացիաներով՝ կախված երակի տրամաչափից։ Սկլերոթերապիայի արդյունավետությունը առավելապես պայմանավորված է ցուցումների ճիշտ ընտրությունից, իրականացման մեթոդից և կիրառվող սկլերոզանտի որակից։
Սկլերոթերապիայի իրականացման ցուցումներն են ռետիկուլյար վարիկոզը և տելեանգիոէկտազիաները, վենէկտոմիայից հետո չհեռացված երակային ճյուղերը։ Երակի լուսանցք սկլերոզանտի ներմուծումից հետո այն ենթարկվում է տեղային կոմպրեսիայի՝ հատուկ լատեքսային բարձիկների օգնությամբ։ Վերջույթը բինտավորվում է միջին ձգվածության էլաստիկ բինտերով և ցուցված է 2 ժամյա ակտիվ քայլքի ռեժիմ՝թրոմբոտիկ բարդությունների կանխարգելման նպատակով։ Սկլերոթերապիայի իրականացման տեսակներից է նաև այսպես կոչված փրփրային սկլերոթերապիան (Foam sclerotherapy), որն իրականացվում է դուպլեքս հսկողության ներքո՝ ավելի խոշոր տրամաչափի վարիկոզ հանգույցները վերացնելու նպատակով։ Փրփրային սկլերոթերապիայի առավելություններից է համեմատաբար փոքր քանակով սկլերոզանտի օգնությամբ առավել տարածուն երակային հանգույցների վերացումը։

Ստորին վերջույթների  իլեո-ֆեմորալ(զստա-ազդրային)  հատվածի թրոմբոզը  իրենից  ներկայացնում  է  ստորին  վերջույթների  խորան...
06/06/2022

Ստորին վերջույթների իլեո-ֆեմորալ(զստա-ազդրային) հատվածի թրոմբոզը իրենից ներկայացնում է ստորին վերջույթների խորանիստ երակային համակարգի ախտահարում, որը պայմանավորված է զստա-ազդրային սեգմենտի թրոմբային մակարդուկի սուր խանգարումով, որը արգելակում է արյան նորմալ հոսքը։ Անոթի խցանումը խաթարում է երակային հեմոդինամիկան, ինչը կլինիկորեն դրսևորվում է հաճախ տենդով, փափուկ հյուսվածքների այտուցով, ցավերով, մաշկային ծածկույթների գունավորման փոփոխություններով։ Զստա-ազդրային սեգմենտի թրոմբոզի ախտորոշումը հիմնված է կլինիկական ախտանշանների, արյան կենսաքիմիական քննության(թրոմբագոյացման մարկերներ, կոագուլոգրամմա), ուլտրաձայնային դուպլեքս հետազոտության Համակարգչային շերտագրության տվյալների հիման վրա։ Բուժական տակտիկան զստա-ազդրային սեգմենտի երակային թրոմբոզների դեպքում ներառում է ինչպես դեղորայքային(պահպանողական), այնպես էլ վիրահատական(էնդովասկուլյար) միջամտություններ-կավա ֆիլտրի իմպլանտացիա հետագա բարդությունների կանխարգելման նպատակով։

ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ բ,գ․թ․ անոթային վիրաբույժ Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր (Աբովյան 60) հեռ․ 091700196

ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ  ԶԱՐԿԵՐԱԿՆԵՐԻ  ԱԹԵՐՈՍԿԼԵՐՈԶՍտորին վերջույթների աթերոսկլերոզը բնութագրվում է ստորին վերջույթների հյուսվածքնե...
19/08/2020

ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԶԱՐԿԵՐԱԿՆԵՐԻ ԱԹԵՐՈՍԿԼԵՐՈԶ
Ստորին վերջույթների աթերոսկլերոզը բնութագրվում է ստորին վերջույթների հյուսվածքներում արյունամատակարարման խանգարմամբ, որը պայմանավորված է անոթների(զարկերակների) լուսանցքում խոլեստերինային(աթերոսկլերոտիկ) վահանիկների կուտակումով և արյունատար անոթի հետագա խցանումով։ Վերոնշյալ ախտաբանական փոփոխությունների արդյունքում զարգանում է իշեմիա, թթվածնի և այլ անհրաժեշտ սուբստրատների մատակարարման նվազեցում բջիջներին և հյուսվածքներին։ Առավել հաճախ աթերոսկլերոզի ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկվում են ստորին վերջույթների ազդրային, ծնկափոսային և մեծ ոլոքային զարկերակները։

ԱԹԵՐՈՍԿԼԵՐՈԶԻ(ԻՇԵՄԻԱՅԻ) ՓՈՒԼԵՐՆ ԵՆ
#ցավային զգացողությունների առաջացում ստորին վերջույթներում միայն երկարատև ծանրաբեռնվածությունից հետո
# ցավի առաջացում մոտ 250 մետր քայլելլուց հետ
# սուր ցավային զգացողություն ների առաջացում մինչև 50 մետր քայլելուց հետո կամ ցավեր հանգստի ժամանակ
# ստորին վերջույթներին տրոֆիկ խոցեր և նեկրոզներ
Աթերոսկլերոզին նպաստող գործոններն են խրոնիկական սթրեսը, ծխելը, ճարպոտ սննդի չարաշահումը, ավելորդ քաշը, շաքարային դիաբետը, գենետիկ նախատրամադրվածությունը։

ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ

Հիվանդության զարգացումը ոնթանում է աստիճանաբար և սկզբնական փուլերում կարող է որևէ կերպ չդրսևորվել։ Հետագա փուլերում հիվանդի մոտ դիտվում է ցավեր ստորին վերջույթներում, հատկապես երկարատև քայլելու ժամանակ, ոտնաթաթի գունատություն և թմրածություն։ Ստորին վերջույթներում դիտվում են ջերմաստիճանի նվազեցում, նկատելի են գունատությունը և կապտուկները, առաջանում են կծկումներ։ Ժամանակի ընթացքում հիվանդի մոտ դիտվում է նաև և առաջանում են տրոֆիկայի խանգարումներ ստորին վերջույթներին, որոնք դրսևորվում են վերքերի և խոցերի առաջացումով ոտքի տարբեր հատվածներում։ Հիվանդության սկզբնական փուլերում որպես կանոն ընդգրկվու է ստորին վերջույթներից որևէ մեկը, այնուհետև ախտանական պրոցեսի մեջ կարող է ընդգրկվել նաև մյուս վերջույթը։ Օբյեկտիվ զննման ժամանակ դիտվում է անոթազարկի նվազեցում կամ բացակայություն ազդրային, ծնկափոսային և ոլոքային զարկերակների վրա։

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Ստորին վերջույթների աթերոսկլերոզի ախտորոշման հաստատման նպատակով անհրաժեշտ է անոթային վիրաբույժի զննում և որոշ գործիքային հետազոտություններ
1․ ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա
2․ ուլտրաձայնային դուպլեքս սկանավորում
3․ Համակարգչային շերտագրություն ՀՇՏ-անգիոգրաֆիա

ԲՈՒԺՈՒՄ

Ստորին վերջույթների աթերոսկլերոտիկ ախտահարման բուժման տակտիկան պայմանավորված է հիվանդության ստադիայով և առաջնահերթ կարևոր նշանակություն ունի անհատի ճիշտ կենսակերպի և սննդակարգի կարգավորումը։ Սննդակարգում անհրաժեշտ է սահմանափակել ճարպոտ և տապակած սնունդը, ծխախոտից և ալկոհոլից հրաժարումը, ինչպես նաև ավելորդ քաշի կարգավորումը։ Դեղորայքային բուժումը ներառում է հակակոագուլյանտների, հակաագրեգանտների, հակալիպիդեմիկ դեղորայքի նշանակումը։
Որպես կանոն ստորին վերջույթների աթերոսկլերոտիկ ախտահարման լիարժեք բուժում և հիվանդի կյանքի որակի բարելավման( ցավային զգացողությունների վերացում, երկարատև քայլելու ունակություն) հնարավոր է հասնել վիրահատական ճանապարհով։ Աթերոսկլերոտիկ ախտահարումների դեպքում կիրառվող վիրահատություններն են շունտավորման և պրոթեզավորման վիրահատությունները, ինչպես նաև ցուցումների առկայության դեպքում էՆԴՈՎԱՍԿՈՒԼՅԱՐ (առանց կտրվածքների) ՍՏԵՆՏԱՎՈՐՄԱՆ վիրահատությունները։
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ, անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, ՀԵՐԱՑԻ ԹԻՎ 1 ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ, բջջ․ հեռ․ 091700196,

ՎԱՐԻԿՈԶ  և  ՀՂԻՈՒԹՅՈՒՆՓոքրիկի  ծննունդը  անկասկած  գեղեցիկ  սեռի  ներկայացուցիչների կյանքի  ամենասպասված  և  բերկրալից  ...
18/08/2020

ՎԱՐԻԿՈԶ և ՀՂԻՈՒԹՅՈՒՆ
Փոքրիկի ծննունդը անկասկած գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կյանքի ամենասպասված և բերկրալից պահն է։ Շատ հաճախ սակայն այն ուղեկցվում է կնոջ մոտ տարբեր անհանգստություններով և խնդիրներով։ Այդպիսի խնդիևներից մեկն էլ հղիության ժամանակ վարիկոզի առաջացումն է։ Հղիության զարգացման հետ միաժամանակ տեղի է ունենում պտղի աճ, ինչը իր հերթին ավելացնելով ծանրաբեռնվածությունը ստորին վերջույթների երակային համակարգի վրա դրսևորվում է վարիկոզ հիվանդության առաջացմամբ։ Այն պատճառում է ոչ միայն էսթետիկ տհաճություններ, այլև կարող է որոշ պայմաններում բերել կյանքի և առողջության լուրջ խնդիրների։ Հղիության ժամանակ վարիկոզի զարգացման հիմնական պատճառներն են
1․ Արյան կազմի փոփոխություն, մասնավորապես ֆիբրինոգենի մակարդակի բարձրացում։ Ֆիբրինոգենը պատասխանատու է արյան մածուցիկության համար, ֆիբրինոգենի մակարդակի բարձրացման դեպքում արյունը դառնում է ավելի խիտ, ավելի դժվար տեղաշարժվելով անոթներով, խանգարվում է նորմալ արյունահոսքը։ Այդ իսկ պատճառով դրանք չեն դիմանում նոր պայմաններին և լայնանում են։
2․ Պրոգեստերոնի մակարդակի բարձրացումը արյան մեջ, որը համարվում է ոչ բարենպաստ հանգամանք անոթների համար։ Պրոգեստերոնը նվազեցնում է արգանդի տոնուսը, պահպանելով կնոջ օրգանիզմը վիժումից և վաղաժամ ծննդաբերումից։Սակայն միաժամանակ նվազում է անոթների տոնուսը։
3․ Շրջանառվող արյան ծավալը ավելանում է մոտ 2 անգամ, այդ հանգամանքը իր հերթին բերում է նրան, որ անոթները չեն կարողանում տեղավորել արյան նման քանակ և ձևափոխվում են։ Բացի վերոնշյալ հանգամանքներից կնոջ մոտ կարող են լինել այլ անուղղակի անբարենպաստ հանգամանքներ, որոնք նպաստում են հղիության ժամանակ հիվանդության զարգացմանը
1․ժառանգական գործոն
2․ մարմնի քաշի կայուն ավելացում
3․ սննդի ռացիոնում բջջանյութի, վիտամինների պակաս հղիության ժամանակ
4․ թերշարժունություն

ՎԱՐԻԿՈԶԻ ՆՇԱՆՆԵՐԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հիվանդության սկզբնական փուլերում կաննաց մոտ կարող են բացակայել հիվանդության ախտանշանները։ Այնուհետև հայտնվում են > և ցանցերը։ Որպես կանոն այդ ախտանշանները ուշադրություն են դարձնում շատ քիչ թվով հղիներ։ Հղիների մոտ վարիկոզ հիվանդության առավել ցայտուն և անհանգստացնող ախտանշաններն են սրունքների գիշերային այտուցները և կծկումները։ Հիվանդության հաջորդ փուլերում երակները դառնում են առավել տեսանելի, այսպես ասած մաշկի վրա։ Այդ փուլում տուժում է ոչ կիայն վերջույթի էսթետիկ տեսքը, այլև հնարավոր են տարատեսակ բարդություններ, այդ թվում թրոմբոզների զարգացումը, ինչը իր հերթին վտանգ է ներկայացնում թե կնոջ և թե պտղի համար։ Հղիության ժամանակ վարիկոզի հավելյալ ախտանշաններն են
1․ ծանրություն վերջույթներում
2․ տեղաշարժման քայլելու դժվարություն (այտուցների հետևանքով երբեմն քայլելու անկարողություն)
3․ ձգող բնույթի ցավեր
Իհարկե շատ հղիներ ցանկանում են անհապաղ և շտապ ազատվել հղիության ժամանակ վարիկոզի խնդիրներից, սակայն գիտականորեն ապացուցված և անվտանգ բուժում հնարավոր է միայն հղիության ընթացքի և հղի կնոջ մոտ վարիկոզ հիվանդության առանձնահատկությունների վերլուծելուց հետո։

Արթուր Սարգսյան - անոթային վիրաբույժ, բ․գ․թ․ Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր (Աբովյան 60), ԵՊԲՀ Սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի դասախոս
Հեռախոս 091700196

Խորանիստ երակային թրոմբոզը բնութագրվում է ստորին վերջույթների խորանիստ երակային համակարգում թրոմբային մակարդուկի ձևավորո...
17/08/2020

Խորանիստ երակային թրոմբոզը բնութագրվում է ստորին վերջույթների խորանիստ երակային համակարգում թրոմբային մակարդուկի ձևավորումով։Որպես կանոն թրոմբային մակարդուկի ձևավորմանը նպաստում են երակի պատի վնասումը, արյան խտացումը և արյան հոսքի դանդաղումը։ Խորանիստ երակային թրոմբոզի ամենահաճախ հանդիպող բարդությունն է հանդիսանում ԹՈՔԱՅԻՆ ԶԱՐԿԵՐԱԿԻ ԹՐՈՄԲՈԷՄԲՈԼԻԱՆ, երբ խորանիստ երակում առկա թրոմբային մակարդուկը է և արյան հոսքով հասնում դեպի թոքեր։ Խորանիստ երակային թրոմբոզով և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա հաստատված ախտորոշմամբ հիվանդների 10-30%-ի մոտ դիտվում են տարատեսակ բարդություններ, ընդհուպ մինչև մահացու ելք։
Խորանիստ երակային թրոմբոզի ախտանշաններն են
․ցավ վերջույթում
․մաշկի գույնի փոփոխություն-պուրպուր կամ կարմիր
․գունավորում
․այտուցներ
․շոշափման ժամանակ տաքություն ախտահարված
վերջույթում
Թոքային թրոմբոէմբոլիայի ախտանշաններն են
․շնչահեղձություն
․ ցավեր կրծքավանդակում, որոնք ուժեղանում են խոր ներշնչման ժամանակ
․չպատճառաբանված հազ/ արյունախխում
․սրտի կծկումների հաճախականության ավելացում
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Խորանիստ երակային թրոմբոզի կանխարգելման ուղղություններն են
․ակտիվ կենսակերպ
․ մարմնի քաշի կարգավորում >
․ երկարատև նստած դիրքով գտնվելու պարագայում անհրաժեշտ է պարբերաբար կատարել վերջույթների մարզում քայլելով, կրել ազատ հագուստ և խմել շատ հեղուկներ
․ երկարատև հոսպիտալիզացիայի դեպքում առկա ռիսկի գործոնների պարագայում անհրաժեշտ է նաև կոմպրեսիոն տրիկոտաժի և հակակոագուլյանտների նշանակում։
Արթուր Սարգսյան- բ․գ․թ, անոթային վիրաբույժ,
Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր 091700196,099010046

Թրոմբոֆլեբիտ (լատ.՝ thrombophlebitis՝ մակարդուկ, մակարդախցան երակ), երակի պատի բորբոքում՝ լուսանցքը փակող մակարդուկի՝ թր...
04/03/2020

Թրոմբոֆլեբիտ (լատ.՝ thrombophlebitis՝ մակարդուկ, մակարդախցան երակ), երակի պատի բորբոքում՝ լուսանցքը փակող մակարդուկի՝ թրոմբի առաջացմամբ[2]։ Պատճառներն են՝ վարակիչ հիվանդությունները, երակների վնասվածքները, արյան հոսքի դանդաղումը և մակարդելիության բարձրացումը։ Լինում է մակերեսային և խորանիստ երակների թրոմբոֆլեբիտ։ Առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթների և փոքր կոնքի երակները, հազվադեպ՝ սիներակները, դռներակը, լյարդային երակները։ Երբեմն թրոմբոֆլեբիտ հանդիսանում է ծննդաբերության, զանազան վիրահատությունների, վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների բարդություն։ Սուր թրոմբոֆլեբիտն արտահայտվում է ախտահարված երակների ցավերով, մարմնի ջերմության բարձրացմամբ, դողով։ Մակերեսային երակների թրոմբոֆլեբիտ բնորոշվում է ցավոտ, պինդ հանգույցների առաջացմամբ և երակի ուղղությամբ մաշկի կարմրությամբ։ Խորանիստ երակների թրոմբոֆլեբիտի դեպքում արյան հոսքի խանգարման հետևանքով առաջանում է ծայրանդամի այտուց։ Հնարավոր է նաև թրոմբոֆլեբիտի քրոնիկական ընթացք, պարբերաբար սրացումներով։ Թրոմբոֆլեբիտի ամենավտանգավոր բարդությունը թրոմբի պոկվելը և դրանով թոքային զարկերակի խցանվելն է։

ԲՈՒԺՈՒՄԸ

Ստորին վերջույթների մակերեսային երակների թրոմբոզների- թրոմբոֆլեբիտների բուժումը իրականացվում է վիրահատական ճանապարհով, կատարվում է կոմբինացված վենէկտոմիա (կրոսէկտոմիա և մեծ ենթամաշկային երակի հեռացում, առանձին վարիկոզ հանգույցների հեռացում մինիֆլեբէկտոմիայի մեթոդով), նպատակ ունենալով կանխարգելել թրոմբային մակարդուկի անցումը խորանիստ երակային համակարգ։

ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ, անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, ՀԵՐԱՑԻ ԹԻՎ 1 ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ, բջջ․ հեռ․ 091700196,
099010046

Աորտայի անևրիզման  ներկայումս  հանդիսանում է  բավական  տարածված  հիվանդություն, որը  հանդիպում է 65տ-ից  մեծ  անձանց  մո...
15/01/2020

Աորտայի անևրիզման ներկայումս հանդիսանում է բավական տարածված հիվանդություն, որը հանդիպում է 65տ-ից մեծ անձանց մոտ( 20։1 հարաբերակցությամբ)։ Աորտայի անևրիզման-իրենից ներկայացնում է աորտայի օրգանիզմի մայր անոթի որոշակի հատվածի լայնացումը կամ պատի արտափքումը։ Առավել հաճախ աորտայի անևրիզմատիկ ախտահարումը ընթանում է որովայնային հատվածում(որովայնային աորտայի անևրիզմա)-80%, իսկ ավելի հազվադեպ կրծքային հատվածում -20%։ Աորտայի պատը անևրիզմատիկ ախտահարված հատվածում ավելի թոիլացած է, քան նորմայում, այդ իսկ պատճառով այն չի կարողանում դիմակայել անոթի ներսում առկա ճնշմանը։ Որոշակի ժամանակհատվածում այդ ամենը նպաստում է անևրիզմայի ամենահաճախ հանդիպող բարդությանը- ԱՆևՐԻԶՄԱՅԻ ՊԱՏՌՎԱԾՔԻՆ։ Պատռվածքի զարգացման հավանականությունը կախված է անևրիզմայի չափսերից։
1․ անևրիզմայի տրամաչափի 5 սմ և ավելին լինելու պարագայում, 100 հիվանդներից 25-ի մոտ դիտվում է պատռվածք առաջիկա 6-7 տարիների ընթացքում։
2․ Որոշ կլինիկական դեպքերում անևրիզմայի փոքր չափսերի դեպքում(մինչև 4 սմ) վիրահատական բուժում կարող է չպահանջվել, սակայն անհրաժեշտ է 6 ամսյա պարբերականությամբ անցնել ախտորոշիչ հետազոտություն անևրիզմայի չափսերի գնահատման համար։
ԱՆևՐԻԶՄԱՅԻ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐ
Հիվանդների մեծամասնության մոտ աորտայի անևրիզման կարող է զարգանալ մի քանի տարվա ընթացքում չդրսևորվելով որևիցէ կլինիկական ախտանշաններով։ Կլիիկական ախտանշանները կախված են այն հանգամանքից, թե որ հատվածում է տեղակայված անևրիզման։ Ախտանշանների դասական եռյակը հետևյալն է
1 բութ ցավ որովայնում, որը կարող է ճառագայթել դեպի մեջքի շրջան
2 պուլսացիայի առկայություն որովայնում
3 ուռուցքանման գոյացություն շոշափման ժամանակ
ԱՆևՐԻԶՄԱՅԻ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անւրիզմայի պատռվածքի դեպքում դիտվում է ուժեղ ցավային զգացողություն որովայնում և մեջքի շրջանում։ Պատռվածքը բերում է ուժեզ ներքին արյունահոսության, որը դրսրորվում է մահացու ելքով, եթե չի կատարվում անհետաձգելի վիրահատություն։
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Աորտայի անևրիզմայի ախտորոշումը հիմնված է կլինիկական ախտանշանների և գործիքային հետազոտման մեթոդների կիրառման վրա
1.ուլտրաձայնային դուպլեքս հետզոտություն
2.համակարգչային շերտագրություն
3.ռենտգենկոնտրաստ անգիոգրաֆիա
ԲՈՒԺՈՒՄ
Անորիզմայի բուժման տակտիկան կախված է անորիզմայի ախտանշաններից և չափսերից։ Անհետաձգելի վիրահատությունը ցուցված է անևրիզմայի պատռվածքի դեպքում, որը որպես կանոն ունի բավական մեծ ռիսկ ի տարբերություն պլանային վիրահատությունների։ ԱՆևՐԻԶՄԱՅԻ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՆՈՒՄ Է ԱԽՏԱՀԱՐՎԱԾ ՀԱՏՎԱԾԻ ՀԵՌԱՑՄԱՆ և ԱՈՐՏԱՅԻ ՏՎՅԱԼ ՀԱՏՎԱԾԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՆՈԹԱՅԻՆ ՊՐՈՏԵԶՈՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՄԵՋ։
-------------------------------------------------------------------------------
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ-բժշկական գիտությունների թեկնածու, անոթային վիրաբույժ, ԵՊԲՀ Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր։ 091700196, 099010046

Address

Ք․երևան Աբովյան 60
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00

Telephone

+37491700196

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. ARTUR SARGSYAN/անոթային վիրաբույժ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category