Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital

Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital, Hospital, Ezras Hasratian 9, Yerevan.

15/04/2026

💙 Սիրելի լաբորատոր աշխատակիցներ, Ձեր աշխատանքը անգնահատելի է, իսկ բժշկության մեջ Ձեր ներդրումը՝ հիմնարար և վճռորոշ։

Շնորհավորում ենք մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, համբերություն և նոր հաջողություններ Ձեր կարևոր առաքելության մեջ։✨

#ՄիքայելյանՀիվանդանոց #Լաբորատորիա

🏥 «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած հերթական գիտական լսումը նվիրված էր ոչ սրտային վիրահատությունների դեպ...
13/04/2026

🏥 «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած հերթական գիտական լսումը նվիրված էր ոչ սրտային վիրահատությունների դեպքում պացիենտների հետազոտման ալգորիթմին։ Զեկուցմամբ հանդես է եկել Սրտաբանության կլինիկայի ղեկավար Անդրանիկ Մշեցյանը։

🔬 Գիտական լսման ընթացքում քննարկվել են ոչ սրտային վիրահատությունների ժամանակ պացիենտների նախավիրահատական և հետվիրահատական ռիսկերի գնահատման կարևոր հարցերը, ինչպես նաև սիրտ-անոթային պաթոլոգիա ունեցող կամ ռիսկի խմբում ընդգրկված պացիենտների վարման առանձնահատկությունները։

🫀 Զեկուցողը անդրադարձել է նաև անհետաձգելի և շտապ վիրահատությունների, ինչպես նաև ռեանիմացիոն և այլ պայմաններում էխոսրտագրության իրականացման ցուցումներին՝ ընդգծելով հատկապես ցուցանիշների ճիշտ գնահատման կարևորությունը։

📊 Ներկայացվել են նաև պացիենտի ֆունկցիոնալ ռեզերվի գնահատման մեթոդները, որոնք անհրաժեշտ են նախավիրահատական փուլում՝ պլանային վիրահատություններից առաջ։

💬 Գործընկերները տարբեր հարցեր են ուղղել բանախոսին՝ մասնավորապես նախավիրահատական շրջանում բիոմարկերների՝ NT-proBNP-ի և բարձր զգայունության սրտային տրոպոնինի որոշման վերաբերյալ։ Քննարկվել է, թե որ դեպքերում կարելի է շարունակել պացիենտի նախապատրաստումը պլանային վիրահատությանը, և բիոմարկերների որ արժեքների դեպքում անհրաժեշտ է ժամանակավորապես հետաձգել միջամտությունը։

📌 Առաջարկվել են համընդհանուր ալգորիթմներ՝ պացիենտների հետազոտությունների կարգի, սրտաբանի հսկողության անհրաժեշտության և ռիսկի խմբերի ստրատիֆիկացիայի վերաբերյալ։

#ՄիքայելյանՀիվանդանոց #ԳիտականԼսում #Սրտաբանություն

🧠🌍 Ապրիլի 11-ը Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրն է։ Այս օրը բժշկական օրացույցում առանձնացվել է՝ բարձրացնելու մար...
11/04/2026

🧠🌍 Ապրիլի 11-ը Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրն է։ Այս օրը բժշկական օրացույցում առանձնացվել է՝ բարձրացնելու մարդկանց տեղեկացվածությունն այս հիվանդության, դրա ախտանշանների, ախտորոշման և բուժման տարբերակների վերաբերյալ։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանը ներկայացրել է Պարկինսոնի հիվանդության մասին կարևոր դիտարկումներ․

1. Իսկ դուք գիտե՞ք, որ Պարկինսոնի հիվանդության առաջին նշանը պարտադիր չէ դողը լինի…։Այն կարող է սկսվել հոտառության նվազումով, փորկապությամբ կամ ձեռագրի փոփոխությամբ ✍️։

Պարկինսոնի հիվանդությունը բազմագործոն, պրոգրեսիվ նեյրոդեգեներատիվ հիվանդություն է։ Վաղ նշանները հաճախ ոչ շարժողական են՝
հոտառության նվազում, փորկապություն, դեպրեսիա, անհանգստություն, քնի խանգարումներ, ձեռագրի մանրացում (միկրոգրաֆիա)։ Այս ախտանշանները կարող են ի հայտ գալ դեռևս մինչև տեսանելի շարժողական խնդիրները։

📌 Պարկինսոնի հիվանդությունը միայն շարժման հիվանդություն չէ։
Ոչ շարժողական ախտանշանները երբեմն կարող են ավելի ծանր և անհանգստացնող լինել, քան դողը կամ կարկամածությունը։

2. Պետք է իմանալ, որ՝

🔹 Դողը դեռ Պարկինսոն չէ։
Ոչ բոլոր պացիենտներն ունեն դող, և ոչ բոլոր դողերն են պարկինսոնյան։ Կան նաև այլ նյարդաբանական հիվանդություններ, որոնք ուղեկցվում են դողով։

🔹 Յուրաքանչյուր պացիենտ յուրահատուկ է։
Չկան երկու պացիենտներ, որոնք ունեն նույն ախտանշանները, հիվանդության ընթացքը կամ բուժման նկատմամբ արձագանքը։

🔹 Պարկինսոնը կարող է հանդիպել նաև երիտասարդների մոտ։
Այն միայն տարեցների հիվանդություն չէ․ կարող է սկսվել 40 տարեկանում կամ նույնիսկ ավելի վաղ։

🔹 Պարկինսոնով պացիենտները կարող են ունենալ կյանքի լավ որակ։
Ճիշտ բուժման, աջակցության և ապրելակերպի փոփոխությունների դեպքում հնարավոր է պահպանել ակտիվ և լիարժեք կյանք 💙

🔹 Շարժումը կարող է լինել արդյունավետ «բուժում»։
Ֆիզիկական ակտիվությունը կարևոր դեր ունի․ յոգա, պիլատես, պար, ոչ կոնտակտային բոքս։ Սրանք օգնում են բարելավել շարժունակությունը, հավասարակշռությունը և տրամադրությունը։

🔹 Միմիկայի նվազումը հաճախ սխալ է ընկալվում։
Դեմքի հիպոմիմիան կարող է պացիենտին տալ տխուր կամ բարկացած տեսք, նույնիսկ եթե դա իրականում այդպես չէ։

🔹 Հետաքրքիր, բայց հաճախ սխալ մեկնաբանվող փաստ։
Կան դիտարկումներ, որ ծխողների մոտ Պարկինսոնի հաճախականությունը ավելի ցածր է, սակայն դա չի նշանակում, որ ծխելը պաշտպանում է հիվանդությունից 🚭

#ՄիքայելյանԲԿ #Պարկինսոն #Նյարդաբան

09/04/2026

Սուր պարապրոկտիտ՝ գանգատներից մինչև բարդություններ․ կոլոպրոկտոլոգ Արթուր Պետրոսյան

🌸 Ապրիլի 7-ին՝  Մայրության և գեղեցկության տոնին,  սիրով ներկայացնում ենք մեր բազմազավակ գործընկերներին։Նրանք մեր հիվանդա...
07/04/2026

🌸 Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնին, սիրով ներկայացնում ենք մեր բազմազավակ գործընկերներին։

Նրանք մեր հիվանդանոցի այն կանայք են, ովքեր երեք և ավելի երեխա են մեծացնում կամ արդեն մեծացրել են՝ պատասխանատու աշխատանքը համատեղելով մեծ ընտանիքի հոգսերի ու ջերմության հետ։ 👩‍👧‍👦💗

Ֆոտոշարքի հերոսուհիները տարբեր են՝ բժիշկ, բուժքույր, մայրապետ, ադմինիստրատիվ աշխատակից... Սակայն նրանց միավորում է մեկ ընդհանուր գիծ․ մայրությունն ու բժշկությունը հենվում են նույն արժեքների՝ նվիրումի և մարդասիրության վրա։ 🩺🤍

Համալսարանական հիվանդանոցի սիրելի՛ կին աշխատակիցներ, սրտանց շնորհավորում ենք բոլորիդ տոնի առթիվ։ 🌷

Ձեզնից յուրաքանչյուրն իր համբերատարությամբ ու սրտացավությամբ հիվանդանոցային միջավայրը դարձնում է ավելի հոգատար ու ջերմ։ ✨

Մաղթում ենք, որ թե՛ ընտանիքում և թե՛ աշխատանքում միշտ շրջապատված լինեք անսահման սիրով, հարգանքով ու արժանի գնահատանքով։ 💐

#ՄիքայելյանԲԿ #ՄայրությանԵվԳեղեցկությանՏոն #ԲազմազավակՄայրեր

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի սրտաբաններ Քրիստինե Նազինյանը, Ալբերտ Զոհ...
06/04/2026

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի սրտաբաններ Քրիստինե Նազինյանը, Ալբերտ Զոհրաբյանը և Հովհաննես Թումանյանը մասնակցել են Սուր սիրտ-անոթային պաթոլոգիաների ասոցիացիայի (Association for Acute Cardiovascular Care, ACVC) հերթական տարեկան կոնգրեսին, որը կայացել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։

📚Կոնգրեսը հագեցած էր բարձրակարգ գիտական ծրագրով՝ ընդգրկելով սիրտ-անոթային հիվանդությունների սուր և անհետաձգելի վիճակների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները, ինտենսիվ թերապիայի նոր ուղեցույցները, ինչպես նաև բարդ կլինիկական դեպքերի շուրջ ինտերակտիվ քննարկումներ։

Մեր բժիշկների մասնակցությունը հնարավորություն տվեց ծանոթանալու միջազգային լավագույն փորձին, նորարարական տեխնոլոգիաներին և ամրապնդելու մասնագիտական համագործակցությունը🤝։

#ՄիքայելյանԲԿ

Վիտամին D-ի թեման այսօր առավել քան արդիական է։ ☀️Հաշվի առնելով դրա նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև վերջին տար...
03/04/2026

Վիտամին D-ի թեման այսօր առավել քան արդիական է։ ☀️
Հաշվի առնելով դրա նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև վերջին տարիներին ուղեցույցներում կատարված փոփոխությունները՝ էնդոկրինոլոգ Սոնա Մաղաքյանին կրկին խնդրել ենք անդրադառնալ մի շարք կարևոր հարցերի։

Բժշկի դիտարկումները ներկայացնում ենք ստորև․

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ գոյություն ունի կապ վիտամին D-ի մակարդակի և մի շարք տարածված առողջական խնդիրների միջև՝ ներառյալ կմախքամկանային, նյութափոխանակային, սիրտ-անոթային, չարորակ, աուտոիմուն և վարակիչ հիվանդությունները։

Այս հանգամանքը նպաստել է վիտամին D-ի հավելումների լայն կիրառմանը և 25(OH)D-ի լաբորատոր հետազոտությունների հաճախացմանը։ 🧪

Վիտամին D-ն կարևոր դեր ունի մարդու օրգանիզմում՝ աջակցելով ոսկրերի ամրությանը, իմունային համակարգի աշխատանքին և ընդհանուր առողջությանը։ Այն հաճախ անվանում են «արևի վիտամին», քանի որ մեր մաշկը այն սինթեզում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ ☀️

Վիտամին D-ի մակարդակի ստուգումը պարտադիր չէ բոլորի համար։ Անհրաժեշտությունը կախված է նրանից, թե որ ռիսկի խմբում է մարդը․

🔹 Ցածր ռիսկ ունեցող մեծահասակներ
(առողջ մարդիկ, առանց քրոնիկ հիվանդությունների) – սովորաբար կարիք չկա կանոնավոր ստուգման։

🔹 Բարձր ռիսկ ունեցողներ – ստուգումը կարող է օգտակար լինել, հատկապես եթե՝
• քիչ եք արևի տակ լինում
• ունեք որոշ հիվանդություններ
• կա կասկած, որ ընդունվող վիտամին D-ի հավելումները բավարար չեն

🔹 Բժշկի ցուցումով ստուգումը կարող է նշանակվել ցանկացած դեպքում, եթե բժիշկը դա համարում է անհրաժեշտ՝ ելնելով ձեր անհատական վիճակից։ 👩‍⚕️

Ովքե՞ր են բարձր ռիսկի խմբում
• Տարեցները
• Արևի ճառագայթների սահմանափակ ազդեցություն ունեցող անձինք
• Օստեոպորոզ ունեցող պացիենտներ
• Ներծծման խանգարումներ ունեցող պացիենտներ (օրինակ՝ որոշ աղիքային հիվանդությունների դեպքում)
• Որոշ դեղերի ընդունման դեպքում

Որքա՞ն է անհրաժեշտ

Ըստ միջազգային ուղեցույցների՝
• Մեծահասակների համար՝ մոտ 600–800 ՄՄ (IU) օրական
• Տարեցների համար՝ հաճախ կարող է պահանջվել ավելի բարձր դեղաչափ

Սակայն ճիշտ չափաբաժինը պետք է որոշվի անհատապես՝ բժշկի խորհրդատվությամբ և, անհրաժեշտության դեպքում, արյան հետազոտության հիման վրա։ 📊

Կարևոր խորհուրդներ
• Խուսափեք ինքնուրույն բարձր դեղաչափեր ընդունելուց ⚠️
• Հետևեք հավասարակշռված սննդակարգին 🥗
• Վիտամին D-ի մակարդակը ստուգեք միայն անհրաժեշտության դեպքում՝ ըստ ռիսկի գնահատման

Վիտամին D-ն փոքր, բայց չափազանց կարևոր բաղադրիչ է մեր առողջության համար։ Նրա բավարար մակարդակը պահպանելը նպաստում է ոչ միայն ոսկրերի, այլև ամբողջ օրգանիզմի ճիշտ աշխատանքին։ ✨

#Էնդոկրինոլոգիա #ՄիքայելյանԲԿ

01/04/2026

Բարձր զարկերակային ճնշումը՝ լուռ մարդասպան․ սրտաբան Աննա Օրդյան

🏥Շտուտգարտի «Օլգա» հիվանդանոցի պրոֆեսոր, հայտնի օնկոլոգ Շտեֆան Բիլակը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում անցկացվո...
30/03/2026

🏥Շտուտգարտի «Օլգա» հիվանդանոցի պրոֆեսոր, հայտնի օնկոլոգ Շտեֆան Բիլակը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում անցկացվող գիտական լսումների շրջանակում հանդես է եկել զեկուցմամբ։

🔹️Գերմանացի օնկոլոգը մասնագիտացած է երեխաների և դեռահասների շրջանում հանդիպող սարկոմաների բուժման մեջ, մասնավորապես՝ օստեոսարկոմաների։

💠Իր զեկույցում նա անդրադարձել է քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի կողմնակի երևույթներին, ինչպես նաև ուշ առաջացող բարդություններին երեխաների և դեռահասների շրջանում։

Դրանցից են՝ լեյկոզները, կարդիոտոքսիկությունը, նեֆրոտոքսիկությունը, հետագայում առաջացող ստերիլությունը, ինչպես նաև գլխուղեղի զարգացման հետ կապված խնդիրները՝ IQ-ի մակարդակի նվազման տեսքով։

🔷️Պրոֆեսորը առանձնահատուկ ընդգծել է, որ ի տարբերություն մյուս բարդությունների՝ գլխուղեղի զարգացման վրա ազդեցությունը (IQ-ի նվազումը) կապված է ճառագայթային թերապիայի հետ, մինչդեռ քիմիաթերապիան գլխուղեղի զարգացման վրա ազդեցություն չի ունենում։

Նրա խոսքով՝ ուշ բարդություններից առավել հաճախ հանդիպողներից են լեյկոզները, որոնք կարող են զարգանալ որպես ճառագայթային թերապիայի և քիմիաթերապիայի հետևանք։ Սրտային անբավարարությունը կարող է պայմանավորված լինել ինչպես դեղորայքային, այնպես էլ ճառագայթային ազդեցությամբ, հնարավոր է նաև երիկամների վնասում, ինչպես նաև որոշ հիվանդաների մոտ հետագայում կարող են առաջանալ վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ:

🖊Գործընկերները բազմաթիվ հարցեր են ուղղել գերմանացի օնկոլոգին՝ մասնավորապես՝ ի՞նչն է առաջացնում սարկոման երեխաների մոտ, արդյո՞ք կան հայտնի ռիսկի գործոններ, ինչպե՞ս է իրականացվում ախտորոշումը, ի՞նչ հետազոտություններ են կիրառվում, ինչպես է սարկոման ազդում երեխայի առօրյա կյանքի և ֆիզիկական ակտիվության վրա, որոնք են բուժման հնարավոր կողմնակի ազդեցությունները, կա՞ն արդյոք կանխարգելման կամ ռիսկի նվազեցման եղանակներ, ինչպես նաև ինչպիսին է երկարաժամկետ կանխատեսումը սարկոման հաղթահարած երեխաների համար։

📘«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի ան...
27/03/2026

📘«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ Սաթենիկ Սահակյանը Հայաստանը ներկայացրել է Պորտուգալիայի Պորտո քաղաքում անցկացված Սեռական բժշկության 27-րդ համաշխարհային հանդիպմանը։
Այն նաև Բժշկական սեքսոլոգիայի եվրոպական (ESSM) և Միջազգային (ISSM) միությունների համագումարն էր, որին մասնակցել է ավելի քան 1200 մասնագետ աշխարհի տարբեր երկրներից։

💠Գիտաժողովի ընթացքում ներկայացվել է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի կողմից կատարված աշխատանքի համառոտագիրը՝ «Լուռ ցավ. Վագինիզմը հայ կանանց մշակութային առանձնահատկությունների տեսանկյունից»։

📌Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետների մասնակցությամբ և սեռական առողջության ոլորտի վերջին ձեռքբերումները ներկայացնող հագեցած գիտական ծրագրի շնորհիվ հանդիպումը դարձել է հետաքրքիր և արժեքավոր՝ ստեղծելով հարթակ փորձի փոխանակման, նոր գիտելիքի ձեռքբերման և իմաստալից քննարկումների համար։

23/03/2026

📝 Տարեկան մեկ ստուգումը կարող է փրկել կյանք. ուրոլոգ Ակսել Վարդանյան

19/03/2026

🏥Հայաստանը՝ ի դեմս «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի, արդեն ավելի քան մեկ տարի հանդիսանում է European Crohn’s and Colitis Organisation-ի (Եվրոպական Կրոնի և կոլիտի կազմակերպություն) անդամ երկիր։ Հիվանդանոցը միակն է Հայաստանում, որն ընդգրկված է ECCO-ի ծրագրում՝ որպես աղիքների բորբոքային հիվանդությունների (ԱԲՀ) մասնագիտացված կենտրոն։

🌍Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս մեր մասնագետներին մասնակցել միջազգային կլինիկական հետազոտությունների, փորձարկումների և գիտական ծրագրերի։

👩‍⚕️👨‍⚕️Համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի բժիշկները «Լուրերի» հետ զրույցում անդրադարձել են աղիքների բորբոքային հիվանդությունների բուժման ուղղությամբ իրականացվող քայլերին, միջազգային համագործակցությանը և սպասվող նորություններին։

Մանրամասները՝ ռեպորտաժում📺։

Address

Ezras Hasratian 9
Yerevan
0052

Alerts

Be the first to know and let us send you an email when Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Միքայելյան համալսարանական հիվանդանոց / Mikayelyan university hospital:

Share

Category