Dr. Alla Hambardzumyan

Dr. Alla Hambardzumyan Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)

Մեզոբոտոքսը ներարկումային միջամտություն է, որն իր մեջ ներառում է դեմքի մաշկի երիտասարդացմանն ուղղված 2 արդյունավետ մեթոդ...
31/01/2024

Մեզոբոտոքսը ներարկումային միջամտություն է, որն իր մեջ ներառում է դեմքի մաշկի երիտասարդացմանն ուղղված 2 արդյունավետ մեթոդ` ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ և ԲՈՏՈՒԼԻՆՈԹԵՐԱՊԻԱ( ԲՈՏՈՔՍ)։
Այս միջամտության ժամանակ նոսրացված բոտուլինոտոքսինը ներարկվում է ոչ թե անմիջապես մկանի մեջ, այլ ենթամաշկային` ազդելով մաշկին հարող առանձին մկանաթելերի վրա։ Արդյունքում պահպանվում է մկանի աշխատանքը և չի տուժում դեմքի միմիկան, սակայն նշանակալիորեն հարթվում են մանր կնճիռները։ Իսկ մեզոպրեպարատի մեջ պարունակվող օգտակար նյութերի շնորհիվ բարելավվում է մաշկի գույնը, առաձգականությունը, տեղի է ունենում մաշկի խոնավացում և սնուցում։
Մեզոբոտոքսի ցուցումներն են` Աչքերի շուրջ մանր կնճիռներ Այտերիի, բերանի շուրջ կնճիռներ Կնճիռներ քիթ֊շրթունքային ծալքի հատվածում Դեմքի մաշկի կախվածություն 《Խիստ հայացքի》 առկայություն Մաշկի ավելցուկ յուղայնություն Լայնացած ծակոտիներ

Արդյունքը երևում է անմիջապես հաջորդ օրը և դառնում ավելի կայուն7֊14 օր անց։
Մեզոբոտոքսի արդյունքը մաքսիմալ բնական է, պահպանվում է դեմքի միմիկան, մաշկն ունենում է առավել երիտասարդ և առողջ տեսք։

________________________
Dr.Alla Hambardzumyan
+37455224432




#բոտոքս
#մեզոթերապիա
#մեզոբոտոքս

Շուրթերի բիոռևիտալիզացիան ներարկումային միջամտություն է, երբ շուրթերի մեջ ներմուծվում է հիալուրոնաթթու `  վերջիններս խոն...
08/01/2024

Շուրթերի բիոռևիտալիզացիան ներարկումային միջամտություն է, երբ շուրթերի մեջ ներմուծվում է հիալուրոնաթթու ` վերջիններս խոնավացման նպատակով։
Ի տարբերություն ֆիլլերի, բիոռևիտալիզացիայի արդյունքում ՇՈՒՐԹԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՉՒ ՄԵԾԱՆՈՒՄ։
Շուրթերի խոնավացման համար բավարար է մեկ ներարկում` մի քանի ամիս ընդմիջմամբ։

Միջամտության ցուցումներն են` Շուրթերի չորություն Ճաքեր Շուրթերի վրա չոր թեփուկների առաջացում Շուրթերի բալզամների, խոնավացնող միջոցների անարդյունավետություն Շուրթերի տարիքային փոփոխություններ

________________________
Dr.Alla Hambardzumyan
+37455224432

Ձեզ համար առանձնացրել եմ մեր պրակտիկայում հաճախ հանդիպող միֆերից մի քանիսը։Միֆ N 1 Չի կարելի կիրառել լսողական ապարատներ ...
15/12/2023

Ձեզ համար առանձնացրել եմ մեր պրակտիկայում հաճախ հանդիպող միֆերից մի քանիսը։

Միֆ N 1

Չի կարելի կիրառել լսողական ապարատներ երեխաների դեպքում

Ծանրածսությամբ երեխաներին ըստ անհրաժեշտության հնարավորինս շուտ պետք է տալ լսողական ապարատ, որպեսզի նա կարողանա ընկալել ձայները և չունենա խոսքի հապաղում։

