HA Global Pharma

HA Global Pharma Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from HA Global Pharma, Pharmacy / Drugstore, Բաշինջաղյան 173, Yerevan.

📢 Ձեր առողջությունն՝ առաջին տեղում․ այցելեք մեզ վստահությամբ 🍀
Մեր նպատակն է ապահովել Ձեր առողջության անվտանգությունը՝ առաջարկելով միայն որակյալ, սերտիֆիկացված դեղամիջոցներ և մատուցելով արհեստավարժ խորհրդատվություն։

16/11/2025

🌸 Սեր, խնամք և խնայողություն՝ ձեր փոքրիկի առողջ աճի համար 🌸
Մենք գիտենք, որ մայրական կաթը՝ բնական կրծքով կերակրումը, ծնողի լավագույն նվերն է բալիկին․ այն անփոխարինելի է, անկրկնելի և լիովին համապատասխանում է երեխայի կարիքներին։ 🤱❤️
Բայց երբեմն լինում են իրավիճակներ, երբ անհրաժեշտ է անցնել արհեստական կերերի օգտագործման։ Այդ դեպքում՝ մենք սիրով կանգնած ենք ձեր կողքին՝ առաջարկելով լավագույն որակի մանկական կերեր, հիմա էլ՝ մեծ գնիջեցմամբ։
✨ Մեզ մոտ կարող եք ստանալ և՛ որակ, և՛ խնայողություն՝ ձեր բալիկի առողջ ապագան չենթարկելով ռիսկի։
🏷️ Հատուկ առաջարկ ․ Մանկական կերերի գնիջեցում հենց հիմա՝ HA Global Pharma-ում։
📍 Բաշինջաղյան 173, 27☎️044806408 ❤️Արժանի եղեք լավագույնին առանց ավելին վճարելու։

01/10/2025
Սեպտեմբերի 29-ը մեր ընտանիքի և ընկերության համար ունի յուրահատուկ նշանակություն։ Այդ օրը ծնվել է HA Global Pharma-ի հիմն...
28/09/2025

Սեպտեմբերի 29-ը մեր ընտանիքի և ընկերության համար ունի յուրահատուկ նշանակություն։ Այդ օրը ծնվել է HA Global Pharma-ի հիմնադիր Հայկ Ահարոնյանը, և հենց 13 տարի առաջ այդ օրերին ծնվեց նաև նրա մեծ երազանքը՝ HA Global Pharma-ն։
Այսուհետ յուրաքանչյուր սեպտեմբերի 29-ը կդառնա ոչ միայն հիշատակի օր, այլև նրա կյանքի ու գործի շարունակության խորհրդանիշ։ Նրա հավատը, երազանքներն ու անսահման նվիրվածությունը շարունակում են առաջնորդել մեզ դեպի առաջ։
Այս օրը մեզ համար հատկապես կարևոր է նշել մեր սիրելի հաճախորդների հետ , քանի որ նրանց վստահությունը, աջակցությունը և համագործակցությունն են այն հիմքը, որի շնորհիվ շարունակում է ապրել և ծաղկել HA Global Pharma-ն։
29.09.2025
08:30-00:00 սիրով սպասում ենք Ձեզ մեր դեղատանը ՝ Բաշինջաղյան 173 հասցեում:
Լինելու են անակնկալներ, զեղջեր և հյուրասիրություն :

✨ «Երեխան Աստծո ամենամեծ հրաշքն է․ նրա յուրաքանչյուր ժպիտը հիշեցնում է՝ ինչի համար է պետք ապրել ու սիրել։
16/08/2025

✨ «Երեխան Աստծո ամենամեծ հրաշքն է․ նրա յուրաքանչյուր ժպիտը հիշեցնում է՝ ինչի համար է պետք ապրել ու սիրել։

📌 Հաճախակի տրվող հարցեր՝ HA Pharmking դեղատնից 🩺❓ Պե՞տք է անպայման բժշկի դեղատոմս՝ դեղ գնելու համար🔸 Ոչ բոլոր դեպքերում։...
30/07/2025

📌 Հաճախակի տրվող հարցեր՝ HA Pharmking դեղատնից 🩺

❓ Պե՞տք է անպայման բժշկի դեղատոմս՝ դեղ գնելու համար
🔸 Ոչ բոլոր դեպքերում։ Բազմաթիվ դեղեր հասանելի են առանց դեղատոմսի։ Եթե պետք է բժշկի հսկողություն, մեր դեղագետները տեղեկացնում են ձեզ։

❓ Դեղատան ապրանքները սերտիֆիկացված են՞
🔸 Այո՛, մեր բոլոր ապրանքները գնում ենք միայն լիցենզավորված մատակարարներից։ Մենք վստահեցնում ենք՝ ստանում եք որակյալ և անվտանգ դեղամիջոց։

❓ Կարո՞ղ եմ պատվիրել հեռախոսով կամ Մեսենջերով
🔸 Այո՛, կարող եք կապ հաստատել մեզ հետ
📞 044806408 կամ 📩 ուղարկել հաղորդագրություն։ Պատվերը կհաստատվի՝ կախված ապրանքի հասանելիությունից։

❓ Տրամադրու՞մ եք խորհրդատվություն
🔸 Մեր փորձառու դեղագետները սիրով կօգնեն ճիշտ ընտրություն կատարել, երբեմն նույնիսկ կօգնեն խուսափել սխալ դեղից։

❓ Իսկ բնական/բուսական միջոցներ ունե՞ք
🔸 Այո՛, մեր տեսականու մեջ ներառված են նաև ընտրանի բնական միջոցներ, վիտամիններ և սննդային հավելումներ։

📍 HA Pharmking դեղատուն – Մենք այստեղ ենք՝ Ձեր առողջության կողքին։

📢 Հարգելի հաճախորդներ,Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր դեղատանը ներկայացված տակդիրները  բացառապես օրիգինալ են  և բերված ...
30/07/2025

📢 Հարգելի հաճախորդներ,
Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր դեղատանը ներկայացված տակդիրները բացառապես օրիգինալ են և բերված պաշտոնական մատակարարներից:

✨ Նորություն՝ բազում հաճախորդների խնդրանքով արդեն ունենք նաև A+ տակդիրները , որոնք բավականին մատչելի են , բայց որակապես վսատահելի:

‼️ Սակայն կարևոր է նշել, որ մեր բոլոր տակդիրները միանգամայն բարձր որակի են, և մենք երբեք չենք զիջում որակի հարցում։

Շնորհակալ ենք ձեր վստահության համար։
Մենք մշտապես ձեր կողքին ենք՝ առաջարկելով միայն լավագույնը ձեր փոքրիկների համար։ 💚

🔹 Բարի գալուստ մի վայր, որտեղ հոգ են տանում նաև ձեր տեսողության մասին 👓Մեր դեղատան ներսում գործում է նաև OYO OPTICS օպտի...
27/06/2025

🔹 Բարի գալուստ մի վայր, որտեղ հոգ են տանում նաև ձեր տեսողության մասին 👓
Մեր դեղատան ներսում գործում է նաև OYO OPTICS օպտիկան, որտեղ իրականացնում են տեսողության ստուգում՝
մասնագիտացված մոտեցմամբ, ինչպես նաև
արևային ակնոցների ու ոսպնյակների լայն տեսականի՝ բոլոր ճաշակների և կարիքների համար։

🔹 Մասնագետի խորհրդատվություն
🔹 Ժամանակակից ընտրություն
🔹 Հարմար և հոգատար սպասարկում

Մեկ այցելությամբ՝ համալիր խնամք ձեր առողջ հայացքի համար։
Սիրով սպասում ենք։

20/06/2025

Մարդկային արժեքներով ծնված գաղափար…

HA Global Pharma-ն ծնվել է սիրո, երազանքի և հավատքի հիմքի վրա։ Այն հիմնադրել է իմ ամուսինը՝ Հայկ Ահարոնյանը՝ մասնագիտությամբ դեղագործ, բնույթով՝ մարդ, ով երբեք չէր հրաժարվում օգնելուց։

Նա հավատում էր, որ դեղատունը պարզապես վաճառքի կետ չէ։ Դա պետք է լինի մի վայր, որտեղ մարդիկ գալիս են ոչ միայն դեղ գնելու, այլ նաև վստահություն, աջակցություն ու հույս ստանալու։ Նա երազում էր ստեղծել մի դեղատնային ցանց, որը մարդկային մոտեցումով և արժանահավատ ապրանքներով կծառայի մարդկանց իրական կարիքներին։

Բացի դրանից, Հայկի համար կարևոր էր նաև աշխատանք ապահովելը՝ մարդկանց արժանապատիվ գործի հնարավորություն տալը։ Նա ջերմ ու բարի ղեկավար էր, ով իր փորձն ու սրտով արած գործը փոխանցում էր իր թիմին։Նրա փոխանցած փորձի և անկեղծ վերաբերմունքի շնորհիվ այսօր տասնյակ մասնագետներ ունեն աշխատանք և հնարավորություն են ստացել կայանալ իրենց ոլորտում։ Նա ոչ միայն ստեղծեց իր երազանքը, այլ այն դարձավ հենարան ուրիշների երազանքների համար։

Ցավոք, հիվանդությունը չթողեց, որ մինչև վերջ իրագործի իր բոլոր ծրագրերը։ Բայց նրա երազանքները, տեսլականը ու սերը մնացին։

Այսօր իմ առաքելությունն է շարունակել այդ ճանապարհը։ Շարունակել մի գործ, որն իր խորքում կրում է ոչ թե միայն դեղորայքի, այլ՝ մարդկային հոգատարության ուժը։ Ստեղծել մի թիմ, մի ընտանիք, մի բրենդ՝ որ վերադարձնում է հույսն ու արժանապատվությունը։
HA Global Pharma-ն պարզապես անվանում չէ։
Այն ծնվել է մի մարդու ներքին կանչից՝ ծառայել սրտով, գործել արժանապատվորեն և բարիք սփռել մարդկանց կյանքում։
Նրա ստեղծածը հիմա ապրում է նրանց մեջ,
ովքեր շարունակում են այդ ճանապարհը՝ նվիրվածությամբ, ազնվությամբ ու համարձակությամբ։
Սա նրա ուղին էր, բայց դարձավ մեր բոլորի առաքելությունը։

📢 Ձեր առողջությունն՝ առաջին տեղում․ այցելեք մեզ վստահությամբ 🍀
Մեր նպատակն է ապահովել Ձեր առողջության անվտանգությունը՝ առաջարկելով միայն որակյալ, սերտիֆիկացված դեղամիջոցներ և մատուցելով արհեստավարժ խորհրդատվություն։

Address

Բաշինջաղյան 173
Yerevan
0054

Opening Hours

Monday 08:30 - 23:00
Tuesday 08:30 - 23:00
Wednesday 08:30 - 23:00
Thursday 08:30 - 23:00
Friday 08:30 - 23:00
Saturday 09:00 - 23:00
Sunday 09:00 - 23:00

Telephone

+37411990808

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when HA Global Pharma posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to HA Global Pharma:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram