Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA

Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA, Հերացի 18, Yerevan.
(1)

Միջազգային չափանիշներին համապատասխան վերականգնողական ոլորտի մասնագետների մասնագիտական որակի բարձրացում` միջազգային հավաստագրմամբ, կրեդիտավորում, միջազգային առաջնությունների, կոնֆերանսների կազմակերպում։ «Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա» ՀԿ-ն հիմնադրվել է 2019 թվականի մայիսի 22-ին և իր գործունեության շրջանակներում հանդիսանում է ՀՀ-ում առաջինը:
Հեղինակային բոլոր իրավունքնե

րը պահպանված են ՀՀ օրենքով սահմանված կարգով. հիմք՝ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենք, հոդ. 65-69, 2021թ. մարտի 24-ին 08/5599 թվի ներքո:

Կազմակերպության առանցքային խնդիրներն ու գործունեության նպատակներն են՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով.

1. Բարձրացնել վերականգնողական ոլորտի (կինեզիոլոգ, կինեզիստ, մերսող, նաև բուժքույր) մասնագետների (նաև հաշմանդամներ) մասնագիտական որակը մասնագիտական ուսումնական ծրագրերի, վարպետաց դասերի, սեմինարների, ֆորումների, մրցույթների, ազգային և միջազգային առաջնությունների միջոցով՝ ներդնելով միջազգային և համաշխարհային փորձը Հայաստանում:
2. Գործատուի և մասնագետների միջև ստեղծել կապակցող հարթակ:
3. Համագործակցություն տարածաշրջանային և միջազգային նմանատիպ կազմակերպությունների հետ կրթության, առողջապահության, գիտական և ուսումնամեթոդական, գիտակրթական և գործնական կատարելագործման նպատակով:

ՀԿԱՄԱ-ն կրեդիտավորված է Առողջապահության Նախարարության կողմից:

2019 թվականին Հայաստանում ՀԿԱՄԱ-ն առաջին անգամ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպեց մերսման տարածաշրջանային բաց առաջնություն «Ոսկե Ձեռքեր», որից հետո ներգրավվեց միջազգային հարթակ և առաջին անգամ ներկայացրեց հայ մասնագետին մերսման եվրասիական առաջնությանը Մոլդովայում:
Կազմակերպության հետ ներկայումս համագործակցում են ինչպես ՀՀ-ի մի շարք բուժկենտրոններ, ուսումնական և սպա կենտրոններ, այնպես էլ եվրոպական և ասիական բազմաթիվ կազմակերպություններ (54 տարբեր երկրներ):

2020 թվականին ՀԿԱՄԱ-ն և եվրասիական մի շարք կազմակերպություններ հիմնադրեցին Եվրասիական Մերսման Կոնֆեդերացիա (EAMC): Նույն թվականին Ասոցիացիան դարձավ «Աբիլիմպիկս» միջազգային (Ճապոնիա) կազմակերպության անդամ, որն իրականացնում է հաշմանդամների համար հատուկ կրթական ծրագրեր: 2021 թվականին ՀԿԱՄԱ-ն ընդգրկվեց Մերսման Համաշխարհային Խորհրդի (WMC) կազմի մեջ՝ որպես Հայաստանյան պաշտոնական ներկայացչություն:

Անդամակցելով ՀԿԱՄ Ասոցիացիային՝ ձեռք կբերեք
- միջազգային մակարդակի մասնագիտական բարձր հմտություններ և կարողություններ,
- միջազգային, համաշխարհային ճանաչում,
- հնարավորություն կունենաք մասնակցել ազգային, միջազգային և համաշխարհային առաջնություններում՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային և համաշխարհային հարթակներում,
- հնարավորություն կունենաք մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին զեղչված կամ անվճար հիմունքներով,
- կարող եք հանդես գալ մասնագիտական առաջարկություններով և ներդրումներով:

Անդամագրվել կարող եք՝ գրանցվելով
https://docs.google.com/forms/d/1g8sXLcpb9cFnUTYzts9wF-J1yyj67UT9rK0b-5sZR94/edit
Կապ մեզ հետ՝ 091684902, 098684902

🏆🇦🇲 Այս օրը պարզապես հաղթանակի մասին չէ․ սա պատմություն է նվիրումի, անքուն գիշերների, անդադար կատարելագործման և հավատքի ...
18/04/2026

🏆🇦🇲 Այս օրը պարզապես հաղթանակի մասին չէ․ սա պատմություն է նվիրումի, անքուն գիշերների, անդադար կատարելագործման և հավատքի ուժի մասին։ ՀԿԱՄԱ ՀԿ անդամակից Ստելլա Բարսեղյանը Stella Barseghyan փայլուն կերպով զբաղեցրեց առաջին տեղը Լիտվայի առաջնությունում՝ ապացուցելով, որ նպատակասլացությունն ու մասնագիտական վարպետությունը միշտ իրենց բարձր գնահատականն են ստանում։

📜 Այս հաղթանակը նոր հորիզոններ է բացում․ նա արդեն ստացել է ԱՆՎՃԱՐ մասնակցության բացառիկ հրավերներ միջազգային առաջնություններին Ռումինիաից 🇷🇴 և Դանիայից🇩🇰։ Սա վկայում է, որ մեր աշխատանքը տեսանելի է աշխարհում, իսկ մեր մասնագետները գնահատվում են միջազգային հարթակներում։

Սակայն սա վերջնակետ չէ, այլ նոր սկիզբ։ Առջևում մեզ սպասում են ավելի բարձր բարձունքներ, ավելի մեծ հաղթանակներ և ավելի լայն ճանաչում։ Մենք չենք սահմանափակվում մեկ նվաճմամբ, այլ ձգտում ենք մշտական առաջընթացի, ուժեղ թիմի ձևավորման և համաշխարհային մակարդակում մեր տեղը ամրապնդելու։

🇦🇲 Այսուհետ մեր ուղին մեկն է՝ լինել առաջատար, լինել լավագույնը և ամենուր բարձր պահել հայկական անունն ու արժանապատվությունը։ Մենք պարտավոր ենք յուրաքանչյուր ելույթով, յուրաքանչյուր հաղթանակով հպարտությամբ ծածանել հայկական դրոշը աշխարհի տարբեր երկրներում՝ ցույց տալով մեր ուժը, մշակույթն ու պրոֆեսիոնալիզմը։
💯 Սա մեր ժամանակն է։ Սա մեր ճանապարհն է։ Եվ մենք գնալու ենք մինչև վերջ՝ հաղթելով կրկին ու կրկին։
_____
#հաղթանակ #чемпионат #մրցույթ

18/04/2026

🏆Լիտվայի մերսման առաջնության բացման արարողությունը անցավ առանձնահատուկ գեղեցիկ և ոգեշնչող մթնոլորտում։

Այս առաջնությունը ոչ միայն մրցույթ է, այլև հարթակ՝ մասնագիտական աճի, նոր կապերի և միջազգային համագործակցության համար։ Բացման արարողությունը դարձավ այդ ամենի գեղեցիկ սկիզբը՝ խոստանալով հետաքրքիր, հագեցած և հիշարժան օրեր բոլոր մասնակիցների համար։
__
🏆 The opening ceremony of the Lithuania Massage Championship took place in an exceptionally beautiful and inspiring atmosphere.

This championship is not only a competition, but also a platform for professional growth, new connections, and international collaboration. The opening ceremony marked a wonderful beginning to all of this, promising engaging, dynamic, and memorable days for all participants.
______
#чемптонат 🇱🇹

🇱🇹/🇦🇲 Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիայի անդամակից և Կինեզիոմեդ բկ֊ի .center կինեզիոլոգ-մերսո...
14/04/2026

🇱🇹/🇦🇲 Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիայի անդամակից և Կինեզիոմեդ բկ֊ի .center կինեզիոլոգ-մերսող թերապևտ Ստելլա Բարսեղյանը ապրիլի 18-ին Լիտվայում կներկայացնի Հայաստանը՝ մասնակցելով մերսման միջազգային առաջնությանը

🏆Մենք վստահ ենք նրա հաջողության և առաջընթացի մեջ։ Եկեք միասին հետևենք նրան և մաղթենք հաղթանակ ու նոր ձեռքբերումներ:
_____
#մերսմանառաջնություն #чемпионатпомассажу

📋Սիրով հայտնում ենք, որ մեր ասոցիացիայի կազմակերպած հակացելյուլիտային միքս մերսման դասընթացը հաջողությամբ ավարտվեց Դասըն...
13/04/2026

📋Սիրով հայտնում ենք, որ մեր ասոցիացիայի կազմակերպած հակացելյուլիտային միքս մերսման դասընթացը հաջողությամբ ավարտվեց

Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին ժամանակակից տեխնիկաներ և մշակեցին անհատական մոտեցման հմտություններ՝ յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին համապատասխան։

👏 Հպարտ ենք մեր մասնակիցների առաջընթացով և վստահ ենք, որ ձեռք բերված գիտելիքները կդառնան ամուր հիմք նրանց հետագա մասնագիտական հաջողությունների համար:

🙏🏻 Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվության, վստահության և նվիրվածության համար
Շարունակում ենք զարգանալ և զարգացնել ոլորտը միասին։
———-
#հակացելյուլիտայինմերսում #մերսմանդասեր #антицелюлитныймассаж

13/04/2026

📢 Նոր խմբի ընդունելություն մայիսի 26-ից

👉 Սկսիր քո նոր մասնագիտական ճանապարհը հենց այսօր: Գրանցվի'ր Դասական Բուժական Մերսման դասընթացի և դարձի՚ր պահանջված մասնագետ:
Գրանցումը բաց է, տեղերը՝ սահմանափակ:
📲 091684902, 098684902
---------
#ուսուցում #մերսմանդասեր #массаж #обучение

📜 Եվս մեկ խումբ հաջողությամբ ավարտեց «Դասական բուժական մերսման» կրթական դասընթացը։Մեր մասնակիցները այս ընթացքում ձեռք բե...
07/04/2026

📜 Եվս մեկ խումբ հաջողությամբ ավարտեց «Դասական բուժական մերսման» կրթական դասընթացը։
Մեր մասնակիցները այս ընթացքում ձեռք բերեցին կարևոր տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կարող են անմիջապես կիրառել իրենց աշխատանքում։

Դասընթացը ներառում էր մարմնի կառուցվածքի և մկանային համակարգի ուսումնասիրություն, դասական բուժական մերսման տեխնիկաների յուրացում և ճիշտ կիրառման մեթոդներ։

👏 Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ այս կարևոր փուլը հաջողությամբ հաղթահարելու կապակցությամբ։ Վստահ ենք՝ ձեռք բերած գիտելիքները կօգնեն ձեզ զարգանալ և հասնել նոր մասնագիտական բարձունքների։

📌 Ցանկանու՞մ եք դառնալ պահանջված մասնագետ
Գրանցվեք մեր հաջորդ մեկնարկին՝ զանգահարելով մեզ՝
📲 091684902, 098684902

Սորով սպասում ենք Ձեզ մեր հաջորդ խմբում🫶🏻
————
#մերսմանդասեր #курспомассажу #массаж #մերսում

06/04/2026

💫 դասընթաց։
Յուրաքանչյուր հանդիպում նպատակ ունի զարգացնել թե՛ գործնական հմտություններ, թե՛ գիտելիքը, ինչպես նաև ապահովել անվտանգ և արդյունավետ ուսուցում:
____
#ֆիզիոթերապիա #физиотерапия #կուրսեր

💆‍♂️ Դասընթաց — Դեմքի կոմբոլիֆթ մերսումԱյս դասընթացը նախատեսված է մերսման և էսթետիկայի ոլորտի մասնագետների համար, ովքեր ...
31/03/2026

💆‍♂️ Դասընթաց — Դեմքի կոմբոլիֆթ մերսում
Այս դասընթացը նախատեսված է մերսման և էսթետիկայի ոլորտի մասնագետների համար, ովքեր ցանկանում են տիրապետել դեմքի ծերացման ախտորոշման և մերսման համակցված տեխնիկաների խորացված գիտելիքին։

⁉️ Ինչ ենք սովորում

❗️ Ախտորոշում – ամեն ինչ սկսվում է ճիշտ գնահատումից․

🔹 Ծերացման տիպերի որոշում

🔹️ Գրավիտացիոն

🔹️ Մանր կնճիռային

🔹️ Մկանային

🔹️ «Հոգնած դեմք»

🔹️ Ասիմետրիկ դեմք

❗️Համակցված տեխնիկաների ուսուցում` ըստ գնահատման

🔹️ Լիմֆոդրենաժ

🔹️ Միոֆասցիալ տեխնիկա

🔹️ Լիֆտինգ

🔹️ Բուկալ

🔹️ Գուաշա

✅ Դուք կսովորեն ոչ միայն տարբերել ծերացման տիպերը, այլև կիրառել համակցված մեթոդներ՝ ապահովելով առավելագույն արդյունք։
✅ Յուրաքանչյուր մասնակից ձեռք կբերի գործիքակազմ, որը թույլ կտա աշխատել վստահ և պրոֆեսիոնալ մոտեցմամբ։

👉 Այս դասընթացը հնարավորություն է տալիս քեզ դառնալ այն մասնագետը, ում կվստահեն այցելուները։
______
#դեմքիմերսում #массажлица #буккальныймассажлица

26/03/2026

🔹 Ի՞նչ է կինեզիոթեյփը
Կինեզիոթեյփը էլաստիկ, շնչող բնական ժապավեն է, որը կիրառվում է մկանների, հոդերի և փափուկ հյուսվածքների ֆունկցիան բարելավելու, ցավը նվազեցնելու և վերականգնման գործընթացը արագացնելու համար՝ առանց շարժումները սահմանափակելու։

🎯 Կիրառման հիմնական նպատակը
✔️ ցավի նվազեցում
✔️ արագ և անվտանգ վերականգնում
✔️ շարժման որակի բարելավում
✔️ էսթետիկ արդյունքի ապահովում
✔️ բնական ռեսուրսների ակտիվացում առանց դեղորայքի

❓Իսկ թե Ինչպե՞ս տարբերակել օրիգինալ թեյփը ոչ օրիգինալից, դիտիր հաջորդ տեսանյութը
—————
#массаж #մերսում #кинезиотейп

‼️ ՄԱՆԿԱԿԱՆ ՄԵՐՍՈՒՄ ԵՎ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ (0-1տ.) ԵՎ ՀԱՃԱԽԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ։ Դասընթացը կրեդիտավորված...
18/03/2026

‼️ ՄԱՆԿԱԿԱՆ ՄԵՐՍՈՒՄ ԵՎ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ (0-1տ.) ԵՎ ՀԱՃԱԽԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ։
Դասընթացը կրեդիտավորված է միջին բուժաշխատողների և կինեզիոլոգների համար ՀՀ ԱՆ-ի կողմից՝ 34 շմզ կրեդիտ։

📌 Ի՞նչ կսովորեք.
✅ Երեխայի աճ և զարգացում
✅ Մանկական մերսման հիմնական տեխնիկաներ
✅ Մարմնամարզության դերը և ազդեցությունը երեխայի զարգացման վրա
✅ Ծուռվզություն, ծուռթաթություն
✅ Հարթաթաթություն, Х-աձև, Օ-աձև ոտքեր
✅ Կեցվածքի շեղում
✅ ՄՈՒԿ
✅ Գործնական մոտեցումներ, որոնք կարող եք կիրառել Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում

💁‍♀️ Դասընթացավարներ` Արթուր Մարտիրոսյան, բժիշկ-մանկաբույժ և Նաիրա Ապրեսյան, ՀԿԱՄԱ ՀԿ նախագահ։

💯 Մասնակցելով այս դասընթացին՝ Դուք ոչ միայն կբարձրացնեք Ձեր որակավորումը, այլև կդառնաք այն մասնագետն, ով կօգնի բազմաթիվ երեխաների մեծանալ առողջ ու երջանիկ։
Մի՛ կորցրեք այս հնարավորությունը։ Գրանցվեք հիմա և ներդրում կատարեք Ձեր մասնագիտական ապագայի մեջ։
📲 091684902, 098684902
📍ք. Երևան, Հերացի 18
———-
#մանկական #վերապատրաստում #շմզ #детскиймассаж

🇱🇹/🇦🇲 Շուտով Լիտվայում կայանալիք միջազգային մերաման առաջնությանը կմասնակցի Հայաստանը։ Մրցույթում մեր երկիրը կներկայացնի ...
13/03/2026

🇱🇹/🇦🇲 Շուտով Լիտվայում կայանալիք միջազգային մերաման առաջնությանը կմասնակցի Հայաստանը։ Մրցույթում մեր երկիրը կներկայացնի ՀԿԱՄԱ ՀԿ անդամ Ստելլա Բարսեղյանը, իսկ ՀԿԱՄԱ ՀԿ նախագահը ընդգրկված է մրցույթի ժյուրիի կազմում և Լիտվայում կկիսվի իր բազմամյա մասնագիտական փորձով։

🏆Մաղթենք նրանց հաջողություն և հետևենք մրցույթի ընթացքին 🇦🇲
___________
🇱🇹/🇦🇲 Soon, Armenia will participate in the international Meraman championship taking place in Lithuania. Armenia will be represented by HKAMA NGO member Stella Barseghyan. The President of HKAMA NGO will also be part of the jury panel and will share her many years of professional experience in Lithuania.

🏆Let us wish them success and follow the progress of the championship 🇦🇲
_______
#чемпионат

04/03/2026

🔥 ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԻՔՍ ՄԵՐՍՈՒՄ
Սպասված և արդի դասընթաց բոլոր նրանց համար, ովքեր ուզում են աշխատել ժամանակին համընթաց և ունենալ տեսանելի արդյունք։

💥 Ի՞նչ կսովորեք
✔ Ցելյուլիտի և մկանների կարգավիճակի ճիշտ ախտորոշում
✔ Թուլացած և լարված հատվածների հետ արդյունավետ աշխատանք
✔ Լիմֆոդրենաժային և լիֆտինգային տեխնիկա
✔ Ինչպես անել պրոֆեսիոնալ «առաջ և հետո» նկարներ

💆‍♀️ Միքս տեխնիկաներ՝
▫ Ձեռքով լիմֆոդրենաժային մերսում
▫ Վակումային բանկաներ
▫ Մեղրով մերսում
▫ Գուաշա
▫ Բամբուկե փայտիկներ և գրտնակ
▫ Պարուրումներ

Տեղերը սահմանափակ են։ Գրանցվեք հենց հիմա զանգահարելով՝
📲 091684902, 098684902
——-
#антицелюлитныймассаж #лимфодренаж #гуаша #медовыймассаж

Address

Հերացի 18
Yerevan
ARMMASSAS19@GMAIL.COM

Opening Hours

Monday 11:00 - 19:00
Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00
Saturday 11:00 - 19:00
Sunday 11:00 - 19:00

Telephone

+37491684902

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA:

Share

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիան հասարակական ոչ առևտրյաին կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2019 թվականի մայիսի 22-ին, և, որպես այդպիսին, հանդիսանում է այս ոլորոտւմ առաջինը Հայաստանում: Այն հավաստարգրված և լիցենզավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

ՀԿԱՄԱ-ն 2019 թվականին առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց Մերսման համազգային առաջնություն , այնուհետև առաջին անգամ Հայաստանը ներկայացրեց Մերսման եվրասիական առաջնությանը Մոլդովայում:

ՀԿԱՄԱ անդամներն ակտիվորեն մասնակցեցին նաև 2019 թվականի հոկտեմբերին Մոսկվայում կայացած Մերսման միջազգային առաջնությանը, որտեղ զբաղեցրեցին պատվավոր II և III տեղերը, ինտեգրելով նաև սահմանափակ կարողություններով հաշմանդամ անդամներին մասնակցելու անվանակարգին:

2020 թվականի սեպտեմբերի 1-ին ՀԿԱՄԱ-ն դարձավ -ի լիիրավ անդամ, որի գործունեությունն ուղղված է հաշմանդամ մասնագետների աջակցությանը ստանալու/բարելավելու մասնագիտական կարողությունները` հետագա զբաղվածության և հասարակությանը լիարժեք ինտեգրվելու նպատակով: