Մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյան

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյան

Մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյան Առցանց խորհրդատվություն ծնողների համար։

🥺Եթե երբևէ քեզ համար դժվար է եղել հասկանալ՝ինչ է կատարվում երեխայի վարքի ու էմոցիաների մեջ,ինչու է նա դառնում «ավելի պայ...
17/05/2026

🥺Եթե երբևէ քեզ համար դժվար է եղել հասկանալ՝
ինչ է կատարվում երեխայի վարքի ու էմոցիաների մեջ,
ինչու է նա դառնում «ավելի պայթյունավտանգ»,
կամ ինչպես ճիշտ արձագանքել այդ փուլերում՝
այս հանդիպումը հենց քեզ համար է։

Այս սեմինարում մենք կքննարկենք՝
🌿ինչպե՞ս են դրսևորվում տարիքային ճգնաժամերը իրական կյանքում
🌿ինչու՞ են երեխաները դառնում ավելի էմոցիոնալ ու անկանխատեսելի
🌿ի՞նչ է իրականում պետք երեխային այս փուլերում
🌿և ամենակարևորը՝ ծնողի դերը և սեփական ռեսուրսները պահպանելու ձևերը

💡 Տեսական նյութը կհամադրենք իրական օրինակների հետ
💬 Կունենանք գործնական քննարկում և հարցուպատասխան

📚 Մասնագետ` մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյան
📍 Տևողությունը՝ 90 րոպե
🗓 19.05 | 12:30
💻 Առցանց ձևաչափ
💰 Արժեք՝ 4000 դրամ

Եթե ուզում ես ավելի հանգիստ, վստահ ու հասկացող լինել քո երեխայի դժվար փուլերում՝ այս հանդիպումը քեզ կտա շատ կոնկրետ գործիքներ 🌱

📩 Գրանցվել նախապես

Ասեք՝ ձեր տանն էլ ամեն երեկո սկսվո՞ւմ էմենամարտի, ըմբշամարտի ու անհայտ սպորտաձևերի աշխարհի առաջնությունը, հենց որ երեխան...
13/05/2026

Ասեք՝ ձեր տանն էլ ամեն երեկո սկսվո՞ւմ է
մենամարտի, ըմբշամարտի ու անհայտ սպորտաձևերի աշխարհի առաջնությունը, հենց որ երեխաները պետք է գնան քնելու 😄

Թռիչքներ բազմոցից,բարձերով «կռիվ»,վազք, բռնոց, գզվռտոց…

Ու թվում է՝«Այսքան էներգիան որտեղի՞ց հայտնվեց հենց հիմա» 😅

Բայց հետաքրքիրն այն է, որ նման «գզվռտվելու» խաղերը իրականում շատ կարևոր են երեխաների զարգացման համար 🤍

🧑‍🩰Դրանք հաճախ կոչվում են rough-and-tumble play՝ ակտիվ ֆիզիկական/մարմնական խաղ։

🤸 Ինչու են երեխաները սիրում այդ խաղերը

💛 Կապի և վստահության զգացում:Երբ երեխան մեծահասակի կամ ուրիշ երեխայի հետ «կատակով պայքարում» է, նա զգում է․
«Մենք կապված ենք», «Ինձ հետ խաղում են», «Ես ապահով եմ»։

👨🏻‍🦱Հատկապես հայրիկների հետ նման խաղերը շատ երեխաների համար սիրելի կապի ձև են։

🧠 Երեխան սովորում է սահմաններ: Այդ խաղերի ընթացքում երեխան աստիճանաբար հասկանում է․

🫠որքան ուժ կիրառել
🤭երբ կանգ առնել
🫤ինչպես նկատել մյուսի արձագանքը
🫣 ինչ է «չի կարելի»-ն
Այսինքն՝ խաղի միջոցով զարգանում է ինքնակարգավորումը։

⚡ Մարմինը շարժման կարիք ունի:Փոքր երեխաների նյարդային համակարգը «շարժման միջոցով» է հասունանում։
Թռնելը, գլորվելը, բախվելը, քաշքշելը օգնում են զարգացնել․

🧑‍🩰հավասարակշռությունը
🧑‍🩰մարմնի զգացողությունը
🧑‍🩰 կոորդինացիան
🧑‍🩰ուժի վերահսկումը

🥺Դա մեծ էմոցիոնալ լիցքաթափում է:Շատ երեխաներ այդ խաղերից հետո ավելի հանգիստ են դառնում։
Նրանք դուրս են բերում կուտակված էներգիան, լարվածությունը, երբեմն նույնիսկ անհանգստությունը։

👥 Սոցիալական հմտությունների զարգացում: Այդ խաղերում երեխաները սովորում են․

🤼‍♀️հերթ պահել
⛹🏼համաձայնեցնել խաղը
🧘🏻‍♀️կարդալ դիմացինի զգացումները
🤸🏼‍♀️տարբերել խաղն ու իրական ագրեսիան

🚨 Բայց կարևոր են սահմանները

Նման խաղերը օգտակար են, եթե՝

📍բոլոր մասնակիցները հաճույք են ստանում
📍կա «stop» ասելու հնարավորություն
📍մեծահասակը հետևում է, որ խաղը չդառնա իրական ագրեսիա
📍երեխան չափազանց չի գերխթանվում

Ծանո՞թ իրավիճակ է📩🫣😆

😍Սկսվում է երկար սպասված սեմինարների շարքը💻Առաջին թեման՝ «Տարիքային ճգնաժամերը երեխաների մոտ»🥺Եթե երբևէ քեզ համար դժվար ...
11/05/2026

😍Սկսվում է երկար սպասված սեմինարների շարքը

💻Առաջին թեման՝ «Տարիքային ճգնաժամերը երեխաների մոտ»

🥺Եթե երբևէ քեզ համար դժվար է եղել հասկանալ՝
ինչ է կատարվում երեխայի վարքի ու էմոցիաների մեջ,
ինչու է նա դառնում «ավելի պայթյունավտանգ»,
կամ ինչպես ճիշտ արձագանքել այդ փուլերում՝
այս հանդիպումը հենց քեզ համար է։

Այս սեմինարում մենք կքննարկենք՝
🌿ինչպե՞ս են դրսևորվում տարիքային ճգնաժամերը իրական կյանքում
🌿ինչու՞ են երեխաները դառնում ավելի էմոցիոնալ ու անկանխատեսելի
🌿ի՞նչ է իրականում պետք երեխային այս փուլերում
🌿և ամենակարևորը՝ ծնողի դերը և սեփական ռեսուրսները պահպանելու ձևերը

💡 Տեսական նյութը կհամադրենք իրական օրինակների հետ
💬 Կունենանք գործնական քննարկում և հարցուպատասխան

📍 Տևողությունը՝ 90 րոպե
🗓 19.05 | 12:30
💻 Առցանց ձևաչափ
💰 Արժեք՝ 4000 դրամ

Եթե ուզում ես ավելի հանգիստ, վստահ ու հասկացող լինել քո երեխայի դժվար փուլերում՝ այս հանդիպումը քեզ կտա շատ կոնկրետ գործիքներ 🌱

📩 Գրանցվելու համար գրիր ինձ անձնական հաղորդագրությամբ։

1 տարեկանից հետո երեխաները հաճախ շատ են սիրում թաքնվելու խաղեր, տնակներ, վիգվամներ, բարձերով «տներ» սարքել, որովհետև սա ...
27/04/2026

1 տարեկանից հետո երեխաները հաճախ շատ են սիրում թաքնվելու խաղեր, տնակներ, վիգվամներ, բարձերով «տներ» սարքել, որովհետև սա մի քանի կարևոր զարգացման կարիք է բավարարում․

🏕️Վիգվամը, տնակը կամ թաքստոցը երեխայի համար հաճախ դառնում է փոքր անվտանգ աշխարհ։Հոգեբանության մեջ սա կապվում է «պարունակող միջավայրի» գաղափարի հետ (containing environment)․ երբ երեխան կարող է զգալ սահմաններ, պաշտպանվածություն, կանխատեսելիություն։

🌿Փոքր փակ տարածքները կարող են նվազեցնել գերխթանումը:
🌿Օգնում են ինքնակարգավորվել, հատկապես հույզերի բարձր լարվածության պահին:
🌿Երեխան զգում է․ «Սա իմ տեղն է, այստեղ ես ապահով եմ»:

👶🏻Առանձնացում և ինքնության ձևավորում (Separation–Individuation) : 1+ տարիքում ակտիվ է «ես առանձին մարդ եմ» բացահայտումը։Թաքնվել-երևալ խաղերը հաճախ այս ներքին գործընթացի խաղային արտահայտությունն են.

🌿 «Ես կարող եմ հեռանալ, բայց վերադառնալ»
🌿«Ես առանձին եմ մայրիկից, բայց կապը մնում է»
🌿«Ես կարող եմ վերահսկել մոտենալն ու հեռանալը»

Փոքր երեխաների կյանքում մեծահասակներն են շատ բան որոշում։ Թաքստոցի խաղերում երեխան ստանում է իշխանություն.

🌿ինքն է որոշում ով մտնի իր «տուն»
🌿երբ թաքնվի
🌿երբ դուրս գա
🌿ինչպես խաղը զարգանա

🥺Զգայական կարգավորում (Sensory Regulation)

Շատ երեխաների համար փոքր տարածքները նյարդային համակարգի համար կարգավորող են։
զգայական մեկուսացում > պակաս տեսողական ինֆորմացիա >պակաս աղմուկ> մարմնի սահմանների ավելի ուժեղ զգացում:

🏕️Թաքնվել-գտնվելը հաճախ խաղային ձևով կարող են նպաստել անհանգստություններ հաղթահարմանը` մենակ մնալու, մեծահասակից բաժանվելու:Խաղի մեջ երեխան կառավարում է այն, ինչ իրականում կարող էր վախեցնել կամ անհանգստացնել: Ինչպես նաև անձնական սահմանների, ներքին աշխարհի ձևավորման հիմք է։

✨ Այդ պատճառով վիգվամը կամ թաքստոցը պարզապես խաղալիք չէ․ հաճախ դա երեխայի համար միաժամանակ անվտանգություն, ինքնուրույնություն, կարգավորում և երևակայական աշխատանք է։

Եթե նմանատիպ թեմաները հետաքրքիր են մեկնաբանությունում գրեք ❤️

😞Եթե թերթում եք ինստագրամը և հանդիպում եք ձևակերպման՝«Ես իմ երեխայի վրա չեմ բարկանում»և ձեր մեջ հարց է առաջանում՝միգուցե...
26/03/2026

😞Եթե թերթում եք ինստագրամը և հանդիպում եք ձևակերպման՝
«Ես իմ երեխայի վրա չեմ բարկանում»և ձեր մեջ հարց է առաջանում՝միգուցե ես ինչ-որ բան սխալ եմ անում…
ապա ասեմ՝ խնդիրը ձեր մեջ չէ։

Նախ սկսենք ամենակարևորից․բարկությունը հույզ է։
Նույնքան բնական, որքան ուրախությունը, տխրությունը կամ հիասթափությունը։

Մայրիկի իրականության մեջ այն նույնիսկ ավելի հաճախ է հանդիպում,քանի որ մենք ֆիզիկապես ու հոգեպես հաճախ սպառվում ենք։Երբեմն երեխայի ամենաանմեղ վարքը կարող է մեզ «տրիգեռել»՝առաջացնելով բուռն արձագանք, երբեմն նույնիսկ ագրեսիա։

Երբ կարդում կամ լսում ենք ուրիշների «իդեալական» փորձը,
մեզ մոտ կարող է առաջանալ անզորության զգացում՝
թվում է՝ մենք չենք կարողանում «կառավարել» մեր հույզերը
և, հետևաբար, «լավ մայրիկ» չենք։

🎈Բայց այստեղ կարևոր է հասկանալ՝դուք և այդ մարդը ապրում եք տարբեր իրականություններում։

😞Գուցե ձեր առօրյայում հիմա չկան բավարար ռեսուրսներ՝
մեկ ժամ հանգիստ դուրս գալու,կամ կենցաղային հոգսերը այնքան շատ են,որ պարզապես ուժ չի մնում «միշտ հանգիստ» լինելու համար։

Ես էլ կարող եմ կիսվել իմ փորձով․այն օրերին, երբ գերհոգնածությունս հասնում է գագաթնակետին,
ես դառնում եմ դյուրագրգիռ։Եվ այո՛, ինձ կարող է բարկացնել, երբ
հերթական անգամ հավաքում եմ թափված խաղալիքները
կամ լոգարանը լցված է մանր կտրատած թղթերով 🙃

📝Որքան էլ ես որպես մանկական հոգեբան գիտակցեմ,
որ երեխայի համար կարևոր է ազատ, անկաշկանդ խաղը,
ես՝ որպես մամա, երբեմն արձագանքում եմ այլ կերպ։

❤️Բարկանալը նորնալ է...
Նորմալ է հետո երեխային ասել՝ «ես բարկացել էի»։
ԿԱՐԵՎՈՐ է՝ սովորել աշխատել այդ բարկության հետ։

Ինձ, օրինակ, շատ օգնում է երեխաների քնի ժամանակ ոչինչ չանել
կամ անել մի բան, որը ինձ հաճելի է, քանի որ ճաշ պատրաստել կարող եմ իրենց հետ,լվացք փռել՝ նույնպես,բայց հանգստանալ՝ չեմ կարող 😄

🫂Վերջում ուզում եմ, որ սա հիշեք․ դուք բավականին լավ մամա եք քանի որ մտածում եք, զգում եք ու ուզում եք հասկանալ ձեզ ու ձեր երեխային։ Եվ դա ամենակարևորն է 💛

Ձեզ ի՞նչ է օգնում 📝

Եկեք անկեղծ լինենք 😄Քանի՞ անգամ ենք գնել «հրաշք» խաղալիք՝ հույսով, որ  երեխան գոնե 15 րոպե հանգիստ կխաղա…բայց իրականում՝...
24/03/2026

Եկեք անկեղծ լինենք 😄

Քանի՞ անգամ ենք գնել «հրաշք» խաղալիք՝ հույսով, որ
երեխան գոնե 15 րոպե հանգիստ կխաղա…բայց իրականում՝ 5 րոպե… և վերջ 🙃

Եվ այստեղ կարևորն է հասկանալ՝
խնդիրը ոչ ձեր մեջ է, ոչ էլ երեխայի 👇😄

Շատ խաղալիքներ այսօր արդեն ամեն ինչ անում են երեխայի փոխարեն՝ ձայն, լույս, պատրաստ սցենար…

Երեխային մնում է միայն սեղմել կոճակը
և արդյունքում՝ արագ ձանձրանում է։

Խաղալիքները, որոնք ունեն շատ ֆունկցիաներ,
պարզապես տեղ չեն թողնում երևակայության համար։

🧹🧽🪣 Իսկ կենցաղային իրերի դեպքում հակառակն է՝
անսահման հնարավորություններ, նոր հմտություններ
և ամենակարևորը՝ բնական ձայներ ու իրական փորձառություն

👒🧣🩴 Երեխաները սիրում են «մեծերի աշխարհը»
աման, բանկա, շոր…
սրանք իրենց համար իրական, հետաքրքիր ու հասկանալի են

🧠 Իսկ երբ երեխան շոշափում է, լցնում, թափում, լսում ձայներ՝
զարգանում է մանր մոտորիկան ինչը մեծ դեր ունի նաև խոսքի զարգացման մեջ

Երեխային պետք չեն շատ խաղալիքներ
նրան պետք է ազատ խաղ և պարզ միջավայր 🤍(ԻՀԱՐԿԵ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԾՆՈՂԻ ՈՐՈՇՈւՄՆ Է, սա իմանձնական և մասնագիտական կարծիքն է)

Հաջորդիվ կկիսվեմ նկարներով,
որոնք կօգնեն տանը կազմակերպել խաղը 🏡 խաղերից է:

Ի դեպ՝ կարող եք նաև միանալ իմ տելեգրամյան ալիքին՝
որտեղ ամեն օր կիսվում եմ խաղերի գաղափարներով 💛

24/02/2026

Когда ребёнок сводит вас с ума Эда Ле Шан
գրքում կհանդիպեք հետևկալ ձևակերումները

1️⃣ Երեխան «չի ուզում ձեզ նյարդայնացնել»
Երեխայի դժվար վարքը սովորաբար կարիք է, ոչ թե դիտավորյալ անհնազանդություն։
Վարքը հաղորդագրություն է․
👉 «Տես ինձ»
👉 «Լսիր ինձ»
👉 «Ինձ օգնություն է պետք»

2️⃣ Զայրույթը հաճախ ծնողի մասին է
Երբ երեխան մեզ «խենթացնում» է, դա հաճախ կապված է մեր՝
😕հոգնածության
😕մանկության չլուծված փորձերի
😕չբավարարված կարիքների հետ
Երեխան պարզապես դառնում է այդ լարվածության արտահայտման «կոճակը»։

3️⃣ Զգացմունքների ընդունում ≠ վարքի թույլտվություն
Կարևոր տարբերակումը․
✔️ Կարելի է ընդունել երեխայի զայրույթը («տեսնում եմ՝ բարկացած ես»)
❌ Բայց միևնույն ժամանակ սահման դնել («չեմ թույլ տա խփել»)

Սա օգնում է երեխային սովորել հուզական ինքնակարգավորում։

4️⃣ Երեխան հայելին է
Երեխան հաճախ արտացոլում է ընտանիքի ընդհանուր մթնոլորտը։
Եթե տանը կա լարվածություն, չլուծված կոնֆլիկտ, երեխան դա ցույց կտա իր վարքով։

5️⃣ Սերը՝ որպես անվտանգություն
Երբ երեխան իրեն ապահով ու ընդունված է զգում, դժվար վարքը նվազում է։
Անվերապահ սերը չի նշանակում ամեն ինչ թույլ տալ, այլ նշանակում է․
«Քո զգացմունքները կարևոր են, դու կարևոր ես»։

6️⃣ Ծնողի ինքնախնամք
Գիրքը շեշտում է, որ հոգնած, սպառված ծնողը չի կարող հանգիստ արձագանքել։
Ծնողի հանգստությունը երեխայի կարգավորման հիմքն է։

Ծնողների հետ խորհրդատվության ընթացքում հաճախ հանդիպող միտք է, որ երեխայի վարքը տանը և մանկապարտեզում տարբերվում է: Եկեք ...
23/02/2026

Ծնողների հետ խորհրդատվության ընթացքում հաճախ հանդիպող միտք է, որ երեխայի վարքը տանը և մանկապարտեզում տարբերվում է: Եկեք միասին հասկանաք «գաղտնիքը»:

🏫 Մանկապարտեզում երեխան վերահսկում է իրեն
Նա ամբողջ օրը՝
▫️ հետևում է կանոններին
▫️ սպասում է իր հերթին
▫️ կիսվում է խաղալիքներով
▫️ փորձում է «ճիշտ» պահել իրեն
Սա մեծ ինքնակարգավորում է պահանջում։
Սա հաճախ կոչվում է «after-school restraint collapse» (ինքնակառավարման փլուզում)։

🏠 Տանը երեխան անվտանգ է
Տունը այն վայրն է, որտեղ կարելի է՝
▫️ լաց լինել
▫️ բարկանալ
▫️ ազատ արտահայտվել

Եթե երեխան տանը «բացվում է», դա շատ հաճախ նշանակում է, որ նա վստահում է ձեզ։ Նա գիտի՝ «ինձ կընդունեն ցանկացած վիճակում» 🤍

💥 Ինչու է լինում «պայթյուն» մանկապարտեզից հետո
Երբ ամբողջ օրը երեխայի նյարդային համակարգը լարված է եղել, տուն գալուց հետո կարող է լինել՝
▫️ լաց
▫️ գրգռվածություն
▫️ ագրեսիվ պահվածք
▫️ կամակորություն

Սա ոչ թե «վատ ծնողավարության» նշան չէ, պարզապես նյարդային համակարգի թուլացում։

Օգնում է մանկապարտեզից հետո երեխային ժամանակ տալը
🪇սիրելի խաղալիքներով խաղալը
📚 միասին 5 րոպե գիրք նայել
🎼նույն երաժշտությունը միացնելը
❤️«գրկախառնության րոպե»

Նկատե՞լ եք ձեր երեխաների մոտ նման փոփոխություններ և ինչպե՞ս եք արձագանքում:

Ընտանիքի համակարգային տեսություն Մյուրեյ Բոուենի խոսքերն են (Family Systems Theory) : Անցած  երկու շաբաթների ընթացքում կ...
12/02/2026

Ընտանիքի համակարգային տեսություն Մյուրեյ Բոուենի խոսքերն են (Family Systems Theory) : Անցած երկու շաբաթների ընթացքում կրկին ընթերցեցի տեսության կարևոր կետերը քանի որ պատրաստում էի սիբլինգների քույր եղբայրների թեման ներլայացնել տելեգրամի խմբում: Այստեղ ևս կիսվեմ մի քանի կաևոր կետերով :

Բոուենի հիմնական գաղափարը՝
👉 ընտանիքում ոչ ոք «մեկուսացված» չի զարգանում
👉 երեխաների վարքը, հույզերը և հարաբերությունները ձևավորվում են ամբողջ ընտանեկան դինամիկայի մեջ

👧👦 Սիբլինգների դերերի ձևավորում

Բոուենը ասում էր, որ ընտանիքում երեխաները հաճախ ինքնաբերաբար ստանում են որոշ դերեր։ Սա սովորաբար գիտակցված չի լինում, բայց աստիճանաբար ձևավորվում է։

Օրինակ՝ ընտանիքում կարող են լինել՝

⭐ «Պատասխանատու» կամ «իդեալական» երեխա
հաճախ լսող, կանոնապահ
ծնողները հաճախ նրան օրինակ են բերում
երբեմն կարող է ճնշված զգալ սպասումներից

🎭 «Զգացմունքային» կամ «խնդրահարույց» երեխա
ավելի հաճախ ուշադրություն է պահանջում
կարող է ավելի արտահայտիչ կամ կոնֆլիկտային լինել
երբեմն ընտանիքի լարվածությունը «վերցնում» է իր վրա

🤝 «Միջնորդ» երեխա
փորձում է հաշտեցնել
հաճախ ավելի զգայուն է հարաբերությունների նկատմամբ

👉 Բոուենը ասում էր, որ այս դերերը ոչ թե երեխայի «բնավորությունն» են, այլ հաճախ ընտանիքի դինամիկայի արդյունք։

⚖️ Ծնողների վերաբերմունքի ազդեցությունը

Բոուենի կարևոր գաղափարներից մեկը՝
ծնողները հաճախ (նույնիսկ անգիտակցաբար) տարբեր կերպ են վերաբերվում երեխաներին, և դա ձևավորում է սիբլինգների հարաբերությունները։

Եթե ծնողները հաճախ համեմատում են
🙃ուժեղանում է մրցակցությունը
🙃երեխաները սկսում են պայքարել ուշադրության համար

Եթե ծնողները ընդունում են յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունը
☺️ավելի շատ համագործակցություն է ձևավորվում
☺️երեխաները ավելի քիչ են մրցում

🔺 «Եռանկյունի» գաղափարը (Triangulation)
Սա Բոուենի շատ հայտնի գաղափարներից է։
Երբ ընտանիքում երկու մարդու միջև լարվածություն կա, հաճախ ներգրավվում է երրորդը՝ լարվածությունը նվազեցնելու համար։
Օրինակ՝
😞ծնողների միջև կոնֆլիկտ կա
😞երեխաներից մեկը սկսում է վարքային խնդիրներ ունենալ
😞ամբողջ ուշադրությունը տեղափոխվում է երեխայի վրա
Այս դեպքում սիբլինգներից մեկը կարող է դառնալ «ուշադրության կենտրոն», մյուսը՝ «ստվերում» մնալ։

Եթե թեման հետաքրքիր էր արձագանքեք գրեմ շարունակությունը📩☺️

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆԴԻՊՈւՄ ԵՆՔ 11:00-ԻՆ 💛😍
02/12/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆԴԻՊՈւՄ ԵՆՔ 11:00-ԻՆ 💛😍

😍Իսկ դուք նրան ճանաչու՞մ եք…Շուտով մեզ է այցելելու գույնզգույն, ուրախ ու բացառիկ Էլմեր փղիկը։Նա իր հետ բերելու է գույների փոթորիկ, խաղեր, երգեր, ժպիտներ և այնպիսի նոր փորձառություններ, որոնք երկար կմնան փոքրիկների հիշողության մեջ։✨

🫟«Խաղարան» ինտերակտիվ թատրոնը և «Միջավայրը» սիրով հրավիրում են ձեզ մասնակցելու մեր նոր՝ ամանորյա ինտերակտիվ ներկայացմանը։

🐘Մեր գլխավոր հերոսը՝ Էլմերը, պատրաստել է արկածային պատմություններ և նոր բացահայտումներ երեխաների համար։

Ե՞րբ ենք հանդիպելու Էլմերին.

📅 Դեկտեմբերի 20 /11:00
Դեկտեմբերի 27/ 17:00

Մասնակցել կարող են 1.5–3 տ. երեխաները՝ ծնողների հետ։
💛 Մասնակցության արժեքը՝ 4900 դրամ (մեկ երեխայի և ծնողի համար) մեկ ծնող երկու երեխա 5900դրամ:

Չմոռանաք նախապես գրանցվել, իսկ Էլմերը՝ հասցնի պատրաստվել իր գույնզգույն հանդիպմանը։ 🌈🐘

Address

Rafael Lemkin 14
Yerevan
0009

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37441522095

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյան:

Share

Category