Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիա

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիա

Լաբորատոր Բժշկության  Հայկական Ասոցիացիա 📌Մեր նպատակն է միավորել նույն էնտուզիազմով,ընդհանուր գաղափարներով ու նպատակներով բժշկական մասնագետների🧑‍⚕️👩‍⚕️

Կանանց դերն ու նշանակությունն անփոխարինելի է, դուք եք՝✨ Ընտանիքի ջերմությունն ու սիրո անսպառ աղբյուրը🌿 Կյանքի գեղեցկությ...
08/03/2026

Կանանց դերն ու նշանակությունն անփոխարինելի է, դուք եք՝

✨ Ընտանիքի ջերմությունն ու սիրո անսպառ աղբյուրը

🌿 Կյանքի գեղեցկության ու ներդաշնակության ստեղծողները

🩷 Սերունդներ շարունակողն ու կյանքի անմար լույսը

Սիրելի՛ կանայք, թող ձեր կյանքը լցված լինի սիրով, երջանկությամբ և ամենակարևորը, առողջությամբ։

💐 Շնորհավոր Մարտի 8

📢 Հարգելի գործընկերներՍիրով տեղեկացնում ենք, որ արդեն լույս է տեսել 📰«ArmLab News – Հայաստանի լաբորատոր բժշկության տեղեկ...
05/03/2026

📢 Հարգելի գործընկերներ

Սիրով տեղեկացնում ենք, որ արդեն լույս է տեսել 📰
«ArmLab News – Հայաստանի լաբորատոր բժշկության տեղեկատու»
երրորդ համարը ⤵️

https://aalm.am/news/?ELEMENT_ID=326

Այսօր Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիայի խորհրդի անդամ `Վարդիկ Ամիրխանյանի ծննդյան տարեդարձն է։🥰Սրտանց շնորհավորո...
05/03/2026

Այսօր Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիայի խորհրդի անդամ `Վարդիկ Ամիրխանյանի ծննդյան տարեդարձն է։

🥰Սրտանց շնորհավորում ենք տարեդարձի առթիվ, մաղթելով առողջ ու երջանիկ տարիներ,անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում։

Շնորհակալ ենք ձեր աշխատանքի և նվիրվածության համար։

✨ Հարգելի գործընկերներՍիրով տեղեկացնում ենք, որ արդեն լույս է տեսել 📰«ArmLab News – Հայաստանի լաբորատոր բժշկության տեղեկ...
12/02/2026

✨ Հարգելի գործընկերներ

Սիրով տեղեկացնում ենք, որ արդեն լույս է տեսել 📰
«ArmLab News – Հայաստանի լաբորատոր բժշկության տեղեկատու»
երկրորդ համարը ⤵️

Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիան պաշտոնապես դարձել է EFLM անդամ

✨ Հարգելի գործընկերներՍիրով տեղեկացնում ենք, որ արդեն լույս է տեսել 📰«ArmLab News – Հայաստանի լաբորատոր բժշկության տեղեկ...
30/01/2026

✨ Հարգելի գործընկերներ

Սիրով տեղեկացնում ենք, որ արդեն լույս է տեսել 📰
«ArmLab News – Հայաստանի լաբորատոր բժշկության տեղեկատու»
երկրորդ համարը

📩 Խնդրում ենք ուշադիր հետևել ձեր էլեկտրոնային փոստին,
որպեսզի բաց չթողնեք կարևոր ու հետաքրքիր նորությունները։

🔊 Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիան շարունակում է իր ակտիվ գործունեությունը՝ նպաստելով լաբորատոր բժշկության ոլորտ...
15/01/2026

🔊 Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիան շարունակում է իր ակտիվ գործունեությունը՝ նպաստելով լաբորատոր բժշկության ոլորտի զարգացմանը և մասնագետների հմտությունների կատարելագործմանը։

Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ բաց ենք նոր անդամների համար և հրավիրում ենք միանալ մեր մեծ ու միասնական ընտանիքին։

Անդամակցելով Ասոցիացիային՝ դուք կստանաք

🔹 Մասնակցություն հեղինակավոր կոնֆերանսներին, սեմինարներին և կրթական ծրագրերին, որտեղ հնարավորություն կունենաք ձեռք բերել ոլորտի նորագույն գիտելիքներ։

🔹 Համագործակցություն ոլորտի առաջատար մասնագետների հետ, փորձի և հմտությունների փոխանակման լայն հնարավորություններ։

🔹 Ներգրավվածություն նորարարական ծրագրերում՝ նպաստելով ժամանակակից լուծումների ներդրմանն ու զարգացմանը Հայաստանում։

🔹 Տարեկան 1️⃣0️⃣ ՇՄԶ կրեդիտ՝ ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից։

Մենք արժևորում ենք ձեր մասնագիտական փորձը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր շարքերում։

🤝Դարձեք մասնագիտական առաջընթացի մեր թիմակիցը։

Մանրամասների համար այցելեք մեր կայք
⬇️

https://aalm.am/

📢Մեկնարկում ենք 2026 թվականը մեծ ոգևորությամբ և  նոր ծրագրերով։Այս տարի մեր ասոցիացիան կշարունակի✅ Կազմակերպել մասնագիտա...
12/01/2026

📢Մեկնարկում ենք 2026 թվականը մեծ ոգևորությամբ և նոր ծրագրերով։

Այս տարի մեր ասոցիացիան կշարունակի

✅ Կազմակերպել մասնագիտական կոնֆերանսներ և սեմինարներ

✅ Սատարել մասնագետների գիտելիքների ու հմտությունների շարունակական կատարելագործմանը

✅ Ընդլայնել միջազգային համագործակցությունները

✅ Խթանել նոր տեխնոլոգիաների և նորարարական գաղափարների կիրառումը առողջապահության ոլորտում

Լաբորատոր բժշկության զարգացմանը նպաստելը և փորձի առաջադեմ փոխանակումը մնում են մեր առաջնային նպատակները։

🤝Միացեք մեզ ՝ ձևավորելու լաբորատոր բժշկության ապագան։

31/12/2025

💫Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

📢 Ամփոփելով 2025 թվականը՝ նոր տեսլականովԱնցնող տարին լի էր աշխատանքով, ձեռքբերումներով և կարևոր նախաձեռնություններով՝ ու...
29/12/2025

📢 Ամփոփելով 2025 թվականը՝ նոր տեսլականով

Անցնող տարին լի էր աշխատանքով, ձեռքբերումներով և կարևոր նախաձեռնություններով՝ ուղղված լաբորատոր բժշկության զարգացմանն ու մասնագիտական առաջընթացին։

📌 Կազմակերպեցինք կարևոր գիտաժողով՝
✔️ «Էնդոկրինոլոգիան լաբորատոր բժշկության տեսանկյունից»՝ նվիրված հորմոնալ ախտորոշման արդի մոտեցումներին։

📌 Կրթական ծրագրերի շրջանակում
✔️ Երկու անգամ իրականացրինք «Հեմոստազ» թեմայով խորացված մասնագիտական դասընթացներ՝ նպաստելով գիտելիքների զարգացմանը և գործնական փորձի փոխանցմանը։

📌 Տեղեկատվական հարթակի զարգացում
✔️ Ասոցիացիայի պաշտոնական aalm.am կայքում գործարկվեց ArmLab News նոր պարբերականը՝ որպես վստահելի հարթակ ոլորտի նորությունների, մասնագիտական տեղեկատվության և ասոցիացիայի գործունեության լուսաբանման համար։

📚 Մասնակցեցինք մի շարք միջազգային հեղինակավոր գիտաժողովների և կոնֆերանսների՝ ընդգծելով ասոցիացիայի դերն ու նշանակությունը լաբորատոր բժշկության ոլորտում։

🤝 Ամրապնդեցինք համագործակցությունները՝ ստեղծելով նոր հնարավորություններ համատեղ ծրագրերի իրականացման և ոլորտի շարունակական զարգացման համար։

📝 Կազմակերպված միջոցառումները ոչ միայն հարթակ դարձան գիտական քննարկումների համար, այլև մասնակիցներին հնարավորություն ընձեռեցին ձեռք բերել ՇՄԶ կրեդիտներ՝ նպաստելով նրանց մասնագիտական շարունակական զարգացմանը։

🥰 Շնորհակալություն ենք հայտնում ասոցիացիայի անդամներին, գործընկերներին և աջակիցներին՝ նվիրվածության, վստահության և մշտապես մեր կողքին լինելու համար։

🤝Առաջ դեպի 2026 թվական՝ լի նոր հնարավորություններով և հաջողություններով։

Հարգելի գործընկերներՀիշեցնում ենք, որ «Հեմոստազ» թեմայով երկօրյա մասնագիտական դասընթացի մեկնարկիը վաղն է։📜 Մասնակիցներին...
19/12/2025

Հարգելի գործընկերներ

Հիշեցնում ենք, որ
«Հեմոստազ» թեմայով երկօրյա մասնագիտական դասընթացի մեկնարկիը վաղն է։

📜 Մասնակիցներին կշնորհվի՝
✔️ 13 ՇՄԶ կրեդիտ՝ ավագ բուժաշխատողներին
✔️ 9 կրեդիտ՝ միջին բուժաշխատողներին

🔔 Ուշադրություն․
ԼԲՀԱ-ի անդամների համար մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։

🗓Դեկտեմբերի 20֊ին և 21-ին
🕘 Ժամը 10:00
📍Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտ

Բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 10 րոպե առաջ` հարմարավետ մասնակցություն ապահովելու նպատակով։

🤝Սպասում ենք բոլորիդ՝ արդյունավետ և մասնագիտական երկօրյա հանդիպման։

🧬 Դասընթաց՝ նվիրված հեմոստազի հիմնարար ու կիրառական ասպեկտներին📢Հարգելի գործընկերներՍիրով ներկայացնում ենք «Հեմոստազ» թե...
18/12/2025

🧬 Դասընթաց՝ նվիրված հեմոստազի հիմնարար ու կիրառական ասպեկտներին

📢Հարգելի գործընկերներ

Սիրով ներկայացնում ենք «Հեմոստազ» թեմայով դասընթացի ծրագիրն ու քննարկվելիք թեմաները։

Դասընթաց նախատեսված նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները հեմոստազի լաբորատոր գնահատման և կլինիկական կիրառման ոլորտում։

📌 Դասընթացի հիմնական թեմաներն են՝
• Պատկերացում հեմոստազի մասին
• Առաջնային հեմոստազ, սպիտակ թրոմբի առաջացում
• Երկրորդային հեմոստազ, կարմիր թրոմբի առաջացում
• Կոագուլյացիոն կասկադի գործոնները
• Առաջնային և երկրորդային հեմոստազի գնահատման լաբորատոր հետազոտություններ
• Հակամակարդիչ և ֆիբրինոլիտիկ համակարգ
• Առաջնային և երկրորդային ֆիբրինոլիզ
• Հակամակարդիչ և ֆիբրինոլիտիկ համակարգերի գնահատման լաբորատոր ցուցանիշներ
• Թրոմբոֆիլիաներ, լաբորատոր կանխորոշիչ թեստեր
• Կլինիկական դեպքերի քննարկում

📜 Մասնակիցներին կշնորհվի՝
✔️ 13 ՇՄԶ կրեդիտ՝ ավագ բուժաշխատողներին
✔️ 9 կրեդիտ՝ միջին բուժաշխատողներին

🔔 Ուշադրություն․
ԼԲՀԱ-ի անդամների համար մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։

🗓Դեկտեմբերի 20ին և 21-ին
🕘 Ժամը 10:00
📍Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտ

Սիրով սպասում ենք ձեզ` նոր գաղափարներով և ոգեշնչումով լի օրեր անցկացնելու համար։

Մասնակցության պայմանների և մանրամասների համար կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել՝ ☎️ 093 55 89 19

📌 Հարգելի գործընկերներՍիրով ներկայացնում ենք ձեզ «ArmLab News - Հայաստանի լաբորատոր բժշկության տեղեկատու» -ի առաջին համա...
11/12/2025

📌 Հարգելի գործընկերներ

Սիրով ներկայացնում ենք ձեզ «ArmLab News - Հայաստանի լաբորատոր բժշկության տեղեկատու» -ի առաջին համարը` նոր էլեկտրոնային հանդես, որը ստեղծվել է լաբորատոր բժշկության մասնագետների համար և ոչ միայն։

Անդամագրվեք, որպեսզի բաց չթողնեք վերջին նորությունները և համաշխարհային իրադարձությունների վերաբերյալ արդիական տեղեկատվություն։
⬇️⬇️⬇️

https://aalm.am/news/?ELEMENT_ID=317

Address

Էզրաս Հասրաթյան փողոց, 9 շենք, 0052
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիա:

Share