01/05/2026
Ո՞ր նշաններն են հուշում 2-րդ տիպի շաքարային դիաբետի մասին
2-րդ տիպի շաքարային դիաբետը հաճախ զարգանում է աննկատ՝ ամիսներ կամ նույնիսկ տարիներ։
Այն ոչ առողջ կենսակերպի արդյունքն է( ճարպակալում, ավելորդ քաշ, նստակյաց կյանք)
Ուշադրություն դարձրեք հետևյալ ախտանշաններին 👇
• Ընդհանուր թուլություն, էներգիայի պակաս
• Անհագ ծարավ, բերանի չորություն
• Շրթունքների կպչունություն
• Հաճախամիզություն
• Քաշի փոփոխություն
• Մշտական քաղցի զգացողություն
• Մաշկի մգացում (պարանոց, հոդեր)
• Քոր, սնկային վարակներ
• Վերքերի ուշ լավացում
• Թմրածություն, ծակծկոցներ վերջույթներում
❗ Եթե ունեք նշվածներից գոնե մի քանիսը՝ մի անտեսեք
Դիմեք մասնագետի
📌 Ռիսկի գործոնների մասին՝ հաջորդ մասում