1-03 Yerevan Ambulance «Շտապբուժօգնություն» ՓԲԸ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • 1-03 Yerevan Ambulance «Շտապբուժօգնություն» ՓԲԸ

1-03 Yerevan Ambulance «Շտապբուժօգնություն» ՓԲԸ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 1-03 Yerevan Ambulance «Շտապբուժօգնություն» ՓԲԸ, 8 Hndkastan Street, Армения, Yerevan.

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն իրականացնում է Երևանի բնակչության արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնություն` մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 44 գծային բրիգադներով, 2 ֆելդշերական և 1 հոգեբուժական բրիգադով:

🚑Մի փոքրիկ ձեռք… մի մեծ վստահություն բժշկի հանդեպ։ Այդ պահին բժշկի ձեռքը դառնում է կյանքի ամենաամուր հենարանը։
02/05/2026

🚑Մի փոքրիկ ձեռք… մի մեծ վստահություն բժշկի հանդեպ։
Այդ պահին բժշկի ձեռքը դառնում է կյանքի ամենաամուր հենարանը։

Հարգելի´  գործընկերներ.Շնորհավորում եմ ձեզ Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։Այս օրը բացառիկ առիթ է բարձր գնահ...
01/05/2026

Հարգելի´ գործընկերներ.
Շնորհավորում եմ ձեզ Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։

Այս օրը բացառիկ առիթ է բարձր գնահատելու ձեր ամենօրյա անձնուրաց աշխատանքը, որի հիմքում կանգնած է մարդկային կյանքի նկատմամբ անսահման պատասխանատվությունն ու նվիրումը։ Դուք այն մարդիկ եք, ովքեր անկախ օրվա ժամից, եղանակից կամ հանգամանքներից, առաջինն եք արձագանքում օգնության կանչին՝ հաճախ վտանգելով ձեր սեփական անվտանգությունը՝ հանուն մեկ այլ կյանքի փրկության։

Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը և հոգատար վերաբերմունքը ձևավորում են այն վստահությունը, որով հասարակությունը դիմում է շտապբուժօգնությանը։ Ձեր կատարած աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ՝ դա առաքելություն է, որն արժանի է ամենաբարձր գնահատանքի։

Շնորհավոր 🚑

Հարգանքով
Տնօրեն` Ռ.Ա. Գրիգորյան
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ

20/04/2026

Շտապբուժօգնության սիրելի աշխատակիցներ,
այսօր մենք ոչ միայն շնորհակալություն ենք հայտնում, այլև իրական քայլ ենք անում՝ արժևորելու շտապբուժօգնության բուժանձնակազմի ամենօրյա բարդ աշխատանքը։

2026 թվականի ապրիլից շտապբուժօգնության բրիգադների աշխատակիցները կստանան արդեն բարձր աշխատավարձ:

Նաև կտրամադրվի բոլոր աշխատակիցներին միանվագ 40,000 դրամ պարգևավճար՝ մարտ ամսվա համար։

Սա պարզապես թվերի փոփոխություն չէ։
Սա գնահատանք է, սա հարգանք է։
Սա վստահություն է այն մարդկանց հանդեպ, ովքեր ամեն օր ընտրում են լինել այնտեղ, որտեղ իրենց ամենից շատն են սպասում։

Շտապբուժօգնությունը համակարգ չէ միայն։ Դա մարդիկ են։ Մարդիկ, ովքեր կանգնում են կյանքի կողքին՝ առանց վարանելու։

Եվ մենք պարտավոր ենք կանգնել նրանց կողքին:

Հարգանքով`
Տնօրեն` Ռ. Ա. Գրիգորյան
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ
@топовые поклонники

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։Այս գեղեցիկ գարնանային օրը ևս մեկ անգամ առիթ է արժևոր...
08/03/2026

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։
Այս գեղեցիկ գարնանային օրը ևս մեկ անգամ առիթ է արժևորելու ձեր անգնահատելի դերը մեր կյանքում։
Ձեր հոգատարությունը, ուժը, համբերությունն ու նվիրվածությունը առանձնահատուկ նշանակություն ունեն հատկապես շտապբուժօգնության համակարգում, որտեղ յուրաքանչյուր վայրկյանը կարող է որոշիչ լինել մարդկային կյանքի համար։
Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու մարդկային ջերմ վերաբերմունքը ամեն օր հույս և վստահություն են ներշնչում մարդկանց։

Թող գարունը ձեր կյանքում միշտ բերի նոր ուժ, երջանկություն ու ներդաշնակություն։ Թող ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, իսկ ձեր սրտերում երբեք չպակասեն բարությունը, ժպիտը և հավատը։

Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, անսպառ եռանդ, ընտանեկան ջերմություն և նոր ձեռքբերումներ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ձեր պատասխանատու ու մարդասիրական աշխատանքում։

Խորին հարգանքով՝
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ Տնօրեն`
Ռ.Ա. Գրիգորյան

28/01/2026

🇦🇲 «Շտապբուժօգնության» աշխատակիցների շնորհավորանքը՝ ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ։

Սիրելի հայրենակիցներ, հարգելի զինծառայողներՇնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության բանակի օրվա առթիվ։ Այս օրը մեր բ...
28/01/2026

Սիրելի հայրենակիցներ, հարգելի զինծառայողներ

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության բանակի օրվա առթիվ։ Այս օրը մեր բոլորի համար հիշատակի, հպարտության և երախտագիտության օր է։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնուրաց ծառայությունը, քաջությունը և հայրենասիրությունը, որոնք ապահովում են մեր երկրի անվտանգությունն ու մեր ժողովրդի խաղաղ առօրյան։

Ցանկանում եմ Ձեզ առողջություն, տոկունություն և անսպառ ուժ՝ հայրենիքի պաշտպանի Ձեր կարևոր գործը շարունակելու համար։
Ձեր անձնվեր ծառայությունը, քաջությունն ու նվիրումը անփոխարինելի արժեքներ են մեր պետության ու ժողովրդի համար։

Շնորհավոր տոնդ Հայոց բանակ, շնորհավոր տոնդ, Հայ ազգ:
Կեցցե՛ Հայաստանը և Հայոց բանակը:

21/01/2026

Հակիրճ` 8 կանչի վերաբերյալ...

19/01/2026
✨🚑✨
16/01/2026

✨🚑✨

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
15/01/2026

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

14/01/2026

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ
Տնօրեն Ռ.Ա.Գրիգորյանը խոսեց բոլորին հուզող հարցի մասին.......

13/01/2026

Address

8 Hndkastan Street, Армения
Yerevan
0015

Telephone

1-03

Alerts

Be the first to know and let us send you an email when 1-03 Yerevan Ambulance «Շտապբուժօգնություն» ՓԲԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to 1-03 Yerevan Ambulance «Շտապբուժօգնություն» ՓԲԸ:

Share