Հոգեբան/Հոգեթերապևտ Մարինա Մնացականյան

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հոգեբան/Հոգեթերապևտ Մարինա Մնացականյան

Հոգեբան/Հոգեթերապևտ Մարինա Մնացականյան Ողջույն, ես Մարինան եմ, մասնագիտությամբ էքզիստենցիալ հոգեթերապևտ

14/01/2025

🍃«Արի Խոսենք» հոգեբանական կենտրոնը առաջարկում է օնլայն խորհրդատվության ծառայություններ՝ Հայաստանի և աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց համար։

Մեր փորձառու մասնագետները կօգնեն ձեզ՝

▪️Հաղթահարել սթրեսն ու անհանգստությունը
▪️Լուծել ընտանեկան և անձնական խնդիրներ
▪️Կառավարել կյանքի դժվարին իրավիճակները
▪️Լուծել յուրաքանչյուր խոսքային խնդիրներ

🔗Օնլայն հանդիպումները հարմարավետ են, անվտանգ և հասանելի՝ ձեր նախընտրած ժամանակին։
🎯Կապվեք մեզ հետ այսօր և Կատարեք ձեր առաջին քայլ ը դեպի հոգու և խոսքի բարելավում

📞 Զանգահարեք 098-08-51-51 կամ գրեք մեր Facebook-յան և Instagram-յան էջերին
📍Հասցե ՝Փափազյան 17
Հոգեբան/Հոգեթերապևտ Մարինա ՄնացականյանKristin Sargsyan_ psychologyGohar AlaverdyanՔնարիկ Ղազարյան - մանկական հոգեբանՄանկական լոգոպեդ՝ Լիանա ՄարտիրոսյանԱստղինե Խաչատրյան

🌿Կյանքի էքսիզտենցիալ հարց Ինչպե՞ս հասկանալ, որ դու քո սեփական կյանքով չես ապրում: Էստեղ հարցը կայանումա նրանում, որ շատե...
04/01/2025

🌿Կյանքի էքսիզտենցիալ հարց

Ինչպե՞ս հասկանալ, որ դու քո սեփական կյանքով չես ապրում:
Էստեղ հարցը կայանումա նրանում, որ շատերս ապրում ենք «ՈՉ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՎ», ու դրա բացատրություններից մեկը նա է, որ շատերս չունենք սեփական կյանքի գաղափարը։ Մենք չգիտենք ի՞նչ ենք ուզում: Մարդկանց մոտ երբեք չի առաջանում հարց 👇🏻
🔹ի՞նչ եմ ես ուզում
🔹ինչպե՞ս կուզեի ապրել
🔹ինչո՞վ կցանկանայի զբաղվել
🔹ինչքա՞ն գումար կցանկանայի վաստակեի և այլն…

❤️‍🩹Ցավով եմ ասում, բայց շատերս ապրում ենք ահավոր ավտոմատացված․․․որը շատ վատա «իմ կարծիքով»
Իսկ ինչպե՞ս ա հնչում սեփական կյաքի ձևակերպումը:
💡Տեսեք , շատերս ասում ենք ԵՍ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՅՍԻՆՉ ԲԱՆԸ , ԻՄ ԴՈՒՐԸ ՉԻ ԳԱԼԻՍ ՍԱ ․․․ բայց այ ինչ եմ ես ՍԻՐՈՒՄ կամ ՈՒԶՈՒՄ մենք չգիտենք , իսկ ինչը չեմ սիրում գիտենք հստակ ․․․ բայց տենց հեռու չենք գնա․․․ պետք ա սովորել հարց տալ ինքներս մեզ իսկ ի՞նչ եմ ես ուզում և անել այն, ինչ-որ ես ուզում եմ ․․․

🎯Ընկերներ ջան, իսկ դուք ապրու՞մ եք ձեր սեփական կյանքով…դուք գիտե՞ք ինչ եք ուզում …

29/12/2024

🎯Հոգեթերապիան միայն զրուցելու մասին չէ, Հոգեթերապիան կյանքը փոխելու և այլ կերպ ապրելու մասին է:

💡Հոգեթեպաին փոխում է կյանքեր, փոխում է մարդուն, փոխում է ապրելակերպը:

Իմ 🩵թիմ
23/12/2024

Իմ 🩵թիմ

💡🌿2024ը մոտենում է ավարտին, իսկ դա նշանակում է, որ մենք սկսել ենք մեր տարեվերջյան քննարկումներն ու ամփոփումները:

✨Տարին սկսելու համար մեզ համար շատ կարևոր է ամեն ինչ պլանավորել և համակարգել։ Տարին արդյունավետ ամփոփելու համար կարևոր է ֆիքսել ձեռքբերումները և հաջողությունները, այցելուների հետ կապված աշխատանքի արդյունքները, քանի որ հաջողությունները արձանագրելը օգնում է նաև հասկանալ զարգացման հետագա ուղղությունները:

🎯2025-ում կենտրոնը ունի պլանավորած մի շարք հետաքրքիր ծրագրեր, որոնց մասին կխոսենք ավելի ուշ։ Շարունակելու ենք մեր այցելուակենտրոն աշխատանքը, մեր կրթական ծրագրերը ավելի ինտենսիվ են լինելու, ներկայանալու ենք մի շարք տարբեր միջոցառումներով, խմբային աշխատանքերով և կորմորատիվ հանդիպումներով…մի խոսքով ամեն ինչ ձեր հոգեկան առողջության բարելավման համար։

💪🏻Մենք ունենք հստակ առաքելություն, զարգացնելու և նպաստելու հոգեկան առողջության կարևորությունը Հայաստանում և արդեն 4 տարի է ինչ ինտենսիվ գնում ենք այդ ուղղությամբ։ Այս տարի ևս, անելու ենք ամեն հավանականը որպեսզի մարդիկ սկսեն կարևորել ոչ միայն ֆիզիկական առողջությունը, այլ նաև հոգեկան:
Հոգեբան/Հոգեթերապևտ Մարինա ՄնացականյանKristin Sargsyan_ psychologyՄանկական լոգոպեդ՝ Լիանա ՄարտիրոսյանԱրի Խոսենք հոգեբանական կենտրոն / Let's TalkԱստղինե Խաչատրյան Gohar Alaverdyan Քնարիկ Ղազարյան - մանկական հոգեբան

🎯Ահա այն հինգ վախերը, որոնք խանգարում են առողջ հարաբերություններ կառուցել ֆինանսների հետ, ունենալ  ֆինանսական աճ և ինքնա...
20/12/2024

🎯Ահա այն հինգ վախերը, որոնք խանգարում են առողջ հարաբերություններ կառուցել ֆինանսների հետ, ունենալ ֆինանսական աճ և ինքնավստահություն:

🔸Փող չունենալու վախ (աղքատության վախ)
Սա ամենատարածված վախերից մեկն է, որը ստիպում է մարդուն մշտապես անհանգստանալ ապագայի մասին և սահմանափակել իր ծախսերը, նույնիսկ, ժերբ դա չի պահանջվում։ Այս վախը կարող է հանգեցնել ավելորդ խնայողականության և բավարար ներդրումների բացակայության, ինչը նվազեցնում է ֆինանսական աճի հնարավորությունները։

🔸Անհաջողության վախ կամ կորուստի վախ (ֆինանսական անվստահություն)
Մարդիկ կարող են խուսափել ռիսկերից չցանկանալով կորցնել գումարները։ Սա սահմանափակում է հնարավորություները կուտակելու և կապիտալը մեծացնելու համար՝ ստեղծելով կախվածություն կայուն, բայց սահմանափակ եկամուտից։

🔸Վախ հարստանալուց (ամոթի զգ. և մեղավորության զգ.)
Մարդիկ կարող են վախենալ, որ իրենց ֆինանսական վիճակը կարող է հասարակության, ընկերների կամ ընտանիքի կողմից դատապարտվել։ Այս վախը հանգեցնում է ֆինանսական հարցերում գաղտնիության և անկարողության բաց քննարկել ֆինանսական հարցերը կամ ձեռքբերումները:

🔸Փողերը չկառավարելու վախ (շահույթի անկանխատեսելիություն)
Մարդիկ կարող են վախենալ գումարներ կառավարելուց՝ մտածելով, որ չունեն անհրաժեշտ գիտելիքներ կամ հմտություններ՝ ճիշտ ֆինանսական որոշումներ ընդունելու համար։ Սա կարող է հանգեցնել պասիվ վերաբերմունքի դեպի փողը կամ լրիվ խուսափում ֆինանսական պլանավորումից։
🔸 Կայունության կորստի վախ
Անկայուն եկամուտ ունեցող մարդկանց (օրինակ՝ ֆրիլանսերները կամ բիզնեսի սեփականատերերը) բնութագրական է կայունության կորստի վախը: Սա կարող է հանգեցնել ռիսկերի գերագնահատման և պոտենցիալ շահութաբեր հնարավորություններից խուսափելու, օրինակ՝ ներդրումներ կատարելը կամ բիզնեսը մեծացնելը վախենալով, որ փողը կվերանա:

💪🏻👻Այս վախերը հաղթահարելը մեզնից պահանչում են աշխատանք մեր մտածողության փոփոխության և վարքի հետ: Կարևոր է աշխատել մեր ինքնավստահության վրա, բարձրացնել ֆինանսական գրագիտությունը և սովորել բալանսավորել և հիմնավորել մեր ֆինանսական որոշումները: #հոգեբանություն #հոգեբանականփաստեր #հոգեբան #ֆինանսներ #ֆինանսականգրագիտություն

Ինչպե՞ս դիմակայել մանիպուլյացիաներին 💪🏻🔸Եղեք ուղղամիտԵթե դուք տեսնում եք, որ ձեզ փորձում են մանիպուլյացիայի ենթարկել, կա...
16/12/2024

Ինչպե՞ս դիմակայել մանիպուլյացիաներին 💪🏻

🔸Եղեք ուղղամիտ
Եթե դուք տեսնում եք, որ ձեզ փորձում են մանիպուլյացիայի ենթարկել, կարող եք փորձել կոտրել մանիպուլյացիան ու դնել մանիպուլյատորին անհարմար դրության մեջ։ Ասեք. «Ճիշտն ասա, ինչի ես ուզում հասնել?» կամ «Արի ուղիղ, ինչ է քեզ պետք ինձնից?»

🔸Շատ կարևոր է միշտ պահել սառնասիրտությունն ու հանգստությունը: Մանիպուլյատորը միշտ խաղում է ձեր զգացմունքների հետ: Նրա հիմնական նպատակը ձեր հավասարակշռությունը խախտելն է: Այդ պատճառով միշտ մտածեք սառը գլխով: Չի կարելի արդարանալ: Երբեք մի ասեք որևէ բան ձեր արդարացման համար, քանի որ այդ դեպքում դուք ընդունում եք ձեր մեղքը և սխալը: Այդ ժամանակ մանիպուլյատորը սկսում է ճնշել, ճնշել և ճնշել:

🔸Մի ենթարկվեք պրովոկացիաներին: Ընտանեկան կամ ընկերական հարաբերություններում կողմերը հաճախ խաղում են մեղքի զգացողության վրա: Ինչ է ասում մանիպուլյատորը: «Այո, այո, գնա հանդիպման, զվարճացիր, իսկ ես կվերադառնամ միայնակ»: Սակայն եթե ընդունեք մեղքի զգացումը, դուք շատ երկար ժամանակ կպայքարեք դրա հետ: Ավելին, շատ դեպքերում այս մեղքը արհեստականորեն է առաջանում, որովհետև սկզբում այն չկար ձեր ներսում:

🔸Մի թողեք ձեր սահմանները անցնի այն, ինչ ձեզ չի պատկանում
Ճարպիկ մանիպուլյատորները կգտնեն միջոցը իրենց ցանկալիին հասնելու համար, ուստի կարևոր է կենտրոնանալ ոչ թե նրա վրա ինչպես նրանց «խաբել», այլ ինչպես պահպանել ձեր էմոցիոնալ վիճակը հանդարտ։ Փակեք խոսակցությունը, խնդրեք դադարեցնել ձեզ հետ այդ տոնով խոսելը, ստիպեք մանիպուլյատորին կրկնել իր սեփական խոսքերը։ Եվ մի վախեցեք ասել «ոչ»։ Հիշեք, որ ֆիզիկապես անհնար է ցանկացած խնդրանքին դրական պատասխան տալ։
#հոգեբանություն #հոգեբան #հոգեբանականփաստեր #մանիպուլյացիա

🔸Հետաձգման սովորություն (պրոկրաստինացիա)✔️Եթե հաճախ հետաձգում եք առաջադրանքները տագնապի զգացողությունից խուսափելու համար...
12/12/2024

🔸Հետաձգման սովորություն (պրոկրաստինացիա)
✔️Եթե հաճախ հետաձգում եք առաջադրանքները տագնապի զգացողությունից խուսափելու համար, դա կարող է սահմանափակել ձեր արդյունավետությունը և կտրել ձեզ աճի հնարավորություններից։

Օրինակ: “Ի՞նչ կլինի, եթե սխալ թույլ տամ։ Ավելի լավ է հիմա չսկսեմ։”

🔸Կողմնակի կարծիքներից կախվածություն
✔️Երբ չափազանց մեծ նշանակություն եք տալիս ուրիշների կարծիքին, կարող եք զգալ անվստահություն կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

Օրինակ: “Ի՞նչ կմտածեն կոլեգաներս, եթե առաջարկեմ այս գաղափարը։”

🔸Անվստահություն սեփական կարողությունների նկատմամբ
✔️Տագնապը հաճախ դրսևորվում է այնպիսի մտքերով, ինչպիսիք են՝ “Ես բավականաչափ լավը չեմ,” կամ “Իմ գաղափարներն անիմաստ են,” ինչը խանգարում է փորձել նոր բաներ կամ առաջադիմել։

Օրինակ: “Ես հավանաբար ձախողվելու եմ, ավելի լավ է չփորձեմ։”

🔸Սթրեսի մշտական զգացում
✔️Եթե զգում եք, որ գործի հետ կապված փոքր խնդիրներն անգամ ստիպում են ձեզ անհանգստանալ, դա կարող է ազդել ձեր կենտրոնացման և պրոդուկտիվության վրա։

Օրինակ: “Այս խնդիրս դեռ չեմ լուծել , և դա ինձ հանգիստ չի տալիս ամբողջ օրը։”

🔸 Չափազանց կենտրոնացում մանրուքների վրա (պերֆեկցիոնիզմ)
✔️Տագնապը հաճախ ստիպում է չափազանց մեծ ուշադրություն դարձնել մանրուքներին կատարելության հասցնելու համար։ Սա խանգարում է տեսնել մեծ փոքրիկ հաջողությունները և արագ շարժվել առաջ։

Օրինակ: “Ես չեմ կարող ներկայացնել նախագիծը, եթե նույնիսկ մեկ բան սխալ լինի։”

💡 Ինչ անել

Փորձեք նկատել այս նշանները և դիմել համապատասխան գործիքների կամ մասնագետի օգնությանը։
Կիրառեք սթրեսի նվազեցման տեխնիկաներ և փոքր քայլերով հաղթահարեք ձեր տագնապը։
Հիշեք !! տագնապը հաղթահարելով դուք կազատեք ձեր ներուժը և կբացեք մասնագիտական աճի նոր հնարավորություններ։ 😊

🫣Քանի որ դու չէիր ուզում կորցնել նրան, դու կորցրեցիր ՔԵԶ այդ ընթացքում:✔️Դու դարձար աղջիկ, ով դիմանում էր վատ վերաբերմու...
03/12/2024

🫣Քանի որ դու չէիր ուզում կորցնել նրան, դու կորցրեցիր ՔԵԶ այդ ընթացքում:

✔️Դու դարձար աղջիկ, ով դիմանում էր վատ վերաբերմունքին՝ ինքդ քեզ ասելով. «Ես սովոր եմ դրան»:

✔️Դու ընդունեցիր չգնահատված լինելը՝ համոզելով քեզ. «Նորմալ է»։

✔️Դու սովորեցիր նսեմացնել քո արժեքը՝ ասելով. «Ես լավ եմ»:

✔️Դու թույլ ես տալիս, որ ուրիշները քեզ վերջին տեղում դնեն՝ արձագանքելով շատ խոնարհ. «Դե լավ, ինքը գիտի»:

✔️Դու ապրում ես դժբախտության մեջ վստահեցնելով բոլորին. «Իմ հետ ամեն ինչ լավ ա լինելու»:

❤️💪🏼Եթե հիմա կարդում ես սա, ժամանակն է հասկանալու, որ ոչ մեկ չարժե նրան, որ դու քեզ կորցնես:

Ոչ ոք չարժե քո տառապանքին քո երջանկության գնով:

🌿Արի պայմանավորվենք, բաց թող այդ հին ես-ը:

Կենտրոնացիր ՔԵԶ վրա։💙

Վերագտիր քո կյանքը և վերադարձրու ինքներդ ձեզ:☺️

🫣«Երբևէ մտածե՞լ եք, որ զայրույթը/բարկությունը  վատ բան չէ։ Զայրույթը ազդանշան է, որը մեզ ասում է՝ «Քեզ համար կարևոր սահմ...
27/11/2024

🫣«Երբևէ մտածե՞լ եք, որ զայրույթը/բարկությունը վատ բան չէ։
Զայրույթը ազդանշան է, որը մեզ ասում է՝ «Քեզ համար կարևոր սահման խախտվել է»։

🌟 Ի՞նչ է բարկությունը
Բարկությունը բնական զգացմունք է, որը առաջանում է, երբ մեր սահմանները, արժեքները կամ ակնկալիքները խախտվում են։ Այն օգնում է մեզ պաշտպանվել և մոբիլիզացնել մեր ուժերը։

🌿 Ինչո՞ւ ենք վախենում բարկությունից։
Շատերը կարծում են, որ բարկանալը սխալ է։ Մեզ սովորեցնում են զսպել մեր զգացմունքները, որպեսզի «չվնասենք ուրիշներին»։ Բայց զսպված զայրույթը վերածվում է սթրեսի, գրգռվածության և հոգնածության։

💡 Ինչպե՞ս ճիշտ օգտագործել զայրույթը։

▪️Լսեք իրեն։ Ի՞նչն է հատկապես առաջացրել ձեր մոտ բարկություն։
▪️Օգտագործեք որպես մոտիվացիա։ Որոշեք, թե ինչպես վերականգնել ձեր սահմանները։
▪️Արտահայտեք այն էկոլոգիապես։ Խոսեք ձեր զգացմունքների մասին՝ առանց մեղադրանքների։

📣 Հիշեք, զայրույթը էներգիա է։ Կարևոր է չվախենալ դրանից, այլ սովորել ուղղել այն դեպի փոփոխություններ և աճ։

😉Իսկ ինչպե՞ս եք դուք աշխատում բարկության հետ: Կիսվեք մեկնաբանություններում
#բարկու #բարկություն #հոգեբանականփաստեր #հոգեբանություն

🎉 Շնորհավորում ենք հոգեբանների  օրվա կապակցությամբ: Շնորհակալ ենք Ձեզ, որ  աջակցում եք լսում և օգնում մարդկանց գտնել ներ...
22/11/2024

🎉 Շնորհավորում ենք հոգեբանների օրվա կապակցությամբ:

Շնորհակալ ենք Ձեզ, որ աջակցում եք լսում և օգնում մարդկանց գտնել ներդաշնակություն իրենց ներսում և կյանքում։ Հոգեբանների աշխատանքը կարևոր է, քանի որ իրենց ջերմությունն ու մասնագիտական հմտությունները փոխում են հազարավոր կյանքեր։

Շնորհակալություն ձեր անգնահատելի աշխատանքի համար։ 💙✨

🎉 Շնորհավորում ենք հոգեբանների օրվա կապակցությամբ:

Շնորհակալ ենք Ձեզ, որ աջակցում եք լսում և օգնում մարդկանց գտնել ներդաշնակություն իրենց ներսում և կյանքում։ Հոգեբանների աշխատանքը կարևոր է, քանի որ իրենց ջերմությունն ու մասնագիտական հմտությունները փոխում են հազարավոր կյանքեր։

Շնորհակալություն ձեր անգնահատելի աշխատանքի համար։ 💙✨
Հոգեբան/Հոգեթերապևտ Մարինա ՄնացականյանԱստղինե Խաչատրյան Քնարիկ Ղազարյան - մանկական հոգեբանQristin Sargsyan Gohar AlaverdyanSeda Andrikyan-food consultant @

Address

Yerevan

Opening Hours

Monday 11:00 - 21:00
Tuesday 11:00 - 21:00
Wednesday 11:00 - 21:00
Thursday 11:00 - 21:00
Friday 11:00 - 21:00

Telephone

+37498085151

Alerts

Be the first to know and let us send you an email when Հոգեբան/Հոգեթերապևտ Մարինա Մնացականյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Հոգեբան/Հոգեթերապևտ Մարինա Մնացականյան:

Share