Շենգավիթ” ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժնի վարիչ
Կրթությունը
1986թ. ավարտելով միջնակարգ դպրոցը ընդունվել է Լիտվայի Կաունասի բժշկական ինստիտուտ:
1989թ. տեղափոխվել է ԵրԲԻ III կուրս` շարունակելով ուսումը “Բուժական գործ” մասնագիտությամբ:
1993թ. անցել է ԵրԲԻ-ի ամբողջ կուրսը:
Բժշկական պրակտիկան
1994թ. ավարտել է ինտերնատուրա “Մայր և մանուկ”, Քաղաքային Հիվանդանոցի Մունիցիպալ
Հաստատության հիմքի վրա Տյումենի Պետական Բժշկական Ինստիտուտում, ՌԴ Նիժնեվարտովսկ քաղաքում, որտեղ և աշխատել է մինչև 2004թ.:
2004թ-ից առ այսօր աշխատում է “Շենգավիթ” ԲԿ-ում որպես գինեկոլոգիայի բաժնի վարիչ:
Վերապատրաստումներ
1994-ից մասնակցել է էնդոսկոպիստների ամենամյա միջազգային կոնֆերանսին` Մոսկվայի Շրջանային Մանկաբարձության և Գինեկոլոգիայի ԳՀԻ բազայի վրա: “Շենգավիթ” ԲԿ գիտական ընկերության, Հայկական բժշկական ասոցիացիայի, ինչպես նաև Ռուսաստանի մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի անդամ է:
1994թ. անցել է ինտենսիվ դասընթաց ”Օպերատիվ գինեկոլոգիայի արդի խնդիրները” ՌԴ ԱՆ
Ռուսաստանի պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԿ-ում:
1995թ-ին ինտենսիվ դասընթաց “Ախտաբանական և վիրաբուժական էնդոսկոպիան գինեկոլոգիայում” թեմայով:
1996թ-ին մասնակցել է էնդոսկոպիայի դասընթացով էնդոմետրիոզին նվիրված Միջազգային կոնգրեսին:
2001թ-ին “էնդոսկոպիան և այլընտրանքային մոտեցում կանացի հիվանդությունների վիրաբուժական բուժման մեջ” Միջազգային կոնգրեսին:
2002թ-ին “Լապարոսկոպիան և հիստերոսկոպիան մանկաբարձությունում և գինեկոլոգիայում” միջազգային կոնգրեսին:
2003թ-ին “Կոնքային հատակի վիրաբուժություն” գործնական կոնֆերանսին` նվիրված ներքին սեռական օրգանների իջեցմանը, արտանկմանը և անմիզապահությանը:
2003թ-ին ”Կանանց սթրեսային անմիզապահության օպերատիվ բուժումը” կոնֆերանսին, TVT, TVTO,TVM.