Heratsi Trade Organization - Հերացի արհեստակցական կազմակերպություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Heratsi Trade Organization - Հերացի արհեստակցական կազմակերպություն

Heratsi Trade Organization - Հերացի արհեստակցական կազմակերպություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Heratsi Trade Organization - Հերացի արհեստակցական կազմակերպություն, Health/Medical/ Pharmaceuticals, Yerevan State Medical University, 2 Koryun, Yerevan.

ԵՊԲՀ-ի Հերացի արհեստակցական կազմակերպությունը միտված է նոր, ժամանակակից և հետաքրքիր առաջարկներ ներկայացնել ԵՊԲՀ բոլոր աշխատակիցների համար՝ կիսելու ինչպես աշխատակիցների սոցիալական բեռը, այնպես էլ կազմակերպելով նրանց հանգիստը, ժամանցը, ձեռնամուխ լինելով ԵՊԲՀ հարակից ամբիոնների համատեղ աշխատանքին, առողջապահական, գիտական, ինֆորմացիոն ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը:

Բոլոր աշխատակիցները, ամեն ամիս,

փոխանցում են իրենց աշխատավարձի 0,5%-ը և հնարավորություն ստանում ողջ տարվա ընթացքում օգտվել մեր առաջարկած փաթեթներից:

Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել 060 621 313 կամ գրել tradeunion@ysmu.am հասցեին:

❗️Շնորհավորում ենք ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Ա. Ա. Մուրադյանին ծննդյան օրվա կապակցությամբ🤗Մաղթում ենք առողջություն և երկար տ...
10/07/2025

❗️Շնորհավորում ենք ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Ա. Ա. Մուրադյանին ծննդյան օրվա կապակցությամբ🤗
Մաղթում ենք առողջություն և երկար տարիների անհոգ կյանք🤗

👨‍⚕️Սրտանց շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ, հարգարժան ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյան։
Ձեր ղեկավարությամբ բժշկական համալսարանը ոչ միայն պահպանում է իր պատմական արժեքներն ու ակադեմիական ավանդույթները, այլև վստահ քայլերով շարժվում է առաջ՝ նորարարության, կրթական բարեփոխումների և միջազգային ճանաչման հաստատուն ուղիով։
Ձեր անշեղ հետևողականությունը, բարձր պատասխանատվության զգացումը և գործին նվիրվածությունը ոգեշնչման աղբյուր են շատերի համար՝ ուսանողից մինչև պրոֆեսոր։
Թող Ձեր մասնագիտական ուղին մշտապես նշանավորվի նոր ձեռքբերումներով ու հաջողություններով, իսկ առօրյան՝ լի լինի հարազատների անկեղծ գնահատանքով և գործընկերների ամուր ու աջակցող ներկայությամբ։
🖊Մաղթում ենք նոր վերելքներ, անսպառ ուժ և կամք՝ ի նպաստ «Հերացի» մեծ ընտանիքի շարունակական զարգացման ու հզորացման՝ Ձեր վստահ առաջնորդությամբ։

👨‍⚕️Esteemed Rector, Professor Armen Muradyan!
We heartily congratulate you on your birthday!
Under your leadership, the Medical University not only preserves its historical values and academic traditions, but also confidently moves forward along the steady path of innovation, educational reforms and international recognition.
Your unwavering consistency, high sense of responsibility and dedication to your important mission are a source of inspiration for many, from students to professors.
May your professional path always be marked by new achievements and successes, and your everyday life be filled with sincere appreciation from relatives and the strong and supportive presence of colleagues.
🖊We wish you new heights and inexhaustible strength for the continuous development and strengthening of the large “Heratsi” family, under your confident leadership.

Արմեն Մուրադյան Armen Muradyan

🔊ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահի, գործադիր կոմիտեի և վերստուգիչ մարմնիանդամների ընտրությո...
26/04/2024

🔊ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահի, գործադիր կոմիտեի և վերստուգիչ մարմնի
անդամների ընտրությունների մասին

✍️արհեստակցական կազմակերպության անդամներին տեղեկացվում են, որ 2024
թվականի հունիսի 6-ին լրանում են «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահի,
գործադիր կոմիտեի և վերստուգիչ մարմնի անդամների պաշտոնավարման՝ կազմակերպության
կանոնադրությամբ սահմանված ժամկետները:

💠Արհեստակցական կազմակերպության նոր նախագահի, գործադիր կոմիտեի և վերստուգիչ
մարմնի անդամների ընտրությունը սահմանված կարգով կազմակերպելու նպատակով, կազմակերպության
անդամները, կազմակերպության կանոնադրության 10-րդ գլխի համաձայն կարող են ինքնաառաջադրվել,
ընդ որում նախագահի թեկնածուները ինքնառաջադրվում են սույն հայտարարության հրապարակումից
հետո մեկշաբաթյա ժամկետում, իսկ գործադիր կոմիտեի և վերստուգիչ մարմնի անդամների թեկնածուները՝
երկշաբաթյա ժամկետում՝ ներկայացնելով գրավոր դիմում.
Գրավոր կարգով ինքնառաջադրվելու դեպքում դիմումը ներկայացվում է կազմակերպության անունով:

🧾Դիմումի մեջ նշում են կազմակերպության նախագահի կամ գործադիր կոմիտեի կամ վերստուգիչ մարմնի
անդամ ընտրվելու ցանկության մասին, ապա և նշվում են դիմում ներկայացնելու օրը, ամիսը, տարին,
դիմողի անուն, ազգանունը, ստորագրությունը:
Դիմումը պետք է ներկայացնել՝
1) Կազմակերպության հասցեով կամ էլեկտրոնային փոստով՝ նախագահի թեկնածու առաջադրվելու
դեպքում.
2) Կազմակերպության գրասենյակ կամ էլեկտրոնային փոստով՝ գործադիր կոմիտեի կամ
վերստուգիչ մարմնի անդամի թեկնածու առաջադրվելու դեպքում.

📩Կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեն է heratsitradeunion@gmail.com

🔖Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ կանոնադրությունը հնարավորություն է տալիս
կազմակերպության անդամներին ինքնառաջադրվել համաժողովի ընթացքում, որը նախատեսում է
անցկացնել 2024 թվականի մայիսի 31-ին ժամը 15:00-ին Համալսարանի Էմիլ Գաբրիելյանի անվան 4-րդ
լսարանում:

ՆԱԽԱԳԱՀԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Ա.ՀԱՅՐՅԱՆ

https://shorturl.at/czBY3

«Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ, Դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանի տարեդարձն է: Հա...
21/03/2022

«Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ, Դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանի տարեդարձն է:
Համալսարանական մասնագետը հաջողությամբ համատեղում է գիտամանկավարժական, կազմակերպչական աշխատանքը հասարակական գործունեության:
ℹ️Վերջին տարիներին առցանց հարթակում իրականացված աշխատանքով նա նպաստում է տասնյակ կարևոր առողջապահական թեմաների շուրջ բնակչության իրազեկցավության ավելացմանը:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալի ակտիվ մասնակցությամբ և համակարգմամբ ԵՊԲՀ-ում կյանքի են կոչվում տարբեր նախաձեռնություններ: Նա ջանք չի խնայում նաև մասնագիտական գիտելիքները հարստացնելու և կատարելագործելու հարցում:
Ուսանողների և գործընկերների անունից շնորհավորում ենք Մարթա Սիմոնյանին` մաղթելով չպակասող կենսախնդություն, երջանիկ օրեր: 🌹🌷

👩‍⚕️Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ոչ միայն կորոնավիրուսային համավարակի, այլև նրան նախորդող շրջան...
26/11/2021

👩‍⚕️Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ոչ միայն կորոնավիրուսային համավարակի, այլև նրան նախորդող շրջանում պարբերաբար կոչ է անում հանրությանը հակաբիոտիկներն օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, Հայաստանում հակաբիոտիկները հիմնականում չարաշահվում են:

💊ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ, դեղագործական գիտությունների թեկնածու Մարթա Սիմոնյանը նշում է, որ վերջին երկու տարում Covid-19-ի տարածման պատճառով հակաբիոտիկների ոչ տեղին կամ սխալ կիրառումն է՛լ ավելի է տարածվել, ինչը շատ վտանգավոր է հակաբիոտիկների հետագա ռեզիստենտականության (կայունության) և բարդությունների առաջացման համար։ ⬇️

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ոչ միայն կորոնավիրուսային համավարակի, այլև նրան նախորդող շրջանում պարբերաբար կոչ է անում հանրությանը հակաբ...

🔷ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
21/06/2021

🔷ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

Սպիտակ բանակի սիրելի և անպարտելի մարտիկներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:

👩‍⚕️Հասարակության համար բուժքրոջ կեցվածքն օրինակելի է, և նման միջոցառումների անցկացումն առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոս...
13/05/2021

👩‍⚕️Հասարակության համար բուժքրոջ կեցվածքն օրինակելի է, և նման միջոցառումների անցկացումն առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղելու նրանց, որոնք բուժհաստատություններում մայրական հոգատարությամբ, հատկապես դժվարին փորձություններից հետո շարունակում են անձնուրաց աշխատանք կատարել:

Այսօր բժշկական մայր բուհում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված բուժքույրերի միջազգային օրվան: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհավորելով միջոցառմանը ներկա երեք հա...

📣Մարդն աշխատանքով է հարուստ: Շնորհավոր մայիսի 1, շնորհավոր Աշխատավորների միջազգային օր:
01/05/2021

📣Մարդն աշխատանքով է հարուստ: Շնորհավոր մայիսի 1, շնորհավոր Աշխատավորների միջազգային օր:

Այսօր «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ, Դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանի տարեդարձն...
21/03/2021

Այսօր «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ, Դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանի տարեդարձն է: Համալսարանական մասնագետը հաջողությամբ համատեղում է գիտամանկավարժական աշխատանքը հասարակական գործունեության հետ: Նրա ակտիվ մասնակցությամբ և համակարգմամբ կյանքի են կոչվում տարբեր նախաձեռնություններ: Սրտանց շնորհավորում ենք՝ մաղթելով անսպառ եռանդ և նորանոր ծրագրերի իրականացում: 🌺💐

Շնորհավորում ենք սրտանց, գարնանային գեղեցիկ օրեր ենք մաղթում։ 💐
08/03/2021

Շնորհավորում ենք սրտանց, գարնանային գեղեցիկ օրեր ենք մաղթում։ 💐

Բժշկական համալսարանում երեկ բացվեց Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին ն...
29/01/2021

Բժշկական համալսարանում երեկ բացվեց Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակ: «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, իսկ մենք ձեզ պարտք մնացինք» տողերով վերնագրված հուշատախտակն անուն առ անուն կհավերժացնի հերացիականների հիշատակը:

Բժշկական համալսարանում այսօր բացվեց Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակ: Կրթության, գիտութ....

Սիրելի աշխատակիցներ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության անդամներ, շնորհավորում ենք ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներ...
01/01/2021

Սիրելի աշխատակիցներ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության անդամներ, շնորհավորում ենք ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:
Տարին հագեցած էր տարատեսակ իրադարձություններով, որոնք թույլ չտվեցին կյանքի կոչել նախանշված բոլոր ծրագրերը:
Գալիք տարում մաղթում ենք Ձեզ ամենյան բարիք, նորանոր հաջողություններ և բազում խաղաղ օրեր:

Address

Yerevan State Medical University, 2 Koryun
Yerevan
0025,

Telephone

+37411621013

Alerts

Be the first to know and let us send you an email when Heratsi Trade Organization - Հերացի արհեստակցական կազմակերպություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Heratsi Trade Organization - Հերացի արհեստակցական կազմակերպություն:

Share

Our Story

ԵՊԲՀ-ի «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը միտված է նոր, ժամանակակից և հետաքրքիր առաջարկներ ներկայացնել ԵՊԲՀ բոլոր աշխատակիցների համար՝ կիսելու ինչպես աշխատակիցների սոցիալական բեռը, այնպես էլ կազմակերպելով նրանց հանգիստը, ժամանցը, ձեռնամուխ լինելով ԵՊԲՀ հարակից ամբիոնների համատեղ աշխատանքին, առողջապահական, գիտական, ինֆորմացիոն ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը: Բոլոր աշխատակիցները, ամեն ամիս, փոխանցում են իրենց աշխատավարձի 0,5%-ը և հնարավորություն ստանում ողջ տարվա ընթացքում օգտվել մեր առաջարկած փաթեթներից: Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել (011) 621013 կամ գրել tradeunion@ysmu.am հասցեին: