15/08/2025
#տեղեկությանօր
#կանաչլոբի
‼️հետևեք մեր ֆբ-յան էջին և եղեք տեղեկացված ‼️
➡️Լոբի (Phaseolus vulgaris), ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել փաթաթվող և թփային։
Մեծ տեղ է գրավում սննդի գործում ինչպես հատիկների, այնպես էլ կանաչ ունդերի գործածությամբ։ Լոբին մշակում են հատիկ և կանաչ լոբի ստանալու համար։
➡️Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հանքային աղեր։
➡️ Կանաչ լոբու պատիճից պատրաստված ջրային թուրմը լայն կիրառում ունի գերմանական ժողովրդական բժշկության ոլորտում։ Օգտագործվում է շաքարային դիաբետի, երիկամների և միզապարկի քարերի, ռևմատիզմի, հոդատապի, իշիասի և արյան բարձր ճնշման ժամանակ։
✅Ամրացնում է արգանդը, նպաստում է պտղի զարգացմանը` բոլոր փուլերում։
✅Ավելացնում է կերակրող մայրերի կաթը։
✅Կարգավորում է դաշտանի պարբերությունը, կանխում է արյունահոսությունը և սակավարյունությունը։
✅Տրոհում է երիկամների և միզապարկի քարերը։
✅Պահպանում է օրգանիզմը և հատկապես լյարդը բորբոքումներից։
✅Բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը։
✅Պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ ու երկաթ, ինչի շնորհիվ կարող է փոխարինել մսամթերքին։
✅Հարուստ է կալիումով, մագնիումով, որի շնորհիվ խորհուրդ է տրվում ուտել աթերոսկլերոզի և մկանների ցավի դեպքում։
✅Լոբու մեջ պարունակվող ամինաթթու տրիպտոֆանը նպաստում է երջանկության և առողջ քուն պարգևող հորմոնների արտադրությանը։ Տիրոզինն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների առաջացման համար, իսկ արգինինն ունի ինսուլինանման ազդեցություն։ Արգինինն ավելի շատ է կանաչ լոբու պատիճում։
✅Լոբու պատիճներում շատ են պղինձը և ցինկը, որոնք անհրաժեշտ են շագանակագեղձին։
✅Լոբին մեծ քանակությամբ ծծումբ է պարունակում, որը կանխարգելում է աղիքային ինֆեկցիաների, ռևմատիզմի, մաշկի հիվանդությունների զարգացումը և ամրացնում է բրոնխները։
✅Կանաչ լոբուց և հատիկից պատրաստված ուտեստները հանգստացնում են նյարդերը, լավացնում են հիշողությունը, կանխարգելում են ատամնաքարի առաջացումը։
➡️Քիմիական բաղադրությունը.
✅Կանաչ լոբին պարունակում է բետաին, որը նպաստում է քոլինի գոյացմանն օրգանիզմում։ Քոլինը մեծ քանակությամբ պարունակվում է մայրական կաթի մեջ, այն նպաստում է մանկիկի մտավոր զարգացմանը։ Կարևոր է իմանալ, որ կանաչ լոբին չի կարելի ուտել հում վիճակում։ Հարուստ է վիտամիններով` բետա-կարոտին-400 մկգ (100 գ հումքի մեջ)։ E-100 մկգ, ֆոլիացին-36 մկգ, նիկոտինաթթու-500 մկգ։ Հասունացած սերմերը պարունակում են մոտ 25 տոկոս սպիտակուցներ և 20 տոկոս բույսին բնորոշ լուծվող բյուրեղային սպիտակուց (ֆասեոլին), 50 տոկոս ածխաջրեր, 2 տոկոս ճարպ, այդ թվում` օրգանիզմին պիտանի խոլեստերին, բջջանյութ, լեցիտին, վիտամիններ, օրգանական թթուներ։ Հարուստ է կալիումով` 530-1000 մգ, ֆոսֆորով` 540 մգ, պարունակում է նաև կալցիում-150 մգ, մագնիում-103 մգ։
✅Սննդամթերքի կարևորագույն չափանիշներից է նատրիումի և կալիումի փոխհարաբերակցությունը։ Համարվում է, որ բարենպաստ է Na։k=1։20, կանաչ լոբու մեջ հավասար է 1։28, հատիկի մեջ` 1։15։ Վարունգի մեջ` 1։18։ Բույսի տարբեր մասերը պարունակում են յոդ, քրոմ, ծծումբ, կոբալտ, ցինկ, նիկել, կրեմնիում, պղինձ, երկաթ։