Դիմածնոտային վիրաբուժություն

Դիմածնոտային վիրաբուժություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Դիմածնոտային վիրաբուժություն, Paronyan 21, Yerevan.

👀Բլեֆարոպլաստիկա-կոպերի պլաստիկ վիրահատություն ☘️Կոպերի պլաստիկան երիտասարդացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է, այն...
01/02/2024

👀Բլեֆարոպլաստիկա-կոպերի պլաստիկ վիրահատություն

☘️Կոպերի պլաստիկան երիտասարդացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է, այն թարմություն է հաղորդում պացիենտի դեմքին, վերադարձնում է Ձեր կոպերի բնական գեղեցկությունը։

👁️Տարիների ընթացքում վերին և ստորին կոպերի մաշկը կորցնում է էլաստիկությունը։ Կոպերի մաշկի առաձգականության նվազման,օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումների հետևանքով , հաճախ աչքերի շուրջ մաշկային ծալքերի, կնճիռների, ճարպային կուտակումների առաջացման պատճառ հանդիսանում։

😊Բլեֆարոպլաստիկան հնարավորություն է տալիս մեկ միջամտությամբ վերացնել կոպերի այտուցները, տարիների ընթացքում առաջացած պարկերը, ծալքերը, ընդգծված կնճիռները։

⁉️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կամ գրել։

☎️+374-98-68-63-38

#բլեֆարոպլաստիկա
#блефаропластика

25/01/2024

5️⃣Խորհուրդ բերանի խոռոչի առողջության համար

1️⃣Պահպանեք բերանի խոռոչի լավ հիգիենա՝ օրական առնվազն 2 անգամ ատամները լվանալով ֆտոր պարունակող ատամի մածուկով:

2️⃣Մի մոռացեք ամեն օր ատամնաթել օգտագործել՝ ատամների արանքում մնացորդները հեռացնելու համար: Դա օգնում է պահել՝ լնդերի առողջ վիճակը:

3️⃣Ընտրեք վիտամիններով և հանքանյութերով հարուստ դիետա, քանի որ այն նպաստում է ատամների և լնդերի ամրացմանը: Սահմանափակեք քաղցր ուտելիքներն ու ըմպելիքները:

4️⃣Օրվա ընթացքում ջուր խմեք ՝ ձեր բերանում խոնավությունը պահպանելու համար, ինչը օգնում է չեզոքացնել թթուները և կանխել ատամների քայքայումը:

5️⃣Պլանավորեք կանոնավոր ստուգումներ ձեր ատամնաբույժի մոտ՝ վաղ փուլում հնարավոր խնդիրները հայտնաբերելու և բերանի խոռոչի ընդհանուր առողջությունն ապահովելու համար:

👩‍⚕️Դիմածնոտային վիրաբույժ
Շուշանիկ Թովմասյան

____
🗣️ Հարցերի կամ խորհրդատվության համար կարող եք գրել կամ զանգահարել՝

📍Ռոստովյան 17/1

📲098-68-63-39

#խորհուրդներ #բերանիխոռոչ #բերանիհիգիենա #լնդեր

Dr.Shushanik Tovmasyan
26/12/2023

Dr.Shushanik Tovmasyan

❔Պարտադի՞ր է հեռացնել իմաստության ատամները

🦷Իմաստության ատամի հեռացնելու հետ կապված երկու մոտեցում կա
1️⃣համաձայն մի մոտեցման՝ իմաստության ատամները պարտադիր պետք է հեռացվեն, քանի որ նրանց հիգիենան պահելը դժվար է, նրանք շուտ են ախտահարվում և նրանց բուժումը գրեթե միշտ խնդրահարույց է։
Բացի այդ՝ իմաստության ատամները հաճախ սխալ ուղղությամբ են ծկթում, առաջացնելով՝ ատամնաշարի և կծվածքի խախտումներ։
Այդ պատճառով՝ այդ մոտեցման կողմնակիցները խորհուրդ են տալիս վաղ հեռացնել իմաստության ատամները՝ խուսափելով հետագա բարդություններից։

2️⃣Մյուս մոտեցման կողմնակիցները համարում են, որ եթե իմաստության ատամը ախտահարված չէ, և ճիշտ դիրքով է ծկթում, ապա պարտադիր չէ հեռացնել, քանի որ որոշակի պայմաններում՝ այն կարող է կարևոր դեր ունենալ ատամնաշարի ամբողջականության համար։ Այս դեպքում պետք է հաճախակի այցելել մասնագետի՝ իմաստության ատամների խնդիրների առաջացումը կանխելու համար։

