21/02/2019
#Ուրոլոգիա - միզաքարերի ժամանակակից միջամտություն
Հեռահար հարվածալիքային #քարափշրում
Միզաքարային՝ երիկամաքարային հիվանդությունը միզարտադրության համակարգի ամենից հաճախ հանդիպող հիվանդություններից է, որին բնորոշ է քարերի առաջացումը մեզի բաղադրամասերից:
Ըստ քարերի չափերի, քիմիական բաղադրության և տեղակայման կիրառվում են բուժման տարբեր մեթոդներ: Ժամանակակից բժշկությունն առաջարկում է քարափշրման մի քանի եղանակ: Փշրման եղանակն ընտրվում է` հաշվի առնելով քարերի չափը, քիմիական բաղադրությունը և տեղակայումը:
Ամենահարմար և ժամանակակից եղանակը հեռահար հարվածալիքային քարափշրումն է՝ վերջին սերնդի քարափշրման սարքավորմամբ, որն իրականացվում է "Շենգավիթ" ԲԿ-ի Ուրոլոգիական բաժանմունքում, որը ղեկավարում է պրոֆեսոր Ռուբեն Բորոյանը : Հեռահար հարվածալիքային քարափշրումը դա միզային համակարգի քարերի փշրման ոչ իվազիվ, ոչ վիրահատական մեթոդ է։ Կիրառվում է քարերի ցանկացած տեղակայման դեպքում: Միջամտությունն իրականացվում է` առանց պացիենտին ցավազրկելու և հոսպիտալացնելու :
Այս մեթոդը թույլ է տալիս պրակտիկորեն անցավ և արդյունավետ փշրել միզային համակարգում առաջացած քարերը՝ երիկամում և միզածորանում։ Հեռահար հարվածալիքային քարափշրումն իրականացվում է հատուկ սարքի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս միզային քարերը փշրել դրսից՝առանց ներխուժելու հիվանդի մարմնի մեջ, հարվածային ալիքների միջոցով (բարձր էներգիայի ձայնային ալիքների կարճ իմպուլսներ): Հարվածային ալիքների իմպուլսը ազատ թափանցում է հարակից հյուսվածքների միջով, իսկ էներգիայի փոխանցումը իրականացվում է միայն կիզակետի շրջանում։ Արդյունքում քարի վրա ներգործող հարվածային ալիքի էներգիան, խախտում է քարի ամբողջականությունը՝ այն վերածելով փոքր բեկորների: Քարի բեկորները դուրս են գալիս բնական ճանապարհով՝ միզելու ժամանակ, առաջիկա օրերի կամ շաբաթվա ընթացքում։
-------------
Հերթագրման համար՝ 011 560 560
Մանանդյան 9