Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն

Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն Since 1997, an extraordinary revolution of breast screening has taken place in Armenia.

ՀԱԱԿ-ը հովանավորվում է Հայ Ամերիկյան Մշակույթային Ասոցիացիայի կողմից, որը ԱՄՆ-ում շահութ չհետապնդող կազմակերպություն է: 1997թ-ից Հայաստանում կրծքագեղձի հետազոտության յուրօրինակ հեղափոխություն տեղի ունեցավ: Ամերիկահայ բարերար Ռիթա Պալեանի և այդ ժամանակաշրջանում Ազգային Ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվեց Հայ-Ամեիկյան Մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը 2002թ-ին վերափոխվեց “Հ

այ-Ամերիկյան Առողջության Կենտրոն” հիմնադրամի: Կենտրոնի գործունեության 24 տարիների ընթացքում այստեղ կատարվել է ավելի քան 701,796 հետազոտություն:
‐-----------
AAWC is sponsored by the US-based non-profit organization, the Armenian American Cultural Association, Inc. With the efforts of the American benefactress Rita Balian and the Deputy of the National Assembly Hranush Hakobyan the Armenian-American Mammography University Center has been established, which later, in 2002, has been reconstructed as “Armenian American Wellness Center” Foundation. During 24 years of AAWC’s activity approximately 701,796 visitors have been screened at the center.

Շնորհավորում ենք Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ 🎉📢 Տեղեկացնում ենք, որմայիսի 1, 2, 3 և 4-ը կենտրոնը փակ է լինել...
01/05/2026

Շնորհավորում ենք Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ 🎉

📢 Տեղեկացնում ենք, որ
մայիսի 1, 2, 3 և 4-ը կենտրոնը փակ է լինելու

Կվերադառնանք աշխատանքի մայիսի 5-ից 💙

Շնորհակալություն վստահության համար 🙏

27/04/2026

👩‍⚕️ ՆԱՊ տեղադրում՝ ապահով և վերահսկվող պայմաններում
ՀԱԱԿ գինեկոլոգ Նելլի Ավագյանը խոսել է ՆԱՊ-ի տեղադրման, անվտանգության կանոնների և թեմային վերաբերող այլ հարցերի շուրջ։
📍 Ձեր առողջությունը վստահեք փորձառու մասնագետին։
Գրանցման և մանրամասների համար կարող եք զանգահարել 012583935
Հասցե՝ Հերացի 5

Հիշում և պահանջում ենքԱպրիլի 24-ին ՀԱԱԿ-ը չի աշխատում
24/04/2026

Հիշում և պահանջում ենք
Ապրիլի 24-ին ՀԱԱԿ-ը չի աշխատում

✨ Ապրիլի 19-ին տեղի ունեցավ «Քաղցկեղի և իննովացիայի համաժողով»-ը, որի գլխավոր հովանավորը Հայ-Ամերիկյան Առողջության Կենտր...
21/04/2026

✨ Ապրիլի 19-ին տեղի ունեցավ «Քաղցկեղի և իննովացիայի համաժողով»-ը, որի գլխավոր հովանավորը Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնն էր։
Համաժողովը համախմբեց ոլորտի առաջատար մասնագետների՝ նպատակ ունենալով քննարկել քաղցկեղի վաղ հայտնաբերման, ժամանակակից ախտորոշման և բուժման նորարարական մոտեցումները, ինչպես նաև խթանել գիտելիքի և փորձի փոխանակումը։
📌 Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես եկան՝
🔹 Անի Հակոբյան — ռադիոլոգիայի բաժնի ղեկավար, բ.գ.թ.,
🔹 Շաքե Հմայակյան — ռադիոլոգ
🔹 Վահե Տեր-Մինասյան - ուռուցքաբան, վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար։
Նրանց մասնագիտական ելույթները կարևոր ներդրում ունեցան ոլորտում նորարարական լուծումների և արդի մոտեցումների ներկայացման գործում։ Համաժողովը դարձավ կարևոր հարթակ՝
✔ քաղցկեղի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման
✔ վաղ ախտորոշման կարևորության ընդգծման
✔ ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների ներկայացման
✔ տեղական և միջազգային համագործակցության ամրապնդման համար
🩷Շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործընկերներին և մասնակիցներին՝ արդյունավետ համագործակցության համար։

Ապրիլի 18-ի աշխատաժամերը👇
17/04/2026

Ապրիլի 18-ի աշխատաժամերը👇

🦷Պարոդոնտիտ. շուրջատամնային հյուսվաքծի բորբոքում, ինչպե՞ս կանխել: ‼️Հարցին պատասխանել է Հայ-ամերիկյան առողջության կենտրո...
13/04/2026

🦷Պարոդոնտիտ. շուրջատամնային հյուսվաքծի բորբոքում, ինչպե՞ս կանխել:
‼️Հարցին պատասխանել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ընտանեկան ստոմատոլոգ Արմինե Թելյանը:
🤝Սիրելի՛ այցելուներ, մի անտեսեք լնդերի առողջությունը, եթե ատամները լվանալիս լնդերը արյունահոսում են, եթե կա տհաճ հոտ կամ լնդերը ցավում են, դա կարող է լինել պարոդոնտիտի՝ լնդերի և ատամը պահող հյուսվածքների բորբոքման նշան։ Անտեսելու դեպքում խնդիրը կարող է հանգեցնել ատամների շարժունության և նույնիսկ կորստի։
‼️Ի՞նչ անել:
✅Լվանալ ատամները օրական 2 անգամ՝ քնելուց առաջ և առավոտյան նախաճաշից հետո: Օգտագործել ատամնաթել: Անցնել մասնագիտական մաքրում 6 ամիսը մեկ:

❤️Սիրելի՛ այցելուներ, հիշեք, որ առողջությունը սկսվում է բերանի խոռոչից:
Արյունահոսության, բերանից տհաճ հոտի, այտուցի դեպքերում անհրաժեշտ է դիմել բժիշկ-ստոմատոլոգի:

Նախապես հերթագրվելու համար զանգահարեք 010-563935, 010-583935, 82-80 հեռախոսահամարներով: Հասցե՝ ք. Երևան, Մխիթար Հերացու 5:

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամ
Լիցենզիա Կ-ԲՕ-000397, տրված 11.04.2025թ.

Գովազդի թույլտվություն թիվ ԲՄԳ-00026, տրված 27.03.2026թ.
ՀՀ ԱՆ 27.03.2026թ. թիվ 1629-Ա հրաման

10/04/2026

‼️Լապարոսկոպիկ գինեկոլոգիական վիրահատություններ ՀԱԱԿ-ում

👇Լապարոսկոպիկ գինեկոլոգիական վիրահատությունները ունեն մի շարք առավելություններ՝
☑️Ավելի արագ վերականգնում
☑️Վերարտադրողական ֆունկցիայի պահպանում
☑️Արագ վերադարձ ակտիվ ու լիարժեք կյանքի
☑️Մեծ կտրվածքներ չկան
☑️Վիրահատութունը տևում է 40-45 րոպե
✅Մեր կենտրոնում նույնիսկ մեծ չափերի միոմաները հեռացվում են լապարասկոպիկ եղանակով։

📌 Մեր նպատակն է՝ վերականգնել կանանց առողջությունն ու բարձրացնել կյանքի որակը։

👨‍⚕️ Վիրահատող բժիշկ՝ Վահե Տեր-Մինասյան
Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի ուռուցքաբան, վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի ղեկավար։

📞 Հերթագրման և խորհրդատվության համար
Զանգահարեք 012-58-39-35
Հասցե՝ Հերացի 5

պատասխանել է հաճախ տրվող հարցերի:‼️Կարելի՞ է ախտորոշիչ մամոգրաֆիա անցնել հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ:✅Հղիութ...
08/04/2026

պատասխանել է հաճախ տրվող հարցերի:

‼️Կարելի՞ է ախտորոշիչ մամոգրաֆիա անցնել հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ:
✅Հղիության կամ կրծքով կերակրող կանանց մամոգրաֆիա չի իրականացվում, անհրաժեշտության դեպքում բժշկի ցուցմամբ կարող է իրականացվել ուլտրաձայնային կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային հետազոտություն:
‼️Ե՞րբ է պետք կատարել մամոգրաֆիա և ո՞ր տարիքից:
✅Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը, ցավոք, Հայաստանի Հանրապետությունում երիտասարդացել են, ինչով պայմավորված կանխարգելիչ նպատակով, աղջիկներին և կանանց հորդորում ենք, նույնիսկ գանգատների բացակայության դեպքում, 30 տարեկանից սկսած բժշկի ցուցմամբ անցնել ուլտրաձայնային զննություն:
Կախված ուլտրաձայնային զննության արդյունքում ստացված տվյալներից և անձի ժառանգական նախատրամադրվածությունից՝ կարող է իրականացվել նաև կրծքագեղձի ախտորոշիչ մամոգրաֆիկ հետազոտություն, որը թույլ է տալիս կրծքագեղձում հայտնաբերել դեռևս չշոշափվող փոքր գոյացությունները:
‼️Մամոգրաֆիան վնասո՞ւմ է կնոջ առողջությունը, ցավո՞տ է: Դաշտանային ցիկլի որերո՞րդ օրն է իրականացվում:
✅Մամոգրաֆիան կնոջ առողջության համար վնասակար չէ, իսկ արդի սարքավորումները օժտված են նուրբ սեղմվածության հնարավորությամբ` նվազեցնում են ցավային ազդեցությունը: Նախընտրելի է հետազոտությունն իրականացնել դաշտանային ցիկլից սկսած 5-15-րդ օրերին։

Սիրելի՛ կանայք, հիշե՛ք, որ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:
Բաց մի թողեք Ձեր տարեկան հետազոտությունները, եղե՛ք առողջ:❤️
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք 012-563935, 012-583935, 82-80 հեռախոսահամարներով:
Հասցե՝ ք. Երևան, Մխիթար Հերացու 5:

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամ
Լիցենզիա Կ-ԲՕ-000397, տրված 11.04.2025թ.

Գովազդի թույլտվություն թիվ ԲՄԳ-00019, տրված 18.03.2026թ.
ՀՀ ԱՆ 18.03.2026թ. թիվ 1409-Ա հրաման

Շնորհավոր մայրության և գեղեցկության տոնը🩷
07/04/2026

Շնորհավոր մայրության և գեղեցկության տոնը🩷

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:Շնորհավոր Սուրբ Զատիկ❤️
04/04/2026

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Շնորհավոր Սուրբ Զատիկ❤️

‼️Ճարպակալում․ էնդոկրինոլոգիական խնդիր: 📌Խնդրին անդրադարձել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի էնդոկրինոլոգ Գրետա Մուր...
01/04/2026

‼️Ճարպակալում․ էնդոկրինոլոգիական խնդիր:
📌Խնդրին անդրադարձել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանը:
‼️Ճարպակալումը քրոնիկական հիվանդություն է, որը կապված է նյութափոխանակության և հորմոնալ համակարգի խանգարումների հետ։ Այն պարզապես ավելորդ քաշ չէ, բարդ էնդոկրինոլոգիական վիճակ է, որը կարող է ազդել ամբողջ օրգանիզմի վրա։
‼️Ինչպե՞ս է կապված հորմոնների հետ:
✅Էնդոկրին համակարգը կարգավորում է նյութափոխանակությունը։ Հորմոնալ խանգարումները կարող են դանդաղեցնել նյութափոխանակությունը և նպաստել ճարպի կուտակմանը։ Հաճախ կապված է վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման, կորտիզոլ հորմոնի բարձր մակարդակի, հորմոնալ անհավասարակշռության հետ:
✅Հիմնական նշաններն են՝ քաշի արագ կամ աստիճանական ավելացումը, որովայնային ճարպի կուտակումը, մշտական հոգնածությունը, քնկոտությունը, ախորժակի բարձրացումը, քաշի դժվար նվազումը նույնիսկ սննդակարգի պահպանման դեպքում:
‼️Ինչու՞ է կարևոր ժամանակին դիմել էնդոկրինոլոգին:
✅Ճարպակալումը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, հորմոնալ խանգարումների, անպտղության խնդիրների, արյան ճնշման բարձրացման:
‼️Ինչպե՞ս վերահսկել.
✅հորմոնալ հետազոտություն, անհատական սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, քնի և սթրեսի կարգավորում, բժշկական վերահսկում:

Սիրելի՛ հետևորդներ, կարևոր է հիշել, որ ճարպակալումը կամքի պակաս չէ, այլ հաճախ հորմոնալ և նյութափոխանակային խանգարման հետևանք։ Ճիշտ մոտեցմամբ հնարավոր է վերականգնել առողջությունը։ Էնդոկրինոլոգը հայտնաբերում է հիմնական պատճառը և նշանակում անհատական բուժում։
Եղե՛ք առողջ:❤️

Նախապես հերթագրվելու համար զանգահարեք 012-563935, 012-583536, 012-583935, 82-80 հեռախոսահամարներով:
Հասցե՝ ք. Երևան, Մխիթար Հերացու 5:

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամ
Լիցենզիա Կ-ԲՕ-000397, տրված 11.04.2025թ.

Գովազդի թույլտվություն թիվ ԲՄԳ-00022, տրված 18.03.2026թ.
ՀՀ ԱՆ 18.03.2026թ. թիվ 1406-Ա հրաման

30/03/2026

Address

Հերացի 5
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00
Saturday 09:00 - 14:00

Telephone

+37410583935

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն:

Share

Category