Armenian Hematology Association

Armenian Hematology Association Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Armenian Hematology Association, Medical Research Center, H. Nersisyan Str. 7, Yerevan.

The Armenian Hematology Association (AHA) is a national society for specialists working in the fields of clinical and laboratory hematology, patient advocacy, and transfusion medicine.

20/10/2025

📆Հոկտեմբերի 3-6-ը Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ռուսաստանից մի շարք առաջատար մասնագետներ համախմբվեցին մեկ հարթակում` քննարկելու միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների և սուր լեյկոզների ախտորոշման, բուժման ու հսկողության արդի մոտեցումները։

🇦🇲🇫🇷ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, GREATLEAP COST Action և Transplant for Armenia-յի կողմից կազմակերպված հայ-ֆրանսիական գիտաժողովը նպաստեց մասնագիտական կապերի ամրապնդմանը, գիտելիքի փոխանակմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։

🇬🇧

📆From October 3 to 6, leading specialists from Armenia, France, Italy, Germany, and Russia came together on one platform to discuss modern approaches to the diagnosis, treatment, and monitoring of myeloproliferative diseases and acute leukemias.

🇦🇲🇫🇷The Armenian-French medical conference, organized by the RA Ministry of Health “Yeolyan” Hematology and Oncology Center, the Armenian Hematology Association, GREATLEAP COST Action, and Transplant for Armenia, contributed to strengthening professional ties, sharing knowledge, and fostering new collaborations.

🇦🇲 🇫🇷 Հաջողությամբ ավարտվեց հայ-ֆրանսիական եռօրյա բժշկական գիտաժողովը, որի բացման արարողությանը ելույթ ունեցան ՀՀ առողջա...
07/10/2025

🇦🇲 🇫🇷 Հաջողությամբ ավարտվեց հայ-ֆրանսիական եռօրյա բժշկական գիտաժողովը, որի բացման արարողությանը ելույթ ունեցան ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանը և ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը, ովքեր ընդգծեցին հայ և արտասահմանյան մասնագետների համագործակցության կարևորությունը, գիտելիքի փոխանակման և առողջապահական համակարգի զարգացման նշանակությունը։

📌 Բժշկական այս կարևոր իրադարձությունը կրում էր «Միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների և սուր լեյկոզների մահացության ու հսկողության համակարգերի անհավասարությունները․ պատմական և ժամանակակից մոտեցումներ» խորագիրը։

🌏 Գիտաժողովը համախմբեց Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանաիայից և Ռուսաստանից առաջատար մասնագետների` ինչպես Դիտեր Հյոլցերը, Իբրահիմ Յակուբ-Աղան, Գերարդ Հովակիմյանը, Էլզա Լոմայան և այլք, ովքեր ստեղծեցին արդյունավետ հարթակ գիտելիքի և փորձի փոխանակման, նորարարական մոտեցումների ներկայացման և ոլորտային համագործակցության ընդլայնման համար։
Եռօրյա գիտագործնական ծրագրի ընթացքում մասնակիցները քննարկեցին քրոնիկ միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների և սուր լեյկոզների ախտորոշման, բուժման և համաճարակաբանական արդի մոտեցումները։ Ներկայացվեցին նաև զեկույցներ, որոնք անդրադառնում էին գիտական հետազոտությունների, կլինիկական փորձի և նորարարական թերապևտիկ մեթոդների համադրմանը։

📈 Գիտաժողովը ներկայացված էր ՇՄԶ հավաստագրման և իր ավարտով ամրապնդեց հայ և եվրոպացի մասնագետների համագործակցությունը՝ հիմք դնելով նոր գիտական կապերի, համատեղ հետազոտությունների և կրթական նախաձեռնությունների զարգացմանը։
📎 Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, GREATLEAP COST Action-ի և Transplant for Armenia-ի կողմից։

🇦🇲🇫🇷  Հայ-ֆրանսիական եռօրյա բժշկական գիտաժողով I Օր 1
07/10/2025

🇦🇲🇫🇷 Հայ-ֆրանսիական եռօրյա բժշկական գիտաժողով I Օր 1

🇦🇲🇫🇷 Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողովում ելույթ կունենա գերմանացի պրոֆեսոր Դիտեր Հյոլցերը։ 🇩🇪🧑🏻‍⚕️ Պրոֆեսոր Հյոլցերը ար...
03/10/2025

🇦🇲🇫🇷 Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողովում ելույթ կունենա գերմանացի պրոֆեսոր Դիտեր Հյոլցերը։ 🇩🇪

🧑🏻‍⚕️ Պրոֆեսոր Հյոլցերը արյունաբան-ուռուցքաբան է և Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր է՝ մասնագիտացած սուր լեյկոզների ուսումնասիրության մեջ։ Նա բժշկություն է ուսումնասիրել Մյունստերի, Մյունխենի, Վիեննայի և Ֆրայբուրգի համալսարաններում, ինչպես նաև ստացել է բժշկական գիտությունների դոկտորի կոչում կլինիկական ֆիզիոլոգիայի ոլորտում։ Հանդիսանում է սուր լիմֆոբլաստային լեյկեմիաների բուժման պրոտոկոլի հիմնադիրներից։

Պրոֆեսոր Հյոլցերը Եվրոպական Հեմատոլոգիայի Ասոցիացիայի (EHA) հինգ հիմնադիրներից մեկն է և նախագահել է այն։ Արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, հեղինակել կամ համահեղինակել է մի շարք միջազգային դասագրքեր և ավելի քան 800 գիտական հոդվածներ, որոնք հրապարակվել են հեղինակավոր միջազգային ամսագրերում։

📌 Ելույթի թեմա՝ «Թիրախային թերապիան B- և T- սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի դեպքում»

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, GREATLEAP COST Action-ի և Transplant for Armenia-ի կողմից։

Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողով Երևանում | French-Armenian Medical Conference in Yerevan

🇦🇲🇫🇷Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողովին կբանախոսի ֆրանսիացի պրոֆեսոր Գանդհի Դամաջը🧑🏻‍⚕️Պրոֆեսոր Գանդհի Դամաջը Caen–Norma...
02/10/2025

🇦🇲🇫🇷Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողովին կբանախոսի ֆրանսիացի պրոֆեսոր Գանդհի Դամաջը

🧑🏻‍⚕️Պրոֆեսոր Գանդհի Դամաջը Caen–Normandie համալսարանական հիվանդանոցի հեմատոլոգիայի պրոֆեսորն է։ Նրա հիմնական մասնագիտությունը միելոդիսպլաստիկ սինդրոմների (MDS) և սուր միելոիդ լեյկեմիայի (AML) բուժումն է՝ ներառյալ հեմատոպոետիկ բջիջների փոխպատվաստումն ու բջջային թերապիաները։

🩺Նա ղեկավարել է բազմաթիվ պրոսպեկտիվ կլինիկական փորձարկումներ՝ MDS-ի և AML-ի բուժման համար նորարարական դեղերի գնահատման նպատակով, ինչպես նաև զբաղվում է թարգմանական հետազոտություններով՝ մոլեկուլային կանխատեսիչ մարկերների և թիրախային թերապիայի ինտեգրմամբ։ Պրոֆեսոր Դամաջը ակտիվորեն մասնակցում է EBMT-ին և Ֆրանսիական Միելոդիսպլաստիկայի խմբին, հրապարակումներ է արել միջազգային ամսագրերում։

📈Նա բազմակենտրոն ուսումնասիրություններ է իրականացնում, ուսուցանում երիտասարդ հեմատոլոգների, մշակում բուժման ստանդարտներ Ֆրանսիայում և աջակցում բարձր ռիսկային հիվանդների բուժմանը։ Պրոֆեսոր Դամաջը շարունակաբար խթանում է MDS և AML հիվանդների բուժման արդյունավետությունը՝ հետազոտությունների, կրթության և համագործակցության միջոցով։

📌Ելույթի թեմա․ «Պերիֆերիկ T-բջջային լիմֆոմայի բուժման տարբերակները․ ներկան և ապագան»։

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, GREATLEAP COST Action-ի և Transplant for Armenia-ի կողմից։

Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողով Երևանում | French-Armenian Medical Conference in Yerevan

