Բժ. Միհրան Մարտիրոսյան Dr. Mihran Martirosyan

Բժ. Միհրան Մարտիրոսյան Dr. Mihran Martirosyan Էջի նպատակն է ծանոթացնել Ձեզ առիթմոլոգիայի բնագավառում առկա ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների հետ:
(1)

Սիրտ-անոթային հիվանդությունները հիվանդացության և մահացության գերակշռող պատճառն են զարգացած և զարգացող երկրներում:

Այս էջի նպատակներն են Ձեզ ծանոթացնել սրտաբանության և, մասնավորապես, առիթմոլոգիայի բնագավառի գործունեությանը, ախտորոշման և բուժան ժամանակակից մոտեցումներին, ներկայացնել միջազգային փորձը և Հայաստանում զարգացման հնարավորությունները, Ձեզ հուզող և անհանգստացնող հարցերին առավելագույնս մա

տչելի և լիարժեք տեղեկատվություն տրամադրել և բժշկական համալսարանների ուսանողներին և երիտասարդ բժիշկներին առիթմոլոգիայի ժամանակակից մոտեցումների հետ որոշ չափով ծանոթացնելը:

Նշվածներից բացի կա նաև մեծ ցանկություն այս էջը դարձնել հարթակ, որտեղ հնարավոր կլինի քննարկել բոլոր այն սուր հարցերը, որ այսօր առկա են առողջապահության համակարգում, որտեղ բժիշկը և հիվանդը համատեղ կարող են բաց քննարկել հուզող հարցերը և կարծիքներով փոխանակվել:

Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց... օրհնեա՜լ է յարութիւնը Քրիստոսի...
05/04/2026

Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց... օրհնեա՜լ է յարութիւնը Քրիստոսի...

13/02/2026

👏👏👏

11/02/2026

!!!!!

30/01/2026
University Medical Center, Astana
22/01/2026

University Medical Center, Astana

Հարգելի՛ ընկերներ, մի քանի ժամից մենք կթերթենք 2025 էջը և մի նոր էջ կբացենք, որտեղ, վստահ եղեք, կարող ենք գրել և իրականա...
31/12/2025

Հարգելի՛ ընկերներ,

մի քանի ժամից մենք կթերթենք 2025 էջը և մի նոր էջ կբացենք, որտեղ, վստահ եղեք, կարող ենք գրել և իրականացնել այն ամենը, ինչ իսկապես ցանկանում ենք և պատրաստ ենք կերտել և ունենալ:

Եղե՛ք առողջ և ուժեղ, խելացի և լայնախոհ: Սիրե՛ք և հարգեք ինքներդ ձեզ, ձեր ընտանիքը և հայրենիքը: Հիշե՛ք, որ հայրենասիրությունը սկսում է առաջին հերթին հայրենաճանաչությունից:

Ինքներդ կերտեք այն 2026-ը, որտեղ ցանկանում եք ապրել և արարել:

Շնորհավոր Ամանոր:

31/12/2025
Ապահովագրական համակարգը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից:📌 Այսպիսով.Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18...
17/12/2025

Ապահովագրական համակարգը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից:

📌 Այսպիսով.

Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 + տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները:

🔰 Ապահովագրության փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129 600 դրամ:

🟢 Ազգայի ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը:

Ապահովագրական համակարգը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից:

📌 Այսպիսով.

Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 + տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները:

🔰 Ապահովագրության փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129 600 դրամ:

2026 թվականին պետությունն ամբողջովին վճարելու է մինչև 18 տարեկան երեխաների, ֆունկցիոնալության սահմանափակումներ ունեցող քաղաքացիների, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող անձանց, սոցանապահով խմբերի, զոհված զինածառայողների ընտանիքների, ինչպես նաև 65+ տարիքի անձանց ապահովագրության գումարը:

200 001 դրամից մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է: Մասնավորապես` «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, սրան գումարվելու է սոցիալական կրեդիտի հետվերադարձը, արդյունքում` այս խմբի քաղաքացիներին մնալու է վճարել 300 դրամ:

500 001 դրամից մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների դեպքում «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500 դրամն ուղղվելու է Ապահովագհրության հիմնադրամին, մնացած 3300 դրամը պահվելու է իրենց աշխատավարձից, սակայն ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով, որպես եկամտահարկի վերադարձ, այն կարող են 2027 թվականին հետ ստանալ:

Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026թ. հունվարի 1) կներառվեն ապահովագրական համակարգ: Նրանց ապահովագրավճարը ևս կփոխհատուցվի «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով, ինչպես նաև կարող են իրենց սոցփաթեթի գումարը (ամսական 6000 դրամ) ևս ուղղել ապահովագրավճարին:

Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում:

💻 «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում կլինեն ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկեր:

Բարեփոխման ռազմավարական նպատակն է.
1. Բնակչության առողջության պահպանում
2. Կյանքի միջին տևողության երկարաձգում
3. Հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցում
4. Կյանքի որակի բարելավում:

Ապահովագրությամբ բուժծառայություն ստանալու գործընթացը սկսվելու է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակից, եթե շտապ և անհետաձգելի բուժօգնություն չէ:

3 տարում առողջության ապահովագրության փաթեթ ունենալու են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները. ուստի ապահովագրությունն ընդգրկելու է բոլորին, բայց ոչ բոլոր բուժծառայությունները:

Address

Titogradyan 14
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բժ. Միհրան Մարտիրոսյան Dr. Mihran Martirosyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Բժ. Միհրան Մարտիրոսյան Dr. Mihran Martirosyan:

Share

Category