Դիագնոստիկա բժշկական կենտրոն / Diagnostica Medical Center

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Դիագնոստիկա բժշկական կենտրոն / Diagnostica Medical Center

Դիագնոստիկա բժշկական կենտրոն / Diagnostica Medical Center Առաջին ախտորոշիչ կենտրոնը Հայաստանում
+374 12 351101 / 8699

06/05/2026

«Դիագնոստիկա» ԲԿ-ում հասանելի են առողջության համընդհանուր ապահովագրությամբ նախատեսված բժշկական ծառայությունները, ներառյալ ՊԷՏ/ԿՏ հետազոտությունը։

Իրականացրեք գործիքային և լաբորատոր բոլոր անհրաժեշտ հետազոտությունները մեկ վայրում:

«Դիագնոստիկա» ԲԿ. ճիշտ ախտորոշումը լիարժեք բուժման նախապայմանն է

➡️Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել ՝ 012351101 կամ 8699
📍Հասցե՝ Մարգարյան 6/1
www.dmc.am

#Դիագնոստիկա #ԲժշկականԿենտրոն

Ձեր կարծիքը մեզ համար շատ արժեքավոր է 🤍
27/04/2026

Ձեր կարծիքը մեզ համար շատ արժեքավոր է 🤍

👁️Ի՞նչ է ներակնային ճնշումը և ինչու՞ է կարևոր այն որոշել։Ներակնային ճնշումը (ՆԱՃ) աչքի ներսում գտնվող հեղուկի առաջացրած ...
21/04/2026

👁️Ի՞նչ է ներակնային ճնշումը և ինչու՞ է կարևոր այն որոշել։

Ներակնային ճնշումը (ՆԱՃ) աչքի ներսում գտնվող հեղուկի առաջացրած ճնշումն է, որը ապահովում է աչքի ճիշտ ձևը, մասնակցում է ակնային կառույցների սնուցմանն ու նյութափոխանակությանը, պաշտպանում աչքը ինֆեկցիաներից և ապահովում լույսի ճիշտ բեկումը։

Բարձր ՆԱՃ-ն կարող է վնասել տեսողական նյարդը՝ հանգեցնելով տեսողության անդառնալի կորստի, իսկ վաղ հայտնաբերումը թույլ է տալիս ժամանակին սկսել բուժումը և պահպանել տեսողությունը։

📅Երբ է կարևոր չափել ներակնային ճնշումը․
• տեսողության մշուշոտում, ցավ կամ ծանրության զգացում աչքերում,
• գլաուկոմայի կասկած,
• աչքի վիրահատություններից առաջ և հետո,
• երկարատև հորմոնալ բուժման դեպքում,
• ռիսկի խմբերում (40+ տարիք, ժառանգականություն)։

⚠️Որ խնդիրների դեպքում կարող է բարձրացնել ներակնային ճնշումը․
• գլաուկոմա,
• աչքի բորբոքային հիվանդություններ,
• տրավմա,
• ստերոիդների երկարատև կիրառում։

💡SW-500 դինամիկ տոնոմետր
Այն ՆԱՃ-ի ժամանակակից ոչ կոնտակտային՝ ապլանացիոն հետազոտման մեթոդ է.
• անցավ է, տեղային անզգայացում չի պահանջում,
• արագ է,տևում է մի քանի վայրկյան
• անվտանգ է և հարմարավետ,
• ունի բարձր ճշգրտություն,
• հարմար է երեխաների, տարեցների և շարժման սահմանափակումներ ունեցող մարդկանց համար։

Գրանցումների համար զանգահարել՝
📞012 351101 8699
📍հասցե՝ Մարգարյա 6/1

#Դիագնոստիկա #ԲժշկականԿենտրոն

🎗️ Քաղցկեղի կանխարգելման և վաղ ախտորոշման ամիսը նշվում է ամեն տարի ապրիլին՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազե...
06/04/2026

🎗️ Քաղցկեղի կանխարգելման և վաղ ախտորոշման ամիսը նշվում է ամեն տարի ապրիլին՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածությունը քաղցկեղի կանխարգելման, ռիսկերի նվազեցման և վաղ փուլում հայտնաբերման կարևորության վերաբերյալ։

Քաղցկեղն աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկն է, սակայն շատ դեպքերում այն բուժելի է, եթե հայտնաբերվում է վաղ փուլում։

Մի՛ մոռացեք կատարել կանխարգելիչ հետազոտություններ։

Գրանցումների համար զանգահարել՝
📞012 351101 8699
📍հասցե՝ Մարգարյա 6/1

#Քաղցկեղ #ԱռողջԿյանք #Սոնոգրաֆիա

✨PRP-ն չի փոխում ձեր դեմքը, այն վերականգնում է նրա կենսունակությունը։💉Ի՞նչ է PRP-ն, որոնք են դրա առավելությունները և ինչ...
26/03/2026

✨PRP-ն չի փոխում ձեր դեմքը, այն վերականգնում է նրա կենսունակությունը։

💉Ի՞նչ է PRP-ն, որոնք են դրա առավելությունները և ինչպիսի արդյունքներ է այն տալիս։👆

Դիմիր ԱՆՎՃԱՐ խորհրդատվության

📞 Մանրամասների համար զանգահարել՝ 044 82 58 58

✨ PRP (Platelet Rich Plasma) թերապիան ժամանակակից ռեգեներատիվ բժշկության մեթոդ է՝ ձեր իսկ արյունից ստացված թրոմբոցիտներո...
18/03/2026

✨ PRP (Platelet Rich Plasma) թերապիան ժամանակակից ռեգեներատիվ բժշկության մեթոդ է՝ ձեր իսկ արյունից ստացված թրոմբոցիտներով հարուստ պլազմայի կիրառմամբ 💉, որը պարունակում է մի շարք աճի գործոններ, խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզն ու բջիջների ռեգեներացիան։
🌸 Արդյունքում մաշկը դառնում է ավելի հարթ, թարմ, առողջ և երիտասարդ։

Խորհրդատվությունն անվճար է:

📞 Մանրամասների համար
զանգահարել՝ 044825858

🌸Սիրելի՜ կանայք և աղջիկներ, շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։Թող գարնան շունչը ձեր օրը լցնի սիրով և...
08/03/2026

🌸Սիրելի՜ կանայք և աղջիկներ, շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Թող գարնան շունչը ձեր օրը լցնի սիրով և ջերմությամբ

🏥Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հունվարի 1-ից «Դիագնոստիկա» ԲԿ-ում հասանելի են առողջության համընդհանուր ապահովագրությա...
17/02/2026

🏥Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հունվարի 1-ից «Դիագնոստիկա» ԲԿ-ում հասանելի են առողջության համընդհանուր ապահովագրությամբ նախատեսված բժշկական ծառայությունները, ներառյալ ՊԷՏ/ԿՏ հետազոտությունը։

➡️Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել ՝ 012351101 կամ 8699
📍Հասցե՝ Մարգարյան 6/1
www.dmc.am

#Դիագնոստիկա #ԲժշկականԿենտրոն

👁️ Ավտոռեֆրակտոկերատոմետրիա. տեսողության ախտորոշման ժամանակակից, ճշգրիտ և անվտանգ մեթոդ։Հետազոտությունը թույլ է տալիս՝🔹 ...
14/02/2026

👁️ Ավտոռեֆրակտոկերատոմետրիա. տեսողության ախտորոշման ժամանակակից, ճշգրիտ և անվտանգ մեթոդ։

Հետազոտությունը թույլ է տալիս՝
🔹 որոշել աչքի ռեֆրակցիան (կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ)
🔹 գնահատել եղջերաթաղանթի կորությունը և օպտիկական ուժը
🔹 անել ակնոցների կամ լինզաների ճիշտ ընտրություն
🔹գնահատել աչքի վիճակը՝ տեսողության լազերային կորեկցիայից առաջ 🔹դինամիկայում գնահատել տեսողութան փոփոխությունները
💡 Գործընթացը ամբողջովին անցավ է, տևում է մի քանի րոպե և չի պահանջում կաթիլներ կամ աչքի հետ անմիջական շփում։

Նախատեսված է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։

➡️Գրանցումների և մանրամասն տեղեկատվության համար զանգահարել ՝ 012351101 կամ 8699
📍Հասցե՝ Մարգարյան 6/1
www.dmc.am

#Ավտոռեֆրակտոմետրիա #ԱչքերիԱխտորոշում #ՏեսողությանՍտուգում #ԲժշկականԿենտրոն #ԱռողջՏեսողություն #ՄեդՏեխնոլոգիա

〰️ CTC Aesthetics-ում կիրառվում են ցողունային բջիջները՝ մազաթափության բուժման և մազերի բնական վերականգնման համար։📌Մենք հ...
09/02/2026

〰️ CTC Aesthetics-ում կիրառվում են ցողունային բջիջները՝ մազաթափության բուժման և մազերի բնական վերականգնման համար։

📌Մենք համադրում ենք գիտական նորարարությունը, կլինիկական փորձը և անհատականացված մոտեցումը՝ ստեղծելով արդյունավետ և անվտանգ բուժման ծրագրեր։ Մեր նպատակն է ոչ միայն նվազեցնել մազաթափությունը, այլ նաև վերականգնել մազերի խտությունը, որակը և բնական կենսունակությունը։
🔹Խորհրդակցեք մեր փորձառու մասնագետների հետ՝ կատարելով ձեր մազերի վերափոխման առաջին քայլը։

📍 Խորհրդատվությունն անվճար է։
📞Մանրամասների համար զանգահարել 044825858 հեռախոսահամարով

#մազաթափություն #մազերիվերականգնում #մազերիբուժում #առողջմազեր

🔍Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է և հաճախ առաջինն է արձագանքում առողջական փոփոխություններին։ Ցան, խալերի փոփոխություն, քոր...
29/01/2026

🔍Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է և հաճախ առաջինն է արձագանքում առողջական փոփոխություններին։ Ցան, խալերի փոփոխություն, քոր, կարմրություն, թեփոտում կամ բորբոքում. այս բոլոր նշանները պատճառ են դիմելու մաշկաբանին։

📌Մեր կենտրոնում մաշկաբանական զննությունն իրականացվում է գերմանական 𝐇𝐄𝐈𝐍𝐄 𝐃𝐄𝐋𝐓𝐀 𝟑𝟎 𝐃𝐄𝐑𝐌𝐀𝐓𝐎𝐒𝐊𝐎𝐏𝐄 սարքով՝ մեծ տեսադաշտով և բարձր ճշգրտությամբ, ինչը թույլ է տալիս վաղ հայտնաբերել մաշկային խնդիրները և անհրաժեշտության դեպքում ճիշտ ուղղորդել հիվանդին համապատասխան մասնագետի մոտ։
————————————
❗️Դերմատոսկոպիան մաշկի բարորակ և չարորակ, գունային և անոթային գոյացությունների, ինչպես նաև մաշկային հիվանդությունների տարբերակման, կանխարգելման ոչ ինվազիվ գործիքային հետազոտություն է։
Մաշկային հիվանդությունների դերմատոսկոպիան հնարավորություն է տալիս ոչ միայն ախտորոշել, այլև ճիշտ բուժման մարտավարություն ընտրել։
Մաշկային գոյացությունների դերմատոսկոպիան թույլ է տալիս տարբերակել մաշկի չարորակ գոյացությունները, ինչպիսին են մելանոման, բազալ բջջային և տափակ բջջային քաղցկեղը։

Գրանցումների համար զանգահարել՝
📞012 351101 | 8699
📍հասցե՝ Մարգարյա 6/1

#մաշկաբան #դերմատոսկոպիա

Address

Margaryan Str. 6/1
Yerevan
0078

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:30 - 13:30

Telephone

+37412351101

Alerts

Be the first to know and let us send you an email when Դիագնոստիկա բժշկական կենտրոն / Diagnostica Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Դիագնոստիկա բժշկական կենտրոն / Diagnostica Medical Center:

Share