👩‍⚕️Դիմածնոտային վիրաբույժ
Շուշանիկ Թովմասյան

____
🗣️ Հարցերի կամ խորհրդատվության համար կարող եք գրել կամ զանգահարել՝

📲098-68-63-39

#իմպլանտ #իմպլանտացիա #зубныеимпланты #имплаты #имплантация

Ինչո՞վ է վտանգավոր թեք միջնապատը✅Քթի միջնապատի թեքվածությունը կարող է առաջանալ թե՝ վնասվածքների արդյունքում, թե՝ առանց ո...
01/12/2023

Ինչո՞վ է վտանգավոր թեք միջնապատը

✅Քթի միջնապատի թեքվածությունը կարող է առաջանալ թե՝ վնասվածքների արդյունքում, թե՝ առանց որևէ վնասվածքի։ Ի վերջո՝ այն բերում է քթի միջոցով շնչառության դժվարացման, որը իր հերթին կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների․

➡️Քրոնիկ հոգնածություն
➡️ Գլխացավեր
➡️ Աշխատունակության անկում
➡️ Բերանի չորություն, ֆարինգիտ (ըմպանի բորբոքում)
➡️ Որպես բերանի չորության հետևանք՝ մեծանում է ատամների կարիեսի ռիսկը:

⁉️Եթե ունեք նշված գանգատները և քթային դժվարաշնչություն, ապա դիմեք դիմածնոտային վիրաբույժի՝➡️ խորհրդատվության համար:

☎️Բոլոր հարցերի և մանրամասների համար զանգահարեք 📞(+374)98-68-63-39 կամ 📥 գրեք մեր էջին։

#քիթ #սեպտոպլաստիկ #քթիմիջնապատ
#միջնապատիթեքում #դժվարաշնչություն

30/11/2023

🥰Բոտուլինոթերապիա

☘️Ինչու՞ չունենալ ավելի երիտասարդ տեսք։

😊Բոտոքսի միջոցով՝ շտկվում են դեմքի տարբեր հատվածների կնճիռներն ու անհարթությունները, որի արդյունքում մաշկը ձեռք է բերում երիտասարդ տեսք:

💉Կիրառում ենք հիմնականում միմիկայի կնճիռների հարթման համար, օրինակ հետևյալ դեպքերում ⤵️

🌿միջհոնքի ուղղահայաց կնճիռներ
🌿 ճակատի հորիզոնական կնճիռներ
🌿 աչքերի շուրջ կնճիռներ
🌿 քթի կնճիռներ
🌿 Պարանոցի ձգաններ
🌿Բերանի անկյունների խոր կնճիռներ

Եթե ներարկումները պարբերաբար կրկնվում են, ապա ամեն հաջորդ ներարկում պահպանում է իր արդյունքն ավելի երկար՝ քան նախորդը:

☎️Բոլոր հարցերի և մանրամասների համար զանգահարեք 📞(+374)98-68-63-39 կամ 📥 գրեք մեր էջին։

#բոտոքս
#կնճիռներիհարթեցում
#կնճիռներ #բոտուլինոթերապիա💉💉

19/11/2023

🆘Եթե բացակայում են քո բոլոր ատամները և չե՞ս ցանկանում կրել սովորական շարժական պրոթեզ՝ ապա նայի՛ր այս հոլովակը։

👩‍⚕️🌿 https://www.facebook.com/maxillofacialsurgery1?mibextid=ZbWKwL

📩Գրանցվի՛ր խորհրդատվության

📲+374 98-68-63-39

🦷Ատամնային իմպլանտները հնարավորություն են տալիս փոխարինել կորցրած ատամներն առանց հարակից ատամները վնասելու և լրացուցիչ մ...
18/11/2023

🦷Ատամնային իմպլանտները հնարավորություն են տալիս փոխարինել կորցրած ատամներն առանց հարակից ատամները վնասելու և լրացուցիչ մշակելու:
Իմպլանտոլոգիան թույլ է տալիս վերականգնել նույնիսկ ամբողջովին անատամ ծնոտի ֆունկցիաները, ուստի կարող եք ընդմիշտ հրաժարվել հանովի պրոթեզից:

❗️Ատամնային իմպլանտացիան բացարձակապես անցավ և անվնաս միջամտություն է։

Ատամնային իմպլանտների առավելությունները։

☘️ Խոսակցական ֆունկցիայի բարելավում

☘️ Ծամելու ֆունկցիայի բարելավում՝

Ատամնային իմպլանտները գործում են սեփական ատամների նման՝ հնարավորություն ընձեռելով առանց որևէ ցավի իրականացվել ծամելու գործառույթը։

☘️ Ատամնային իմպլանտները կվերադարձնեն ձեր ժպիտը և ավելի ինքնավստահ կզգաք։

☘️ դիմացկունություն․ իմպլանտները շատ դիմացկուն են և կարող են ծառայել երկար տարիներ։

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ կամ զանգահարեք ☎️ +37498686339 հեռախոսահամարով։

#իմպլանտ #ատամ #ժպիտ #գեղեցիկ #առողջատամ #ատամնայինիմպլանտացիա
#իմպլանտացիա #ինքնավստահություն #պրոթեզ
#имплант
#зуб

16/11/2023

👆 Ատամնային իմպլանտացիա

Ատամների կորուստը հանգեցնում է դեմքի օվալի արհեստական ծերացման։

👩‍⚕️Իմպլանտը հնարավորություն է տալիս պահպանելու ծնոտոսկրը և խուսափել դեմքի օվալի ձևափոխման վտանգից, ինչպես նաև խուսափել ծնոտոսկրի քայքայման հետ կապված դեմքի արհեստական ծերացումից:

🌿Ատամնային իմպլանտացիան այսօր համարվում է ատամների վերականգնման ամենաժամանակակից մեթոդը։

Առավելությունները`

🟩 Կորցրած ատամի վերականգնում՝ առանց հարևան ատամներ վնասելու( տաշելու)

🟩ամբողջությամբ անատամ ծնոտի անշարժ պրոթեզավորում

🟩 Իմպլանտի վրա տեղադրված արհեստական պսակը գործում է բնական առողջ ատամի նման, և ունի բնական տեսք:

📩Գրանցվի՛ր խորհրդատվության

📲+374 98-68-63-39

🙂Բլեֆարոպլաստիկա-կոպերի պլաստիկա☘️Բաց և ընդգծված հայացք ունենալու համար։😊Բլեֆարոպլաստիկան հնարավորություն է տալիս մեկ մի...
15/11/2023

🙂Բլեֆարոպլաստիկա-կոպերի պլաստիկա

☘️Բաց և ընդգծված հայացք ունենալու համար։

😊Բլեֆարոպլաստիկան հնարավորություն է տալիս մեկ միջամտությամբ վերացնել կոպերի այտուցները, տարիների ընթացքում առաջացած պարկերը, ծալքերը, ընդգծված կնճիռները։

👁️Կոպերի մաշկի առաձգականության նվազման,օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումների հետևանքով , հաճախ աչքերի շուրջ մաշկային ծալքերի, կնճիռների, ճարպային կուտակումների առաջացման պատճառ հանդիսանում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել

☎️+374-98-68-63-39

#բլեֆարոպլաստիկա
#блефаропластика

⁉️Ի՞նչ տարբերություն կա քթով և բերանով շնչելու միջև  👃Քիթը ոսկրաճառային խոռոչավոր օրգան է, որը քթանցքերով հաղորդակցվում ...
11/11/2023

⁉️Ի՞նչ տարբերություն կա քթով և բերանով շնչելու միջև

👃Քիթը ոսկրաճառային խոռոչավոր օրգան է, որը քթանցքերով հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ, իսկ խոաններով՝ ըմպանի հետ: Քթի խոռոչը պատված է թարթիչավոր էպիթելով ծածկված լորձաթաղանթով, որը մեխանիկորեն մաքրում է օդը, խոնավացնում և տաքացնում այն:

🟢Սա է պատճառը, որ քթի խոռոչի փակ լինելու դեպքում հնարավոր է շնչել բերանով, սակայն այս դեպքում օդը չի մշակվում, և մեծանում է հիվանդացության ռիսկը:

✅Քթի խոռոչը մասնակցում է հնչյունների արտաբերմանը՝ լինելով օդի ռեզոնատոր: Խոռոչում են տեղակայված հոտառական ընկալիչները:

🆘եթե շնչելու համար նախատեսված է քիթն, ապա այլընտրանք պետք չէ փնտրել, ուղղակի պետք է լուծել խնդիրը։

☎️Բոլոր հարցերի և մանրամասների համար զանգահարեք 📞(+374)98-68-63-39 կամ 📥 գրեք մեր էջին։

#քիթ #սեպտոպլաստիկ #քթիմիջնապատ
#միջնապատիթեքում #դժվարաշնչություն

Address

Paronyan 21
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Դիմածնոտային վիրաբուժություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Դիմածնոտային վիրաբուժություն:

Share

Մեր թիմի մասին

Այս էջը ներկայացնում է դիմածնոտային վիրաբույժներից և վիրաբույժ ստոմատոլոգներից կազմված թիմի գործունեությունը: Այստեղ կարող եք գտնել հետաքրքիր ինֆորմացիա տարբեր բժշկական հարցերի վերաբերյալ. ինչպես դիմածնոտային վիրաբուժության, այնպես էլ` ընդհանուր բժշկական ոլորտից, կգտնեք տարբեր վիրաբուժական խնդիրների դեպքեր, որոնք վիրահատական լուծում են ստացել այս թիմի վիրաբույժների կողմից, ինչպես նաև` կարող եք պարզապես ուղղել ձեզ հետաքրքրող հարցերը և ստանալ համակողմանի մասնագիտական տեղեկատվություն:

Թիմն իր գործունեությունը կատարում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: