Dr. Artur Avetisyan-Անոթային վիրաբույժ

Dr. Artur Avetisyan-Անոթային վիրաբույժ Անոթային վիրաբույժ, ինտերվենցիոն անգիոլոգ, ֆլեբոլոգ

Արթուր Ավետիսյան. փորձառու անոթային վիրաբույժ, ինտերվենցիոն անգիոլոգ: Ավարտելով Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը (1999 – 2005 )՝ գործունեություն է ծավալել տարբեր բժշկական կենտրոններում, փորձառության լավ դպրոց անցել և էլ ավելի մասնագիտացել իր գործում: Այսօր արդեն Արթուր Ավետիսյանն իր ոլորտում լավագույններից է: Նա երբեք չի բավարարվում ձեռք բերածով: Մշտապես ուսումնասիրում է անոթային վիրաբուժության ոլորտում ստեղծված նոր ու ժամանակակից մեթոդները և այն կիրառում բուժման ընթացքում: Իր գործին նվիրված բժիշկը մեծ փորձ ձեռք բերեց և անոթային վիրաբուժության նոր նվաճումներին ծանոթացավ՝ վերապատրաստում անցնելով Ավստրիայի ` Landenkrankenhaus Feldkirch-ի ինտերվենցիոն ռադիոլոգիայի բաժանմունքում: Արթուր Ավետիսյանի մասնագիտական ու մարդկային բարձր որակների մասին են վկայում նաև հիվանդների՝ նրան ուղղված երախտագիտության ու շնորհակալության խոսքերը:

30/11/2025

Լազերային վիրահատությամբ հնարավոր է բուժել նույնիսկ շատ մեծ չափերի ցողունային երակները։ Այս դեպքում մեծ ենթամաշկային երակը ունեցել է 20 մմ. տրամագիծ։ Վիրահատությունից 1 շաբաթ անց այն լիարժեք փակ է!

Վերջին սերնդի լազերային սարքերի և տարիների աշխատանքային փորձի համադրությամբ,  հնարավոր է հասնել  վարիկոզ հիվանդության բո...
17/11/2025

Վերջին սերնդի լազերային սարքերի և տարիների աշխատանքային փորձի համադրությամբ, հնարավոր է հասնել վարիկոզ հիվանդության բուժման լավագույն արդյունքների❗️

76 տարեկան կնոջ մոտ զստային և ազդդրային զարկերակների խցանման արդյունքում զարգացել եր ստորին վերջույթի սնուցման կրիտիկակա...
10/11/2025

76 տարեկան կնոջ մոտ զստային և ազդդրային զարկերակների խցանման արդյունքում զարգացել եր ստորին վերջույթի սնուցման կրիտիկական խանգարում, վերջույթը կորցնելու մեծ ռիսկով: Տեղային անզգայացման պայմաններում իրականացված էնդովասկուլյար միջամտության արդյունքում, դեղապատ բալոնների կիրառման շնորհիվ, հաջողվեց վերականգնել զարկերակային արյան հոսքը և վերջույթի կենսունակությունը:

Ի տարբերություն ինտերվենցիոն կարդիոլոգիայի, որտեղ սրտի կորոնար զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումների շտկման նպատակո...
08/11/2025

Ի տարբերություն ինտերվենցիոն կարդիոլոգիայի, որտեղ սրտի կորոնար զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումների շտկման նպատակով դեղապատ ստենտերը համարվում են ընտրության միջոց, ստորին վերջույթների զարկերակների դեպքում ավելի մեծ կիրառում գտան դեղապատ բալոնները: Բալոնը արտաքնից պատված է հատուկ անտիպրոլիֆերատիվ դեղամիջոցով (Paclitaxel, Syrolimus), որը բալոնի բացման ժամանակ ներթափանցում է զարկերակի պատի մեջ և նվազեցնում է զարկերակի հետագա նեղացման հավանականությունը: Դեղապատ բալոնների արդյունավետությունն ավելի բարձր է սովորական բալոնների համեմատությամբ, իսկ որոշ դեպքերում գերազանցում է ստենտերի անցանելիության ցուցանիշները:

Ավարտին մոտեցավ ևս մեկ շատ հետաքրքիր միջազգային գիտաժողով, որտեղ հիմնական շեշտը դրված էր երակային խրոնիկ հիվանդություննե...
20/10/2025

Ավարտին մոտեցավ ևս մեկ շատ հետաքրքիր միջազգային գիտաժողով, որտեղ հիմնական շեշտը դրված էր երակային խրոնիկ հիվանդությունների էսթետիկ կողմին։ Բավական հաճախ կանայք դիմում են մասնագետին առաջին հերթին վարիկոզ հիվանդությամբ պայմանավորված ոտքերի վատ կոսմետիկ տեսքի շտկման համար և խորհրդատվության ընթացքում պարզվում է, որ նաև ունենում են ոտքերի ծանրության զգացում, ցավ և այլ գանգատներ։

Վարիկոզի լազերային վիրահատությունից անցել է 5 ամիս։ Խոցը բավական շուտ փակվել է, ցավերը՟ անցել։
14/10/2025

Վարիկոզի լազերային վիրահատությունից անցել է 5 ամիս։ Խոցը բավական շուտ փակվել է, ցավերը՟ անցել։

08/10/2025

Varicose

Բավական հաճախ վարիկոզ հիվանդության կապակցությամբ տարած վիրահատություններից հետո պացիենտները երկար տարիների ընթացքւմ խուս...
26/09/2025

Բավական հաճախ վարիկոզ հիվանդության կապակցությամբ տարած վիրահատություններից հետո պացիենտները երկար տարիների ընթացքւմ խուսափում են այցելել անոթաբանի, մտածելով, որ վիրահատությունը բոլոր դեպքերում լուծում է խնդիրը և հետագա որևէ միջամտություններ այլևս պետք չեն։ Այս դեպքում մոտ 12 տարի առաջ կատարված բաց վիրահատությունից հետո զարգացել է բավական խոշոր և ցավոտ խոց, որը 1 տարվա ընթացքում, չնայած դեղորայքային բուժմանը, միայն մեծացել է։Դուպլեքս հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ խոցի առաջացման պատճառը, բավական խոշոր չափերի նոր առաջացած վարիկոզ փոփոխված երակն է, որը տարիների ընթացքում դարձել է հսկայական չափերի։ Լազերային միջամտության միջոցով հնարավոր դարձավ առանց կտրվածքների շտկել խնդիրը։ Միջամտությունից անցել է 2 ամիս, խոցը գրեթե լավացել է, իսկ սաստիկ ցավերը անցել։

Հրաշալի արդյունք լազերային վիրահատությունից 1 տարի անց։
14/09/2025

Հրաշալի արդյունք լազերային վիրահատությունից 1 տարի անց։

11/07/2025

Микросклеротерапия

Լիմֆեդեման (լիմֆոստազ)՝ վերջույթների այտուցն է, որը պայմանավորված է ավշային արտահոսխի խանգարմամբ։Լիմֆեդեման լինում է առա...
04/07/2025

Լիմֆեդեման (լիմֆոստազ)՝ վերջույթների այտուցն է, որը պայմանավորված է ավշային արտահոսխի խանգարմամբ։
Լիմֆեդեման լինում է առաջնային (հիմնականում գենետիկ պատճառներով) և երկրորդային (ձեռքբերովի՝ տարբեր արտաքին գործոնների ազդեցությամբ)։
🔹 Առաջնային լիմֆեդեման՝ ընդամենը 5–10%։
🔹 Երկրորդային լիմֆեդեման կազմում է բոլոր դեպքերի, շուրջ 90–95%
📌 Երկրորդային լիմֆեդեմայի հիմնական պատճառներն են՝
• Քաղցկեղ և իր հետ կապված վիրահատական կամ ճառագայթային բուժում
• Վարիկոզ և հետթրոմբոտիկ հիվանդություն (խրոնիկ երակային անբավարարություն)
• վնասվածքներ կամ վարակներ
Հետազոտությունները ցույց են տվել, որ խրոնիկական երակային անբավարարությունը (վարիկոզ և հետթրոմբոտիկ հիվանդություն) կազմում է երկրորդային լիմֆեդեմայի բոլոր դեպքերի մոտ 40-42%:
Այսպիսով՝
• ժամանակին բուժելով վարիկոզ հիվանդությունը հնարավոր է զգալի նվազացնել լիմֆեդեմայի զարգացման ռիսկը։
• Լիմֆեդեմա (լիմֆոստազ) ունեցող պացիենտների մոտ պետք է ժխտել կամ հաստատել վարիկոզ հիվանդության առկայությունը դուպլեքս հետազոտության միջոցով։
#լիմֆոստազ #լիմֆեդեմա #ոտքերիայտուց #лимфостаз

Արդեն  6 տարի է ինչ Հայաստանում հաջողությամբ կիրառվում է վարիկոզ հիվանդության բուժման նորարարական մեթոդ՝ սոսնձային օբլիտ...
18/06/2025

Արդեն 6 տարի է ինչ Հայաստանում հաջողությամբ կիրառվում է վարիկոզ հիվանդության բուժման նորարարական մեթոդ՝ սոսնձային օբլիտերացիան❗️Պետք է արձանագրել, որ իր կիրառման հարմարավետությամբ, արագությամբ և հիվանդների բավարարվածության աստիճանով , տվյալ մեթոդը գերազանցում է վարիկոզ հիվանդության վիրահատական բոլոր այլ մեթոդներին, չզիջելով իր արդյունավետությամբ:
📢 Միջամտություններից առաջ խորհրդատվության գրանցվելու համար զանգահարել ☎️ +374 91387506 (Viber, Watsapp) համարով, կամ ուղարկել հաղորդագրություն📲
➡️Վլ. Ավագյան բժշկական կենտրոն, Մոսկովյան 15
➡️Ավանտա նորարարական կլինիկա, Հերացի 1/1
#клееваяоблитерация #սոսնձայինօբլիտերացիա

Address

Moskovyan 15
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 13:00

Telephone

+37491387506

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Artur Avetisyan-Անոթային վիրաբույժ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram