01/12/2025
Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը վրաց գործընկերների հրավերով ակտիվ մասնակցություն ունեցավ Վրաստանի օֆթալմոլոգիայի զարգացման ասոցիացիայի կազմակերպած
5-րդ օֆթալմոլոգիական գիտա-գործնական կոնֆերանսին, որը անցկացվում էր Թբիլիսիում։
Կոնֆերանսին կենտրոնի փորձը ներկայացրեցին մեր առաջատար մասնագետներից
🔹 Գլաուկոմայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Ոսկանյանը,
🔹 Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի բժիշկ, պրոֆեսոր Աննա Հովակիմյանը,
🔹 Աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի բաժանմունքի վարիչ Արմինե Ղարաքեշիշյանը,
🔹 Վիտրեոռետինալ բաժանմունքի բժիշկ Շանթ Եփրեմյանը,
🔹 Աչքի վնասվածքների բաժանմունքի բժիշկ Լևոն Գրիգորյանը։
Կենտրոնը կարևորում է նման միջազգային մասնագիտական միջոցառումները, որոնք նպաստում են ոլորտում գիտելիքների հարստացմանը, նորարարական մոտեցումների ներդրմանը և փորձի արդյունավետ փոխանակմանը։