🇦🇲🇫🇷Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողովին որպես բանախոս մասնակիցներից է ֆրանսիացի պրոֆեսոր Մոհամադ Մոհթին🧑🏻‍⚕️ Պրոֆեսոր Մո...
02/10/2025

🇦🇲🇫🇷Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողովին որպես բանախոս մասնակիցներից է ֆրանսիացի պրոֆեսոր Մոհամադ Մոհթին

🧑🏻‍⚕️ Պրոֆեսոր Մոհթին Սեն-Անտուան հիվանդանոցի և Սորբոնի համալսարանի կլինիկական հեմատոլոգիայի և բջջային թերապիայի բաժնի ղեկավարն է։ Նա նախկինում եղել է Եվրոպական Արյան և ոսկրային փոխպատվաստման ընկերության (EBMT) նախագահը և ներկայումս ղեկավարում է EBMT Acute Leukemia Working Party-ն։

Նրա գիտական և կլինիկական գործունեությունը կենտրոնացած է բջջային թերապիայի, իմունոթերապիայի, լեյկեմիայի և բազմակի միելոմայի վրա։ Պրոֆեսոր Մոհթին մեծ փորձ ունի նվազեցված թունավորությամբ նախապատրաստման ռեժիմների և նոր իմունոմոդուլացնող միջոցների կիրառման մեջ։ Նա հեղինակ է ավելի քան 900 գիտական հոդվածների, ներգրավված է միջազգային համագործակցություններում, մշտապես ուսուցանում է երիտասարդ հեմատոլոգներին և խթանում բջջային թերապիայի զարգացումը Ֆրանսիայում և Եվրոպայում։

📌 Ելույթի թեմա․ «Ալլո-HSCT բարդությունները և դրանց կառավարումը»

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, GREATLEAP COST Action-ի և Transplant for Armenia-ի կողմից։

Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողով Երևանում | French-Armenian Medical Conference in Yerevan

🇦🇲🇫🇷Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողովի բանախոսներից է ֆրանսիացի դոկտոր Քրիստիան Շաբանոնը 🔹 Շաբանոնը 1993 թվականից ղեկավա...
26/09/2025

🇦🇲🇫🇷Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողովի բանախոսներից է ֆրանսիացի դոկտոր Քրիստիան Շաբանոնը

🔹 Շաբանոնը 1993 թվականից ղեկավարում է Մարսելի Institut Paoli-Calmettes-ի Բջջային թերապիայի կենտրոնը և Բջջային կենսաբանության պրոֆեսոր է Էքս-Մարսելի համալսարանի Բժշկական դպրոցում։ Նա նաև ղեկավարում է բջջային հավաքման, մշակման և կենսաբանական ռեսուրսների կենտրոնի գործունեությունը։

📍Քրիստիան Շաբանոնը նախագահում է EBMT-ի «Cellular Therapy & Immunobiology» աշխատանքային խումբը (2017-ից) և նախկինում գլխավորել է JACIE հավատարմագրման կոմիտեն։ Նրա թիմը առաջիններից էր, որ ներդրեց CAR-T թերապիաները Ֆրանսիայի հարավում` հիմնելով նաև Եվրոպական CAR-T գրանցամատյանը և հետշուկայական ուսումնասիրությունները։

📑Նրա գիտական աշխատանքները ներառում են դոնորային NK բջիջների փորձարարական ուսումնասիրություններ HSCT-ից հետո կանխարգելիչ նպատակով, լիմֆոդեպլետացիայի օպտիմալացման հետազոտություններ, ինչպես նաև CAR-T թերապիայի հասանելիության ընդլայնում հազվադեպ ցուցումների դեպքում։

🧑🏻‍⚕️Դր. Շաբանոնը ակտիվորեն խթանում է եվրոպական համագործակցությունը CAR-T-ի ստանդարտացման և ակադեմիական ծրագրերի զարգացման գործում։

📌 Ելույթի թեմա․ «CAR-T բջիջներ․ ցուցումներ, բարդություններ և կազմակերպչական առանձնահատկություններ»։

ℹ️ Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, GREATLEAP COST Action-ի և Transplant for Armenia-ի կողմից։

Address

H. Nersisyan Str. 7
Yerevan
0014

Telephone

+374 10 283800

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Hematology Association posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Armenian Hematology Association:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram