15/07/2024
Դուք էլ եք Զեզ այսպե՞ս զգում:
Երբևէ նկատե՞լ եք, որ ժամեր եք անցկացնում աշխատանքային առաջադրանքը կատարյալ դարձնելու վրա: Կամ գուցե տասներորդ անգամ վերընթերցում եք ձեր ղեկավարին ուղղված էլ. նամակը՝ համոզվելով, որ յուրաքանչյուր բառը ճիշտ է: Բարի գալուստ քրոնիկ կատարելապաշտի աշխարհ: Դա նման է «կատարյալ» սելֆի անելու փորձին, բայց կյանքի բոլոր ասպեկտներում:
Պատկերացրեք... Դուք աշխատում եք թիմային նախագծի վրա, և մինչ մյուսները կիսվել են իրենց մասերով, դուք դեռ խրված եք ձեր մասը խմբագրելու մեջ՝ անհանգստանալով, որ այն բավականաչափ «կատարյալ» չէ: Կամ գուցե խուսափում եք առաջադրանքը սկսելուց, քանի որ վախենում եք, որ այն անթերի չի ստացվի: Ծանոթ է հնչում, չէ՞: Սա կատարելապաշտն է գործողության մեջ:
Ահա հետաքրքիր շրջադարձը... Կատարելության այս մշտական հետապնդումը կարող է կապված լինել բարձր ֆունկցիոնալ տագնապի հետ: Դա նման է ձեր գլխում մի փոքրիկ ձայնի, որը շարունակ շշնջում է. «Դու ՊԵՏՔ Է լինես լավագույնը, այլապես...»: Այս ձայնը ստիպում է ձեզ չափազանց շատ մտածել, կրկնակի ու եռակի ստուգել ամեն ինչ՝ նույնիսկ ամենափոքր առաջադրանքները մեծ խնդիրների վերածելով: Բայց ինչո՞ւ:
Հաճախ մենք խորքում վախենում ենք դատողություններից կամ սխալներից: Մտածում ենք. «Եթե ես կատարյալ լինել ոչ ոք չի կարող ինձ քննադատել»: «Եթե ես կատարյալ լինեմ, ուրեմն բավականաչափ լավն եմ»: Այդ բարձր ֆունկցիոնալ տագնապը ստիպում է մեզ հավատալ, որ մենք միշտ մեկ քայլ հեռու ենք այն սխալից, որը կարող է ամեն ինչ փչացնել: Այսպիսով, մենք ճնշում ենք գործադրում մեզ վրա, նույնիսկ երբ մյուսները կարծում են, որ մենք հիանալի ենք աշխատում:
Բայց ահա իրականությունը... Մշտապես կատարելություն հետապնդելը դա հյուծիչ է: Եվ ավելին, այն կարող է կուրացնել մեզ «բավականաչափ լավի» գեղեցկությունը տեսնելուց: Իրական աշխարհում հաճախ ավարտված աշխատանքն ավելի լավ է, քան կատարյալը:
Այսպիսով, թեև ես կողմ եմ բարձր չափանիշներ ունենալուն, նույնքան կարևոր է իմանալ, թե երբ է պետք մի քայլ ետ գնալ և շունչ քաշել: Ընդունեք կատարյալ անկատար պահերը. դրանք են, որ կյանքը իրական և գեղեցիկ են դարձնում:
#կատարելապաշտ #տագնապ #տագնապիկառավարում #գիտակիցհոգեբանություն #թերապիա #թերապիա #թերապիանօգնումէ #հոգեբան #հոգեբանություն #ապաքինում #տրավմա #սեր #մարդ