
01/08/2025
🎉 Օգոստոսի 1-ին Գյումրու կենտրոնը դարձավ 30 տարեկան 🎉
Արդեն երեք տասնամյակ է, ինչ Կարագյոզյան կազմակերպության Գյումրու կենտրոնը ծառայում է համայնքին՝ հավատարմորեն կատարելով իր առաքելությունը՝ աջակցել երեխաներին։
Շնորհակալ ենք մեր կազմակերպությանը, աշխատակիցներին, բոլոր շահառուներին և գործընկերներին։
30 տարի՝ մարդասիրության, նվիրվածության և զարգացման ճանապարհին։
Շարունակում ենք առաջ շարժվել՝ նույն հոգատարությամբ ու եռանդով։
Կարագյոզյան կենտրոն – Գյումրի, 1995–2025