02/12/2025
🛑 Եթե ունես խալեր, որոնք քեզ անհանգստացնում են կամ նոր են առաջացել, ապա այս հրապարակումը հենց քեզ համար է։
👉 Նևուսները (խալերը) մաշկի բարորակ գոյացություններ են, սակայն որոշ դեպքերում պահանջում են դերմատոսկոպիկ գնահատում։
📌 Նևուսների հիմնական տեսակները
☑️ Բնածին նևուս — մեծ կամ հսկա (1,5–19,9 սմ)
☑️ Սահմանային նևուս — շագանակագույն, նուրբ պիգմենտային ցանցով
☑️ Դիսպլաստիկ նևուս — ասիմետրիկ, տարբեր գույների, ռիսկային խումբ
☑️ Երկնագույն (blue nevus) — բնածին կամ ձեռքբերովի, մուգ կապտավուն
☑️ Միշերի նևուս — մարմնագույն, ամուր, հաճախ կլոր, երբեմն աղվամազերով
☑️ Ուննա (Unna) նևուս — շագանակագույն, փափուկ, արտաքուստ կախված
☑️ Մեյերսոնի նևուս — խալի շուրջ կարմրություն, քոր, էկզեմատիզացիա
☑️ Հալո նևուս — խալի շուրջ սպիտակ, դեպիգմենտացված օղակ
☑️ Շպից նևուս — վարդագույն, գմբեթավոր, արագ աճող
☑️ Ռիդ նևուս — Շպիցի մուգ գունակավորված տարբերակ
☑️ Ճարպային նևուս (nevus sebaceous) — դեղնավուն-նարնջագույն, առավել հաճախ գլխի, պարանոցի վրա
☑️ Օտայի և Իտոյի նևուսներ — հազվադեպ մելանոցիտային խալեր, հաճախ մուգ կապտավուն երանգով։
🔎 Եթե ունես խալ, որը․
❗ փոխվում է գույնով կամ ձևով
❗ քոր է գալիս կամ արյունահոսում է
❗ արագ մեծանում է, ապա ցանկալի է դերմատոսկոպիկ հետազոտություն։
📌 Դերմատոսկոպիկ զննման և անհրաժեշտության դեպքում հեռացման համար զանգահարեք.
📞 043 177 177
🌐 mashkaban.am
#նևուս #խալեր #դերմատոսկոպիա