27/11/2025
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բնության աղբի, հատկապես տերևների այրելու արդյունքում, օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար։ Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ:
🛑 Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը
Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․
👃 Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
❤️ Սրտանոթային խնդիրների սրացում
👁️ Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
🧠 Գլխացավեր, հոգնածություն
👶 Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ
⚠️ Խորհուրդ
Տերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում են օդի աղտոտվածությունը և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։
✅ Տերևներ չայրելով դուք պաշտպանում եք ձեր առողջությունը և նպաստում մաքուր ու անվտանգ օդ ունենալուն: