Ուղեկից

Ուղեկից Լավագույն գործը սիրով և արհեստավարժ կատարվածն է:

📌Մեկնարկում ենք երկօրյա ինտենսիվ դասընթաց կլինիկական հոգեբանների, հոգեբան խորհրդատուների, հոգեկան առողջության խնդիրներ ո...
16/10/2025

📌Մեկնարկում ենք երկօրյա ինտենսիվ դասընթաց կլինիկական հոգեբանների, հոգեբան խորհրդատուների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կամ անգործունակ անձանց հարցաքննություններին մասնակցող հոգեբանների համար։

🧠 ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹԵՄԱ՝
«Հոգեբանի մասնագիտական սահմանները հոգեկան հիվանդություններով անձանց հետ աշխատանքի ընթացքում․ խնդրի ճանաչում, արդյունավետ վարում և փաստաթղթավորում»:

🎯 Դասընթացի նպատակը
Զարգացնել հոգեբանների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները․
• տարբերակել հոգեբանական երևույթները հոգեկան խանգարումներից, հոգեկան խաթարումներով պայմանավորված հուզական, վարքային և այլ դրսևորումներից
• պահպանել մասնագիտական իրավասության և ձեռնահասության սահմանները,
• գրագետ և կառուցողական արձագանքելու հոգեկան պաթոլոգիայի դրսևորումներին,
• ապահովել աշխատանքային գործընթացի իրավական և փաստաթղթային հիմքը։
• զարգացնել ինքնապաշտպանական հմտություններ մասնագիտական այրման և էթիկական ռիսկերի դեմ։

🕗 Տևողություն՝ 8 ժամ (2 օր × 4 ժամ)

📋 Դասընթացի կառուցվածք
Օր 1-ին
🕐 1-ին բաժին (2 ժամ)
Թեմա՝ Հոգեբանական օգնության և հոգեկան առողջության ոլորտների սահմանները, հոգեբանի և հոգեբույժի գործառութային տարբերությունները

Բովանդակություն՝
• Հոգեկան առողջության հիերարխիկ համակարգը․ հոգեբանի, հոգեբույժի, հոգեթերապևտի, սոցիալական աշխատողի դերերը
• «Նորմա – շեղում – խանգարում» չափորոշիչները
• Մասնագիտական և իրավական սահմաններ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումներ
• Հոգեբանական միջամտության սահմանափակումներ․ երբ է անհրաժեշտ ուղղորդել հոգեբույժի:

☕️Սուրճի ընդմիջում 30 րոպե

🕑 2-րդ բաժին (2 ժամ)
Թեմա՝ Հոգեկան խանգարումների հիմնական խմբերի ճանաչման առանձնահատկություններ

Բովանդակություն՝
• Հոգեկան խանգարումների տեսակները
• Կոգնիտիվ, հուզական և վարքային ցուցանիշներ, որոնք մատնանշում են պաթոլոգիա
• Խորհրդատվության ընթացքում հոգեբանի «զգուշության անհրաժեշտության ազդանշանները»

Օր 2-րդ
🕒 3-րդ բաժին (2 ժամ)
Թեմա՝ Մասնագիտական իրավասության և ձեռնահասության սահմանների պահպանում, էթիկական պատասխանատվություն

Բովանդակություն՝
• Մասնագիտական սահմանների խախտման տեսակները (էմոցիոնալ ներգրավվածություն, երկակի հարաբերություն, կախվածություն և այլն)
• Ռիսկերի գնահատում /Սուր փսիխոտիկ վիճակների, ինքնավնասման այլն/
• Ինքնապաշտպանության մեխանիզմներ մասնագետի համար, վտանգի դեպքում գործողությունների ալգորիթմ (ինքնասպանության, ագրեսիայի, ոչ ադեկվատ վարքի դեպքեր)


☕️Սուրճի ընդմիջում 30 րոպե

🕓 4-րդ բաժին (2 ժամ)
Թեմա՝ Փաստաթղթավորում և միջդիսցիպլինար համագործակցություն

Բովանդակություն՝
• Հոգեբանական գնահատման փաստաթղթային ձևերի ուսուցում
• Փաստաթղթավորման կառուցվածք՝ առանց ախտորոշման ձևակերպման
• Հոգեկան խանգարումների դեպքում տեղեկատվության փոխանցման և գաղտնիության սահմանները
• Համագործակցություն հոգեբույժների, սոցիալական ծառայությունների, իրավապահ մարմինների հետ

• ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՌԱԼԵԶՈԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

Դասընթացը կվարեն «Ուղեկից» հոգեբանական կենտրոնի հիմնադիր, «ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի ղեկավար, դատական հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանը և ուժային կառույցներում տևական տարիների հոգեբուժական աշխատանքային գործունեություն ծավալած հոգեբույժ Սոնա Ասլանյանը:

Դասընթացի արժեքը՝ 60 000 դրամ։

Դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 22-ին և 23-ին «Ուղեկից» հոգեբանական կենտրոնում /հասցե՝ ք․Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Չեխովի 39/2/:

Մասնակցությունը հնարավոր է ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափով։

Գրանցվելու և մանրամասն տեղեկությունների համար գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 055 157 557 հեռախոսահամարով:

🔹«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների համար կազմում է ուսումնական ձեռնարկ քրեական, քաղաքացիա...
08/09/2025

🔹«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների համար կազմում է ուսումնական ձեռնարկ քրեական, քաղաքացիական և վարչական դատավարությունների ընթացքում առաջացող գենդերազգայուն հարցերի հասցեագրման նպատակով, որի շրջանակներում օրեր առաջ տեղի ունեցած բազմաբովանդակ քննարկմանը մասնակցեցին դատավորներ, փաստաբաններ, փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ։

🔹Հանդիպման շրջանակներում ներկայացվեցին իրավակիրառ պրակտիկայում ընտանեկան բռնության գործերով քննության ընթացքում առաջացող խնդիրները, մոտեցումները, ինչպես նաև առաջարկություններ։

📋 Հանդիպմանը ներկա էին նաև նախատեսվող ձեռնարկի հեղինակները, այդ թվում մեր կենտրոնի հիմնադիր Անի Վարդանյանը:

Ծրագրի և հանդիպմանը մանրամասները` ստորև հղմամբ⤵️

📌 Ավարտվեց «Դատահոգեբանական փորձաքննությունների կիրառական հմտություններ» դասընթացը, որը մեկամսյա տևողությամբ ամփոփ ծրագի...
31/07/2025

📌 Ավարտվեց «Դատահոգեբանական փորձաքննությունների կիրառական հմտություններ» դասընթացը, որը մեկամսյա տևողությամբ ամփոփ ծրագիր էր դատահոգեբանական փորձաքննությունների ենթատեսակների, իրավական նշանակություն ունեցող հանգամանքների փորձագիտական գնահատման առանձնահատկությունների, փորձագետին ռաջադրվող հարցադրումների և այլ էական նշանակություն ունեցող գիտական և իրավական խնդիրների վերաբերյալ:

📌Դասընթացին մասնակցության ձևաչափն ապհովված էր մասնակիցների նախապատվությամբ, իրականացվեց գիտական գրականության տրամադրման, գործնական օրինակների քննարկման, հարցուպատասախանների, գործնական առաջդրանների և գիտելիքների ամրապնդմանն ուղղված ամփոփման տեսքով:

🤝Շնորհակալություն բոլոր մասնակիցներին վստահության և ակտիվ մասնակցության համար:

🧩🧸Խաղի և խաղալիքների ազդեցությունը երեխաների զարգացման համատեքստում մշտպես արդիական է և´ մասնագետների, և´ ծնողների համար...
30/07/2025

🧩🧸Խաղի և խաղալիքների ազդեցությունը երեխաների զարգացման համատեքստում մշտպես արդիական է և´ մասնագետների, և´ ծնողների համար:

🎬Ներկայում բավականին հետաքրքրություն առաջացրած «Լաբուբու» խաղալիքներին անդրադարձ է կատարվել ստորև ներկայացված տեսանյությում⤵️

https://www.facebook.com/share/v/1Bu3g4jzzN/?mibextid=wwXIfr

🇦🇲Կենտրոնի հիմնադիր Անի Վարդանյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի  կուրսանտների հետ հանդիպման շրջանակներում այսօր...
16/06/2025

🇦🇲Կենտրոնի հիմնադիր Անի Վարդանյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ հանդիպման շրջանակներում այսօր ներկայացրեց զինծառայության ընթացքում ինքնասպանությունների և սպանությունների հոգեբանական հիմնախնդիրները, քննարկվեցին զինծառայողների փոխհարաբերությունների կարգավորման հոգեբանական առանձնահատկությունները, ռիսկերի գնահատման չափանիշները և մի շարք այլ կարևոր խնդիրներ:

🔍Ներկայցվող վերլուծությունների հիմքը Ա.Վարդանյանի փորձագիտական 15-ամյա գործունեության ընթացքում վերոնշյալ ուղղություններով կատարված փորձաքննությունների արդյունքներն էին:

✅Հանդիպումն ընթացավ մասնակիցների ակտիվ քննարկումների և դիտարկումների ներկայացման մթնոլորտում:

🤝Շնորհակալություն ենք հայտնում ակադեմիայի ղեկավարությանը և հանդիպման կազմակերպումը պատշաճ ապահովող բոլոր մասնագետներին:

31/05/2025
30/05/2025
⚖️🔍 «Ուղեկից» կենտրոնի հիմնադիր Անի Վարդանյանն  .net-ին տված հարցազրույցում անդրադարձել է հարցաքննությունների շրջանակներ...
30/05/2025

⚖️🔍 «Ուղեկից» կենտրոնի հիմնադիր Անի Վարդանյանն .net-ին տված հարցազրույցում անդրադարձել է հարցաքննությունների շրջանակներում ներգրավված հոգեբանների գործառույթների, երեխայի լավագույն շահի ապահովման խոչընդոտների, «ֆեյսբուքյան դատավճիռների» և հոգեբանական փորձաքննությունների շրջանակներում ներկայում արդիական որոշ խնդիրների

Տեսանյութը՝ ստորև ⤵️

«Ուղեկիցը» հոգեբանական մասնագիտացված կենտրոն է, առավել նեղ հետազոտական ուղղությամբ իրականացնում է փորձագիտական ծառայություններ՝ դատահոգեբանական փորձաքննությո....

📢Սիրով տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնում ամենասպասված դասընթացը տեղ է գտել մեր ամառային աշխատանքային օրակարգում:📢Մեկնար...
08/05/2025

📢Սիրով տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնում ամենասպասված դասընթացը տեղ է գտել մեր ամառային աշխատանքային օրակարգում:

📢Մեկնարկում է դատահոգեբանական փորձաքննությունների հմտությունների մարզման դասընթաց, որը նախատեսված է հոգեբանության (բազային հոգեբանական կրթությամբ) մասնագետների և բակալավրի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար:

Տեսագործնական դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.
✍Դատահոգեբանական փորձաքննությունների նպատակը, խնդիրները, փուլերը
✍Փորձագետի իրավասությունները, աշխատանքային էթիկայի սկզբունքները և պահպանման առանձնահատկությունները
✍Փորձաքննության այլ տեսակների հետ դատահոգեբանական փորձաքննությունների համալիր կարգով անցկացման առանձնահատկությունները
✍Փորձագետի եզրակացության կառուցվածը, կազմման չափանիշները և առանձնահատկությունները:
✍Դատահոգեբանական փորձաքննության ենթատեսակները, ինչի շրջանակներում նախատեսվում է աշխատանք հետևյալ հիմնական ուղղություններով.
🔍Անչափահասների դատահոգեբանական փորձաքննություններ
🔍Սեռական անձեռնմխելիության դեմ կատարված հանցագործությունների գործերով դատահոգեբանական փորձաքննություններ
🔍Հուզական վիճակների դատահոգեբանական փորձաքննություններ
🔍Հետմահու և ինքնասպանության փորձի դատահոգեբանական փորձաքննություններ
🔍Հոգեբանական ազդեցության փորձաքննություններ։

🗣 Դասընթացի հեղինակ և վարող՝ «Ուղեկից» հոգեբանական կենտրոնի հիմնադիր, «ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի ղեկավար, դատական հոգեբան-փորձագետ Անի Վարդանյան:

⌛️Դասընթացի ընդհանուր տևողությունը 1 ամիս, շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ տևողությամբ /ընդհանուր 20 ժամ/:

💳Դասընթացի արժեքը՝ 65 000 դրամ, ուսանողների համար 55 000 դրամ։

📍Դասընթացը կմեկնարկի ս.թ հուլիսի 01-ին «Ուղեկից» հոգեբանական կենտրոնում:

📋ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՌԱԼԵԶՈԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ:

📩📞Գրանցվելու և մանրամասն տեղեկությունների համար գրել մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին կամ զանգահարել 055 157 557 հեռախոսահամարով:

Address

Շենգավիթ վարչական շրջան, Չեխովի 39/2
Yerevan
0039

Alerts

Be the first to know and let us send you an email when Ուղեկից posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ուղեկից:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category