02/04/2026
Խուճապային նոպան սիմպաթիկ նյարդային համակարգի սուր ռեակցիան է։ Սա ոչ թե պաթոլոգիա է, այլ օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների չարդարացված գերակտիվացում։
Մարմինը պատրաստվում է դիմակայել վտանգի․ որն իրականում գոյություն չունի։ Այստեղ գործում է պարադոքսը․ որքան շատ ենք փորձում զսպել ախտանիշները կամ փախչել վախից, այնքան ուժեղ ենք հաստատում տագնապի իրական լինելը։ Դիմադրությունը վառելիք է դառնում նյարդային համակարգի համար։ 🚨
Փոխարենը փորձեք դիտարկել այդ զգացողությունները որպես ժամանակավոր ֆիզիկական երևույթ։ Թույլ տվեք ալիքին բարձրանալ ու բնականոն նահանջել՝ առանց ներքին կռվի։ 🌊 Սա կենսաբանորեն անվտանգ գործընթաց է, որն ունի իր սկիզբն ու ավարտը։ ✨
Եթե զգում եք, որ տագնապը կառավարելը դառնում է անհնարին, դիմե՛ք խորհրդատվության։
#խուճապ #տագնապ #հոգեբանություն #առողջություն