05/07/2021
Արդեն վաղուց գաղնիք չէ, որ առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու գրավականն է ամենօրյա խնամքը՝ հատկապես ամռան շոգին 💆♀️🧖♀️
🔹 Մեզ մոտ կարող եք գտնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է կնոջը՝ խնամված լինելու համար։ 👝🧴🛍
🔹 Մեր մեծ տեսականուն ծանոթանալու համար այցելեք մեզ․․․ Expert Pharm
Մաշկի ճիշտ խնամքի կարևոր փուլերը ըստ տարիքային խմբերի 💆♀️🧴
15-20 տարեկան 👱♀️
Այս տարիքում կնոջը մեծ անհանգստություն է պատճառում ճարպագեղձերի ուժգնացած գործունեությունը։ Մաշկի ավելորդ ճարպաարտադրության հետևանքով դեմքը յուղոտվում է, այս փուլում բարձր է բորբոքվելու վտանգը։
20-25 տարեկան 👩
Այս տարիքում առհասարակ պարտադիր չէ գնել թանկարժեք միջոցներ մաշկը խնամելու համար, բավարար է բնական մթերքներից պատրաստված դիմակներ դնելը։
25-30 տարեկան 👩
Հայտնի է որ, արևահարության թեթևակի թխությունը ծածկում է դեմքի թերությունները, թարմ ու առողջ տեսք է տալիս։ Սակայն արևի տևական ազդեցության հետևանքով խախտվում է մարմնի ջերմափոխանակությունը, քայքայում է մաշկի առաձգականությունն ապահովող երկու սպիտակուցները, կոլագենն և էլաստինը, և մաշկը կորցնելով առաձգականությունը, ծածկվում է կնճիռներով։ Այս գործընթացը դանդաղեցնելու համար հարկ է օգտագործել դոնդողանման նյութեր պարունակող մթերքներ։
30-35 տարեկան 👩
Այս շրջանում կինը երիտասարդությունից անցնում է հասուն տարիք։ Այս տարիքում նախ և առաջ պետք է ինքնաճանաչման ճիշտ ուղի բռնել։ Մաշկը պետք է խնամել բնական ծագում ունեցող միջոցներով։
35-40 տարեկան 👩
Այս տարիքում է առաջանում առաջին կնճիռները, նաև սկսում է թառամել մաշկը։ Եթե անցյալում կարելի էր մաշկի խնամքին անրադառնալ երբեմն երբեմն, ապա այս տարիքում մաշկի խնամքը պիտի կատարվի հանգամանորեն ու պարբերաբար։
40-50 տարեկան 👩
Այս տարիքում կնոջ օրգանիզմը ունենում է մեծ փոփոխութուններ, այդ իսկ պատճառով մաշկը կորցնում է առանձգականությունն ու փափկությունը։ Այս տարիքում պետք է ցուցաբերել ուշադրություն կնոջ նկատմամբ և պետք է մաշկի ճիշտ և ռացիոնալ խնամքին հետևել։
50-55 տարեկան 👩
Մաշկի բնական ծերացումը շարունակվում է, նրա բջիջները կորցնում են իրենց բաղադրության մեջ եղած հեղուկը։ Այն կանայք ովքեր անտեսել են առողջ ապրելակերպը, անխնա ծախսել են իրենց կենսական ուժերը, չափից շատ օգտագործել են քիմիական միջոցներ կանգնում են տխուր փաստի առաջ։ Պետք է ռացիոնալ խնամել մաշկը, բանական միջոցներով։
📩Մանրամասների համար գրել մեր էջին, սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։