ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 ՀՀ Նյարդավիրաբուժության և կաթվածի կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 ՀՀ Նյարդավիրաբուժության և կաթվածի կենտրոն

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 ՀՀ Նյարդավիրաբուժության և կաթվածի կենտրոն «Հերացի» թիվ 1 Հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժ

Այսօր` հունիսի 26-ին, ԱՄՆ Ռոզուել քաղաքի «Wellstar North Fulton» հիվանդանոցի և նյարդավիրաբուժության ամերիկյան ինստիտուտի...
26/06/2023

Այսօր` հունիսի 26-ին, ԱՄՆ Ռոզուել քաղաքի «Wellstar North Fulton» հիվանդանոցի և նյարդավիրաբուժության ամերիկյան ինստիտուտի նյարդավիրաբույժ, ԵՊԲՀ շրջանավարտ Արթուր Գրիգորյանի 60-ամյակն է:

🧠Բժիշկ Գրիգորյանն ունի ավելի քան 36 տարվա փորձ: Նրա մասնագիտացման հիմնական ոլորտներն են՝ գլխուղեղի զարկերակային անևրիզմաները, սուբադուրալ հեմատոմաները, խորիոիդ պլեքսուսների կիստաները, թրոմբէկտոմիան և էքստրա-ինտրակրանիալ շրջանցող վիրահատությունները:

✈️ Արթուր Աբրահամովիչն իր «Worldwide Surgical Mission» հիմնադրամի հետ ամեն տարի ճանապարհորդում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Եթովպիան, Ուկրաինան և, իհարկե, իր հայրենիք Հայաստանը, որտեղ կատաում է բարդագույն նյարդավիրաբուժական միջամտություններ և կիսվում իր անգնահատելի փորձով տեղի մասնագետների հետ:
🇦🇲 2020թ.-ի պատերազմի ժամանակ ևս բժիշկ Գրիգորյանը հայրենիքում էր և ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի նյարդավիրաբույժների հետ միասին մասնագիտական օգնություն էր ցուցաբերում վիրավոր զինվորներին:
🇪🇹 2022թ.-ի սեպտեմբերին նա մեկնել էր Եթովպիա, որտեղ անցկացրել էր վիրահատություններ երկրի ամենամեծ «Black Lion Hospital» ուսումնական հիվանդանոցում, իսկ «Soddo Christian Hospital»-ին տրամադրել էր նյարդավիրաբուժական գործիքներ և սարքավորումներ:

📚1987թ.-ին Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո կլինիկական օրդինատուրան անցել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան Նյարդավիրաբուժության ինստիտուտում, ապա՝ Նյու Ջերսիի Բժշկական Համալսարնում (UMDNJ): Այնուհետև նեղ մասնագիտացում է ստացել ԱՄՆ-ի մի շարք հեղինակավոր կրթական հաստատություններում: 2004թ. Գրիգորյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ներգանգային անևրիզմաների բուժում» թեմայով։

📝2012թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին:
2014թ. արժանացել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման:

🏥2014թ.-ին ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում բացվեց Գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնը, որի նախաձեռնման և իրագործման մեջ անփոխարինելի եղավ Արթուր Գրիգորյանի դերը:

🎉Սիրով շնորհավորում ենք անվանի բժշկին, հայտնում երախտապարտություն և մաղթում քաջառողջություն ու մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Wellstar neurosurgeon Dr. Arthur Grigorian travels annually with his foundation, Worldwide Surgical Mission, to countries like Ukraine and his home country of Armenia to perform neurosurgery on underserved populations. In September, he traveled to Ethiopia to serve at Black Lion Hospital, which is the largest teaching hospital in the country, and Soddo Christian Hospital, where he brought neurosurgery supplies and equipment and performed procedures, including skull-based tumor treatments. Ethiopia has just 47 neurosurgeons to care for a country with a population of 120 million. Donations of $150,000 in surgical equipment, organized with the help of the Christian Medical Mission Board, were made possible by grants from Medtronic and Integra as well as from Wellstar North Fulton Medical Center, who donated medical equipment. Learn more about Wellstar North Fulton Medical Center at http://spr.ly/6187MW4lZ.

29/10/2022

ԵՊԲՀ կաթվածի թիմ

10/07/2022

ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության ամբիոնն ու «Հերացի» թիվ 1 ՀՀ Նյարդավիրաբուժության և կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնը շնորհավորում է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Ա.Ա.Մուրադյանի ծննդյան հոբելյանական 50-րդ տարեդարձը՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ եռանդ, բազում ձեռքբերումներ համալսարանական ոլորտում և մասնագիտական նորանոր վերելքներ:

09/04/2022

«Հերացի» հիվանդանոցային համալիրի Մասնագիտացված անոթային նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար, Նյարդավիրաբուժության ամբիոնի դասախոս Սևակ Բադալյանի տարեդարձն է:
Նա ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատուն է նյարդավիրաբուժության գծով: Համալսարանական մասնագետը «Նյարդավիրաբույժների եվրոպական ասոցիացիայի» և
«Ամերիկայի նյարդավիրաբույժների ասոցիացիայի» անդամ է:
Բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկը վերապատրաստումներ է անցել արտերկրի հեղինակավոր առողջապահական կազմակերպություններում:
Ակտիվ մասնակցություն ունի ոլորտի նեղ մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում:
Գործընկերների և բուժառուների անունից շնորհավորելով՝ մաղթում ենք անսպառ էներգիա, մասնագիտական նոր վերելքներ:

Sevak Badalyan

Օրեր առաջ` նոյեմբերի 12֊ին, Սանկտ֊Պետերբուրգում (ՌԴ) տեղի ունեցավ «Համալսարանական հանդիպումներ» միջազգային նյարդավիրաբու...
15/11/2021

Օրեր առաջ` նոյեմբերի 12֊ին, Սանկտ֊Պետերբուրգում (ՌԴ) տեղի ունեցավ «Համալսարանական հանդիպումներ» միջազգային նյարդավիրաբուժական գիտապրակտիկ կոնֆերանս ԲՈւՀ-երի նյարդավիրաբուժական ամբիոնների մասնակցությամբ։
Կոնֆերանսին զեկույցով ելույթ ունեցավ ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը։
Զեկույցի թեման էր «Սուբարախնոիդալ արյունազեղման սուր փուլում գլխուղեղի անևրիզմայի ներանոթային օբլիտերացիան ստենտ-ասիստենցիայի կիրառմամբ»։

ԵՊԲՀ Կաթվածի թիմը շնորհավորում է իրենց ուսուցչի` պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի ծննդյան 61֊րդ տարեդարձը, մաղթում քաջառողջութ...
08/11/2021

ԵՊԲՀ Կաթվածի թիմը շնորհավորում է իրենց ուսուցչի` պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի ծննդյան 61֊րդ տարեդարձը, մաղթում քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ։
Այսօր ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի ծննդյան 61֊րդ տարեդարձն է։

Պրոֆեսոր Ֆանարջյանը հեղինակ է մոտ 150 գիտական աշխատանքների և մեկ մենագրության: Իր ավելի քան երեսուն տարվա պրակտիկայում պաշտպանել է մի շարք ատենախոսություններ, անցել վերապատրաստումներ ու իրականացրել գիտական համագործակցություն աշխարհի տարբեր նյարդավիրաբուժական ինստիտուտներում, որոնցից են Ակադեմիկոս Ն.Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ազգային ինստիտուտը (ՌԴ), Կոլումբիայի համալսարանը (Նյու Յորք, ԱՄՆ), Ալբերտ-Լյուդվիգի համալսարանը (Ֆրեյբուրգ, Գերմանիա), Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտը (ԱՄՆ)։
Ռուբեն Ֆանարջյանը մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ է. Հայաստանի նյարդավիրաբույժների ասոցիացիա, Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպություն (1996), որի հայաստանյան մասնաճյուղն է նախագահել 2003թ.֊ին, ՌԴ անոթաբանների և անոթային վիրաբույժների ասոցիացիա (2012)։ 2013֊2018թթ.ին եղել է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժը։
2010թ.֊ին հիմնել և մինչ օրս ղեկավարում է ԵՊԲՀ էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկան` ԵՊԲՀ Կաթվածի թիմը։
Իր անձնվեր աշխատանքի համար պրոֆեսորը արժանացել է բազում պարգևների և մրցանակների. ԵՊԲՀ-ի «Ոսկե մեդալ», (2005 և 2010), Ֆրիտյոֆ Նանսենի անվան «Ոսկե մեդալ» (2010), ՀՀ Նախագահի մրցանակ (2013)։

🎖🎖🎖 ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված...
16/04/2021

🎖🎖🎖 ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնի (ղեկավար՝ պրոֆեսոր Ռ.Վ.Ֆանարջյան) նյարդավիրաբույժներ Լեռնիկ Գրիգորյանը, Կարեն Ներսիսյանը և Նարեկ Ստեփանյանը արժանացել են ՀՀ ԱՆ պատվոգրերի 2020թ.-ի տարեվերջին տեղի ունեցած պատերազմի ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրման և անմնացորդ ծառայության համար։

Ապրիլի 8 – Նյարդավիրաբույժների միջազգային օր:«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության բաժանմունքու...
08/04/2021

Ապրիլի 8 – Նյարդավիրաբույժների միջազգային օր:
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության բաժանմունքում (ղեկավար՝ պրոֆեսոր Ռ.Վ.Ֆանարջյան) կրկնակի տոն է: Այսօր նաև Համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքի նյարդավիրաբույժ, էնդովասկուլյար վիրաբուժության ծառայության ղեկավար, Նյարդավիրաբուժության ամբիոնի դասախոս Սևակ Բադալյանի ծննդյան օրն է: Կոլեկտիվը սիրով շնորհավորում է Սևակ Հրանտովիչին՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ:

01/04/2021
ԵՊԲՀ Կաթվածի թիմը շնորհավորում է իրենց ուսուցչի` պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի ծննդյան 60֊րդ տարեդարձը, մաղթում քաջառողջութ...
09/11/2020

ԵՊԲՀ Կաթվածի թիմը շնորհավորում է իրենց ուսուցչի` պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի ծննդյան 60֊րդ տարեդարձը, մաղթում քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ։
Երեկ ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի ծննդյան 60֊րդ տարեդարձն էր:
Պրոֆեսոր Ֆանարջյանը հեղինակ է մոտ 150 գիտական աշխատանքների և մեկ մենագրության: Իր ավելի քան երեսուն տարվա պրակտիկայում պաշտպանել է մի շարք ատենախոսություններ, անցել վերապատրաստումներ ու իրականացրել գիտական համագործակցություն աշխարհի տարբեր նյարդավիրաբուժական ինստիտուտներում, որոնցից են Ակադեմիկոս Ն.Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ազգային ինստիտուտը (ՌԴ), Կոլումբիայի համալսարանը (Նյու Յորք, ԱՄՆ), Ալբերտ-Լյուդվիգի համալսարանը (Ֆրեյբուրգ, Գերմանիա), Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտը (ԱՄՆ)։
Ռուբեն Ֆանարջյանը մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ է. Հայաստանի նյարդավիրաբույժների ասոցիացիա, Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպություն (1996), որի հայաստանյան մասնաճյուղն է նախագահել 2003թ.֊ին, ՌԴ անոթաբանների և անոթային վիրաբույժների ասոցիացիա (2012)։ 2013֊2018թթ.ին եղել է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժը։
2010թ.֊ին հիմնել և մինչ օրս ղեկավարում է ԵՊԲՀ էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկան` ԵՊԲՀ Կաթվածի թիմը։
Իր անձնվեր աշխատանքի համար պրոֆեսորը արժանացել է բազում պարգևների և մրցանակների. ԵՊԲՀ-ի «Ոսկե մեդալ», (2005 և 2010), Ֆրիտյոֆ Նանսենի անվան «Ոսկե մեդալ» (2010), ՀՀ Նախագահի մրցանակ (2013)։

26/09/2020
23/09/2020

Առավոտյան 10:00-ից մինչև հիմա, շուրջ 10 ժամ, փորձում ենք կապ հաստատել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանի հետ, չի ստացվում, պատճառը մեկն էր` բժիշկն իր գործն էր անում` շուրջ 10 ժամ վիրահատում էր...

Address

58 Abovyan
Yerevan
0025

Telephone

+37411621104

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 ՀՀ Նյարդավիրաբուժության և կաթվածի կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share