Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա

Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա, Medical and health, Yerevan.

🌍 Սիրով տեղեկացնում ենք GLOMCON EUROPE 2026-ի մասին։ 2026թ. գարնանը, արևոտ Լիսաբոնում, կկայանա🧬 առաջին GLOMCON EUROPE 20...
29/01/2026

🌍 Սիրով տեղեկացնում ենք GLOMCON EUROPE 2026-ի մասին։

2026թ. գարնանը, արևոտ Լիսաբոնում, կկայանա
🧬 առաջին GLOMCON EUROPE 2026 գիտաժողովը,
որը նվիրված է գլոմերուլյար հիվանդություններին։

👩‍⚕️👨‍⚕️ Գիտաժողովը բացառիկ հարթակ է՝
✔ միջազգային փորձագետների հետ շփման
✔ նոր գիտելիքների և թարմ ուղեցույցների քննարկման
✔ եվրոպական և գլոբալ համագործակցության համար։

💶 Գրանցման արժեքը՝ ընդամենը 100 եվրո

Գրանցման հղումը 👇
https://www.glomcon.org/glomconeurope2026










🎄 Նախատոնական օրերի խորհուրդներ երիկամային և դիալիզային բուժում ստացող հիվանդների համար🎄 Սահմանափակեք կերակրի աղի ընդուն...
31/12/2025

🎄 Նախատոնական օրերի խորհուրդներ երիկամային և դիալիզային բուժում ստացող հիվանդների համար

🎄 Սահմանափակեք կերակրի աղի ընդունումը ոչ ավել քան 5 գ/օրը→ նվազեցնում է ծարավի զգացումը և հեղուկների չափից շատ ընդունումը

🎄Հսկեք զարկերակային ճնշումը, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը (շաքարային դիաբետի առկայության դեպքում)

🎄 Վերահսկեք հեղուկների քանակը (հատկապես դիալիզային բուժում ստացող հիվանդների դեպքում), հետևեք մարմնի զանգվածին, ընդունած հեղուկների և մեզի քանակի համապատասխանությանը

🎄 Խուսափեք կալիումով և ֆոսֆորով հարուստ մթերքների ավելցուկից՝ կանխելու համար հիպերկալիեմիան և հիպերֆոսֆատեմիան

🎄 Սպիտակուցի ընդունումը պահեք անհատականորեն սահմանված միջակայքում

🎄 Դեղորայքի և հեմոդիալիզի սեանսների ռեժիմը պահպանեք անխափան՝ անկախ տոնական օրերից

⚠️ Հեղուկի ավելցուկը, հիպերկալիեմիան և հիպերֆոսֆատեմիան տոնական օրերին հաճախակի դեկոմպենսացիայի պատճառներ են։

Առո´ղջ եղեք:

Շնորհավո´ր գալիք 2026 թվականը:

Երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կայացած սեմինարը համախմբեց սրտաբաններին, թերապևտներին, ինտենսիվ թերապ...
27/12/2025

Երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կայացած սեմինարը համախմբեց սրտաբաններին, թերապևտներին, ինտենսիվ թերապիայի բժիշկներին և նեֆրոլոգներին՝ քննարկելու առօրյա կլինիկական պրակտիկայում հաճախ հանդիպող, սակայն բարդ և փոխկապակցված խնդիրներ։

Քննարկման առանցքում էին հիպերկալիեմիան՝ որպես կյանքին սպառնացող վիճակ, կենտրոնական երակային կաթետերների հետ կապված վարակները, կարդիոռենալ-մետաբոլիկ համախտանիշը՝ ընդգծելով սրտի, երիկամների և նյութափոխանակության սերտ փոխկապակցվածությունը, ինչպես նաև երիկամների սուր վնասման կարևորությունը՝ որպես մահացության և երկարաժամկետ բարդությունների ռիսկի գործոն։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև հեմոդիալիզի ցուցումներին՝ երբ, ում և ինչ պայմաններում է այն կենսական անհրաժեշտ, ինչպես նաև ուռուցքաբանական հիվանդների էլեկտրոլիտային խանգարումներին, որոնք հաճախ բարդացնում են բուժման ընթացքը և պահանջում են զգոն և համաժամանակյա միջամտություն։

Հ.Գ. նկարներում տարբեր բժշկական կենտրոններից ժամանած կոնֆերանսի մասնակից նեֆրոլոգներն են և փայլուն զեկույցներով հանդես եկած մասնագետները:

Հարգելի´ գործընկերներ, Եվս մեկ անգամ ներկայացնում ենք դեկտեմբերի 26-ին կայանալիք համաժողովի ծրագիրը:Ուրախ ենք տեղեկացնել...
25/12/2025

Հարգելի´ գործընկերներ,

Եվս մեկ անգամ ներկայացնում ենք դեկտեմբերի 26-ին կայանալիք համաժողովի ծրագիրը:

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՇՄԶ կրեդիտները պաշտոնապես հաստատված են ՀՀ ԱՆ կողմից:

Նոր գրանցումներ այլևս չեն ընդունվում:

Գրանցված և վճարումները դեռ չկատարած մասնակիցները վճարումը հաստատող կտրոնները կարող են ուղարկել ֆեյսբուքյան էջին կամ armneph@gmail.com էլ.հասցեին:

Վճարման վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է ստորև`
Ակբա բանկ 220463350672000
Ստացող` Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա։

Երիկամների սուր վնասումը հազվադեպ է դիտարկվում որպես մեկուսացված երևույթ․ այն սովորաբար զարգանում է օրգան համակարգերի փո...
24/12/2025

Երիկամների սուր վնասումը հազվադեպ է դիտարկվում որպես մեկուսացված երևույթ․ այն սովորաբար զարգանում է օրգան համակարգերի փոխկապակցված խանգարումների համատեքստում և միաժամանակ ներգրավվում է բազմաօրգան փոխազդեցությունների բարդ շղթայի մեջ։

ԲԿ նեֆրոլոգ, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դասախոս և Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիայի նախագահ Արմինե Հազոյանը դեկտեմբերի 26-ին կայանալիք սեմինարին կլինիկական դեպքերի օրինակներով ներկայացնի համակարգային հիվանդությունների, իմունաբանական մեխանիզմների և երիկամային ախտահարման փոխկապակցվածության ճիշտ գնահատման որոշիչ նշանակությունը ախտորոշման և բուժման պլանի ձևավորման մեջ:

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/kKYPQLMxhRyu2KtQ6
‼️ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` ԴԵԿՏԵՄԲԵՐ 24 ներառյալ

Վճարման վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է ստորև`
Ակբա բանկ 220463350672000
Ստացող` Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա։

Գրանցված և վճարումները դեռ չկատարած մասնակիցները վճարումը հաստատող կտրոնները կարող են ուղարկել ֆեյսբուքյան էջին կամ armneph@gmail.com էլ.հասցեին:

Էլեկտրոլիտային խանգարումները ուռուցքաբանական հիվանդների դեպքում պարզապես լաբորատոր շեղումներ չեն, դրանք արտացոլում են ու...
23/12/2025

Էլեկտրոլիտային խանգարումները ուռուցքաբանական հիվանդների դեպքում պարզապես լաբորատոր շեղումներ չեն, դրանք արտացոլում են ուռուցքային գործընթացի, քիմիոթերապիայի, թիրախային և իմունոթերապիայի, ինչպես նաև օժանդակ բուժման խորքային ազդեցությունները օրգանիզմի վրա։

ՈՒԱԿ նեֆրոլոգ, հեմոդիալիզի մասնագետ, ԵՊԲՀ դասախոս Մանյա Քարամյանի զեկույցի ընթացքում կքննարկվեն ուռուցքաբանական հիվանդների մոտ հաճախ հանդիպող էլեկտրոլիտային խանգարումների պաթոֆիզիոլոգիական մեխանիզմները ՝ ներկայացված կլինիկական դեպքի օրինակով։

Սիրով տեղեկացնում ենք, որ ծրագիրը հաստատվել է Եվրոպական Երիկամային Ասոցիացիայի (ERA) նախագահի կողմից, տեղ գտնելով պաշտոնական կայքէջում։
👇https://share.google/xuVYpkgxllsABgVIm

Նախատեսվում է շնորհել 5️⃣ ՇՄԶ կրեդիտ։

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/kKYPQLMxhRyu2KtQ6

‼️ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` ԴԵԿՏԵՄԲԵՐ 24

Վճարման վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է ստորև`
Ակբա բանկ 220463350672000
Ստացող` Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա։

Հերթական նեֆրոլոգիական նորությունը և հպարտության առիթը
23/12/2025

Հերթական նեֆրոլոգիական նորությունը և հպարտության առիթը

Կենտրոնական երակային կաթետերները ժամանակակից բժշկության անբաժանելի մասն են, սակայն դրանց կիրառումը ուղեկցվում է որոշակի ...
22/12/2025

Կենտրոնական երակային կաթետերները ժամանակակից բժշկության անբաժանելի մասն են, սակայն դրանց կիրառումը ուղեկցվում է որոշակի ռիսկերով։

ԲԿ նեֆրոլոգ,հեմոդիալիզի մասնագետ Հրանուշ Նազարյանի զեկույցը նվիրված է կենտրոնական երակային կատետեր-ասոցացված ինֆեկցիաներին (CLABSI)։
Թեմա, որն ուղղակիորեն առնչվում է պացիենտի անվտանգությանն ու բուժման որակին։

Կքննարկվեն հիմնական ռիսկի գործոնները, ապացույցների վրա հիմնված կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները։

Սիրով տեղեկացնում ենք, որ ծրագիրը հաստատվել է Եվրոպական Երիկամային Ասոցիացիայի (ERA) նախագահի կողմից, տեղ գտնելով պաշտոնական կայքէջում։
👇https://share.google/xuVYpkgxllsABgVIm

Նախատեսվում է շնորհել 5️⃣ ՇՄԶ կրեդիտ։
Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/kKYPQLMxhRyu2KtQ6

‼️ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` ԴԵԿՏԵՄԲԵՐ 24

Վճարման վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է ստորև`
Ակբա բանկ 220463350672000
Ստացող` Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա։

Հեմոդիալիզը հանդիսանում է քրոնիկ և սուր երիկամային անբավարարության բուժման հիմնարար մեթոդներից մեկը, սակայն դրա նշանակու...
21/12/2025

Հեմոդիալիզը հանդիսանում է քրոնիկ և սուր երիկամային անբավարարության բուժման հիմնարար մեթոդներից մեկը, սակայն դրա նշանակումը պահանջում է հստակ կլինիկական գնահատում և անհատական մոտեցում։

«Բեստ Լայֆ» ԲԿ նեֆրոլոգ, հեմոդիալիզի մասնագետ, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի ասիստենտ Քրիստինե Հովսեփյանը կներկայացնի հեմոդիալիզի ցուցումների գաղափարական շրջանակը՝ անդրադառնալով ոչ միայն դասական համարվող ցուցումներին, այլ նաև այն կլինիկական իրավիճակներին, երբ դիալիզային բուժում սկսելու ժամանակը, հաճախականությունը և ինտենսիվությունը դառնում են որոշիչ։

Սիրով տեղեկացնում ենք, որ ծրագիրը հաստատվել է Եվրոպական Երիկամային Ասոցիացիայի (ERA) նախագահի կողմից, տեղ գտնելով պաշտոնական կայքէջում։
👇https://share.google/xuVYpkgxllsABgVIm

Նախատեսվում է շնորհել 5️⃣ ՇՄԶ կրեդիտ։

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/kKYPQLMxhRyu2KtQ6

Վճարման վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է ստորև`
Ակբա բանկ 220463350672000
Ստացող` Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա։

Դեկտեմբերի 26-ին կայանալիք սեմինարի ընթացքում կքննարկվի հիպերկալիեմիան՝ որպես կլինիկական տեսակետից կարևոր էլեկտրոլիտային...
19/12/2025

Դեկտեմբերի 26-ին կայանալիք սեմինարի ընթացքում կքննարկվի հիպերկալիեմիան՝ որպես կլինիկական տեսակետից կարևոր էլեկտրոլիտային խանգարում, որի ճիշտ և ժամանակին վարումը վճռորոշ նշանակություն ունի հիվանդության ելքի հարցում։ Կանդրադառնանք շտապ և երկարաժամկետ բուժման մոտեցումներին, դեղորայքային ընտրությանը և կլինիկական որոշումների կայացման նրբություններին։

Թեման կներկայացնի ԲԿ նեֆրոլոգ, հեմոդիալիզի մասնագետ, Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիայի անդամ Մարիամ Դավթյանը:

Սիրով տեղեկացնում ենք, որ ծրագիրը հաստատվել է Եվրոպական Երիկամային Ասոցիացիայի (ERA) նախագահի կողմից, տեղ գտնելով պաշտոնական կայքէջում։
👇https://share.google/xuVYpkgxllsABgVIm

Նախատեսվում է շնորհել 5️⃣ ՇՄԶ կրեդիտ։

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/kKYPQLMxhRyu2KtQ6

Վճարման վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է ստորև`
Ակբա բանկ 220463350672000
Ստացող` Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա։

Սիրելի՛ գործընկերներ և մասնակիցներ,Ուրախ ենք տեսնել այսքան մեծ հետաքրքրություն և արդեն ստացված բազմաթիվ գրանցումներ։   Ս...
19/12/2025

Սիրելի՛ գործընկերներ և մասնակիցներ,

Ուրախ ենք տեսնել այսքան մեծ հետաքրքրություն և արդեն ստացված բազմաթիվ գրանցումներ։

Սիրով տեղեկացնում ենք, որ ծրագիրը հաստատվել է Եվրոպական Երիկամային Ասոցիացիայի (ERA) նախագահի կողմից, տեղ գտնելով պաշտոնական կայքէջում։

👇https://share.google/xuVYpkgxllsABgVIm

📍Ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ սեմինարի տեղերն արդեն շատ սահմանափակ են, ուստի խնդրում ենք չհետաձգել և գրանցվել հնարավորինս շուտ։

Հիշեցնենք, որ միջոցառման համար ներկայացված է ՇՄԶ կրեդիտավորման հայտ, նախատեսվում է մասնակիցներին շնորհել 5️⃣ ՇՄԶ կրեդիտ։

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ 👇 https://forms.gle/kKYPQLMxhRyu2KtQ6

Վճարման վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է ստորև`

Ակբա բանկ 220463350672000
Ստացող` Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա։

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share