Միֆ N 2

Անգինայի ժամանակ պետք է օգտագործել տաք կոմպրեսներ

Բարձր ջերմաստիճանի պայմաններում ինֆեկցիոն ագենտներն ավելի են ակտիվանում և արյան հունով տարածվում ամբողջ օրգանիզմում։

Միֆ N 3

Ադենոիդ հյուսվածքը ( քթի միս😁) չի կարելի հեռացնել, այն պաշտպանում է երեխային։

Ադենոիդներից բացի պաշտպանական ֆունկցիա կատարում են ևս 5 նշիկներ։
Չհեռացնելով մեծացած ադենոիդները, երեխան կունենա շատ ավելի լուրջ խնդիրներ, երբեմն նույնիսկ անդառնալի։

Միֆ N 4

Չափահաս տղաներին չի կարելի հեռացնել նշիկները ( երեխա չեն ունենա😁)

Խրոնիկ ինֆեկցիայի օջախը պահպանելով օրգանիզմում կարող են առաջանալ մի շարք խնդիրներ , բացասաբար  ազդելով նաև վերարտադրողական ֆունկցիայի վրա։

Միֆ N 5

Նշիկների հեռացումից հետո էլ երբեք կոկորդը չի ցավի

Նշիկների հեռացումից հետո նույնպես կարող է առաջանալ ըմպանի լորձաթաղանթի բորբոքում( ֆարինգիտ)> ցավ

Միֆ N 6

Եթե հարբուխը տևում է 3 օրից ավեծ, պետք է ընդունել հակաբիոտիկներ

ՍՇՎ֊ն հիմնականում տևում է 5֊7 օր և հակաբիոտիկների ոչ հիմնավորված օգտագործումը կարող է հանգեցնել հակաբիոտիկների նկատմամբ կայունության առաջացման։

Մեկնաբանություններում գրեք, թե որ միֆն էիք լսել😁

ԿԵՂԾ ԿՐՈՒՊ Կեղծ կրուպը սուր կատառալ լարինգիտի ( կոկորդաբորբ) տարատեսակ է, որն առաջանում է ենթաձայնալարային տարածության ա...
13/12/2023

ԿԵՂԾ ԿՐՈՒՊ

Կեղծ կրուպը սուր կատառալ լարինգիտի ( կոկորդաբորբ) տարատեսակ է, որն առաջանում է ենթաձայնալարային տարածության այտուցի հետևանքով։
Առաջացման հիմնական պատճառը վերին շնչուղիների վիրուսային բորբոքումն է։
Հիմնականում առաջանում է 5֊8 տ. երեխաների մոտ ( առավելապես տղաների)
Թեթև արտահայտված ռինոֆարինգիտի ֆոնին առաջանում ե կոպիտ, ՀԱՉՈՑԱՆՄԱՆ հազ
Սկսվում է հանկարծակի, սովորաբար գիշերը կամ լուսադեմին
Երեխայի դեմքը գունատ է, եղունգներն ու տեսանելի լորձաթաղանթները կապույտ
Շնչառությունը հաճախացած է, աղմկոտ
Ձայնը նույն օրը սովորաբար չի փոխվում, հաջորդ օրը կարող է դիտվել խռպոտություն։

Այն նշանների դեպքում պարտադիր պետք է դիմել երեխային մանկաբույժին և անհրաժեշտության դեպքում կանչել շտապ օգնություն։

Իսկ մինչ այդ`
Փորձեք հանգստացնել երեխային Ապահովեք մաքուր օդի հոսք / բացեք պատուհանները/ Մի պառկացրեք երեխային, գրկեք նրան ուղղահայաց դիրքով կամ ուղիղ նստեցրեք Առատ հեղուկներ տվեք Ջերմության դեմքում ջերմիջեցնող պրեպարատներ / պարացետամոլ, իբուպրոֆեն/ Այլ դեղորայք օգտագործեք ՄԻԱՅՆ ԲԺՇԿԻ ՆՇԱՆԱԿՄԱՄԲ

Երբևէ առնչվե՞լ եք այս հիվանդության հետ։
Գրեք մեկնաբանություններում։

Հեղուկ ականջումԵրբևէ լսե՞լ եք նման արտահայտություն։Սեկրետոր օտիտը հեղուկի կուտակումն է միջին ականջում (շճային կամ լորձայ...
28/11/2023

Հեղուկ ականջում

Երբևէ լսե՞լ եք նման արտահայտություն։

Սեկրետոր օտիտը հեղուկի կուտակումն է միջին ականջում (շճային կամ լորձային)։
Առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ։

Ականջում հեղուկը կուտակվում է տարբեր պատճառներով։ Երբեմն այն կարող է ինքնուրույն դատարկվել 4֊6 շաբաթների ընթացքում։ Սակայն այն կարող է պահպանվել տևական ժամանակ և առաջացնել լսողության իջեցում։

Հիվանդության հիմնական պատճառը լսողական խողովակի ( Եվստախյան փողի) ֆունկցիայի խանգարումն է ( խողովակ է, որը կապում է քթըմպանը միջին ականջի հետ)։

Եվստախյան փողի դիսֆունկցիայի հիմնական պատճառներն են`
Ադենոիդ հյուսվածքի գերաճ Հարբուխ Ալերգիկ ռինիտ Երեխաների մոտ լսողական փողի կառուցվածքային առանձնահատկություններ Ռինոսինուսիտներ Քթըմպանի գոյացություն Մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներ ։

Բուժումը տարբեր է` կախված հիվանդության առաջացման պատճառից և վաղեմությունից։ Կարող է լինել կոնսերվատիվ և վիրահատական։

Իսկ դուք առնչվե՞լ եք նման խնդրի հետ։
Գրեք մեկնաբանություններում։

________________________
Dr. Alla Hambardzumyan
+37455224432




Ողջույն, քանի որ ինձ նոր միացած մարդիկ էջս ուսումնասիրելուց հնարավոր է լիարժեք պատկերացում չկարողանան կազմել իմ մասին, ո...
19/11/2023

Ողջույն, քանի որ ինձ նոր միացած մարդիկ էջս ուսումնասիրելուց հնարավոր է լիարժեք պատկերացում չկարողանան կազմել իմ մասին, որոշեցի ևս մեկ անգամ ներկայանալ լսարանիս 😊

Ես Ալլա Համբարձումյանն եմ` մեծահասակների և երեխաների դիպլոմավորված քիթ֊կոկորդ֊ականջաբան։
Ծնվել եմ բժիշկների ընտանիքում։ Ի դեպ, մայրական կողմից 3րդ սերնդի քիթ֊կոկորդ֊ականջաբան եմ ( շարունակում եմ տատիկիս և մայրիկիս մասնագիտությունը):

Շատ կարևորում եմ վերապատրաստումները և արդեն իսկ օրդինատուրայի տարիներից բազմիցս վերապատրաստվել եմ աշխարհի տարբեր երկրների լավագույն կլինիկաներում ( ԱՄՆ, Շվեյցարիա, Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան)։

Նեղ մասնագիտությունիցս բացի զբաղվում եմ նաև էսթետիկ ներարկումներով ( բոտուլինոթերապիա, կոնտուրային պլաստիկա, մեզոթերապիա, բիոռևիտալիզացիա, պլազմոթերապիա) ու երջանկանում արդյունքից հիացած ձեր փայլուն աչքերով։)

Հետագա գրառումներում ավելի մանրամասն կներկայացնեմ իմ մասնագիտական ուղին, կանդրադառանամ ձեզ հուզող թեմաներին։

Ի դեպ, շատ ուրախ կլինեմ, եթե մեկնաբանություններում նշեք, թե ինչ թեմաներով գրառումներ կցանկանաք տեսնել իմ էջում։

Ըստ ստատիստիկ տվյալների 4֊5 տարեկան երեխաների 7֊9%ը խռացնում են։ Շատ ծնողներ կարևորություն չեն տալիս այդ երևույթին , այն...
16/09/2023

Ըստ ստատիստիկ տվյալների 4֊5 տարեկան երեխաների 7֊9%ը խռացնում են։
Շատ ծնողներ կարևորություն չեն տալիս այդ երևույթին , այնինչ խռոցը կարող է հանդիսանալ մի շարք հիվանդությունների արտահայտություն, որոնք չբուժելու դեպքում անցանկալի հետևանքներ կարող են թողնել առողջության վրա։

Եկեք հասկանաք ինչու է առաջանում խռմփոց. քնի ժամանակ օդն անարգել պետք է անցնի շնչառական ուղիներով։
Բայց երբ օդի հոսքի ճանապարհին հանդիպում են խոչընդոտներ, փափուկ քիմքը/լեզվակը/ սկսում է տատանվել և առաջանում է բնորոշ ձայն։

Եթե խռոցն առաջանում է մրսածության ժամանակ, ապա այս դեպքում պատճառը պարզ է` վերին շնչուղիների լորձաթաղանթի այտուց, բորբոքում,  ըմպանի հետին պատով հոսող արտադրություն։ Սովորաբար ապաքինվելուց հետո խռոցն անցնում է։

Խռոցի պատճառ կարող են հանդիսանալ ` Ադենոիդ հյուսվածքի գերաճը Քթի միջնապատի դեֆորմացիան Քթային անցուղիների բնածին նեղ կառուցվածքը Խոանալ ատրեզիաները Ալերգիկ ռինիտը Մարմնի ավելորդ զանգվածը Սխալ կծվածքը Վերին շնչուղիների զարգացման անոմալիաները Բրոնխեալ ասթման և այլն

Անհրաժեշտ է հետևել քթի խոռոչի հիգիենային, երեխային սովորեցնել ճիշտ մաքրել քիթը։
Եթե խռմփոցը տևում է 1 ամսից ավել, պարտադիր դիմեք բժշկի։

Ճիշտ և ժամանակին կատարած ախտորոշումը կօգնի նշանակել համապատասխան բուժում, որը երբեմն կարող է լինել վիրահատական։

Հետևեք Ձեր փոքրիկների առողջությանը։

Գլխամաշկի մեզոթերապիան խթանում է մազերի աճը, նվազեցնում մազաթափությունը, բարելավում մազի որակն, ամրությունն ու հաստությո...
14/08/2023

Գլխամաշկի մեզոթերապիան խթանում է մազերի աճը, նվազեցնում մազաթափությունը, բարելավում մազի որակն, ամրությունն ու հաստությունը, նպաստում գլխամաշկի խոնավեցմանը, պայքարում թեփի և քորի դեմ։

________________________
Dr. Alla Hambardzumyan
+37455224432

📢Աննախադեպ ակցիա📢Բոտոքս📍3 զոնա ֊40.000֏ (70.000֏֊ի փոխարեն)📍Թևատակերի բոտուլինոթերապիա ֊70.000 ֏( 100.000 ֏֊ի փոխարեն) `...
28/07/2023

📢Աննախադեպ ակցիա
📢Բոտոքս

📍3 զոնա ֊40.000֏ (70.000֏֊ի փոխարեն)

📍Թևատակերի բոտուլինոթերապիա ֊70.000 ֏( 100.000 ֏֊ի փոխարեն) ` գերքրտնարտադրության լավագույն լուծումը

Ակցիան գործում է 27.07.2023֊03.08.2023

‼️Շտապեք գրանցվել, քանի որ այս տարի այլեւս բոտուլինոթերապիայի նման ակցիա չի լինելու։

_______________________
Dr.Alla Hambardzumyan
+37455224432

Բիոռևիտալիզացիան ներարկումային միջամտություն է, որի ընթացքում ներարկվում է հիալուրոնաթթվի հիմքով պրեպարատ` ապահովելով մա...
04/07/2023

Բիոռևիտալիզացիան ներարկումային միջամտություն է, որի ընթացքում ներարկվում է հիալուրոնաթթվի հիմքով պրեպարատ` ապահովելով մաշկի խորը խոնավեցում։

Պրեպարատը սկսում է ազդել անմիջապես ներարկումից հետո։

Տեսանելի արդյունքը 2֊3րդ օրը։

Ին՞չ արդյունք ենք ստանում`

📍մաշկի խորը խոնավեցում֊ հիալուրոնաթթուն պահում է հեղուկը, ինչը նպաստում է  խոնավեցմանը, արդյունքում մաշկը դառնում է առավել նուրբ, փափուկ

📍 լիֆտինգ ֊ բարձրանում է մաշկի տոնուսը, սկսում են արտադրվել սպիտակուցներ, որոնք մաշկը դարձնում են առավել էլաստիկ, թարմ և ձգված

📍 ծերացման դանդաղեցում֊ հիալուրոնաթթուն ունի հակաօքսիդանտային հատկություն. կապում և չեզոքացնում է ազատ ռադիկալները

📍 մաշկի գույնի լավացում֊ տեղի է ունենում արյան շրջանառության բարելավման և մաշկի խորը խոնավեցման շնորհիվ

📍 մաշկի վերականգնում֊ հիալուրոնաթթվի ներարկման միջոցով հեշտությամբ լավանում են միկրոտրավմաները և արևային այրվածքները

Արևային հարված☀️ Արդեն ամառ է և վերջին օրերին դիտվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Հաճախ կարող են լինել արևահար...
28/06/2023

Արևային հարված☀️

Արդեն ամառ է և վերջին օրերին դիտվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Հաճախ կարող են լինել արևահարության դեպքեր։

Ինչպես խուսափել դրանից.
Կրել բնական կտորներից, վուշից հագուստ, որը կլինի թեթև, ազատ։ Ցանկալի է հրաժարվել գոտիներից և մարմնին կիպ հարող հագուստից։
Ցերեկային ժամերին կրել գլխարկ։
Խուսափել փոքր և տոթ տարածքներից, բնակարանում ըստ հնարավորության օգտագործել օդորակիչներ և առավոտյան ու երեկոյան ժամերին օդափոխել սենյակը։
Ավելացնել օրական օգտագործվող ջրի քանակը, ջուրն օգտագործել փոքր չափաբաժիններով, բայց ավելի հաճախ։
Սահմանափակել սուրճի, թեյի օգտագործումը և սննդի մեջ շատացնել մրգերի և բանջարեղենի չափաբաժինը։

Իսկ եթե այնուամենայնիվ դիտվել է արևահարություն, անհրաժեշտ է`
Տուժածին տեղափոխել ստվերի տակ` հով հատված, արձակել հագուստի սեղմող հատվածները, պառկացնել մեջքի վրա, գլխի տակ դնել բարձ։
Ճակատի և ծոծրակի հատվածում դնել սառը կոմպրես, իսկ մարմինը պարուրել թաց սավանով։ Եթե ձեռքի տակ չկան նման իրեր,կարելի է պարզապես մարմինը ցողել
սառը ջրով։
Ջրաաղային բալանսը կարգավորելու համար անհրաժեշտ է ընդունել մեծ քանակությամբ հանքային ջուր կամ սովորական ջուր ` ավելացնելով կերակրի աղ ( 1 բաժակ ջրին 1/5 թեյի գդալ աղ)։

Եղեք տեղեկացված։

__________________________
Dr. Alla Hambardzumyan
+37455224432

Address

Դանիել Վարուժանի 28 Ա
Yerevan
0032

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37455224432

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Alla Hambardzumyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Alla Hambardzumyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram