07/02/2026
Ատամի կորուստը միայն էսթետիկ խնդիր չէ։ Շատերը մտածում են․ «Մի ատամը խնդիր չէ, դեռ շատ առողջ ատամներ ունեմ»։ Սակայն իրականում նույնիսկ մեկ ատամի բացակայությունը կարող է բերել լուրջ հետևանքների։
🚨 Ի՞նչ է տեղի ունենում ծնոտի հետ, երբ ատամ չկա։
🔹 Հարևան ատամները տեղաշարժվում են – հենարան չունենալու պատճառով ատամները սկսում են թեքվել՝ առաջացնելով միջատամնային տարածություններ խախտելով կծվածքը։
🔹 Հակառակ ծնոտի նույնանուն ատամը կարող է «երկարել» – վերին կամ ստորին ծնոտի ատամը սկսում է դուրս գալ իր դիրքից, քանի որ այլևս դիմադրության տեղ չունի։
🔹 Ոսկրային ատրոֆիա – երբ ծանրաբեռնվածություն չկա, հեռացված ատամի հատվածում ոսկրային հյուսվածքը սկսում է ենթարկվել կորստի, ինչը ժամանակի ընթացքում բարդացնում է իմպլանտացիան կամ նույնիսկ անհնարին դարձնում։
🔹 Ծնոտի տեղաշարժ և հոդային ցավեր – կծվածքի փոփոխությունը կարող է առաջացնել անհարմարություն ծամելիս, գլխացավեր և անգամ խնդիրներ քունք-ստորին ծնոտային հոդում։
🔹 Մարսողական խնդիրներ – ատամների բացակայությունը վատացնում է սննդի մանրացումը, ինչը ազդում է ստամոքսի և աղիների աշխատանքի վրա։
🔹 Ինչպե՞ս լուծել խնդիրը
💡 Որքան շուտ փոխարինեք բացակայող ատամը, այնքան հեշտ կլինի խուսափել բարդություններից։