25/03/2026
11-ամյա պացիենտի մոտ ախտորոշվել է ձախ ենթածնոտային շրջանի ֆլեգմոնա՝ օդոնտոգեն ծագման։
Գանգատներ՝ արտահայտված այտուց, ցավ, բարձր ջերմություն և բերանի բացման սահմանափակում։
Կատարվել է վիրահատություն ընդհանուր անզգայացմամբ՝ ֆլեգմոնայի բացահատում, պատճառային ատամի հեռացում: Այնուհետև երեխան ստացել է հակաբակտերյալ թերապիա և սիմպտոմատիկ բուժում:
❗️Ֆլեգմոնան երեխաների մոտ հանդիսանում է ծանր թարախա բորբոքային հիվանդություն, որը հաճախ ատամնածին է (կարիես, պուլպիտ, պերիօդոնտիտի սրացում)։ Հիվանդությունը զարգանում է արագ և կարող է տարածվել հարակից անատոմիական շրջաններ՝ առաջացնելով լուրջ բարդություններ։
❗Հարգելի ծնողներ, երեխաների մոտ դեմքի կամ պարանոցի այտուցը, ցավը, ջերմությունը և բերանի բացման դժվարացումը անհապաղ բժշկական օգնություն են պահանջում։ Ժամանակին դիմելը բժիշկի կարող է կանխել ծանր հետևանքները և ապահովել արագ ապաքինում։