09/07/2016
Հատուկ զգացողություն:
Անբացատրելի ու աննկարագրելի է, երբ տեսնում ես այս ամենը.
ինչքան էլ հիասթափված գնացել են հայրենիքից ,հարյուրապատիկ հույսով վերադառնում են, աշխարհի քաղցր հացն էլ ուտեն, հայկական լավաշը երազանք է մնում, մի հայերեն բառը հազար երգից ավելի գեղեցիկ է հնչում.
Հավատում եմ ,որ գալու է օրը, երբ հայը վերադառնալու է տուն` հասկանալով ,որ այն երկիրը, որտեղ երազում էր ապրել, կարող է լինել Հայաստանը, որ այդ երկրի կառուցումն ու ապահովությունը հենեց իրենից է կախված: Կախված այն արթուն աշխարհահայացից ու վերաբերմունքից, որը հենց ինքն է տարածում իր ընտանիքում, քաղաքում ու երկրում:Հասկանալով, որ չարժե ապահովություն փնտրել ուրիշի ստվերում, այլ ապահովությունը Քրիստոսի լույսի մեջ է, Քրիստոսի պատվիրած ճանապարհի մեջ է, նրա տված երազանքն է
Երազանքից, որ պետք է փոխանցել երեխաներիդ, երեխաներիդ, ովքեր հայ գիրն ու հավատքը կրողը պետք է դառնան, և ոչ թե ուրիշ այլ տեղ, այլ հենց Հայաստանում:
Հայը մեկ տեղ ունի ապրելու. դա Հայաստանն է:
#Հայաստան