Dr. Margarita Nersisyan I Բժ. Մարգարիտա Ներսիսյան

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Margarita Nersisyan I Բժ. Մարգարիտա Ներսիսյան

Dr. Margarita Nersisyan I Բժ. Մարգարիտա Ներսիսյան Ultrasound doctor

23/11/2024
Սեպտեմբերի 19-30ը Լիոնի Clinique du Park ի ռադիոլոգիայի բաժանմունքում վերապատրաստվեցի, որտեղ պատիվ ունեցա աշխատել բնագավ...
06/10/2022

Սեպտեմբերի 19-30ը Լիոնի Clinique du Park ի ռադիոլոգիայի բաժանմունքում վերապատրաստվեցի, որտեղ պատիվ ունեցա աշխատել բնագավառի լավագույն մասնագետների հետ։ Վերապատրաստման ուղղվածությունն էր ՝հոդերի սոնոգրաֆիա, ՄՌՏ, Արտրոգրաֆիա և Արտրո-ՀՏ:
Նաև մասնակցեցի Ֆրանսիայի Ռադիոլոգների Ասոցիացիայի կողմից կազմակերպված ամենամյա կոնֆերանսին
( 47 th SIMS ultrasound workshop)։

02/07/2022

Շնորհակալություն «Առողջ ապրելակերպ» հաղորդաշարին հետաքրքիր նյութի համար #դաստակայինթունելիհամախտանիշ .Margarita Nersisyan Wigmore Clinic / Ուիգմոր Քլինիք

Փափուկ հյուսվածքային գոյացություններ📢Ուլտրաձայնային հետազոտությունը համարվում է ինֆորմատիվ մեթոդ  փափուկ հյուսվածքների գ...
08/04/2022

Փափուկ հյուսվածքային գոյացություններ
📢Ուլտրաձայնային հետազոտությունը համարվում է ինֆորմատիվ մեթոդ փափուկ հյուսվածքների գոյացությունների հայտնաբերման համար:

🔍Լինում են բարորակ և չարորակ գոյացություններ:

Հայտնաբերվում են մաշկի, ենթամաշկային ճարպաբջջանքի, մկանների, ջլերի, նյարդերի գոյացություններ:

Պատճառներն են`
✅ հիմնականում անհայտ է
Կարող են լինել
✅ Ժառանգական նախատրամադրվածություն
✅ Ճառագայթային ազդեցություն
✅ Քիմիական կանցերոգեններ

🔸Բարորակ գոյացությունների տեսակներն են`լիպոմա, ֆիբրոմա, գիգրոմա, աթերոմա, հեմանգիոմա, միկսոմա, նևրոմա, խոնդրոմա և այլն:
🔸Չարորակներից ավելի տարածվածը դա սարկոմաների տեսակներն են:
Տարբերակելու համար կատարվում է բիոպսիա:

🔍Հայտնաբերվում են ՈւՁՀ ( Ուլտրաձայնային հետազոտություն) և ՄՌՏ ( Մագնիսա- ռեզոնանսային տոմոգրաֆիա) միջոցով:

ՈւՁՀ միջոցով կարող ենք որոշել
գոյացության՝
✅ Տեղակայումը
✅ Խորությունը
✅ Կառուցվածքը
✅ Չափերը
✅ Անոթավորումը

#սոնոգրաֆիա

04/08/2021

💪Ծնկան հոդը բարդ և միևնույն ժամանակ անչափ կարևոր հոդ է, քանի որ ակտիվ մասնակցում է մեր շարժմանը, ուստի ցանկացած խնդրի դեպքում անհրաժեշտ է ժամանակին կատարել ախտորոշումը։

❓Ի՞նչ է հնարավոր ախտորոշել ուլտրաձայնային հետազոտության ժամանակ

☑️հեղուկի առկայություն
☑️ոսկրաաճառային դեգեներատիվ փոփոխություններ
☑️մահիկների (մենիսկներ) վնասում
☑️կապանների վնասում
☑️ջլաբորբ
☑️խոնդրալ մարմիններ
☑️բուրսիտ
☑️փոփոխություններ արթրիտի ժամանակ
☑️փափուկ հյուսվածքները բարորակ և չարորակ գոյացություններ

❗Ախտանշաններն են

• ցավ հոդում և շարժումների սահմանափակում
• այտուց
• հոդի պաշարում

✔Հետազոտությունը անցավ է, ոչ ինվազիվ, կարելի է կատարել դինամիկայում։

🏥Ուիգմոր Քլինիք
📞012 345 678
#ՈւիգմորՔլինիք #ՄարգարիտաՆերսիսյան #հոդերիսոնոգրաֆիա

📣Խեղդոցի զգացում, գերհոգնածություն, գրգռվածություն, քնկոտություն, թախծոտություն, տրամադրության հաճախակի փոփոխություն, չա...
01/07/2021

📣Խեղդոցի զգացում, գերհոգնածություն, գրգռվածություն, քնկոտություն, թախծոտություն, տրամադրության հաճախակի փոփոխություն, չափից շատ մազաթափություն, ձեռքերի դող, սրտխփոց, եղունգերի փխրունություն, քաշի կորուստ կամ կտրուկ գիրացում, մաշկի չորություն.այս նշանները կարող են վկայել վահանաձև գեղձի տարատեսակ պաթոլոգիաների մասին:❗

Ոլտրաձայնային հետազոտությունը վահանաձև գեղձի խնդիրը բացացահայտելու լավագույն մեթոդներից է։

❗Պարանոցի ուլտարաձայնային հետազոտության ժամանակ, բացի վահանաձև գեղձից նաև հետազոտում ենք հարվահանաձև գեղձերը, թքագեղձերը, հարակից ավշային հանգույցները և փափուկ հյուսվածքները։

Գնահատվում է վահանաձև գեղձի կառուցվածքը, դիրքը, չափսերը, անոթավորումը և օջախների առկայությունը ։

#Սոնոգրաֆիա

‼️Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը  ինֆորմատիվ և ոչ ինվազիվ մեթոդ է մի շարք պաթոլոգիաներ ախտորոշելու համար: Ի տարբե...
14/09/2020

‼️Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ինֆորմատիվ և ոչ ինվազիվ մեթոդ է մի շարք պաթոլոգիաներ ախտորոշելու համար: Ի տարբերություն ՄՌՏ-ի՝ այս մեթոդն առավել մատչելի է և հնարավորություն է տալիս ուսումնասիրել հոդը շարժման մեջ։

Առավելությունները՝

✅Հակացուցումներ չկան, այդ իսկ պատճառով կարելի է կիրառել հղի կանանց շրջանում,
✅Չի պահանջում հատուկ պատրաստություն,
✅Արագ և անցավ մոթոդ է,
✅Հնարավորություն է տալիս ուսումնասիրել շրջակա փափուկ հյուսվածքները:

📍Հոդերի պաթոլոգիաներ հաճախ հանդիպում են մարզիկների, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն ունեցող անձանց մոտ, տրավմաներից հետո, ինչպես նաեւ՝ արթրիտի ժամանակ:🤸‍♂️

❗️ Հիմնական գանգատներն են ցավի զգացողությունը (որոշ պաթոլոգիաների դեպքում հաճախ գիշերային ցավեր), տվյալ հոդում շարժումների սահմանափակումը, այտուց։

📌 Ժամանակին արված ՈւՁՀ թույլ է տալիս կանխարգելել մի շարք հիվանդություններ և իրականացնել ճիշտ բուժում:


#սոնոգրաֆիա #հոդեր #ուձհ

Թոքերի հետազոտման հիմնական մեթոդներից են համարվում ռենտգեն և ՀՏ ( КТ) հետազոտությունները։ 🚩 Կորոնավիրուսային վարակի տարա...
15/04/2020

Թոքերի հետազոտման հիմնական մեթոդներից են համարվում ռենտգեն և ՀՏ ( КТ) հետազոտությունները։

🚩 Կորոնավիրուսային վարակի տարածման հետ մեկ տեղ ավելի ակտուալ է դարձել թոքերի ՈւՁՀ հետազոտությունը (սոնոգրաֆիան), որը հնարավոր է կատարել միայն գերժամանակակից սարքավորումների միջոցով։

Թոքերի ՈւՁՀ հետազոտությունն ունի առանձնահատկություններ․
▪️ՈւՁՀ-ի միջոցով թոքային հյուսվածքի փոփոխությունը հնարավոր չէ հայտնաբերել վաղ փուլում․
▪️Ավելի արդյունավետ է, երբ փոփոխությունները ներգրավում են թոքային հյուսվածքի ստորին բլթերը։

❓Ի՞նչ կարող ենք գնահատել ՈՒՁՀ-ի միջոցով։
▪️Պլևրայի հաստացումը (որը նաև M-mode ռեժիմում արտահայտվում է անհավասար գծով)
▪️Պլևրալ ծոցերում հեղուկի առկայությունը (անգամ քիչ քանակությամբ հեղուկը կարող ենք ախտորոշել ՈւՁՀ -ի միջոցով)
▪️Կոնսոլիդացիայի օջախներ
▪️B-lines (B-գծեր), որը խոսում է ինտերստիցիալ թոքաբորբի մասին

📌 Ռենտգեն հետազոտության համեմատ թոքերի ՈւՁՀ ունի հետևյալ առավելությունները՝
▪️չի ուղեկցվում ռենտգեն ճառագայթմամբ, այդ իսկ պատճառով կարելի է կիրառել հղի կանանց շրջանում։
▪️ավելի զգայուն է հեղուկի դեպքերում

Մեթոդն առավել կիրառական է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում և շտապօգնության բաժանմուքներում, քանի որ ուլտրաձայնային ախտորոշման սարքերն այնտեղ առավել հասանելի են և հնարավոր է լինում օպերատիվ կերպով գնահատել թոքերում փոփոխությունների դինամիկան։

📍Դիմե՛ք թոքերի ՈւՁՀ-ի, երբ անհրաժեշտ է՝
📌հաստատված թոքաբորբի դինամիկ հսկողություն
🤰հղի կնոջ մոտ թոքաբորբի կասկած
📌 երեխայի մոտ թոքաբորբի կասկած
Եղեք առողջ։

Հարգելի այցելուներ, ❗️ուրախ եմ տեղեկացնել, որ Ապրիլի 1-ից վերսկսել ենք աշխատանքը Ուիգմոր Քլինիքում։📌 Անվտանգության նկատա...
02/04/2020

Հարգելի այցելուներ, ❗️
ուրախ եմ տեղեկացնել, որ Ապրիլի 1-ից վերսկսել ենք աշխատանքը Ուիգմոր Քլինիքում։

📌 Անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկանում ենք հորդորել, հիվանդանոց այցելել միայն դիմակներով և պահպանել սոցիալական հեռավորությունը:

☎️ Գրանցումների համար կարող եք զանգահարել 093 023 023 կամ 012345678։

Կարևոր‼️
16/03/2020

Կարևոր‼️

‼️ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️

Հարգելի այցելուներ,
Տեղեկացնում ենք, որ երկրում կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով Ուիգմոր Քլինիքը անցնում է հիվանդների ընդունման հատուկ ռեժիմի. մասնավորապես՝

• Հետաձգվում են բոլոր պլանային վիրահատությունները
• Հետաձգվում են բոլոր պլանային խորհրդատվությունները
• Մանկաբուժական անհետաձգելի ծառայությունը շարունակում է գործել 7/24 ռեժիմով
• Լաբորատոր-գործիքային հետազոտությունները հասանելի են միայն մանկաբուժական ծառայության այցելուներին
• Ընդունարան մոտենալուց առաջ առաջարկվելու է կրել դիմակ և ախտահանել ձեռքերը
• Յուրաքանչյուր երեխայի պետք է ուղեկցի միայն մեկ հարազատ
• Ստացիոնար բաժանմունքում ինչպես նախորդ երկու շաբաթներում շարունակվելու է արգելված մնալ ցանկացած այցելություն:

Վերոնշյալ կանխարգելիչ միջոցառումների նպատակն է պահպանել Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Հետագայում կառաջնորդվենք կառավարության կարգադրություններով։

13/03/2020

Մենիսկի վնասումը զբաղեցնում է ծնկան հոդի ներքին կառուցվածքների վնասման մեջ առաջին տեղը: Ընդ որում՝ ներքին մենիսկն ավելի հաճախ է վնասվում, քան արտաքինը:

Մենիսկի վնասման հիմնական պատճառը տրավման է.
•մարզիկների մոտ,
• տարեցների մոտ

Մենիսկի վնասումները կարող են լինել ամբողջական եւ մասնակի:
Ախտանշաններն են՝

✅ ցավեր ծնկան հոդում եւ շարժումների սահմանափակում
✅ հոդի «պաշարում»
✅ այտուցվածություն

Մենիսկի վնասման դեպքում հոդերում հնարավոր է հեղուկի առկայություն:

ՈՒՁՀ նշանները՝

✅ մենիսկը անհամասեռ կառուցվածք ունի
✅ եզրագծերը անհարթ են
✅ առկա է վնասման զոնա (մենիսկի մարմնի շրջանում կամ եզրային)
✅ մենիսկի արտանկում

Address

Yerevan

Telephone

+37494927711

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Margarita Nersisyan I Բժ. Մարգարիտա Ներսիսյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Margarita Nersisyan I Բժ. Մարգարիտա Ներսիսյան:

Share

Dr. Margarita Nersisyan/ Բժ. Մարգարիտա Ներսիսյան

Ճառագայթաբան «Ուիգմոր Քլինիք»- ում:

Կրթություն

2000-2002 Ակադեմիկոս Ս․ Խ․ Ավդալբեկյանի անվան Ազգային առողջապահական ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա՝ ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ

1994-2000Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