Գաստրոէնտերոլոգ Համբարձումյան Երանիկ / Dr. Hambardzumyan

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Գաստրոէնտերոլոգ Համբարձումյան Երանիկ / Dr. Hambardzumyan

Գաստրոէնտերոլոգ Համբարձումյան Երանիկ / Dr. Hambardzumyan CEO & Co-founder at “Gastro Clinic” Gastroenterologist, Endoscopist

Ողջունում եմ բոլորին իմ մասնագիտական էջում: Ես բժիշկ գաստրոէնտերոլոգ Երանիկ Ալբերտի Համբարձումյանն եմ, կծանոթացնեմ Ձեզ ստամոքսաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների հետ, ինչպես նաև կուսումնասիրենք բուժման ժամանակակից մոտեցումները:

Կրթություն
- 2013թ. - ՌԴ Կիրովի անվ. ռազմաբժշկական ակադեմիա - բժշկական գործ:
- 2014թ. ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրա - ընդհանուր բժշկական պրակտիկա զինված ուժերում:
- 2020թ. ՌԴ Կիրովի անվ. ռազմաբժշկական ակադեմիայի օրդինատուրա գաստրոէնտերոլոգիա մասնագիտությամբ:
- 2020թ. ՌԴ Մեչնիկովի անվ. հյուսիսարևմտյան պետական բժշկական համալսարանի մասնագիտական վերապատրաստում էնդոսկոպիա մասնագիտությամբ:

Գործունեություն
- 2014-2018թ. ԱՀ ՊԲ տարբեր զորամասերում՝ բժիշկ, բժշկական կետի պետ, բժշկական ծառայության պետ:
- 2019թ. ՌԴ, Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Ելիզավետայի հիվանդանոցի կլինիկական օրդինատոր:
- 2020թ. ԱՀ ՊԲ կայազորային զինվորական հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ:
- Ներկայումս ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի բաժանմունքի պետ, գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ:

Անդամակցություններ
- Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի անդամ
- Ռուսաստանի գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի անդամ:
- Ռուսաստանի լյարդի ուսումնասիրման միության անդամ:
- ՌԴ «Հյուսիս-արևմուտք» գաստրոէնտերոլոգների և հեպատոլոգների միության անդամ:

- Գաստրոէնտերոլոգ Ե. Համբարձումյան
- Երևանի կայազորային հոսպիտալ (Կանազ), Շիրվանզադե 21
- Աջափնյակ ԲԿ, Աբելյան 8
- (095)150095

‼️Խնդրում եմ տարածեք  #ԳՈՐԾԿԱ
27/01/2025

‼️Խնդրում եմ տարածեք
#ԳՈՐԾԿԱ

Gastro Clinic-ը ընդլայնվում է և մեր թիմին անհրաժեշտ են՝

📌 Ադմինիստրատոր
📌 Զանգերի կենտրոնի աշխատակից
📌 Բուժքույր
📌 Մաքրուհի

Եթե ունեք համապատասխան փորձ և ցանկանում եք միանալ մեր պրոֆեսիոնալ թիմին, ապա ուղարկեք Ձեր CV-ն info@gastroclinic.am հասցեին:

📞 Մանրամասների համար զանգահարեք՝
041777748:

📍 Բագրատունյաց 30
ℹ️ www.gastroclinic.am

🔥 Աշխատանանքի հնարավորություն‼️ Խնդրում եմ տարածել
06/12/2024

🔥 Աշխատանանքի հնարավորություն
‼️ Խնդրում եմ տարածել

‼️Միացիր մեզ։

Մեր գաստրոէնտերոլոգների թիմին անհրեժեշտ է համալրում:

📌Պահանջներ.
✅ Մասնագիտություն՝ աղեստամոքսաբան (այլ մասնագիտացման առկայությունը խրախուսվում է):
✅ Աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր չէ, սակայն ցանկալի է:
✅ Թիմում և պացիենտների հետ աշխատելու ունակություն, համբերատարություն և ճկունություն:

📌Մասնագիտական պահանջներ.
1️⃣ Անգլերեն և ռուսերեն լեզուների ազատ կոմունիկացիոն մակարդակ:
2️⃣ Բոլոր արդի միջազգային մասնագիտական ուղեցույցերի տիրապետում (WGO, AGA, ACG, UEG, ECCO, ESGE, ESNM, ANMS, BSG, ESPEN, EAGEN, EHMSG, ASGE, EASL, APASL և այլն):
3️⃣ Մշտական ինքնակրթում և ինքնակատարելագործում:
4️⃣ Կարծրատիպերի նկատմամբ ադեկվատ սկեպտիցիզմի դրսևորում:

📌Աշխատանքային հնարավորություներ.
✔️Բժշկի աշխատանքի համար լիարժեք պայմաններ, մասնագիտական լավ թիմ, մարդկային բարձր աժեքներով կոլեկտիվ, արժանավայել եկամուտ, հաճելի երաժշտություն, թարմ սուրճ)
✔️Մասնագիտական աճի համար նյութական և ոչ նյութական աջակցություն, միջազգային ասոցիացիաների անդամակցության և կոնֆերանսների մասնակցության ապահովում:

📌Հնարավոր թերություններ.
⚠️Աշխատանքային բծախնդրություն

📌Աշխատանքի պայմաններ.
⌛️Աշխատանքային ժամեր՝
ԵՐԿ-ՈւՐԲ 09:00-18:00
ՇԲԹ 09:00-15:00

✍🏼Այլ բուժհաստատություններում մասնագիտական գործունեություն չիրականացնելու պարտավորագիր:

💲Աշխատավարձը ֆիքսված՝ 800.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերն ու տուրքերը):

🤔 Եթե Ձեզ հետաքրքրեց աշխատանքը և Դուք համապատասխանում էք պահանջներին, ապա ուղարկեք Ձեր CV-ն info@gastroclinic.am հասցեին, թեմա բաժնում նշելով՝ «Գաստրոէնտերոլոգ»:

Թեքնածուները կընտրվեն մրցույթային կարգով:

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

Դռնեդուռ չընկնելու լավագույն տարբերակը👇🏼
28/06/2024

Դռնեդուռ չընկնելու լավագույն տարբերակը👇🏼

Առողջ լինելն այժմ ավելի հասանելի է Gastro Clinic-ի հետ միասին։ 🔥

🩺📋 Մեր փորձառու մասնագետների թիմը մշակել է «ԱՌՈՂՋ ԼՅԱՐԴ - ԱՌՈՂՋ ՔԱՇ» փաթեթը, որից կարող եք օգտվել հատուկ արժեքով, վճարելով ընդամենը 69.000դր կստանաք՝

1. Արյան ընդհանուր քննություն
2. Հեպատիտ C արագ թեստ
3. Հեպատիտ B արագ թեստ
4. ԱԼՏ
5. ԱՍՏ
6. Գլյուկոզա
7. Կրեատինին
8. Լիպիդային պրոֆիլ
9. Ինսուլին
10. Թիրեոտրոպ հորմոն
11. Որովայնի օրգանների ՈւՁՀ
12. Լյարդաբանի խորհրդատվություն,
13. Էնդոկրինոլոգի խորհրդատվություն
14. Սրտաբանի խորհրդատվություն
15. Սննդաբանի խորհրդատվություն

✅ Սա հրաշալի հնարավորություն է մետաբոլիկ համախտանիշ (ավելորդ քաշ, ճարպային հեպատոզ, շաքարային դիաբետ, դիսլիպիդեմիա, զարկերակային հիպերտենզիա) ունեցող բուժառուներին համապարփակ և բազմակողմանի բուժօգնություն ստանալու համար:

💚 Վստահեք Ձեր առողջությունը պրոֆեսսիոնալներին:

📩Մանրամասների համար կապվեք մեր հետ:

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

01/06/2024
09/05/2024

🎉 Գաստրո Կլինիկը մեկ տարեկան է։ 👩‍⚕️👨‍⚕️

🔴 Մեծ հպարտություն և պատասխանատվություն է լինել առաջին և միակ աղեստամոսաբանության մասնագիտացված կենտրոնը Հայաստանում։ 🙌

✅ Այս մեկ տարվա ընթացքում մենք հասցրել ենք ճանաչվել, սիրվել մեր հանրության կողմից: Ընդունել ենք բազմաթիվ բուժառուներ, տրամադրել նրանց որակյալ բուժօգնություն՝ օգնելով ապրել լիարժեք կյանքով։

💚 Շնորհակալ ենք մեր բոլոր բուժառուներին վստահության համար, իսկ գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։

13/04/2024

✔️ Ալկոհոլը առողջ սննդակարգի մաս չէ։

02/04/2024

🔵 Ծանոթացեք ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ - բժիշկ Արամ Շահվերդյանի հետ 🟠

Որպես մաշկային բաժանմունքի վարիչ՝ Արամ Շահվերդյանն աչքի է ընկնում իր խորը գիտելիքներով և բուժման նորարար մոտեցմամբ որով և պայմանավորված է բազմաթիվ բուժառուների գոհունակությունը։

Մենք բարձր ենք գնահատում բժիշկ Շահվերդյանին բժշկության զարգացման և բժիշկների նոր սերունդների պատրաստման գործում ունեցած անկասկած ներդրման համար։

Գրանցումների համար զանգահարեք նախապես

📞 099 29 03 03
📍Ֆուչիկի 32


#մաշկաբան #մաշկաբանություն

31/03/2024

🔬Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի Պոլիկլինիկական բաժանմունքը իրենից ներկայացնում է ամբուլատոր պոլիկլինիկական կոնսուլտատիվ բաժանմունք, որտեղ ունենք մի քանի տարբեր կաբինետներ և մասնագետներ, մասնավորապես՝ մաշկավեներաբաններ, մաշկաբան-տրիխոլոգ, պոդոլոգ, սեռախտաբան, ուլտրաձայնային հետազոտության, ֆիզիոթերապիայի, կոսմետոլոգիայի, դերմատոսկոպիայի կաբինետներ, լաբորատորիա

📌Այս ծառայությունում իրականացնում ենք ամբուլատոր խորհրդատվություններ, ամբուլատոր բուժում և հսկողություն, լաբորատոր հետազոտություններ, մաշկային հիվանդությունների ախտորոշման ճշտում և անհրաժեշտության դեպքում տեղեկանքների տրամադրում հիվանդության վերաբերյալ։

Ամբուլատոր կոնսուլտատիվ պոլիկլինիկական բաժանմունքի վարիչ Սևակ Մկրտչյան

Գրանցվե՛ք խորհրդատվության նախապես
📲 099 29 03 03
🟢 Ֆուչիկի 32

30/03/2024

🩸 Կոլոռեկտալ քաղցկեղը մահացության 2️⃣-րդ առաջատար պատճառն է, սակայն այն կարելի է կանխել։

🛟 Ինչպե՞ս ենք մենք կյանքեր փրկում: Այն սկսվում է սքրինինգից:

🖥️ Սքրինինգի ամենահուսալի տարբերակը կոլոնոսկոպիա անցնելն է, որը թույլ է տալիս բժիշկներին զննել ամբողջ հաստ աղիքը՝ պոլիպների կամ վաղ քաղցկեղի հայտնաբերման և հեռացման համար:

✅ ԱՅՈ, կոլոռեկտալ քաղցկեղի մեծ մասը աճում է նախաքաղցկեղային պոլիպներից, որոնք ձևավորվում են մի քանի տարիների ընթացքում և վերածվում քաղցկեղի:

✂️ Էնդոսկոպիկ պոլիպէկտոմիան կանխում է հաստ աղու քաղցկեղը և երկարացնում կյանքի տևողությունը 💚

📊 Միջին ռիսկայնության մարդկանց համար սկրինինգը պետք է սկսվի 4️⃣5️⃣ տարեկանից։
🧑‍🧑‍🧒 Հաստ աղու քաղցկեղի ընտանեկան պատմություն ունեցող կամ բարձր ռիսկային խմբի անձանց սկրինինգը պետք է ավելի վաղ սկսել:

⤴️ Տարածեք այս նյութը՝ փրկեք կյանքեր💜

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://gastroclinic.am

Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր!
31/12/2023

Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր!

Հարգելի հարազատներ, բարեկամներ, գործընկերներ և բուժառուներ,

Ահա և ավարտվեց բազում փորձություններով և դժբախտություններով լի 2023-ը:

Տարին ամփոփելու վիճակագրական մեծ տվյալներ չկան, «Գաստրո Կլինիկ»-ի առաջին 7 ամսյա նպատակները ավելին քան իրականացվել են՝
1. որակյալ ծառայություններ,
2. բազմաթիվ ապաքինված բուժառուներ,
3. բարի համբավ:
Խոստանում ենք 2024թ.-ին էլ ավելին անել ձեր առողջության պահպանման և ամրապնդման համար:

Լիահույս եմ, 2024-ը կլինի ձեռքբերումների, հաջողությունների և հաղթանակների տարի:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր!

Address

Բագրատունյաց 30
Yerevan
0039

Telephone

+37495150095

Alerts

Be the first to know and let us send you an email when Գաստրոէնտերոլոգ Համբարձումյան Երանիկ / Dr. Hambardzumyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Գաստրոէնտերոլոգ Համբարձումյան Երանիկ / Dr. Hambardzumyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram