Dr. Davit Harutyunyan

Dr. Davit Harutyunyan 💊 Մաշկաբանություն
🦠 Վեներոլոգիա
🧬 (սեռավարակաբա?

13/08/2025

🟣 Օգոստոսը պսորիազի իրազեկման ամիսն է։

Ամբողջ աշխարհի բնակչության 2–3 %-ը տառապում է այս հիվանդությամբ։

🔸 Պսորիազը քրոնիկ, ոչ վարակիչ մաշկային հիվանդություն է, որն առավել հաճախ արտահայտվում է արմունկներին, ծնկներին, գլխամաշկին և մարմնի այլ հատվածներին։

Պսորիազի առաջացման պատճառները բազմազան են՝ գենետիկական նախատրամադրվածություն, իմունային համակարգի դիսբալանս, սթրես, վնասվածքներ, որոշ դեղամիջոցների օգտագործում, ալկոհոլ և ծխախոտ։

Հիվանդությունը դրսևորվում է`
🔸 մաշկի մակերեսից բարձր կարմրավարդագույն վահանիկների առաջացմամբ, որոնք ծածկվում են արծաթասպիտակ թեփուկներով,
🔸 չորացած և ճաքճքած մաշկով, երբեմն քորի և այրոցի զգացումով,
🔸 թույլից մինչև ծանր ընթացքով` երբեմն տարածվելով ամբողջ մարմնի մակերեսով։

Պսորիազը գրեթե միշտ կարող է ուղեկցվել սիրտ-անոթային, նյարդահոգեբանական և այլ օրգանային համակարգերի գործունեության խանգարումներով։ Բացի այդ, մոտ 10–30 % բուժառուների մոտ ժամանակի ընթացքում զարգանում է պսորիազային արթրիտ, որը կարող է առաջացնել հոդացավեր և շարժունակության սահմանափակում։

Պսորիազը լիովին վերահսկելի է. ժամանակին և ճիշտ ընտրված բուժման միջոցով հնարավոր է հասնել հարատև ռեմիսիայի և ապրել լիարժեք կյանքով։

📌 Եթե նկատել եք պսորիազին բնորոշ ցանավորում կամ այլ ախտանշաններ, մի´ հետաձգեք, դիմե՛ք մաշկաբանի՝ ճիշտ ախտորոշման և անհատական բուժման համար։

📌 Մաշկաբանի խորհրդատվության գրանցվելու համար՝
📞 +374 (10) 32 22 11

Հաճելի է երբ աշխատանքային օրդ սկսվում է հերթական բուժված, համբերատար պացիենտով։Բարի աշխատանքային օր բոլորիս
26/07/2025

Հաճելի է երբ աշխատանքային օրդ սկսվում է հերթական բուժված, համբերատար պացիենտով։
Բարի աշխատանքային օր բոլորիս

🚨 Կարևոր նախազգուշացում․ Էլեկտրոնային սիգարետների վտանգները 🚭Մաշկաբանության Ամերիկյան Ակադեմիայի(AAD) Ամսագրում  հրապարա...
25/07/2025

🚨 Կարևոր նախազգուշացում․ Էլեկտրոնային սիգարետների վտանգները 🚭
Մաշկաբանության Ամերիկյան Ակադեմիայի(AAD) Ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը բացահայտում է էլեկտրոնային սիգարետների և վեյփինգի լուրջ վնասները՝ մաշկի և ընդհանուր առողջության վրա։
🔬 Հետազոտության արդյունքում պարզվել է, որ՝
Էլեկտրոնային սիգարետները կարող են առաջացնել մաշկային խնդիրներ, ինչպիսիք են ակնեն, վերքերի ուշ ապաքինումը, պերիօրալ մաշկաբորբը և այլն։
Վեյփի մեջ պարունակվող քիմիական նյութերը առաջացնում են բորբոքում և օքսիդատիվ սթրես, ինչը վնասում է ոչ միայն թոքերը, այլ նաև մաշկը։
Վեյփինգը կարող է թուլացնել իմունային համակարգը, դարձնելով օրգանիզմը ավելի խոցելի վարակների և խրոնիկական վերքերի նկատմամբ։
📉 Չնայած նրան, որ էլեկտրոնային սիգարետները հաճախ ներկայացվում են որպես «ավելի անվտանգ» տարբերակներ, գիտական տվյալները վկայում են հակառակի մասին՝ դրանք ունեն լուրջ վնասներ, այդ թվում՝ տեսանելի վնաս մաշկին և օրգանիզմին։
💡 Եղեք տեղեկացված և առողջ — դադարեցրեք վեյփինգը և տարածեք տեղեկատվությունը։
Ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝
🔗 https://www.jaad.org/action/showPdf?pii=S0190-9622%2825%2900530-4
#Առողջություն #Վեյփինգ #ՄաշկայինԽնդիրներ #ԷլեկտրոնայինՍիգարետներ #Դերմատոլոգիա #Վտանգ

16/07/2025

🦗🐝🐜🦟 Չնայած նրան, որ միջատների խայթոցներ հիմնականում անվնաս են, այնուամենայնիվ, որոշ միջատներ կարող են փոխանցել այնպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսիք են` Զիկա վիրուսը, Դենգեն, Լայմի հիվանդությունը և Մալարիան:
Երբ այցելում եք միջատների կողմից փոխանցվող հիվանդություններով հայտնի շրջաններ, անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի քայլեր վարակվելու ռիսկերը նվազեցնելու համար:

Ինչպես խուսափել միջատների խայթոցից:

🦟 Օգտագործեք միջատների դեմ պայքարի միջոցներ: Քսեք միջատների դեմ պայքարի միջոցները համապատասխան ներդիրի:
Եթե օգտագործում եք արևապաշտպան միջոցներ, սկզբից քսեք արևապաշտպան միջոցը և միայն չորանալուց հետո նոր միջատների դեմ պայքարի միջոցը:
🐝 Կրեք համապատասխան հագուստ: Եթե պլանավորում եք զբոսնել գիշերով կամ խիտ անտառով, հագնվեք այնպես, որ խուսափեք միջատների խայթոցներից` երկարաթևք վերնաշապիկ, երկար տաբատ, գուլպաներ, փակ կոշիկներ:
Ցանկալի է տաբատը դնել գուլպաների մեջ: Հագուստը կարող եք օծել պերմետրին պարունակող հակամիջատային միջոցով` համաձայն ներդիրի:
🐜 Օգտագործեք մահճակալային ցանցեր: Եթե որոշել եք քնել դրսում, մաքուր օդին, անպայման օգտագործեք մահճակալային ցանցեր, որոնք կպաշտպանեն միջատների խայթոցներից և ուշադիր եղեք, որ այն բոլոր կողմերից փակ լինի:
🦗 Ուշադրություն դարձրեք բռնկումներին: Այցելեք` CDC Travel Health Notices կայքը, հետևեք ճանապարհորդների համար նախազգուշացումներին և խորհուրդներին:

ՊՍՈՐԻԱԶԸ ՄԻՆՉԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ, ԼԻՈՎԻՆ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է։ ԵՎՍ ՄԵԿ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՌԵ...
02/07/2025

ՊՍՈՐԻԱԶԸ ՄԻՆՉԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ, ԼԻՈՎԻՆ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է։
ԵՎՍ ՄԵԿ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՌԵՒՄԱՏՈԼՈԳՆԵՐԻ ՀԵՏ
#ՊՍՈՐԻԱԶ #ԷՖԼԵՅՐԱ #ՄԱՇԿԱԲԱՆ

14/06/2025
 -European Academy of Dermatolgy and Venereology
28/05/2025

-European Academy of Dermatolgy and Venereology

Մայիսը մաշկի չարորակ նորագոյացությունների իրազեկման ամիսն է։Մաշկի քաղցկեղը ամենատարածվածներից է։ Սակայն ժամանակին հետազո...
19/05/2025

Մայիսը մաշկի չարորակ նորագոյացությունների իրազեկման ամիսն է։

Մաշկի քաղցկեղը ամենատարածվածներից է։ Սակայն ժամանակին հետազոտման և ախտորոշման դեպքում այն կարելի է կանխարգելել ու բուժել։

Մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը արևի վնասակար ճառագայթներն են, ուստի կարևոր է արևի տակ գտնվելիս պահպանել կանոնները։

Հիշեք՝ մաշկը մեր ամենամեծ օրգանն է, որը պահանջում է գրագետ և հոգատար խնամք։
__________

Հարցերի կամ տեղեկությունների համար զանգահարեք՝ +374 (10) 322211

Մաշկի չարորակ նորագոյացությունների իրազեկման կապակցությամբ այս ամիս կներկայացնեմ դեպքեր իմ անձնական արխիվից։Առողջ եղեք
03/05/2025

Մաշկի չարորակ նորագոյացությունների իրազեկման կապակցությամբ այս ամիս կներկայացնեմ դեպքեր իմ անձնական արխիվից։
Առողջ եղեք

01/05/2025
19/04/2025

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00
Saturday 09:00 - 20:00

Telephone

+37499655552

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Davit Harutyunyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Davit Harutyunyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category