15/12/2025
Armenian International Healthcare Expo 2025-ին մասնակցեց նաև Դիլի կաթնամթերքի թիմը՝ ստեղծելով ջերմ, անկեղծ և համեղ մթնոլորտ բոլոր այցելուների համար։
Չորս օր շարունակ «Դիլի»-ի տաղավարը հյուրընկալեց բազմաթիվ այցելուների՝ ներկայացնելով 100% բնական կաթնամթերք, պատրաստված սեփական ֆերմայի կաթից՝ Դիլիջանի բնության մաքրությամբ և հոգատարությամբ։
Այցելուները հնարավորություն ունեցան համտեսելու արտադրանքը, մասնակցելու հետաքրքիր խաղարկությանը և շահելու «Դիլի»-ի տեսականուց հաճելի նվերներ։
🍦 Ցուցահանդեսի ամենահամեղ պահերից մեկն էլ դարձավ «Դիլի» պաղպաղակի համտեսը՝ բնական բաղադրիչներով և սիրված համով։
Շնորհակալություն ենք հայտնում «Դիլի» կաթնամթերքի թիմին ակտիվ մասնակցության, ջերմ շփումների և Armenian International Healthcare Expo 2025-ի բովանդակային ու մարդկային մթնոլորտը հարստացնելու համար։
Առողջ, համեղ և վստահելի ընտրությունը հենց այստեղ էր։ 💙🤝