Կլինիկական հոգեբան Աննա Լևոնովնա / Клинический психолог Анна Левоновна

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Կլինիկական հոգեբան Աննա Լևոնովնա / Клинический психолог Анна Левоновна

Կլինիկական հոգեբան Աննա Լևոնովնա / Клинический психолог Анна Левоновна Եթե հետաքրքրված եք ընտանեկան, անձնական և երեխայի հոգեբանական խնդիրների բարեկեցության հարցերով` դիմեք։ Գաղտնիությունը երաշխավորում ենք

🈵️Մշտապես «հարթել անկյունները» և չկարողանալ ասել «ոչ»՝սա բարություն չէ։Շատ հաճախ դա  կոնֆլիկտից խուսափելու միջոց է կամ վ...
27/03/2026

🈵️
Մշտապես «հարթել անկյունները» և չկարողանալ ասել «ոչ»՝
սա բարություն չէ։

Շատ հաճախ դա կոնֆլիկտից խուսափելու միջոց է կամ վախն է «վատ» երևալուց։

Մենք ընտրում եք ուրիշների հարմարավետությունը՝
Մեր հաշվին։

Ժամանակի ընթացքում սա բերում է
հոգնածության,
կուտակված զայրույթի
և զգացման, որ մեզ չեն լսում ու չեն գնահատում։

Ասում ենք, որ գործում ենք քաղաքավարությունից։
Բայց պարզապես սովորություն է՝
ինքներդ ձեզ երկրորդ տեղ դնելու, չկարողանալ պաշտպանվել։

Փորձենք լինել մի փոքր հոգատար մեր նկատմամբ։

👩‍⚕️Դեռահասնետրը կարող են ժպտալ, բայց միևնույն ժամանակ ներքուստ դժոխքի միջով անցնել։Նրանք կարող են կատակել, լուսանկարներ...
08/03/2026

👩‍⚕️Դեռահասնետրը կարող են ժպտալ, բայց միևնույն ժամանակ ներքուստ դժոխքի միջով անցնել։

Նրանք կարող են կատակել, լուսանկարներ հրապարակել, ընկերների ու ընկերուհիների հետ զրուցել, նույնիսկ ուրախ թվալ։ Բայց միևնույն ժամանակ ներքուստ կարող են զգալ մենակություն, անհանգստություն և վախենալ, որ ոչ ոք իրականում չի հասկանում իրենց։

Դեռահասները երբեմն լիովին չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ, չեն կարող բանավոր արտահայտել իրենց զգացմունքները, իսկ երբեմն վախենում են բարձրաձայնել, և այդ պատճառով թաքցնում են իրենց ցավը։

ℹ️ Բայց այս դեպքում արձագանքում է երեխսների օրգանիզմը ` դեռահասը կարող է դառնալ ինքնամփոփ, դյուրագրգիռ, հաճախ արթնանալ գիշերները և ձեզ էլ արթնացնել, վախենալ և ցանկանալ, որ դուք նրա կողքին քնեք։ 🛌։

Դա չի նշանակում, որ նա «քմահաճ է» կամ «անցողիկ փուլ է ապրում»։ Այս ժամանակ լսեք, նկատեք և կողքին եղեք։

📌Եթե նման վարքագիծը շարունակվում է մեկ ամսից ավել` օգտակար կլինի դիմել հոգեբանի։

⏰️Ժամանակին ստացված աջակցությունը հաճախ օգնում է դեռահասին հասկանալ իր զգացմունքները, գտնել պատճառը և վերականգնել ներքին հավասարակշռությունը։

👩‍⚕️Դեռահասնետրը կարող են ժպտալ և բայց միևնույն ժամանակ ներքուստ դժոխքի միջով անցնել։Նրանք կարող են կատակել, լուսանկարնե...
05/03/2026

👩‍⚕️Դեռահասնետրը կարող են ժպտալ և բայց միևնույն ժամանակ ներքուստ դժոխքի միջով անցնել։

Նրանք կարող են կատակել, լուսանկարներ հրապարակել, ընկերների ու ընկերուհիների հետ զրուցել, նույնիսկ ուրախ թվալ։ Բայց միևնույն ժամանակ ներքուստ կարող են զգալ մենակություն, անհանգստություն և վախենալ, որ ոչ ոք իրականում չի հասկանում իրենց։

Դեռահասները երբեմն լիովին չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ, չեն կարող բանավոր արտահայտել իրենց զգացմունքները, իսկ երբեմն վախենում են բարձրաձայնել, և այդ պատճառով թաքցնում են իրենց ցավը։

ℹ️ Բայց այս դեպքում արձագանքում է երեխսների օրգանիզմը ` դեռահասը կարող է դառնալ ինքնամփոփ, դյուրագրգիռ, հաճախ արթնանալ գիշերները և ձեզ էլ արթնացնել, վախենալ և ցանկանալ, որ դուք նրա կողքին քնեք։ 🛌։

Դա չի նշանակում, որ նա «քմահաճ է» կամ «անցողիկ փուլ է ապրում»։ Այս ժամանակ լսեք, նկատեք և կողքին եղեք։

📌Եթե նման վարքագիծը շարունակվում է մեկ ամսից ավել` օգտակար կլինի դիմել հոգեբանի։

⏰️Ժամանակին ստացված աջակցությունը հաճախ օգնում է դեռահասին հասկանալ իր զգացմունքները, գտնել պատճառը և վերականգնել ներքին հավասարակշռությունը։

☎️Վերջերս շատ են զանգում հուսահատ մայրիկները. ֊ ԻՄ երեխան ADHD ունի֊ Որտե՞ղ եք ստուգվել։ Ո՞վ է բժիշկը։֊ Չենք ստուգել բժշ...
10/02/2026

☎️Վերջերս շատ են զանգում հուսահատ մայրիկները.
֊ ԻՄ երեխան ADHD ունի
֊ Որտե՞ղ եք ստուգվել։ Ո՞վ է բժիշկը։
֊ Չենք ստուգել բժշկի չենք գնացել ֊ ...մանկապարտեզում ասեց հոգեբանը, թեստ է արել.... դայակը ասեց, ... մանկավարժը ստուգել թեստերով..հոգեբանը պոլիկլինիկայում տարբեր խաղեր անցկացրեց... դպրոցում մանկավարժ֊հոգեբանը ստուգեց։

🚫Ու վերջ, երեխայի մայրիկը պանիկայի մեջ է։

Այսօր երեխաներին հաճախ անվանում են Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ ունեցող, և հաճախ այս տերմինը պարզապես օգտագործվում է ցանկացած ակտիվ երեխային նկարագրելու, կամ եթե ուշադրությամբ դասին ներկա չլինող կամ եթե երեխան դժվար է կենտրոնանում։

⚡️Սակայն կարևոր է հասկանալ. ADHD-ն բժշկական ախտորոշում է, այլ ոչ թե երեխայի անհատականությունը նկարագրելու միջոց։⚡️

Ինչպես ցանկացած նման բնութագրի դեպքում, գնահատումը պետք է կատարի մասնագետը։ Սա չի կարող որոշվել թեստերի, ստուգաթերթիկների կամ խաղերի միջոցով։

Ախտորոշումը միշտ կլինիկական դիտարկում է, այլ ոչ թե արագ հարցաթերթիկով։

❗ Կարևոր է. Մանկավարժը, բուժքույրը,
ուսուցիչը դիտարկում է, նկատում է դժվարությունները և ճշգրիտ փոխանցում իր դիտարկումները ծնողներին, այլ ոչ թե բժշկական պիտակներ կպցնում։

👩‍⚕️👨‍⚕️Ախտորոշումը կատարվում է միայն բժշկի կողմից`

- Մանկական հոգեբույժը` հիմնական մասնագետն է
֊ Նյարդաբանը

Որոշ դեպքերում՝ բազմամասնագիտական թիմը, որը կարող է ներառել
(հոգեբույժ, նյարդաբան, կլինիկական հոգեբան, մանկավարժ)։
📖Կարող եք ծանոթանալ մանրամասն DSM 5 կամ ՄՀԴ -10 դասակարգման մեջ։

Եթե ​​մարդը ունի քրոնիկ անքնություն, նրա մոտ ի հայտ են գալիս ախտանիշներ, որոնք նման են դեպրեսիայի և տագնապային խանգարում...
05/02/2026

Եթե ​​մարդը ունի քրոնիկ անքնություն, նրա մոտ ի հայտ են գալիս ախտանիշներ, որոնք նման են դեպրեսիայի և տագնապային խանգարումների ախտանիշներին։💀

Մարդը դառնում է
֊ անտարբեր,
֊ դյուրագրգիռ.
֊ անհանգիստ.
֊ հաճախ լաց է լինում.
֊ դժվար է կենտրոնանում.
֊ ուժասպառ.
- ուղեղը անընդհատ լարվածության մեջ է։
Դիտվում է մոտիվացիայի և հետաքրքրության նվազում։

Ուղեղը չի կարողանում ճիշտ կարգավորել զգացմունքները. սթրեսի մակարդակը բարձրանում է, իսկ սթրեսին դիմակայելու ունակությունը՝ նվազում։
😴 Այդ պատճառով, անհանգստության և դեպրեսիայի հետ աշխատելիս կարևոր է նախևառաջ կարգավորել քունը։

Խնամեք ձեզ❤️

🇦🇲🇷🇺🚫Ամենավտանգավոր պահը երբ մարդը արդեն չի լացում⚡️Լացը ցավը արտահայտելու միջոց է, և դա նաև օգնության խնդրանք է։Իսկապես...
01/02/2026

🇦🇲🇷🇺
🚫Ամենավտանգավոր պահը երբ մարդը արդեն չի լացում⚡️

Լացը ցավը արտահայտելու միջոց է, և դա նաև օգնության խնդրանք է։

Իսկապես մտահոգիչ է, երբ երկարատև դեպրեսիայի շրջանից հետո մարդը հանկարծակի հանդարտվում է։
Դա թեթևացում չէ, այլ հյուծվածություն և ներքին «ուժասպառություն»։
🤕Ցավը չի անցել՝ այն պարզապես լռել է։
Ի հայտ է գալիս սառը պարզություն և զգացողություն, որ այլևս պայքարելու կարիք չկա։

Նման պահերին կարևոր է չուրախանալ «բարելավմանը», այլ լինել կողքին։
Երկարատև ցավից հետո հանդարտությունը միշտ չէ, որ ապաքինում է նշանակում։

🚫Самый опасный момент — не когда человек плачет.
Плач — это контакт с болью, это ещё просьба о помощи ⚡️

По-настоящему тревожно, когда после долгой депрессии человек вдруг становится спокойным.
Часто это не облегчение, а истощение и внутреннее «решение».
🤕Боль не ушла — она просто замолчала.
Появляется холодная ясность и ощущение, что бороться больше не нужно.

В такие моменты важно не радоваться «улучшению», а быть особенно рядом.
Спокойствие после долгой боли — не всегда про выздоровление.

Ինչպես խուսափել երեխայի մոտ մերժման տրավմայի ձևավորման գործոններից🚫1. Սերը կախված չէ վարքից2. Ոչ մի  համեմատություն3. Զգ...
29/01/2026

Ինչպես խուսափել երեխայի մոտ մերժման տրավմայի ձևավորման գործոններից🚫

1. Սերը կախված չէ վարքից
2. Ոչ մի համեմատություն
3. Զգացմունքները հասկացվում են, այլ ոչ թե արժեզրկվում
4. Քննադատեք գործողությունը, այլ ոչ թե անձը
5. Մայրիկը երեխայի կողմից է
6. Զայրանալը նորմալ է, բայց ոչ ոչնչացնելը
7. Ծնողական սխալները բուժվում են ներողությամբ

Եթե ձեր կողքին ձեր երեխան իրեն անվտանգ, ընդունված և պաշտպանված է զգում,
☀️ մերժման տրավմա չի ձևավորվում։

Վշտի հետ աշխատանք Հարազատ մարդու մահը  դա մեկ զգացողություն չէ, այլ տարբեր ապրումների մի ամբողջություն։ Հաճախ դա զգացմու...
25/01/2026

Վշտի հետ աշխատանք

Հարազատ մարդու մահը դա մեկ զգացողություն չէ, այլ տարբեր ապրումների մի ամբողջություն։ Հաճախ դա զգացմունքների խճճված հանգույց է՝ վրդովմունք, զայրույթ, անօգնականություն, ինքնախղճահարություն, մեղքի զգացում, որ "դեռ ամեն ինչ արված չէր" կամ "կարելի էր այլ ձև անել"։

Սա այն ցավն է, որը միաժամանակ ուղղված է տարբեր ժամանակների։
Անցյալ` քանի որ ջերմ հիշողությունները առաջացնում են արցունքներ և սուր կարոտ։
Ապագա՝ որովհետև այն կառուցված էր այդ մարդու հետ միասին, իսկ այժմ թվում է մշուշոտ և դատարկ։

Հոգեբանության մեջ սա կոչվում է վշտի հետ աշխատանք։ Սա ներքին վերակազմավորում է, որի համար ժամանակ է անհրաժեշտ։ Շատ հաճախ՝ մոտ մեկ տարի, երբեմն՝ ավելի երկար։

Եվ կարևոր է իմանալ, որ վիշտը գոյություն ունի ոչ միայն մտքերի մակարդակում։ Այն տեղակայվում է մարմնում՝ կրծքավանդակում, կոկորդում, որովայնում, ուսերում, գլխում։ Մարմնի միջոցով հոգեկանն աստիճանաբար վերամշակում է կորուստը։

Վշտին նրբորեն մոտենալու եղանակներից մեկը ներառում է մի քանի քայլ․
— նկատել, թե մարմնի որ հատվածում է առավել ուժեղ զգացվում ցավը,
— անվանել և նկարագրել այդ զգացողությունները,
— մնալ դրանց հետ՝ առանց ճնշելու կամ շտապեցնելու փոփոխությունը։

Ժամանակի ընթացքում մարմնական զգացողությունները սկսում են փոխվել՝ երբեմն շատ դանդաղ։

Վշտի հետ աշխատանքը դանդաղ, անհարթ ճանապարհ է, բայց տանող դեպի կյանք, որտեղ կորուստը որպես բաց վերք չի մնում է։

👩‍💻Եթե ​​զգացմունքները չափազանց երկար ճնշենք, իրենք չեն անհետանում, այլ ուժեղանում են։Կարելի է անվանել  ետաթռիչքի (рикош...
15/01/2026

👩‍💻Եթե ​​զգացմունքները չափազանց երկար ճնշենք, իրենք չեն անհետանում, այլ ուժեղանում են։

Կարելի է անվանել ետաթռիչքի (рикошет) էֆեկտ🚅

Որքան համառ է մեր ազդակը ֊ "մի զգա", այնքան ավելի բարձր է "գոռում" հետո մեր հոգեկանը:

Զգացմունքները, որոնց տեղ չի տրվում, այնուամենայնիվ ելք են գտնում՝
որպես անհիմն անհանգստություն,
«անտեղի» գրգռվածություն,
հոգնածություն, որը չի անցնում հանգստից հետո,
կամ անսպասելի նյարդային համակարգի խանգարումներ ֊ քոր, սպազմ, դերմատիտ, ջղաձգումներ և այլն։

Հոգեկանը ազդանշան է տալիս⚡️

💥 Սթրեսի ժամանակ մենք  չենք «քանդվում»   Երբ  պետք է գոյատևել, հաղթահարել և ուժեղ լինել, մեր հոգեկանը մոբիլիզացվում է և ...
15/01/2026

💥 Սթրեսի ժամանակ մենք չենք «քանդվում»

Երբ պետք է գոյատևել, հաղթահարել և ուժեղ լինել, մեր հոգեկանը մոբիլիզացվում է և մեզ պահում ջրի երեսին։
Մենք կարող ենք երկար ժամանակ դիմանալ, դիմանալ, լուծել խնդիրներ, հոգ տանել ուրիշների մասին և չզգալ ինքներս մեզ։

🧨Բայց երբ սթրեսն ավարտվում է, և վտանգը ետևում է, հոգեկանը և մարմինը վերջապես թույլ են տալիս իրենց թուլանալ։ Եվ հենց այս պահին կարող են առաջանալ հոգնածություն, արցունքներ, անհանգստություն, անքնություն կամ դատարկության զգացում։

❤️Սա չի նշանակում, որ ձեզ հետ ինչ-որ բան այն չէ։ Եվ դա թուլություն չէ։
Այսպես հոգեկանը ազատվում է կուտակված լարվածությունից և սկսում վերականգնվել։
Այն պարզապես կարիք ունի աջակցության և հոգատարության։

🤹‍♂️🤹‍♀️Փորձեք հաճախ շփվել այն մարդկանց հետ, որոնք նման չեն ձեզ՝ նրանց հետ, ովքեր ունեն ուրիշ հայացքներ, համոզմունքներ և...
08/01/2026

🤹‍♂️🤹‍♀️Փորձեք հաճախ շփվել այն մարդկանց հետ, որոնք նման չեն ձեզ՝ նրանց հետ, ովքեր ունեն ուրիշ հայացքներ, համոզմունքներ և այլ կյանքի փորձ։

Այլ մարդուն հասկանալու յուրաքանչյուր փորձ զարգացնում է ռեֆլեքսիան, մտածողությունը դառնում է ավելի ճկուն, ինչը օգնում է մեզ իրավիճակը տեսնել ավելի լայն։💺

Եվ դրա հետ մեկտեղ աճում է նաև կարեկցանքը՝ շրջապատի նկատմամբ խորը, հասուն և հոգատար հարաբերությունների հիմքը։
Երբեմն հենց «այլ» մարդն է դառնում հայելի, որի մեջ մենք ավելի լավ ենք ճանաչում ինքներս մեզ։

🇦🇲👇🇷🇺🚢  «Նվաճումների գետ»Վարժություն✨ հիանալի վարժություն է տարին ամփոփելու համար։1️⃣Վերցրեք А3 թուղթ։ Կարող եք օգտագործ...
30/12/2025

🇦🇲👇🇷🇺

🚢 «Նվաճումների գետ»
Վարժություն

✨ հիանալի վարժություն է տարին ամփոփելու համար։

1️⃣Վերցրեք А3 թուղթ։ Կարող եք օգտագործել մի քանի տարբեր մատիտներ/մարկերներ կամ նույնիսկ ներկեր։

2️⃣ Գալարուն գետ Նկարեք. կարող եք ձեր նկարին ավելացնել անտառներ/լեռներ/կղզիներ և այլն։

3️⃣Այնուհետև սկսեք ջրի վրա նկարել տարբեր չափերի նավակներ։ Փոքրերը խորհրդանշում են ձեր փոքր նվաճումները, մեծերը՝ ձեր մեծ նվաճումները, իսկ հսկայակաները՝ այս տարվա ձեր անհավանական նվաճումները։
Մի մոռացեք՝ դրանք բոլորը կարևոր են՝ անկախ իրենց չափսերից։

4️⃣ Անպայման անվանեք ձեր յուրաքանչյուր նվաճումը, բոլոր ձեր արդյունքները( Կարող եք դա անել կամ նավակի վրա, կամ դրա կողքին)։

5️⃣Ավարտելուց հետո անցեք հաջորդ քայլին՝ ձախողումներին։
Այո՛, մենք իրականում չենք ուզում հիշել դրանք, բայց պետք է հիշենք, քանի որ դրանք նույնպես կազմում են մեր կյանքի անբաժանելի մասը և մենք ինչ-որ բան սովորեցրել ենք։

6️⃣ Նկարեք դրանք նույն նկարի վրա՝ որպես քարեր և ժայռեր, որոնց հանդիպել եք ձեր նավակների ճանապարհին։ Դրանք կարող էին շեղել նավակները ուղուց, երբեմն խոչընդոտել ձեր առաջընթացին։ Նկարեք նաև փոքր, մեծ և հսկայական քարեր և անվանեք դրանք։

7️⃣ Գուցե այդ խոչընդոտները իրականում օգնել են ձեզ ճիշտ ուղու վրա կանգնել, և իրենց շնորհիվ ձեր նավակը կարողացել է մեծանալ։

Երբ ավարտեք, նայեք ընդհանուր պատկերին։ Շնորհակալություն հայտնեք ինքներդ ձեզ այս նավակների համար, այս տարի անցած ճանապարհորդության համար։
Դուք հրաշալի եք։ 👍

🚢 Упражнение «Река достижений»

✨ Это отличное упражнение для подведения итогов года, которое позволит вам вспомнить все ваши достижения.

1️⃣Возьмите большой лист бумаги. Можете взять несколько разных карандашей/фломастеров, а может даже и краски.

2️⃣Нарисуйте извилистую реку, можете дополнить свою картину - лесом/горами/островками и тд.

3️⃣Затем начните рисовать на воде разного размера кораблики. Маленькие - это ваши небольшие достижения, большие - это ваши большие достижения, огромные - это ваши невероятные достижения этого года. Не забывайте - они все важны независимо от их размера.

4️⃣Обязательно подпишите каждое своё достижение, каждый свой результат, можно это сделать как на самом кораблике, так и рядом.

5️⃣Когда закончите, переходите к следующему этапу - неудачи. Да, их не очень хочется вспоминать, но надо, ведь они тоже неотъемлемая часть жизни и они чему-то научили вас.

6️⃣Изобразите их на этом же рисунке в виде камней и скал, которые встречались на пути у ваших корабликов. Они могли сбивать их курс, иногда тормозили ваши достижения. Также изобразите маленькие, большие, огромные и подпишите их

7️⃣Подумайте, может быть они наоборот помогли вам выйти на верную дорогу и благодаря этому ваш кораблик смог стать большим?

Когда закончите - посмотрите на общую картину. Поблагодарите себя за эти кораблики, за тот путь, что был пройдёт в этом году! Вы молодцы! 👍

Address

Yerevan

Telephone

+37444313440

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Կլինիկական հոգեբան Աննա Լևոնովնա / Клинический психолог Анна Левоновна posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category