CardioLab Armenia

CardioLab Armenia “CardioLab” Medical Clinic, founded in 2024, specializes in modern heart care that prioritizes your well-being. Echocardiography. Electrocardiography.

CardioLab | Ձեր սրտի առողջության կենտրոնը

Մեծահասակների և երեխաների սրտի խնամք
📌 Ծառայություններ՝
• Սրտաբանական խորհրդատվություն
• Սրտի զննում և համապարփակ հետազոտություններ
• Արդիական մոնիտորինգի լուծումներ

📞 033 991 188
🌐https://www.cardiolab.am/am We provide a range of services for adults and children, from cardiology consultations and heart screenings to comprehensive health checks and advanced monitoring solutions. Provided services:

Cardiology, Rhythmology and Vascular Consultations. Holter Monitoring. Event Recording. Exercise Test.
6-Minute Walk Test. Cardiac screenings and Risk Stratification. Outpatient Follow-up and Cardiovascular Disease Management.

🏔️ Բարձր լեռների մաքուր օդը և գեղեցիկ տեսարանները չափանիշներ են, որոնք գրավում են սիրտը, սակայն հենց սիրտն է, որ լեռներո...
15/10/2025

🏔️ Բարձր լեռների մաքուր օդը և գեղեցիկ տեսարանները չափանիշներ են, որոնք գրավում են սիրտը, սակայն հենց սիրտն է, որ լեռներում դառնում է շատ խոցելի։

Երբ բարձրանում ենք լեռներ` օդում թթվածնի մակարդակը նվազում է, սիրտը սկսում է աշխատել ավելի ինտենսիվ:
Առողջ մարդկանց համար սա սովորաբար խնդիր չի ստեղծում, սակայն սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անձանց մոտ բարձրությունը կարող է հանգեցնել ճնշման բարձրացման, առաջացնել սրտի ռիթմի խանգարումներ կամ նույնիսկ կրծքավանդակի ցավ։

Արդյո՞ք սա նշանակում է, որ լեռներ բարձրանալը պետք է արգելված լինի։ Բացարձակ ոչ։ Պետք է պարզապես ճիշտ նախապատրաստվել.
✔ նախապես խորհրդակցել սրտաբանի հետ
✔ հետևել Ձեր ինքնազգացողությանը բարձրանալու ընթացքում
✔ դադարներով բարձրանալ, եթե այդպես ավելի հարմար կլինի

🫀Հոգ տարեք Ձեր սրտի մասին և վայելեք բնությունը առանց խնդիրների :

🩷 Իսրայելի առաջատար սրտաբաններից մեկը՝ Պրոֆեսոր Ավի Սաբբագը, կմասնակցի «Էլեկտրոֆիզիոլոգիայի Իննովացիաների Կոնֆերանս»-ին ...
15/10/2025

🩷 Իսրայելի առաջատար սրտաբաններից մեկը՝ Պրոֆեսոր Ավի Սաբբագը, կմասնակցի «Էլեկտրոֆիզիոլոգիայի Իննովացիաների Կոնֆերանս»-ին (EPIC)՝ ներկայացնելով միտրալ փականի առիթմիկ պրոլապսի արդի գիտական պատկերացումները և բուժման ժամանակակից մոտեցումները։

Թեմա․ «Առիթմիկ միտրալ փականի պրոլապս՝ ապացուցողական հենքը և ժամանակակից մենեջմենթը»
Զեկույցը կներկայացնի նորագույն տվյալները՝ ուղղված այս բարդ պաթոլոգիայի ճիշտ ախտորոշմանը, ռիսկերի գնահատմանը և արդյունավետ բուժական ռազմավարություններին։

📍 Հոկտեմբերի 24 | 9:00 – 18:00 | Foodpark by Downtown
❗️ ՇՄԶ 7 կրեդիտ

❕ Տեղերը խիստ սահմանափակ են
📞 Գրանցման համար՝ 091 24 15 15

13/10/2025

🩺 CardioLab Podcast-ի այս թողարկմանը բժշկուհի Տաթևիկ Հովակիմյանը խոսում է այն կարևոր կետերի և քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է կիրառել առօրյայում` սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով:

Ամբողջական թողարկումը կարող եք դիտել ստորև նշված հղումով: Հաճելի դիտում 💚💙

https://youtu.be/VH7tyvuHDBk?si=tPde08LPgHgDFQj6

📍Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
📩 info@cardiolab.am
🌐 cardiolab.am

🩷 Ուրախությամբ ներկայացնում ենք «Էլեկտրոֆիզիոլոգիայի Իննովացիաների Կոնֆերանս»-ի (EPIC) միջազգային բանախոսներից մեկին՝ պր...
13/10/2025

🩷 Ուրախությամբ ներկայացնում ենք «Էլեկտրոֆիզիոլոգիայի Իննովացիաների Կոնֆերանս»-ի (EPIC) միջազգային բանախոսներից մեկին՝ պրոֆեսոր Հարրի Ջ. Քրիջնսին՝ Մաստրիխտի համալսարանական բժշկական կենտրոնից (Նիդերլանդներ)։

Թեմա. «Նախասրտերի ֆիբրիլյացիայի ձևերը․ հետևություններ խնամքի և հետազոտությունների համար»
Կներկայացվեն նախասրտերի ֆիբրիլյացիայի կառավարման ամենաարդիական գիտական և կլինիկական մոտեցումները։

📍 Հոկտեմբերի 24 | 9:00 - 18:00 | Foodpark by Downtown
❗️Նախատեսվում է ՇՄԶ 7 կրեդիտ

❕Տեղերը խիստ սահմանափակ են
📞Գրանցման համար խնդրում ենք զանգահարել 091241515:
__________________________

🩷 We are delighted to present one of the international speakers of the Electrophysiology Innovations Conference (EPIC) – professor Harry J. Crijns from Maastricht University Medical Center, the Netherlands.

Topic: “AF patterns – implications for care and research”
The lecture will address the most up-to-date scientific and clinical approaches in the management of atrial fibrillation.

📍 October 24 | 9:00 – 18:00 | Foodpark by Downtown
❗️7 CME credits

❕Seats are limited
📞 For registration, please call +37491241515.

🧠 Նյարդային համակարգը բաղկացած է կենտրոնական (ուղեղ և ողնուղեղ) և ծայրամասային հատվածներից:🔹Կառուցվածք․Ուղեղը կշռում է մ...
10/10/2025

🧠 Նյարդային համակարգը բաղկացած է կենտրոնական (ուղեղ և ողնուղեղ) և ծայրամասային հատվածներից:

🔹Կառուցվածք․
Ուղեղը կշռում է միջինում 1200–1400գ և կազմված է հետևյալ բաժիններից՝ երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր (ծայրային ուղեղ)։
Ողնուղեղը տեղակայված է ողնաշարային խողովակում և ապահովում է ծայրամասային նյարդերի հետ կապը։
Ծայրամասային նյարդերը կազմված են միլիոնավոր նյարդաթելերից, որոնք հաղորդում են էլեկտրական ազդակներ։

🔹Ֆունկցիա․
Նյարդային համակարգը իրականացնում է սենսորային ընկալում, շարժողական պատասխաններ, հիշողության և վարքային ռեակցիաների կառավարում։

✅ Հետաքրքիր փաստ․ նյարդային իմպուլսի փոխանցման արագությունը կարող է հասնել 120 մ/վրկ-ի։

09/10/2025

🩷 Մեկնարկում է «Էլեկտրոֆիզիոլոգիայի Իննովացիաների Կոնֆերանս»-ի (EPIC) առաջին ամենամյա հանդիպումը։

🌎 Սա եզակի հնարավորություն է, որը կմիավորի միջազգային ճանաչում ունեցող մասնագետներին և հայ առաջատար սրտաբաններին և էլեկտրոֆիզիոլոգներին ներկայացնելու սրտի ռիթմի խանգարումների ոլորտում գիտության նորարարությունները, կլինիկական փորձը և ապագայի լուծումները։

📍 Հոկտեմբերի 24 | 9:00 - 18:00 | Foodpark by Downtown
❗️Նախատեսվում է ՇՄԶ 6 կրեդիտ

❕Տեղերը խիստ սահմանափակ են
📞Գրանցման համար խնդրում ենք զանգահարել 091241515:

📑 Թեմաներ
⬜ Սինկոպեի պրակտիկ վարումը՝ դեղորայք, ՍՌՎՍ, կարդիոնեյրոաբլացիա
⬜ ԷխոՍԳ նրբությունները ֆիզիոլոգիական խթանման ժամանակ
⬜ Առիթմիկ միտրալ փականի պրոլապս՝ ապացուցողական հենքը և ժամանակակից մենեջմենթը
⬜ Բացահայտենք սրտի գենետիկ կոդը՝ կարդիոմիոպաթիաներ և կանալոպաթիաներ
⬜ Նախասրտերի ֆիբրիլյացիայի տեսակները՝ հետևություններ խնամքի և հետազոտությունների համար
⬜ Արհեստական բանականությունն էլեկտրոֆիզիոլոգիայում
⬜ Էլեկտրոֆիզիոլոգիայի թեժ թեմաները
⬜ Ե՞րբ և ինչպես բուժել փորոքային էքստրասիստոլաները
⬜ Փորոքային հաճախասրտության աբլացիա կառուցվածքային հիվանդությամբ պացիենտների մոտ
⬜ Փորոքային հաճախասրտության վաղ աբլացիա – ապացուցողական բազան
⬜ Անլար ռիթմավար սարքերի իմպլանտացիա․ ցուցումներն ու մեր փորձը
⬜ Սրտային անբավարարության ժամանակակից վարումը՝ ԿՎԴ իմպլանտացիայի նշանակությունը
⬜ ԷՍԳ մրցակցություն
⬜ ՆՖ սքրինինգ – ե՞րբ և ու՞մ
⬜ Էլեկտրոգրամների պիկ խտության դետեկցիան կարող է բարելավել ԷՖՀ որակը
⬜ Հակաագրեգանտ թերապիայի դերը կարդիոմիոպաթիաների բուժման ճանապարհին
⬜ EHRA անդամակցություն․ կրթական և մասնագիտական առավելություններ

Միացե՛ք և դարձե՛ք ամենամյա այս բացառիկ իրադարձության մասնակից։

🩷 Մեկնարկում է «Էլեկտրոֆիզիոլոգիայի Իննովացիաների Կոնֆերանս»-ի (EPIC) առաջին ամենամյա հանդիպումը։⠀🌎 Սա եզակի հնարավորութ...
07/10/2025

🩷 Մեկնարկում է «Էլեկտրոֆիզիոլոգիայի Իննովացիաների Կոնֆերանս»-ի (EPIC) առաջին ամենամյա հանդիպումը։

🌎 Սա եզակի հնարավորություն է, որը կմիավորի միջազգային ճանաչում ունեցող մասնագետներին և հայ առաջատար սրտաբաններին և էլեկտրոֆիզիոլոգներին ներկայացնելու սրտի ռիթմի խանգարումների ոլորտում գիտության նորարարությունները, կլինիկական փորձը և ապագայի լուծումները։

📍 Երևան | Հոկտեմբերի 24 | 9:00 - 17:00 | Foodpark by Downtown
💳 Մասնակցության արժեքը՝ 10,000 դրամ
📌 Գրանցման համար խնդրում ենք զանգահարել 091 241 515 համարով

📑 Թեմաներ
⬜ Սինկոպեի պրակտիկ վարումը՝ դեղորայք, ՍՌՎՍ, կարդիոնեյրոաբլացիա
⬜ ԷխոՍԳ նրբությունները ֆիզիոլոգիական խթանման ժամանակ
⬜ Առիթմիկ միտրալ փականի պրոլապս՝ ապացուցողական հենքը և ժամանակակից մենեջմենթը
⬜ Բացահայտենք սրտի գենետիկ կոդը՝ կարդիոմիոպաթիաներ և կանալոպաթիաներ
⬜ Նախասրտերի ֆիբրիլյացիայի տեսակները՝ հետևություններ խնամքի և հետազոտությունների համար
⬜ Արհեստական բանականությունն էլեկտրոֆիզիոլոգիայում
⬜ Էլեկտրոֆիզիոլոգիայի թեժ թեմաները
⬜ Ե՞րբ և ինչպես բուժել փորոքային էքստրասիստոլաները
⬜ Փորոքային հաճախասրտության աբլացիա կառուցվածքային հիվանդությամբ պացիենտների մոտ
⬜ Փորոքային հաճախասրտության վաղ աբլացիա – ապացուցողական բազան
⬜ Անլար ռիթմավար սարքերի իմպլանտացիա․ ցուցումներն ու մեր փորձը
⬜ Սրտային անբավարարության ժամանակակից վարումը՝ ԿՎԴ իմպլանտացիայի նշանակությունը
⬜ ԷՍԳ մրցակցություն
⬜ ՆՖ սքրինինգ – ե՞րբ և ու՞մ
⬜ Էլեկտրոգրամների պիկ խտության դետեկցիան կարող է բարելավել ԷՖՀ որակը
⬜ Հակաագրեգանտ թերապիայի դերը կարդիոմիոպաթիաների բուժման ճանապարհին
⬜ EHRA անդամակցություն․ կրթական և մասնագիտական առավելություններ

Միացե՛ք և դարձե՛ք ամենամյա այս բացառիկ իրադարձության մասնակից։

06/10/2025

🫀Նախասրտերի ֆիբրիլյացիան կամ շողացումը սրտի ռիթմի ամենատարածված խանգարումներից է, որի դեպքում սրտի վերին խոռոչները՝ նախասրտերը, կծկվում են արագ՝ առաջացնելով սրտի անկանոն ռիթմ։

Այն կարող է առաջանալ
• բարձր զարկերակային ճնշման
• սրտային փականների հիվանդությունների
• սրտամկանի ինֆարկտից հետո առաջացած փոփոխությունների
• վահանաձև գեղձի գերակտիվության
• քրոնիկական սրտային անբավարարության
• ալկոհոլի չարաշահման
• քնի խանգարման հետևանքով

Սովորաբար նկատվում են սրտխփոց, արագ կամ անհարմար սրտի բաբախ, շնչահեղձություն, գլխապտույտ, հոգնածություն, երբեմն նաև կրծքավանդակի ցավ։

🩺 Նախասրտերի շողացումը պահանջում է շարունակական բժշկական հսկողություն։ Վաղ հայտնաբերումը և ճիշտ բուժումը զգալիորեն նվազեցնում են բարդությունների առաջացման ռիսկը։

Իսկ թե ինչ բարդությունների կարելի է բախվել այս հիվանդության ժամանակ` դիտեք հոլովակում:

📍Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
📩 info@cardiolab.am
🌐 cardiolab.am

🫀Տարիքի հետ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը մեծանում է, իսկ դրանցից շատերը զարգանում են աննկատ։ Միայն ժամանակին կա...
03/10/2025

🫀Տարիքի հետ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը մեծանում է, իսկ դրանցից շատերը զարգանում են աննկատ։ Միայն ժամանակին կատարած ստուգումը կարող է կանխել լուրջ խնդիրները և պահպանել առողջությունը։

🔹Ինչու՞ է սա կարևոր
•Սրտի հիվանդությունները շարունակում են մնալ մահացության գլխավոր պատճառներից մեկը
•Կանխարգելումը հնարավոր է միայն կանոնավոր հետազոտություններով

«ԿարդիոԼաբ» սրտաբանական կլինիկայի նվեր քարտերով Դուք կարող եք Ձեր ծնողներին մատուցել ամենաթանկ նվերը՝ սեփական առողջությունը կարևորելու հնարավորությունը։

Սերը նաև պատասխանատվություն է… եկեք միասին առողջ պահենք մեզ համար ամենաթանկ մարդկանց սրտի առողջությունը։

📍Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
📩 info@cardiolab.am
🌐 cardiolab.am

🫀Սեպտեմբերի 29-ին՝ Սրտի համաշխարհային օրը, իրականացավ «ESC 2025 Guidelines Wrap-up» խորագրով սեմինարը։Այս սեմինարը կազմա...
30/09/2025

🫀Սեպտեմբերի 29-ին՝ Սրտի համաշխարհային օրը, իրականացավ «ESC 2025 Guidelines Wrap-up» խորագրով սեմինարը։

Այս սեմինարը կազմակերպվել էր որպես հիշեցում՝ կրկին անգամ հատուկ ուշադրություն դարձնելու սրտի խնամքին և առողջությանը։

Սեմինարը իրականացել է մասնագետների փորձի փոխանակման և գիտելիքների վերազինման մթնոլորտում՝ քննարկելով հետևյալ թեմաները.
🔹2025 ESC / EACTS ուղեցույցներ սրտի փականային հիվանդությունների կառավարման համար
🔹2025 ESC ուղեցույցներ միոկարդիտի և պերիկարդիտի կառավարման համար
🔹2019 ESC/EAS ուղեցույցների թարմացում լիպիդային խանգարումների կառավարման վերաբերյալ (2025)
🔹2025 ESC կլինիկական կոնսենսուսային հայտարարություն՝ հոգեկան առողջության և սիրտ-անոթային հիվանդությունների մասին
🔹2025 ESC ուղեցույցներ սիրտ-անոթային հիվանդությունների և հղիության կառավարման համար

📍Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am

🌍🫀Սեպտեմբերի 29-ին նշվում է Սրտի համաշխարհային օրը։Այս օրը կոչ է գնահատելու և առավելագույնս պահպանելու մեր սրտի առողջութ...
29/09/2025

🌍🫀Սեպտեմբերի 29-ին նշվում է Սրտի համաշխարհային օրը։

Այս օրը կոչ է գնահատելու և առավելագույնս պահպանելու մեր սրտի առողջությունը։

Միշտ կարևոր է հիշել, որ
🔹յուրաքանչյուր փոքր փոփոխություն՝ ճիշտ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններից հրաժարվելը կարող է կյանքեր փրկել
🔹դրական էմոցիաները և սերը նույնպես առողջ սրտի հիմնական բանալիներն են
🔹մեր սիրելիների և սեփական առողջության նկատմամբ ուշադրությունը ամենաթանկ նվերն է, որը կարող ենք մեզ պարգևել

🍃Եկեք այսուհետ խոստանանք ինքներս մեզ ավելի շատ սիրել, հոգ տանել մեր առողջության մասին, քանի որ առողջ սիրտը երկար և լիարժեք կյանքի գրավականն է։

🎁 Նվիրեք Ձեր հարազատներին առողջություն։«ԿարդիոԼաբ» սրտաբանական կլինիկայի 50.000 և 100.000դր արժողությամբ նվեր քարտերով Դ...
26/09/2025

🎁 Նվիրեք Ձեր հարազատներին առողջություն։

«ԿարդիոԼաբ» սրտաբանական կլինիկայի 50.000 և 100.000դր արժողությամբ նվեր քարտերով Դուք կարող եք Ձեր հարազատներին մատուցել ամենաթանկ նվերը՝ սեփական առողջությունը կարևորելու հնարավորությունը։

Ժամանակին իրականացված սրտաբանական հետազոտությունները օգնում են կանխել բազմաթիվ խնդիրներ և պահպանել սրտի առողջությունը երկար տարիներ։

📍Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am

Address

Tsitsernakaberd Highway, ½, 303
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37411991180

Alerts

Be the first to know and let us send you an email when CardioLab Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to CardioLab Armenia:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram