Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia

Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն
(1)

ՀՀ Առողջապահության նախարարության Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնն արյան համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման եզակի մասնագիտացված կենտրոն լինելուց զատ իրականացնում է ուռուցքաբանական ծավալուն ծառայություններ։

2019թ․-ից կենտրոնի կազմում է նաև Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որը մանկական արյունաբանական և ուռուցքաբանական ծառայություններ ի

րականացնող միակ կառույցն է ՀՀ-ում։

Կենտրոնում գործում է նաև միջազգային չափանիշներին համապատասխանող և ժամանակակից սարքավորումներով հագեցված Արյան բանկը, որը կոորդիանցնում է ՀՀ Արյան ծառայության բոլոր ստորաբաժանումների աշխատանքները և ցուցաբերում կազմմեթոդական օգնություն: Կենտրոնի ենթակայության տակ մարզերում գործում են Արյան բանկի հետևյալ բաժանմունքերը․

- Հրազդանի արյան բաժանմունք
- Գյումրու արյան բաժանմունք
- Արմավիրի արյան բաժանմունք
- Լոռու արյան բաժանմունք
- Սյունիքի արյան բաժանմունք

Կենտրոնի ախտորոշիչ և բուժական ծառայությունները տրամադրում են աշխարհի լավագույն հիվանդանոցներում շարունակաբար վերապատրաստվող բժիշկներ։

Յոլյան կենտրոնը հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի և ուռուցքաբանության ամբիոնի կլինիկական բազա:

💬 «Ես շատ ուրախ եմ Հայաստանի երեխաների համար. նրանք «Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի թիմի կողմից ...
26/05/2026

💬 «Ես շատ ուրախ եմ Հայաստանի երեխաների համար. նրանք «Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի թիմի կողմից հիանալի խնամք են ստանում», - Պաուլ-Գերհարդ Շլեգել

🩺 Միջազգային ճանաչում ունեցող գերմանացի մասնագետը բարձր է գնահատել «Յոլյան» կենտրոնի բժիշկների պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունն ու շարունակական զարգացման ձգտումը՝ ընդգծելով, որ այստեղ աշխատում է ուժեղ և միասնական թիմ։

🌍 Բացառիկ հարցազրույցում պրոֆեսոր Շլեգելը խոսում է Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի ստեղծման, հայ մասնագետների պատրաստվածության և կենտրոնում կիրառվող միջազգային մակարդակի բուժման մասին։

🔗 Ամբողջական զրույցը՝ yeolyan.org կայքում ⬇️

https://yeolyan.org/es-shat-ourax-em-hayastani-erexanerih/

Ինչպես ստեղծվեց ոսկրածուծի փոխպատվաստման ծրագիրը Հայաստանում. հարցազրույց Պաուլ-Գերհարդ Շլեգելի հետ Մեր զրուցակիցն է գերմանացի մանկական արյունաբան-ուռուցքա...

22/05/2026

🇦🇲 🇩🇪 Այս օրերին «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում հյուրընկալել ենք գերմանացի պրոֆեսոր Պոլ-Գերհարդ Շլեգելին, ով տարիներ շարունակ աջակցում է կենտրոնի մասնագետներին՝ հատկապես ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրերի զարգացման և միջազգային փորձի փոխանցման ուղղությամբ։

🤝 Պրոֆեսոր Շլեգելի այցը ևս մեկ կարևոր քայլ է հայ-գերմանական համագործակցության ամրապնդման ճանապարհին։

Շուտով կհրապարակենք նաև նրա հետ բացառիկ հարցազրույցը՝ մասնագիտական փորձի, համագործակցության և ոլորտի զարգացման հեռանկարների մասին։

21/05/2026

🩺 Պալիատիվ խնամք․ մասնագիտական աջակցություն՝ նաև տնային պայմաններում

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական պալիատիվ խնամքի կենտրոնի ղեկավար Անուշ Սարգսյանը Առաջին ալիքի «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում խոսել է մանկական պալիատիվ խնամքի կարևորության և Հայաստանում ծառայության զարգացման մասին։

Հաղորդման ընթացքում ներկայացվել են՝

🔹 ի՞նչ է մանկական պալիատիվ խնամքը և որ դեպքերում է այն ցուցված,
🔹 ցավի վերահսկման և ժամանակակից ցավազրկման մոտեցումները,
🔹 «Յոլյան» կենտրոնի շարժական տնային պալիատիվ ծառայության գործունեությունն ու նշանակությունը,
🔹 ծառայությունից օգտվող երեխաների և նրանց ընտանիքների փորձն ու առկա վիճակագրական տվյալները։

Անդրադարձ է կատարվել նաև այն կարևոր գաղափարին, որ պալիատիվ խնամքը միայն բժշկական օգնություն չէ․ այն երեխայի կյանքի որակի բարելավման, հնարավորինս առանց ցավի մանկության և ընտանիքի կողքին լինելու մասին է։

🎥 Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

🩸 «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության մեր թիմն արյան հավաքագրում իրականացրեց Առողջա...
20/05/2026

🩸 «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության մեր թիմն արյան հավաքագրում իրականացրեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ⬇

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am

📣 «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ն ընդլայնում է իր մասնագիտական թիմը և փնտրում է բուժքույր ⬇...
20/05/2026

📣 «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ն ընդլայնում է իր մասնագիտական թիմը և փնտրում է բուժքույր ⬇️

👩‍⚕️ Պահանջվող հմտությունները՝

🔹 Մասնագիտական կրթություն/հավաստագրի առկայություն,
🔹 Համակարգչային ծրագրերի բազային իմացություն / MS Word, Excell/,
🔹 Արմեդ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
🔹 Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
🔹 Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում։

✔ Աշխատանքային փորձը ցանկալի է

📌 Դիմելու կարգ՝

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել hr@yeolyan.org էլ․ հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով՝ Բուժքույր կամ մոտենալ Անձնակազմի կառավարման բաժին երկուշաբթիից ուրբաթ ժամը 10։30-16։00, ք. Երևան, Հր. Ներսիսյան 7։

- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ,
- Աշխատանքային ժամեր՝ 09։00-17։30։

📍 Հասցե՝ ք. Երևան, Ներսիսյան 7
☎️ Հեռ.՝ (010) 28-38-00 (ներքին՝ 551)

18/05/2026

🩸 Հեմոֆիլիա․ ժամանակակից մոտեցումներ և կանխարգելիչ բուժման հնարավորություններ

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոնի ղեկավար Հեղինե Խաչատրյանը Առաջին ալիքի «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ներկայացրել է՝

🔹 ի՞նչ է հեմոֆիլիան և ինչ առանձնահատկություններ ունի հիվանդությունը,
🔹 Հայաստանում առկա իրավիճակը,
🔹 կանխարգելիչ բուժօգնության նշանակությունը։

Անդրադարձ է կատարվել նաև արյան անհատույց նվիրատվության կարևորությանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր առողջ մարդ կարող է իր մասնակցությունն ունենալ հեմոֆիլիա ունեցող պացիենտների և բազմաթիվ այլ բուժառուների կյանքում։

🎥 Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

14/05/2026

📌 Պալիատիվ խնամքը հույսից հրաժարում չէ․ այն երեխայի արժանապատիվ կյանքի, առանց ցավի մանկության և ընտանիքի կողքին լինելու մասին է։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի՝ մանկական պալիատիվ խնամքի կենտրոնի ղեկավար Անուշ Սարգսյանը ներկայացրել է տնային պալիատիվ խնամքի ծառայության կարևորությունը և այն աջակցությունը, որը տրամադրվում է անբուժելի հիվանդություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին։

Մասնագետն անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին՝ հատկապես պալիատիվ օգնության կարիք ունեցող երեխաների ուղղորդումների ցածր թվին և իրազեկվածության պակասին։

🎥 Մանրամասները՝ -ի ռեպորտաժում։

13/05/2026

🩸 Ապրիլ ամսվա ընթացքում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության թիմն այցելել է մի շարք կազմակերպություններ, որոնց աշխատակիցները դարձել են արյան կամավոր դոնորներ։ ⬇️

▪️ AMIO BANK
▪️ Fast Bank
▪️ Yandex Go Armenia
▪️ Align Technology
▪️ Yerevan Medical college after Mehrabyan
▪️ European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան
▪️ Հայկական պետական մանկավարժական համալսարան (ASPU)
▪️ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
▪️ Արարատի պետական բժշկական քոլեջ

🌱 Եթե ձեր կազմակերպությունը ևս ցանկանում է միանալ այս կարևոր նախաձեռնությանը՝ Արյան ծառայության մեր թիմը կայցելի ձեզ և կկազմակերպի արյունատվության ամբողջ գործընթացը։

Միասին կարող ենք նպաստել արյան անհատույց դոնորության մշակույթի զարգացմանը և ապահովել արյան պաշարների կայունությունն ու հասանելիությունը մեր երկրում։

📞 Հեռ. 010 28 38 23
📩 nfo.bloodbank@yeolyan.org

💙 Մայիսի 12-ը Բուժքույրերի միջազգային օրն էԱյս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու բուժքույրերի կարևոր դերը բժշկական թիմում։Բուժ...
12/05/2026

💙 Մայիսի 12-ը Բուժքույրերի միջազգային օրն է

Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու բուժքույրերի կարևոր դերը բժշկական թիմում։

Բուժքույրի աշխատանքը հատկապես արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտում ունի իր առանձնահատկությունները․ այն կապված է երկարատև բուժման, բարդ գործընթացների և հաճախ՝ զգայուն իրավիճակների հետ, որտեղ կարևոր են ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլ նաև հավասարակշռված և զգոն մոտեցումը։

Շնորհակալություն մեր բուժքույրերին՝ ամենօրյա աշխատանքի, ուշադրության և այս կարևոր գործի հանդեպ ունեցած պատասխանատվության համար 💙

08/05/2026

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն։ Այցի ընթացքում նա անդրադարձել է առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո տեղի ունեցած որոշակի փոփոխություններին։

Կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանն էլ ընդգծել է, որ ապահովագրությունը բավականին սպասված էր թե՛ բուժաշխատողների, թե՛ բուժառուների համար, հատկապես ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողների, քանի որ նրանք ամենախոցելիներն են և՛ սոցիալական, և՛ բժշկական առումով։

Address

Nersisyan 7
Yerevan
0014

Alerts

Be the first to know and let us send you an email when Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia:

Share

Category