Dr.Seda Arakelyan/ բժիշկ ուռուցքաբան / քիմիաթերապևտ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr.Seda Arakelyan/ բժիշկ ուռուցքաբան / քիմիաթերապևտ

Dr.Seda Arakelyan/ բժիշկ ուռուցքաբան / քիմիաթերապևտ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr.Seda Arakelyan/ բժիշկ ուռուցքաբան / քիմիաթերապևտ, Doctor, Yerevan.

👩🏻‍⚕️Ուռուցքաբան Քիմիաթերապևտ💉

📍Գորիս Բժշկական կենտրոն

📱093367798

📩Հարցերի համար կարող եք գրել անձնական նամակով

➡️Ամեն ինչ ուռուցքների մասին բժշկական լեզվով և ոչ միայն

❤️❤️
01/05/2026

❤️❤️

Օրվա առթիվ՝ ուզում եմ մի փոքր պատմել իմ անցած աշխատանքային ճանապարհի մասին։Հեռավոր 2014-2015 թվականներին դեռ սովորում էի...
01/05/2026

Օրվա առթիվ՝ ուզում եմ մի փոքր պատմել իմ անցած աշխատանքային ճանապարհի մասին։

Հեռավոր 2014-2015 թվականներին դեռ սովորում էի ԵՊՀԲՔ-ի քույրական գործ բաժնում, երբ ստացա իմ առաջին աշխատանքային հնարավորությունը՝ Մեդբալանս ԲԿ որպես բուժքույրի օգնական։ Դա դարձավ իմ առաջին պրոֆեսիոնալ քայլը բժշկության մեջ․ մի վայր, որտեղ ոչ միայն աշխատեցի շուրջ 6 ամիս, այլ նաև շատ բան սովորեցի։

Քոլեջն ավարտելուց հետո ընդունվեցի Բժշկական համալսարան։ Ուսման տարիներին շարունակեցի աշխատել՝ սկզբում որպես ստոմատոլոգիական բուժքույր, այնուհետև ընդունվեցի Արմենիա ԲԿ ի ռեանիմացիոն բաժանմունք՝ որպես հերթապահ բուժքույր։ Այդ տարիներին նաև անցանք Քովիդի դժվար փուլը՝ իր ծանրաբեռնվածությամբ, փորձություններով ու անգնահատելի փորձով։

2021 թվականից, համալսարանն ավարտելուց հետո, սկսեցի աշխատել արդեն իմ բուն մասնագիտությամբ։ Որակավորվեցի որպես բժիշկ ուռուցքաբան՝ National Center of Oncology , որտեղ ձեռք բերեցի ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլ նաև կյանքի կարևորագույն դասեր։ Իմ ավագ ուսուցիչը' Քրիստինե Բեկնազարյանը , դարձավ իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը։

2024 թվականին ավարտելուց հետո սկսեցի աշխատել Արաբկիր ԲԿ-ում որպես ուռուցքաբան, իսկ հետո կյանքի ու հնարավորությունների բերումով հայտնվեցի իմ ամենասիրելի վայրում՝ Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center ում , որտեղ արդեն մեկ տարի է՝ աշխատում եմ մեծ սիրով։ Զուգահեռաբար աշխատում եմ նաև Գորիսի Բազմագործառութային պետական քոլեջում՝ փոխանցելով իմ գիտելիքն ու փորձը ապագա մասնագետներին։

Այս ամբողջ ճանապարհի ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ հրաշալի մարդկանց, սովորել եմ կյանքի կարևոր դասեր, ունեցել եմ թե՛ հիասթափության, թե՛ հաղթանակի օրեր։ Եվ այսօր ուզում եմ ասել՝ շնորհակալ եմ բոլոր հնարավորություններին՝ թե՛ տրված, թե՛ չտրված։ Քանի որ հաճախ հենց չստացվածն է մեզ տանում դեպի ավելի մեծ հաղթանակներ։ Ասում են՝ մեկ քայլ հետը երկու քայլ առաջ գնալու նշան է։

Այսօր ամենակարևորն ինձ համար մեկ բան է՝ հավատալ ինքդ քեզ, քո ուժերին, աշխատել… աշխատել անդադար ու նվիրված, և օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Շնորհավոր Աշխատավորի օր ❤️

24/04/2026
Քրիստոս հարյավ ի մեռելոց 🙏 Այս օրը հիշեցնում է, որ ամեն մութ ավարտից հետո գալիս է լույսը։Թող Սուրբ Հարության հրաշքը լցնի...
04/04/2026

Քրիստոս հարյավ ի մեռելոց 🙏

Այս օրը հիշեցնում է, որ ամեն մութ ավարտից հետո գալիս է լույսը։
Թող Սուրբ Հարության հրաշքը լցնի մեր սրտերը հավատով, խաղաղությամբ ու նոր ուժով։

Թող յուրաքանչյուր նոր օր մեզ բերի հույս, ջերմություն ու բարություն 🤍
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի 🕊️
#զատիկ

Սիրելի՛ կանայք,Շնորհավորում եմ ձեզ Կանանց միամսյակի կապակցությամբ։Որպես կին և որպես բժիշկ՝ ամեն օր տեսնում եմ, թե որքան ...
08/03/2026

Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց միամսյակի կապակցությամբ։
Որպես կին և որպես բժիշկ՝ ամեն օր տեսնում եմ, թե որքան ուժեղ, համբերատար և լուսավոր կարող է լինել կինը նույնիսկ ամենաբարդ փորձությունների ժամանակ։ Ձեր հավատը, պայքարի ուժը և կյանքի հանդեպ սերը մեծագույն ոգեշնչում են մեզ համար։

Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, սեր և անսպառ ուժ։ Թող ձեր կյանքը լցված լինի ժպիտներով, ջերմությամբ և երջանիկ պահերով։ 🌸

Լավ լուր իմ սիրելի Գորիսեցիների համար❤️
26/02/2026

Լավ լուր իմ սիրելի Գորիսեցիների համար❤️

Ուռուցքաբան-գինեկոլոգի անվճար այց Գորիսի ԲԿ
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Տեղեկացնում ենք, որ Կանանց տոնին ընդառաջ, կանանց առողջության պահպանման միտմաբ, ս/թ մարտի 5֊ ին և 6֊ին, ժամը` 11։00-ից Գորիսի բժշկական կենտրոնում խորհրդատվություն կիրականացնի «Իզմիրլյան» ԲԿ ուռուցքաբան֊գինեկոլոգ Սիրան Սուրիկի Խաչատրյանը։

Ո՞ր դեպքերում է պարտադիր դիմել ուռուցքաբան-գինեկոլոգի.
✔️ Ընտանեկան ծանրացած անամնեզի և նախկինում ունեցած չարորակ գոյացությունների (նամանավանդ վերարտադրողական օրգանների),
✔️ Սեռական օրգանների նախաքաղցկեղային և ֆոնային հիվանդությունների` արտաքին սեռական օրգանների լեյկոպլակիայի, դիսպլազիայի, խոցային ու երկար չլավացող վերքերի,
✔️ Դաշտանադադարում սեռական ուղիներից արյունահոսության, էնդոմետիումի ատիպիկ հիպերպլազիայի, պոլիպների, «արագ աճող» կամ մեծ չափերի միոմաների,
✔️Կոնտակտակտային արյունահոսությունների, արգանդի վզիկի ծանր դիսպլազիայի կամ կասկածելի գոյացությունների,
✔️Որովայնի ստորին հատվածում ցավերի, որովայնի՝ գոյացության կամ ասցիտիկ հեղուկի հաշվին չափերով մեծացման,
✔️ Արգանդի էնդոմետրիումի, արգանդի պարանոցի, ձվարանների ու արգանդափողերի, արտաքին սեռական օրգանների չարորակ և սահմանային ուռուցքային գոյացությունների,
✔️ Հետվիրահատական, հետբուժական վաղ և ուշ բարդությունների,
✔️Օնկոգինեկոլոգիական հիվանդների պարբերական զննման և հսկողության անհրաժեշտության և այլ դեպքերում:

Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
☎️ 091482415

Հայկական Ուռուցքաբանական 6-րդ կոնգրես 🩺🇦🇲Մասնագիտական նշանակալի միջոցառում, որը համախմբում է ուռուցքաբանության ոլորտի առ...
08/02/2026

Հայկական Ուռուցքաբանական 6-րդ կոնգրես 🩺🇦🇲

Մասնագիտական նշանակալի միջոցառում, որը համախմբում է ուռուցքաբանության ոլորտի առաջատար մասնագետներին՝ ժամանակակից գիտական մոտեցումների, նորարարական բուժական ռազմավարությունների և կլինիկական փորձի քննարկման շուրջ։
Կոնգրեսը հնարավորություն է ստեղծում գիտելիքների շարունակական արդիականացման, միջոլորտային համագործակցության և փորձի փոխանակման համար՝ նպաստելով բարձրորակ, անվտանգ և ապացուցողական բժշկության սկզբունքների վրա հիմնված բուժօգնության զարգացմանը։

Հայկական ուռուցքաբանական 6րդ կոնգրեսՕր II
08/02/2026

Հայկական ուռուցքաբանական 6րդ կոնգրես
Օր II

Հայկական ուռուցքաբանական 6րդ կոնգրեսՕր I
07/02/2026

Հայկական ուռուցքաբանական 6րդ կոնգրես
Օր I

🎗 Փետրվարի 4 — Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրԱյս օրը հիշեցում է, որ քաղցկեղի դեմ պայքարը միայն բժշկական գործընթաց...
04/02/2026

🎗 Փետրվարի 4 — Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր

Այս օրը հիշեցում է, որ քաղցկեղի դեմ պայքարը միայն բժշկական գործընթաց չէ, այլ համատեղ ճանապարհ՝ լի վստահությամբ, գիտությամբ և մարդկային հոգատարությամբ։
Այդ ճանապարհը սկսվում է տեղեկացվածությունից, ուժեղանում է վաղ հայտնաբերմամբ և շարունակվում է ժամանակակից, գիտահեն բուժմամբ։

Ուռուցքաբանության զարգացումները, նոր հետազոտությունները և բազմամասնագիտական համագործակցությունը հնարավորություն են տալիս ոչ միայն երկարացնել կյանքը, այլև բարելավել դրա որակը։
Յուրաքանչյուր առաջընթաց նշանակում է նոր հույս, նոր հնարավորություն, նոր քայլ դեպի ավելի ապահով վաղը։

Քաղցկեղը փորձություն է, որը պահանջում է մեծ ներքին ուժ։
Բայց այդ ճանապարհին ոչ ոք միայնակ չէ։
Աջակցությունը, վստահությունը և միասնականությունը կարող են փոխել անգամ ամենածանր ընթացքը։

🎗 Քաղցկեղի դեմ պայքարը շարունակական է։
Այն պայքար է հանուն կյանքի, իսկ կյանքը միշտ արժանի է պաշտպանվելու։

26/01/2026

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:20
Tuesday 09:00 - 17:20
Wednesday 09:00 - 17:20
Thursday 09:00 - 17:20
Friday 09:00 - 17:20

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Seda Arakelyan/ բժիշկ ուռուցքաբան / քիմիաթերապևտ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category